Տոյոտայի ուղի
Արտաքին տեսք
Տոյոտայի ուղին սկզբունքների և վարքագծերի բազմություն է, որն ընկած է Տոյոտա ընկերության ղեկավարման մոտեցումների և արտադրական համակարգի հիմքում։ Տոյոտա ընկերությունն առաջին անգամ իր փիլիսոփայությունը, արժեքները և արտադրական իդեալները ամփոփել է 2001 թ․։ Այն կազմված է հետևյալ երկու կարևորագույն ոլորտների սկզբունքներից՝ շարունակական բարելավում և հարգանք մարդկանց նկատմամբ։
Ընդհանուր սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբունքների երկու առանցքային կետերն են շարունակական բարելավումը և հարգանքը մարդկանց նկատմամբ։ Շարունակական բարելավման սկզբունքն ներառում է երկարաժամկետ տեսլականի ստեղծումը, աշխատանքային մարտահրավերները, շարունակական նորարարությունը։ Հարգանք մարդկանց նկատմամբ սկզբունքը ներառում է հարգանք ստեղծելու ուղիները և թիմային աշխատանքը։
Բիզնեսի վարման 14 սկզբունքները`
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդունիր որոշումներ կառավարման համար հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարները, անգամ եթե դա վնաս է հասցնում կարճաժամկետ ֆինանսական նպատակներին։
- Անընդհատ հոսքի տեսքով գործընթացները նպաստում են խնդիրների բացահայտմանը։
- Օգտագործիր առանձնացման միջոցը, որպեսզի խուսափես կրկնարտադրությունից։ Արտադրության գործընթացի կազմակերպումը պահանջում է, որպեսզի սպառողը ստանա այն ինչ պետք է իրեն անհրաժեշտ պահին և քանակությամբ։
- Հավասարաչափ բաշխի աշխատանքի ծավալը։ Ճիշտ խնայողական արտադրություն ստեղծելու և սպասարկման որակի բարելավմանը հասնելու համար անհրաժեշտ է հավասարեցնել արտադրական գրաֆիկը՝ ոչ միշտ խստորեն հետևելով պատվերների ընդունման հաջորդականությանը։
- Կանգնեցրու արտադրությունը, եթե դա է պահանջում որակի պահպանումը։
- Ընդունված խնդիրները և աշխատակիցների լիազորությունները՝ անդադար կատարելագործման հիմքն են։
- Օգտագործիր տեսողական վերահսկում, որ ոչ մի խնդիր չմնա աննկատ։
- Օգտագործիր միայն վստահելի և փորձարկված տեխնոլոգիաներ։
- Պատրաստիր առաջնորդներ, որոնք լիովին տիրապետում են իրենց գործին, քարոզում են ընկերության փիլիսոփայությունը և կարող են սովորեցնել այս ամենը ուրիշներին։
- Պատրաստիր յուրահատուկ մարդկանց և ձևավորիր թիմեր՝ ընկերության փիլիսոփայությունը քարոզող։
- Հարգիր գործընկերներիդ և պատվիրատուներիդ, առաջադրիր նրանց բարդ խնդիրներ և օգնիր կատարելագործվել։
- Եթե ցանկանում ես հասկանալ իրավիճակը, ապա նայիր ամեն ինչին քո աչքերով (Գենչի Գենբուցու)։
- Որոշումներ ընդունելիս մի շտապիր, դիտարկիր բոլոր հնարավոր տարբերակները։
- Դարձրու կազմակերպությունդ ուսուցանվող ի հաշիվ անդադար վերլուծության և կատարելագործման։