Վիքիճամփորդ (բնօրինակը՝ Wikivoyage), ազատ բազմալեզու նախագիծ, որը նվիրված է զբոսաշրջությանն ու զբոսաշրջության ազատ ուղեցույցների ստեղծմանը։ 2012 թվականի նոյեմբերից այն դարձավ Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, որն առաջնորդվում է Բետա-թեստ ռեժիմով, իսկ 2013 թվականի հունվարի 15-ին պաշտոնապես բացվեց որպես Հիմնադրամի տասներկուերորդ նախագիծ[1]։