«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Փոխարինում հետշրջված Վիզուալ խմբագիր
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Հայոց ցեղասպանություն (այլ կիրառումներ)}}
{{Տարվա հոդված|2015}}
{{Ընտրյալ հոդված}}
{{Աուդիո հոդված|Hy-Հայոց ցեղասպանություն (Armenian Genocide).ogg|25.05.2016|4200356}}
{{Հայոց ցեղասպանություն}}
'''Հայոց ցեղասպանություն''' կամ '''Մեծ եղեռն''' ({{lang-tr|Ermeni Soykırımı}}, {{lang-en|Armenian Genocide}}, {{lang-fr|Génocide arménien}}), [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] իշխանության ղեկին կանգնած [[Երիտթուրքեր|երիտթուրքական]] «[[Միություն և առաջադիմություն|Իթթիհաթ վե թերաքի]]» կուսակցության կողմից կազմակերպված [[ցեղասպանություն]]<ref>{{Cite web |title=United Nations Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities |url=http://www.armenian-genocide.org/Affirmation.169/current_category.6/affirmation_detail.html#15 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.armenian-genocide.org}}</ref><ref>[http://www.genocidescholars.org/resolutionsstatements.html International Association of Genocide Scholars] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20090314082403/http://www.genocidescholars.org/resolutionsstatements.html |date=2009-03-14 }}, 2005</ref>, որի հետևանքով [[1915]]-[[1923]] թվականներին<ref name="Encyclopedia of genocide" /><ref name="Dictionary of Genocide">Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs. Dictionary of Genocide: A-L, p. 21:<blockquote>The Armenian Genocide Institute-Museum was opened in Yerevan, Armenia, in [[1995]], as part of the events commemorating the eightieth anniversary of the beginning of the Armenian genocide (1915-1923) at the hands of the Young Turk regime.</blockquote></ref><ref name="Heather Gregg 19">{{գիրք|հեղինակ= Heather S. Gregg.|վերնագիր = Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States|վայր=ԱՄՆ|հղում= http://web.mit.edu/cis/www/migration/pubs/rrwp/13_divided.pdf|հրատարակություն = Inter-University Committee on International Migration|թվական= 2002|մեջբերվող էջեր = 19|էջերի թիվ= 35}}</ref><ref name="Berger">''Alan L. Berger.'' Bearing witness to the Holocaust, p. 55:<blockquote>Indeed, following the shock of the Holocaust, we have become aware of mass destruction that preceded and followed the Second World War. One thinks, for example, of the Armenian genocide of 1915-1923, of the Stalinist Gulag, Burundi, Biafra, Indonesia, Sudan, Ethiopia, and of the Cabodian «autogenocide».</blockquote></ref> զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] նահանգների, այդ թվում՝ [[Արևմտյան Հայաստան]]ի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում [[1915]] թվականի [[ապրիլի 24]]-ը, երբ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է [[1894]]-[[1923]] թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք<ref name=":5">{{Cite web |title=Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք] |url=https://president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-visit-Tsitsernakaberd-Genocide/ |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=նախագահ.հայ}}</ref>։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, [[Օրենք տեղահանության մասին|Տեղահանության մասին օրենք]]ի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում [[1890]]-ական թվականների [[Համիդյան կոտորածներ]]ը, [[Զմյուռնիայի աղետ (1922)|Զմյուռնիայի ջարդեր]]ը և թուրքական զորքերի գործողությունները [[Հարավային Կովկաս]]ում [[1918]] թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են [[երիտթուրքեր]]ի առաջնորդներ [[Թալեաթ փաշա|Թալեաթը]], [[Ջեմալ փաշա|Ջեմալը]] և [[Էնվեր փաշա|Էնվերը]], ինչպես նաև «[[Թեշքիլաթ-ը մահսուսե|Հատուկ կազմակերպության]]» ղեկավար [[Բեհաեդդին Շաքիր]]ը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում [[Ասորի Ցեղասպանություն|ասորիների]] և [[Պոնտոսի հույների ցեղասպանություն|Պոնտոսի հույների ջարդեր]]ը։

[[Հայկական Սփյուռք]]ի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում [[հայեր]]ի<ref name="Auron">{{Գիրք|հեղինակ=Yair Auron|վերնագիր=The banality of denial: Israel and the Armenian genocide|վայր=ԱՄՆ և Մեծ Բրիտանիա|էջերի թիվ=304}}<blockquote>When Raphael Lemkin coined the word genocide in 1944 he cited the 1915 annihilation of the Armenians as a seminal example of genocide.</blockquote></ref><ref name="Charny 287">{{Գիրք|հեղինակ=Israel W. Charny|վերնագիր=Encyclopedia of genocide|մեջբերվող էջեր=287}}</ref><ref name="Moses">{{Գիրք|հեղինակ=A. Dirk Moses|վերնագիր=Genocide and settler society|մեջբերվող էջեր=21}}<blockquote>Indignant that the perpetrators of the Armenian genocide had largely escaped prosecution, Lemkin, who was a young state prosecutor in Poland, began lobbying in the early 1930s for international law to criminalize the destruction of such groups.</blockquote></ref> և [[նացիստական Գերմանիա]]յի կողմից բռնազավթված տարածքներում [[հրեաներ]]ի զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ [[Ռաֆայել Լեմկին]]ը։

[[Հոլոքոստ]]ից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը<ref name="Rummel2">''R. J. Rummel.'' The Holocaust in Comparative and Historical Perspective. A Journal Social Issues, April 1, 1998 - Vol. 3, no. 2</ref>։

[[1915]] թվականի [[մայիսի 24]]-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ [[Անտանտ|դաշնակից երկրները]] ([[Մեծ Բրիտանիա]], [[Ֆրանսիա]] և [[Ռուսական կայսրություն]]) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «[[հանցագործություն մարդկության հանդեպ]]»<ref>{{Cite web |title=View Accompanying Image |url=http://www.armenian-genocide.org/popup/affirmation_window.html?Affirmation=160 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.armenian-genocide.org}}</ref><ref>{{Cite web |title=France, Great Britain and Russia Joint Declaration |url=http://www.armenian-genocide.org/Affirmation.160/current_category.7/affirmation_detail.html |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.armenian-genocide.org}}</ref><ref name="Уголовное право России-753">{{գիրք
|հեղինակ =
|վերնագիր = Уголовное право России. Практический курс: учебник
|պատասխանատու խմբագիր = под общ. и науч. ред. А.&nbsp;В. Наумова; Р.&nbsp;А. Адельханян и др.
|հրատարակություն = 4-е изд., перераб. и доп
|վայր = М.
|հրատարակչություն = Волтерс Клувер
|թիվ = 2010
|էջերի թիվ = 800
|մեջբերվող էջեր = 753
|isbn = 5466004634, ISBN 978-5-466-00463-2
}}</ref>։

== Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն ==
[[Պատկեր:Armenian population map 1896.jpg|thumb|left|280px|Հայ բնակչության տեղաբաշխվածությունը Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում (''[[Արևմտյան Հայաստան]]'') 1896 թվականին]]
[[19-րդ դար]]ի վերջին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ [[թուրքեր]], [[քրդեր]], [[արաբներ]], [[չերքեզներ]], և [[Հյուսիսային Կովկաս]]ից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնեադավան էթնոսների մեջ առանձնանում էին [[հայեր]]ը, [[հույներ]]ը, [[բուլղարներ]]ը, [[ասորիներ]]ը և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև [[հրեաներ]] և այլ ժողովուրդներ։

[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրութ]]յան անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած լայն իմաստով «օսմաններ» կարելի է անվանել նաև օսմանահպատակ հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)]])։

Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ [[քրդեր]]ը և [[չերքեզներ]]ը, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ<ref name="degree" group="Ն">Կենտրոնական իշխանությունների մասնակցության չափը հակահայկական գործողություններում միշտ չէ, որ հայտնի է։</ref><ref name="Taner Akçam 116-117">{{Գիրք|հեղինակ=Taner Akçam|վայր=Լոնդոն և Նյու Յորք|վերնագիր=From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide|մեջբերվող էջեր=116-117}}</ref>։

== Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում ==
Օսմանյան կայսրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ՝ [[զիմմի]]ներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայություն տալ դատարանում<ref name="Dadrian. Armenians in Ottoman Turkey and the Armenian Genocide">Vahakn N. Dadrian. Armenians in Ottoman Turkey and the Armenian Genocide // Dinah L. Shelton. Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity. Macmillan Reference, 2005. ISBN 0-02-865848-5, ISBN 9780028658483</ref><ref name="The Armenian Question in the Ottoman Empire, 1876-1914">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր= The Armenian Question in the Ottoman Empire, 1876-1914 // Richard G. Hovannisian. The Armenian People from Ancient to Modern Times: Foreign dominion to statehood : the fifteenth century to the twentieth century. |վայր=Մեծ Բրիտանիա|հրատարակչություն=Palgrave Macmillan|թվական=2004|ISBN=1-4039-6422-X, 9781403964229}}</ref><ref name="Bloxham-47-58">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=47-58}}</ref>։

Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով<ref name="Looking toward Ararat 106-106">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny|վերնագիր=Looking toward Ararat|մեջբերվող էջեր=106-106}}</ref>։ Իրադրությունը բարդանում էր [[Մուհաջիրություն|մուհաջիրների]]՝ [[Կովկաս]]ից ([[Կովկասյան պատերազմ (1817-1864)|Կովկասյան]] և [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից]] հետո) և նոր կազմավորված բալկանյան պետություններից փախստականների ներգաղթի պատճառով։ Քրիստոնյա երկրներից վտարված մուսուլման փախստականներն իրենց ատելությունը թափում էին օսմանահպատակ քրիստոնյաների վրա։ Հայերի կյանքի և ունեցվածքի նկատմամբ պարբերական բնույթ կրող ոտնձգությունները, հայերի ընդհանուր անապահով և իրավազուրկ վիճակը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «[[Հայկական հարց]]ի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր [[Արևելյան հարց]]ի մի մաս<ref name="Dadrian. Armenians in Ottoman Turkey and the Armenian Genocide" /><ref name="The Armenian Question in the Ottoman Empire, 1876-1914" /><ref name="Bloxham-47-58" /><ref name="Astourian. Genocidal Process: Reflections on the Armeno-Turkish Polarization">''Stephan H. Astourian''. Genocidal Process: Reflections on the Armeno-Turkish Polarization // {{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian genocide: history, politics, ethics|էջերի քանակ=79|մերջբերվող էջեր=53}}</ref>։

[[1885]] թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ [[Արմենական կուսակցություն]]ը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական [[Ահաբեկչություն|ահաբեկմանը]] դիմակայելու համար։[[1887]] թվականին հիմնվեց [[Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն]]ը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով [[Թուրքահայաստան]]ի ազատագրումը և անկախ [[Սոցիալիզմ|սոցիալիստական]] պետության ձևավորումը։ Եվ վերջապես, [[1890]] թվականին [[Թիֆլիս]]ում կայացավ [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցության]] առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական դրույթները հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա<ref name="The Armenian Question in the Ottoman Empire, 1876-1914" />։

== Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին ==
{{Հիմնական|Հայկական կոտորածներ}}
[[Պատկեր:1895erzurum-victims.jpg|thumb|300px|[[Էրզրումի վիլայեթ|Էրզրում]]ի կոտորածները, [[1895]] թվական]]
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝
# ջարդեր [[Սասուն]]ում,
# [[1895]] թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
# ջարդեր [[Ստամբուլ]]ում և [[Վան]]ի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։

[[Սասուն]]ի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք սահմանվել էին առանց հաշվի առնելու քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց թուրքական Չորրորդ բանակային կորպուսը։ Սկսվեց Սասունի հայ բնակչության կոտորածը, որի արդյունքում սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ֆրանսիա]]յի և [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց [[Բարձր դուռ|Բարձր դռան]] կողմից<ref name="Bloxham-51-57">{{Книга:Donald Bloxham:The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|51—57}}</ref><ref name="Кинросс 606">{{Գիրք|հեղինակ=Լորդ Կինռոսս|վերնագիր=Расцвет и упадок Османской империи|մեջբերվող էջեր=606}}</ref><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-219-221">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=219-221}}</ref><ref name="Robert Melson 59-61">{{Գիրք|հեղինակ=Robert Melson|վերնագիր=Revolution and Genocide: On the Origins of the Armenian Genocide and the Holocaust|մեջբերվող էջեր=59-61}}</ref>։ Սասունի իրադարձությունների մասին [[Կարինի նահանգ|Էրզրում]]ում [[Մեծ Բրիտանիա]]յի հյուպատոս [[Քլիֆորդ Լլոյդ]]ն արտգործնախարարություն ուղարկված իր զեկուցագրերից մեկում գրում էր.
{{քաղվածք|«Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»<ref>{{գիրք |հեղինակ =Քլիֆորդ Լլոյդ |մաս = |վերնագիր = Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = Մոսկվա |հրատարակչություն = Рассвет |թվական = 1896 |հատոր = |էջերի թիվ = 477 |մեջբերվող էջեր =133 |ISBN =}}</ref>։|}}
[[Պատկեր:“Le Rire”, Number 134, May 29, Paris, 1897.jpg|thumb|left|170px|Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897]]
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ [[1895]] թվականի սեպտեմբերին [[հնչակյաններ]]ը որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում մահակներով և սառը զենքի այլ տեսակներով զինված սոֆթերին՝ [[Ստամբուլ]]ի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ [[հոկտեմբերի 3]]-ը<ref name="Bloxham-51-57" /><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-221-222">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=221-222}}</ref>։ [[Հոկտեմբերի 8]]-ին [[Տրապիզոն]]ում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ [[Երզնկա]]յում, [[Էրզրում]]ում, [[Գյումուշխանե]]ում, [[Բաբերդ]]ում, [[Ուրֆա]]յում և [[Բիթլիս]]ում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը<ref name="Кинросс">{{Գիրք|հեղինակ=Լորդ Կինռոսս|վերնագիր=Расцвет и упадок Османской империи|մեջբերող էջեր=600-611}}</ref><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-222-226">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=222-226}}</ref>։

