Les Anciens d'AEGEE-Europe
Les Anciens d'Association des Etats Généraux des Etudiants de l'Europe-ը (կրճատ` Ավագանի (Les Anciens)) AEGEE-ի շրջանավարտների ասոցիացիան է: Ավագանին նախատեսված է AEGEE շրջանավարտների և AEGEE-ի ներկայիս անդամների ակտիվ սերնդի միջև կապը պահպանելու համար: Այն կազմակերպում է տարվա մեջ մի քանի հանդիպումներ (ժողովներ), տեղեկացնում է AEGEE-ում ընթացիկ զարգացումների մասին և քննարկում է եվրոպական, մասնագիտական և մասնավոր հարցեր: Ավագանին AEGEE-ի շարունակությունը չէ: AEGEE-ն կենտորնացած է տեղական միջոցառումների, կոնֆերանսների, ամառային կուրսերի (դասընթացների), միջազգային ծրագրերի` կապված եվրոպական ինտեգրման հարցերի հետ, կազմակերպմամբ: Մինչդեռ Ավագանին չունի թեմատիկ մոտեցում:
Քանի որ դժվար է յուրաքանչյուր անհատի համար պահպանել կապը մյուս շրջանավարտների հետ, այդ իսկ պատճառով Ավագանին կենտրոնական բազան պահպանում է անդամների ցանկի հետ միասին: Շրջանավարտների ասոցիացիաի անդամ դառնալու կանոնները խիստ են, որը և հանգեցնում է համեմատաբար փոքր քանակությամբ անդամների թվի, մինչդեռ AEGEE-ի անդամների թիվը պաշտոնապես հաշվարկված է 15.000, իսկ ավագանու անդամների թիվն ընդամենը 530 էր 2010 թվականի հունիսին, որն ամեն տարի աճում է 10-15 տոկոսով: Անդամ դառնալու համար անձը պետք է ակտիվորեն ներգրավված լինի ասոցիացիայի եվրոպական մակարդակի մեջ, օրինակ Եվրոպական խորհրդի անդամ լինի կամ միջազգային ծրագրերի կազմակերպիչ: Անդամներից շատերն աշխատում են այնպես, ինչպես ձեռնարկատերերն իրենց հիմնադրած ընկերություններում` ներգրավված լինելով ազգային քաղաքականության մեջ, կամ աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրահանձնաժողովը:
Ավագանին նաև հանդես է գալիս որպես փորձի աղբյուր AEGEE-ի յուրաքանչյուր ակտիվ անդամի ընթացիկ սերնդի համար: Եթե խորհրդի կարիք է լինում, սովորաբար գտնվում է մեկը, ով առնչվել է նմանատիպ խնդրի հետ: Առանձին շրջանավարտներ մշտապես աջակցում են ակտիվ կազմակերպություններին գործարար ոլորտներում կամ միջազգային կառույցներում իրենց կապերով: Ավագանու անդամները AEGEE-Եվրոպային աջակցում են ոչ միայն խորհրդներով, այլ նաև ֆինանսապես: “Շարունակելի հիմնադրամ”-ը (Continuity Fund) ստեղծվել է 1997 թվականին: Այն աջակցում է AEGEE-Եվրոպայի` Բրյուսելում հիմնված գլխավոր գրասենյակում կամավոր սկզբունքով աշխատողներին:
Ավագանի.
- Հիմնադրվել է 1990 թվականին Փարիզում Յոհանես Հեիսթերի կողմից, EGEE-ի VI հանդիպման ժամանակ:
- Ավագանու խորհուրդը բաղկացած է համակարգողից, գլխավոր քարտուղարից, գանձապահից, գործունեության համակարգողից և ՏՏ խորհրդի անդամից: Նրանք ընտրվում են երկու տարին մեկ:
- Հնարավոր չէ դիմել անդամության համար: AEGEE նախկին անդամները, ովքեր ակտիվ են եղել եվրոպական մակարդակում, հրավիրվում են դառնալու անդամ այն բանից հետո, երբ նրանք առաջարկվում են անդամության գլխավոր քարտուղարին Ավագանու երկու անդամների կողմից:
- Մեկ գլխավոր ժողով և մոտ հինգ այլ միջոցառումներ են անցկացվում ամեն տարի: Գլխավոր ժողովը սովորաբար ունենում է պաշտոնական (ներկայացում, անդամների կողմից Եվրոպայի կամ աշխատանաքային փորձի մասին դասախսություն) և ոչ պաշտոնական հատված (ինչպիսիք են տեսարժան վայրերը): Վերջին հանիպումը տեղի է ունեցել Հյուսիսային Կիպրոսում 2011 թվականի մայիսին: