Քյուերպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քյուերպեդիան շարժական ինտերնետի վրա գործող համակարգ է, որն օգտագործում է QR կոդերը Վիքիպեդիա հոդվածները օգտվողներին, իրենց նախընտրած լեզվով, հասանելի դարձնելու համար: [1][2][3] QR կոդերը հեշտությամբ կարող են գեներացվել ցանկացած Uniform Resource Identifier (URI) ուղղակիորեն հղվելու նպատակով, սակայն QR-պեդիա համակարգը ավելացնում է լրացուցիչ ֆուկցիոնալություն:

Գործընթացը[խմբագրել]

Derby Museum-ի այցելուները բջջային հեռախոսի օգնությամբ QR -կոդով հարցում են անում QR-պեդիային:

Երբ օգտվողը իր շարժական սարքով սկան է անում QR կոդը, սարքը ձևափոխում է QR կոդը Uniform Resource Locator (URL) օգտվելով "qrwp.org" դոմեյնի անվամբ, որի արդյունքում որոշվում է Վիքիպեդիա հոդվածի վերնագիրը և հարցում է ուղարկվում QR-պեդիայի վեբ սերվերին միաժամանակ հաղորդելով սարքի լեզվի նախընտրությունը: [4] Այնուհետ QR-պեդիա սերվերը օգտվում է API-ից [1] պարզելու սարքի նախընտրած լեզվով կա արդյոք համապատասխան հոդված, եթե այո ապա այն ուղարկում է սարքին հարմար ձևաչափով: [4] Իսկ եթե նախընտրած լեզվի տարբերակը գոյություն չունի, ապա QR-պեդիա սերվերը առաջարկում է ընտրություն առկա լեզուներով կամ թարգմանություն Google translation-ի միջոցով:

Այս եղանակով մի QR-կոդը միևնույն հոդվածը հասանելի է դարձնում բազմաթիվ լեզուներով,[4] նույնիսկ այն դեպքում, երբ թանգարանը ի վիճակի չի կատարել թարգմանություն: QR-պեդիան վարում է իր վիճակագրությունը:[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Eden, Terence (2011-04-03)։ «Introducing QRpedia»։ http://shkspr.mobi/blog/index.php/2011/04/introducing-qrpedia/։ Վերցված է 25 August 2011։ 
  2. Anon (2011-08-19)։ «The Children's Museum of Indianapolis Creates New Learning Opportunities through Wikipedian-in-Residence»։ The Children's Museum of Indianapolis։ http://www.childrensmuseum.org/Childrens-Museum-Indianapolis-Creates-New-Learning-Opportunities-through-Wikipedian-in-Residence։ Վերցված է 25 August 2011։ 
  3. (2011) The Technology Outlook for UK Tertiary Education 2011-201, NMC Horizon Report Regional Analyses։ Austin, Texas: The New Media Consortium։ ISBN 978-0-615-38209-8։ 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Byrd Phillips, Lori (2011-06-15)։ «Going Multilingual with QRpedia»։ Marcus Institute for Digital Education in the Arts։ http://midea.nmc.org/2011/06/qrpedia/։ Վերցված է 25 August 2011։ 
  5. «QRpedia Statistics (example)»։ http://qrwp.org/stats.php?path=QRpedia։ Վերցված է 12 December 2011։