[[1895]] թվականի ջարդերը հանգեցրին [[Դաշնակցական կուսակցություն|Դաշնակցական կուսակցության]] կողմից Ստամբուլի [[Բանկ Օտոմանի գրավում|Օտտոմանյան բանկի գրավման]] որոշման ընդունելուն։ [[1896]] թվականի [[օգոստոսի 26]]-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Նույն օրը իշխանությունների հրահրմամբ Պոլսում բռնկվեց հայերի նոր զանգվածային կոտորած, որին զոհ գնաց մոտ 6 000 մարդ<ref name="Кинросс" /><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-224-226">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=224-226}}</ref>։

[[1894]]-[[1896]] թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող բողոքական քարոզիչ [[Յոհաննես Լեփսիուս]]ը, օգտագործելով տարբեր աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝
* սպանվածներ՝ 88 243 մարդ,
* ունեզրկվածներ՝ 546 000 մարդ,
* կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
* իսլամացված գյուղեր՝ 456,
* պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
* մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-224">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=2-224}}</ref>:

Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ<ref name="Кинросс" />, Բլոքսհեմը՝ 80 000-100 000<ref name="Bloxham-51-57" />, Հովհաննիսյան՝ մոտ 100 000<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-222">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=2-222}}</ref>, Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000<ref name="Charny 287" /><ref name="Totten 23">{{Գիրք|հեղինակ=Samuel Totten|վերնագիր=Dictionary of Genocide|մեջբերվող էջեր=23}}</ref>, Դադրյան՝ 250 000-ից 300 000<ref name="Shelton 71">{{Գիրք|հեղինակ=Dinah L. Shelton|վերնագիր=Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity|մեջբերվող էջեր=71}}</ref>, Սունի՝ 300 000<ref name="Looking toward Ararat 99">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny|վերնագիր=Looking toward Ararat|մեջբերվող էջեր=99}}</ref>:

Ինչպես վկայում էր [[Ռուբեն Տեր-Մինասյան]]ն 1924 թվականին հրատարապակած իր հանրահայտ «[[Հայ-թուրքական կնճիռը]]» աշխատությունում, Ռուսաստանը ''«...զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև»''<ref name="ՀԹԿ_30_31">{{գիրք|հեղինակ = Ռուբեն Տեր-Մինասյան |վերնագիր = Հայ-թուրքական կնճիռը |հղում = https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B6%D5%B3%D5%AB%D5%BC%D5%A8|հրատարակություն = |վայր = Կահիրե|հրատարակչություն = Յուսաբեր |թվական = 1924|հատոր = |էջեր = 30-31|էջերի թիվ = 158|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Նման հեռանկարն, ըստ Տեր-Մինասյանի, չէր կարող Ռուսաստանի հավանությանն արժանանալ, քանի որ Ռուսաստանին ''«անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի»''<ref name="ՀԹԿ_30_31" />։ Բացի այդ, ըստ Տեր-Մինասյանի, Թուրքիայում ''«հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով»''<ref name="ՀԹԿ_30_31" />։ Տեր-Մինասյանի կարծիքով, Ռուսաստանը թուրքական իշխանության միջոցով ''«առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական»''<ref name="ՀԹԿ_30_31" />։

== Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր ==
[[Պատկեր:Adanabodies.JPG|thumb|[[Ադանա]], [[1909]] թվական]]
[[1908]] թվականին Թուրքիայի սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ը գահընկեց արվեց և աքսորվեց [[Սալոնիկ]]։ Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը, որը վերագործարկեց դեռևս 1876 թվականին ընդունված օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցրեց գրաքննությունը, հայտարարեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թվականի մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։ Դրանից ոգևորված մոլեռանդ մուսուլմանները Կիլիկիայի [[Ադանա]] քաղաքում նախաձեռնեցին հայերի կոտորած։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էին հազարավոր հայեր։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները փոխանակ կասեցնելու ջարդերը, ընդհակառակը, միացան ջարդարարնեին՝ հարձակվելով քաղաքի հայկական թաղամասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան [[Կիլիկիա]]յի այլ հայաբնակ բնակավայրերում՝ հասնելով [[Մարաշ]] և [[Քեսաբ]]<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-230-233">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=230-233}}</ref><ref name="Bloxham 60-62">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=60-62}}</ref>։

[[1908]] թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավման փաստը, բայց նրանք նաև շարունակեցին խրախուսել հայաբնակ տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան [[Եվգենի Տառլե]]ն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դառնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օսմանցի» են և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»<ref>Е. Тарле, Соч․, հատոր 5, 1958 թ., էջ 199</ref>։ 1909-1914 թվականների ընթացքում [[Բալկանյան թերակղզի|բալկանյան տարածքներ]]ի կորստի և [[Անատոլիա]]յում 400000 մուհաջիրների բնակեցման արդյունքում ավելացավ կայսրությունում մուսուլմանների տեսակարար կշիռը, որոնք դարձան ճնշող մեծամասնություն ([[19-րդ դար]]ի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56 %-ը)։
Տեսնելով երիտթուրքերի դժկամությունը լուծելով օսմանահպատակ հայերի առջև ծառացած խնդիրները՝ անցկացնել բարեփոխումներ, վերադարձնել սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տարիներին հայերից բռնագրավված հողերը և այլն՝ հայկական քաղաքական կուսակցությունները դադարեցրեցին համագործակցությունը [[Իթթիհաթ]] կուսակցության հետ և կրկին դիմեցին օգնության խնդրանքով եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ [[1914]] թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց հայկական բարեփոխումների նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և [[Տրապիզոն]] քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից<ref name="Bloxham 62-65">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=62-65}}</ref><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-233-238">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=233-238}}</ref><ref name="The Armenian Genocide: An Interpretation" >{{Հոդված|հեղինակ=Stephan Astourian|վերնագիր=The Armenian Genocide: An Interpretation}}</ref>։

== Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին ==
Ըստ պատամգիտական գրականության մեջ ընդունված տվյալի` 1914 թվականին Թուրքիայում ապրում էր մոտ 2, 5 միլիոն հայ<ref>{{Cite web |title=Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, էջ 739 |url=http://www.armeniansgenocide.am/images/menus/309/Hayeri%20cexaspanutyun@%20Osmanyan%20kaysrutyunum-Nersisyan.pdf |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20180425114623/http://www.armeniansgenocide.am/images/menus/309/Hayeri%20cexaspanutyun@%20Osmanyan%20kaysrutyunum-Nersisyan.pdf |archive-date=2018 թ․ ապրիլի 25 |accessdate=2015 թ․ մարտի 23}}</ref> ([[Օսմանյան կայսրության բնակչություն (1914)|օսմանյան պաշտոնական, իրականությանը չհամապատասխանող վիճակագրությամբ]]՝ ընդամենը 1,229,007 հայ)։ Նախքան Հայոց ցեղասպանությունը հայ բնակչության թվաքանակը նվազում էր նաև արտագաղթի հետևանքով։ Օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականության հետևանքով հազարավոր հայեր ստիպված թողնում էին իրենց հայրենիքը՝ ապաստան փնտրելով Ռուսական կայսրությունում (Արևելյան Հայաստան և Կովկաս` մոտ 100 000), Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայի երկրներում (մոտ 200,000 մարդ), ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներում։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200,000 հայերի բռնի իսլամացման մասին<ref>{{հոդված |հեղինակ= Արման Կիրակոսյան|վերնագիր= Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը|բնօրինակ= |հղում= http://www.mayrhayastan.am/doc/arm/KIRAKOSYAN%20ARMAN%20Haykakan%20Harc%20ev%20Hayoc%20Ceghaspanutyun.pdf|լեզու= հայերեն, ռուսերեն, անգլերեն |հրատարակություն= |տիպ= |թվական= 2006|հատոր= |համար= |էջերի թիվ= 101|մեջբերվող էջեր =12 |doi= |issn=}}</ref><ref>{{Cite web |title=Հայերն օսմանյան վարչական համակարգում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ |url=http://hetq.am/arm/print/31219/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160304213221/http://hetq.am/arm/print/31219/ |archive-date=2016 թ․ մարտի 4 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=hetq.am}}</ref><ref>{{Գիրք
|հեղինակ = Ռուբեն Մելքոնյան
|մաս =
|վերնագիր = Իսլամացված հայերի խնդիրների շուրջ
|բնօրինակ =
|հղում = http://www.armeniandiaspora.am/images/menus/386/Islamacvats_hayeri_xndirneri_shurj.pdf
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր = Երևան
|հրատարակչություն = Նորավանք ԳՀԿ
|թվական = 2009
|հատոր =
|մեջբերվող էջեր = 8
|էջերի թիվ = 112
|սերիա =
|ISBN = 978-9939-9000-9-4
|տպաքանակ = 400
}}</ref>։

== Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն ==
=== Պատմական նախադրյալներ ===
{{Տես|Հայաստանի չորրորդ բաժանում}}
{| class="toccolours" style="float: right; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:30em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: justify;" | [[Թալեաթ փաշա]]յի՝ [[1910]] թվականի [[Սալոնիկ]]ի վեհաժողովում արած հայտարարությունը.<ref name="Khurshudyan 38">{{Գիրք|հեղինակ=Խուրշուդյան Լենդրուշ|վերնագիր=Հայկական հարցը. բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը|հղում=http://www.armin.am/images/menus/1320/Haykakan%20harc.pdf|պատասխանատու = Բագրատ Ուլուբաբյան|հրատարակություն = Համազգային հայ կրթական և մշակութային միություն|վայր = Երևան|հրատարակչություն = ԵՊՀ հրատարակչություն |թվական = 1995|էջեր = 38|էջերի թիվ = 100|սերիա = |տպաքանակ = 2700}}</ref><br />
«Սահմանադրության տրամադրություններով և մահմեդականներու և քրիստոնյաներու միջև հավասարություն հաստատվե, բայց այս մեկը անիրականալի իդեալ մըն է։ Շերիաթը, մեր անցյալ ամբողջ պատմությունը և հարյուր հազարավոր մահմեդականներու զգացումները, և նույնիսկ զգացումները քրիստոնյաներու, որոնք համառ կերպով կընդդիմանան օսմանցիության ամեն փորձի, անխորտակելի պատվար կը ներկայացնեն հավասարության մը հաստատումին դեմ։ Քրիստոնյան օրինական օսմանցի մը դարձնելու անհաջող փորձեր կատարած ենք..., ուրեմն հավասարության մասին ոչ մի խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կայսրությունը օսմանցիականացնելու մեր գործը - երկար և սպառիչ աշխատանք մը, որուն մեջ, սակայն, կը համարձակիմ ըսելու, վերջապես պիտի հաջողինք»։
|}

Մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը [[երիտթուրքեր]]ի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց [[պանթյուրքիզմ]]ի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև [[Չինաստան]]՝ ներառելով [[Կովկաս]]ի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ<ref name="Inchu"/>։

[[1908]] թվականին երիտթուրքերի հեղափոխության և [[Աբդուլ Համիդ II|սուլթան Աբդուլ Համիդի]] գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան<ref name="Eritturqakan heghashrjum">{{Cite web |title=Երիտթուրքերի հեղաշրջումը |url=http://masters.armeniansgenocide.am/content_images/file/Yndunelutyun/7_.pdf |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160305040106/http://masters.armeniansgenocide.am/content_images/file/Yndunelutyun/7_.pdf |archive-date=2016 թ․ մարտի 5 |accessdate=2015 թ․ փետրվարի 21}}</ref>։ Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս [[1910]]-[[1911]] թվականներին [[Սալոնիկ]]ում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները<ref>{{հոդված |հեղինակ= Դանիելյան Էդուարդ|վերնագիր= Հայ ժողովրդի մեծ եղեռնը երիտթուրքական վարչակարգի կողմից (1914-1918 թվականներ)|լեզու= հայերեն |հրատարակություն= «Անլռելի զանգակատուն» մատենաշար|տիպ= |թվական= 1995|հատոր= |համար= |էջերի թիվ= 9|doi= |issn=}}</ref>՝
# միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,
# Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ [[Անատոլիա]]ն կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,
# հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,
# ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։

Երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը<ref name="Inchu">[http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը]</ref>։

