Բոլցանո (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլցանո (այլ կիրառումներ)
Բնակավայր
Բոլցանո
իտալ.՝ Bolzano
գերմ.՝ Bozen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումZentrum-Bozner Boden-Rentsch?, Oberau-Haslach?, Europa-Neustift?, Don Bosco? և Gries-Quirein?
Մակերես52,29 կմ²
ԲԾՄ262 մետր
Բնակչություն106 107 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0471
Փոստային դասիչ39100
Ավտոմոբիլային կոդBZ
Պաշտոնական կայքopencity.comune.bolzano.it(իտալ.) և opencity.gemeinde.bozen.it(գերմ.)
Բոլցանո (քաղաք) (Իտալիա)##
Բոլցանո (քաղաք) (Իտալիա)

Բոլցանո (իտալ.՝ Bolzano), քաղաք Իտալիայում։ Գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում՝ Բոլցանո գավառում։ Հարավային Տիրոլի մարզկենտրոնն է, Ալպյան ողջ տարածաշրջանի խոշոր բնակավայրերից մեկը[2]։ Ունի հեղինակավոր համալսարան, որտեղ դասավանդումն իրականացվում է անգլերեն, գերմաներեն, իտալերեն։ Բոլցանոյում է տեղակայված Իտալիայի զինված ուժերի ալպյան զորամիավորման բարձրագույն հրամանատարության շտաբը, ինչպես նաև՝ հատուկ, մարտական և օժանդակ որոշ ստորաբաժանումներ[3]։ Բոլցանոն Իտալիայի լավագույն քաղաքներից մեկն է համարվում կյանքի որակի առումով[4]։

Բնակչությունը կազմում է 98 100 մարդ, բնակչության խտությունը՝ 1 882,42 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 52,34 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 39100, հեռախոսային կոդ՝ +39 0471։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և միջնադարյան ժամանակաշրջաններում բնակավայրը, Բաուսանում անվանումով, հաջորդաբար գտնվել է հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Բյուզանդական Իտալիայի, Լոմբարդական թագավորության, Սրբազան հռոմեական կայսրության, այնուհետև Բոտցենա անվանումով՝ Հաբսբուրգների միապետության կազմում։ Այդ ժամանակաշրջանում քաղաքի բնակչությունը գերազանցապես գերմանախոս էր։ Հենց այդ ժամանակներից (1514 թվականից) է պահպանվել ամեն տարի մեկ շաբաթ շարունակ հարյուր դերասանի մասնակցությամբ լիտուրգիական դրամաներ ներկայացնելու ավանդույթը[5]։

1867 թվականից մինչև 1918 թվականը, արդեն Բոցեն անվանումով, քաղաքը մտել է Ավստրիական, այնուհետև՝ Ավստրոհունգարական կայսրության կազմի մեջ, եղել Տիրոլյան մարզի Բոցեն շրջանի վարչական կենտրոնը[6]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դարձել է Իտալիայի թագավորության քաղաքներից մեկը[7]։ Այդ պատմական իրադարձությունը հավերժացնելու նպատակով Բոլցանոյում կանգնեցվել է Հաղթանակի հուշարձանը[8] ·[9]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլցանո (1971–2000, extremes 1946–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.8
(71.2)
23.1
(73.6)
28.4
(83.1)
32.0
(89.6)
35.0
(95)
40.0
(104)
39.1
(102.4)
39.1
(102.4)
33.3
(91.9)
28.2
(82.8)
21.6
(70.9)
18.0
(64.4)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 6.3
(43.3)
9.5
(49.1)
15.0
(59)
18.5
(65.3)
23.2
(73.8)
26.5
(79.7)
29.0
(84.2)
28.5
(83.3)
24.3
(75.7)
17.9
(64.2)
11.0
(51.8)
6.6
(43.9)
18.0
(64.4)
Միջին օրական °C (°F) 0.9
(33.6)
3.7
(38.7)
8.5
(47.3)
12.0
(53.6)
16.5
(61.7)
19.8
(67.6)
22.3
(72.1)
21.8
(71.2)
17.9
(64.2)
12.1
(53.8)
5.4
(41.7)
1.4
(34.5)
11.9
(53.4)
Միջին ցածր °C (°F) −4.5
(23.9)
−2.1
(28.2)
2.1
(35.8)
5.4
(41.7)
9.8
(49.6)
13.2
(55.8)
15.5
(59.9)
15.1
(59.2)
11.6
(52.9)
6.2
(43.2)
−0.1
(31.8)
−3.7
(25.3)
5.7
(42.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −18.5
(−1.3)
−15.6
(3.9)
−10.7
(12.7)
−4.4
(24.1)
−2.6
(27.3)
0.4
(32.7)
5.2
(41.4)
4.2
(39.6)
−0.5
(31.1)
−4.6
(23.7)
−10.7
(12.7)
−16.5
(2.3)
−18.5
(−1.3)
Տեղումներ մմ (դյույմ) 23.5
(0.925)
22.8
(0.898)
36.9
(1.453)
50.2
(1.976)
75.2
(2.961)
84.6
(3.331)
92.3
(3.634)
86.2
(3.394)
70.9
(2.791)
84.4
(3.323)
49.9
(1.965)
34.6
(1.362)
711.5
(28.012)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 3.6 3.1 5.1 6.6 9.3 8.5 8.9 8.2 6.8 6.8 4.9 4.3 76.1
% խոնավություն 72 69 62 66 69 66 66 68 71 75 74 73 69
Միջին ամսական արևային ժամ 102.3 121.5 148.8 159.0 176.7 201.0 232.5 213.9 180.0 151.9 102.0 96.1 1885,7
աղբյուր: Servizio Meteorologico (humidity and sun 1961–1990)[10][11][12]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայներ Յոզեֆ Ավստրիացի
Աննետ Մենց
Ալոիս Ռիլ
Դորիան Գրեյ, 1956
  • Արքիդուքս Ռայներ Յոզեֆ Ավստրիացի (1783–1853), Լոմբարդիա-Վենեցիայի փոխարքա
  • Աննետ Մենց (1796–1869), 19-րդ դարի սկզբներին եղել է Բոլցանոյի ամենահարուստ կինը[13]
  • Դանիել Հարվից (1821 – 1884 in Bolzano), շախմատի գերմանացի վարպետ
  • Հայնրիխ Անտոն Ավստրիացի (1828-1891), Ավստրիայի արքիդուքս
  • Անտոն Աուսերեր (1843–1889), բնագետ և հնագետ
  • Ալոիս Ռիլ (1844–1924), նեոկանտական փիլիսոփա
  • Ալոիս Դելուգ (1859–1930), նկարիչ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
  • Կարլ Թեոդոր Հոնիգեր (1881–1970), գրող, մշակույթի պատմաբան[14]
  • Ռեսել Օռլա (1889–1931), դերասանուհի[15]
  • Մաքս Վալիե (1895–1930), հրթիռային տեխնիկայի պիոներ, աստղագետ, գրող
  • Քրիստիան Հեսս (1895–1944), նկարիչ, քանդակագործ[16]
  • Յոզեֆ Մայեր-Նուսեր (1910–1945), հակաֆաշիստական պայքարի հարատիրոլյան առաջնորդ
  • Մարիա Գարդենա (1920–2008) կինոդերասանուհի, ճարտարապետ[17]
  • Ալսիդ Բեռլոֆա (1922-2011), քաղաքական գործիչ[18]
  • Դորիան Գրեյ (1928-2011), դերասանուհի[19]
  • Ադոլֆ Դալապոցա (ծնվ. 1940) օպերային երգիչ[20]
  • Օտտավիա Պիկոլո (ծնվ. 1949) դերասանուհի[21]
  • Աննա Ուտերբերգեր (ծնվ. 1985) դերասանուհի[22]
Տանյա Կոնյոտո, 2009
  • Էրիկա Լեխներ (ծնվ. 1947) - 1968 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Անտոնելլա Բելուտտի (ծնվ. 1968) - հեծանվորդուհի, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
  • Գերդա Վայսենշտայներ (ծնվ. 1969) - բոբսլեիստուհի, ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի և բրոնզե մեդալակիր
  • Իլենյա Սկապին (ծնվ. 1975) - ձյուդոիստուհի, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր
  • Իզոլդա Կոստներ (ծնվ. 1975) - լեռնադահուկորդուհի, ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր
  • Կարեն Պուտցեր (ծնվ. 1978) - լեռնադահուկորդ, ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Տանյա Կոնյոտո (ծնվ. 1985), ջրացատկորդուհի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր
  • Կարոլինա Կոստներ (ծնվ. 1987), գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Demografische Daten für Südtirol 2017». Provinz Südtirol. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. Le unità di supporto del Comando Truppe Alpine Արխիվացված Դեկտեմբեր 25, 2007 Wayback Machine (it)
  4. «Qualità della vita 2020». Il Sole 24 Ore. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  5. (անգլերեն) Hannes Obermair (2004). "The Social Stages of the City. Vigil Raber and Performance Direction in Bozen/Bolzano (Northern Italy) – A Socio-Historical Outline". Concilium Medii Aevi 7: P..
  6. (Գերմաներեն) Wilhelm Klein, Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890 (1967)
  7. History of Italian Bolzano
  8. |auteur1=Jérôme Gautheret|titre=Le Haut-Adige, terre de tensions entre Autriche et Italie|périodique=Le Temps|date=2018-01-20|issn=1423-3967|lire en ligne=https://www.letemps.ch/monde/hautadige-terre-tensions-entre-autriche-italie%7Cconsulté(չաշխատող հղում) le=2019-04-14}}
  9. |Bloody Sunday (Bolzano)|lang=en}}
  10. «Bolzano (BZ)» (PDF). Atlante climatico. Servizio Meteorologico. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  11. «STAZIONE 020 Bolzano: medie mensili periodo 61 - 90». Servizio Meteorologico. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  12. «Bolzano: Record mensili dal 1946» (իտալերեն). Servizio Meteorologico dell'Aeronautica Militare. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  13. German Wiki, Annette von Menz
  14. German Wiki, Karl Theodor Hoeniger
  15. IMDb Database retrieved 22 June 2019
  16. German Wiki, Christian Hess
  17. IMDb Database retrieved 22 June 2019
  18. Italian Wiki, Alcide Berloffa
  19. IMDb Database retrieved 22 June 2019
  20. IMDb Database retrieved 22 June 2019
  21. IMDb Database retrieved 22 June 2019
  22. IMDb Database retrieved 22 June 2019
  23. http://www.comune.bolzano.it/context.jsp?area=19&ID_LINK=5233

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Բոլցանո (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլցանո (քաղաք)» հոդվածին։