=== Հայերի ցեղասպանության կազմակերպում ===
[[Պատկեր:Talat bey.jpg|ձախից|մինի|233x233փքս|Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան]]
[[Իթթիհաթ]]ի հեղափոխությունից հետո՝ [[1908]] թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր [[պանթյուրքիզմ]]ի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին [[Շիա իսլամ|շիական]] Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների [[Աթեիզմ|աթեիստական]] աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ [[Զիա Գյոքալփ]]ն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով [[Օսմանյան կայսրություն]]ը մասնակցեց [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված [[Թուրան]] երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր [[հայեր]]ի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը<ref name="ref1915" group="Ն">Այսպես, 1915 թվականի սպանությունների ժամանակ հայերին երբեմն օգնություն էին ցուցաբերում մուսուլմանական այն առաջնորդները, որոնք քրիստոնյաներին ընդունում էին ինչպես «գրքի մարդիկ» և ի տարբերություն ռասիստական գաղափարախոսության՝ առաջնորդվում էին խղճով։</ref>։ [[1912]] թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։
1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային` [[Անտանտ]]ի պետությունների դեմ։ [[1914]] թվականի [[օգոստոսի 2]]-ին [[Թուրքիա]]ն [[Գերմանիան և Հայկական հարցը#Գերմանաթուրքական ռազմական դաշինք|գաղտնի պայմանագիր]] կնքեց [[Գերմանիա]]յի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց [[1914]] թվականի [[հոկտեմբերի 30]]-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-239-245">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=239-245}}</ref><ref name="Astourian 68-69">''Stephan H. Astourian''. Genocidal Process: Reflections on the Armeno-Turkish Polarization // {{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian genocide: history, politics, ethics|մեջբերվող էջեր=68-69}}</ref>։

[[Պատկեր:NY Times Armenian genocide.jpg|thumb|180px|''Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են:'' [[Նյու Յորք Թայմս]], Դեկտեմբերի 15, 1915]]
Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեցին պատերազմական նպատակով մթերքի բռնագրավումներ, որոնց առավել խիստ ենթարկվում էին քրիստոնյաները։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց [[ջիհադ]], որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական տրամադրությունները։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ [[Թուրքիա]]ն դիմեց [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական [[Հարավային Կովկաս]]ում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց [[Դաշնակցություն|Դաշնակցության]] ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայը պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը<ref name="The Armenian Genocide: An Interpretation" />։ Այս մերժումից կատաղած [[Թեշքիլաթ-ը մահսուսե|«Հատուկ կազմակերպության»]] ղեկավար [[Բեհաեդդին Շաքիր]]ը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա [[Իլլարիոն Վորոնցով-Դաշկով|Վորոնցով-Դաշկովը]] հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր [[Կովկաս]]ում, [[Թուրքահայաստան]]ում և [[Պարսկաստան]]ում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված [[1878]] թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին։ Հայերի և թուրքերի միջև տեղի ունեցան ընդհարումներ, օրինակ՝ [[Վան]]ի հեռագրագծի դիվերսիան և [[1914]] թվականի վերջին և [[1915]] թվականի սկզբներին [[Բիթլիս]]ի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանական քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քրդերի շրջանում ևս քիչ հաջողություններ ունեցավ<ref name="Bloxham 71-75">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=71-75}}</ref>։

Թուրքիայի կողմից Պարսկաստանի և ռուսական [[Հարավային Կովկաս]]ի մի քանի տարածքների գրավումից հետո մի քանի հազար մուսուլման կամավորների միացումը օսմանյան զորքերին պատճառ հանդիսացավ ռուսական սահմաններից որոշ թվով ռուսական մուսուլմանների տարհանման։ Նմանատիպ քաղաքականություն օսմանյան կառավարությունը սկսեց տանել նաև Թուրքիայի հայերի նկատմամբ։ Այս քայլերը վկայում են, որ զինվորականների և Արևմտյան Հայաստանի ոչ կանոնավոր զինված միավորումների համար սա արդեն «կանոնավոր խաղ» էր, նրանք չէին տատանվում դաժան միջոցներ կիրառել հայերի նկատմամբ։ Սակայն մինչև [[1915]] թվականի մարտի վերջը հայերի ջարդերը դեռևս կրում էին տեղային բնույթ` որակապես տարբերվելով Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված հայերի ընդհանուր տեղահանության և բնաջնջման քաղաքականությունից<ref name="Bloxham 71-75" />։

{{Բազմապատիկ պատկերներ
|գոտի = center
| ուղղություն = horizontal
| վերնագիր =
| վերնագրի գոտի = center
| պատկեր1 = Armenian Genocide Museum-Institute 7.JPG
| լայնություն1 =250
| նկարագրություն1 = Հալեպի հրապարակում կախաղան հանված հայ բժիշկներ (1916)
| պատկեր2 = Kharput Greek-Orthodox refugees - C.D.Morris - National Geographic, Nov. 1925.jpg
| լայնություն2 =290
| նկարագրություն2 = Շուրջ 5.000 երեխա ավանակների մեջքին և ոտքով Խարբերդից ճանապարհ ընկած
| պատկեր3 = Armenian woman kneeling beside dead child in field.png
| լայնություն3 =310
| նկարագրություն3 = Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ
| պատկեր4 =
| լայնություն4 =
| նկարագրություն4 =
}}

[[Առաջին աշխարհամարտ]]ը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թվականին [[Սալոնիկ]] քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Համագումարում որոշվել էր.
{{քաղվածք|Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օսմանականացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով<ref>[https://books.google.am/books?id=qpH0f-ToJT8C&pg=PA230&lpg=PA230&dq=Lepsius+J%E2%80%A4, +Der+Todesgang+des+Armenischen+Volkes&source=bl&ots=Inbz51paLL&sig=-REwEJfcGowy2MJYbj3vu4ysaxk&hl=en&sa=X&ei=2G0QVeHXK8evU4ifg7AP&ved=0CDIQ6AEwAw#v=onepage&q=Lepsius%20J%E2%80%A4%2C%20Der%20Todesgang%20des%20Armenischen%20Volkes&f=false Lepsius J․, Der Todesgang des Armenischen Volkes, Potsdam, 1930, S․ 222]</ref>։|}}

Ծրագրի հեղինակներն էին [[Թալեաթ փաշա]]ն (ներքին գործերի նախարար), [[էնվեր փաշա]]ն (ռազմական գործերի նախարար), [[Ջեմալ փաշա]]ն ([[Պաղեստին]]յան ճակատի հրամանատար), [[Բեհաեդդին Շաքիր]] բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել [[Հայկական հարց]]ը։ Հայերը և [[Հայաստան]]ը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «[[Մեծ Թուրան]]»-ը պետք է ձգվեր [[Բոսֆոր]]ից մինչև [[Ալթայ]]։

=== Առաջին սպանություններ ===
{| class="toccolours" style="float: left; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:30em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" | Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար [[Թալեաթ փաշա|Թալեաթը]] ԱՄՆ դեսպան [[Հենրի Մորգենթաու|Մորգենթաուի]] հետ զրույցում<ref name="Morgenthau 221">{{Գիրք|32|հեղինակ=Suny, Göçek, Naimark|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire}}. տես նաև Henry Morgenthau. Ambassador Morgenthau’s Story. Kessinger Publishing, 2004, ISBN 1-4191-0572-8, 9781419105722. էջ 221</ref>.<br />
«…մենք արդեն ազատվել ենք հայերի երեք քառորդից, նրանք այլևս չկան Բիթլիսում, Վանում և Էրզրումում։ Հայերի և թուրքերի միջև հիմա ատելությունն այնքան ուժեղ է, որ մենք պետք է վերջ տանք դրան։ Եթե մենք չանենք դա, նրանք վրեժ կլուծեն»։
|}
Թուրք-գերմանական գաղտնի համաձայնագրի կնքումից արդեն մի քանի ժամ անց [[Իթթիհաթ]]ը հայտարարեց համընդհանուր զորակոչ, որի արդյունքում գրեթե բոլոր ծառայությանը պիտանի հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Առաջին զորակոչը վերաբերում էր 20-45 տարեկաններին, հաջորդ երկուսը՝ 18-20 և 45-60 տարեկաններին։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի մեջ մտելուց հետո Օսմանյան կայսրությունը մի քանի ճակատներով ներգրավեց ռազմական գործողություններում։ Օսմանյան զորքերի ներխուժումը Ռուսական կայսրության և [[Պարսկաստան]]ի տարածք մեծացրեց հայերի հանդեպ բռնությունների շրջանները. [[1914]] թվականի նոյեմբերից [[1915]] թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ասպատակվեցին բազմաթիվ հայկական գյուղեր և ընդհանուր առմամբ սպանվեցին 27 000 հայեր և մեծ թվով [[ասորիներ]]<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-245-249">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=245-249}}</ref><ref name="America and the Armenian Genocide of 1915, 62-68">{{Գիրք|հեղինակ=Jay Winter|վերնագիր=America and the Armenian Genocide of 1915|մեջբերվող էջեր=62-68|մաս=The Armenian Genocide: an interpretation}}</ref>։

Արևելյան ռազմաճակատում՝ [[Սարիղամիշ]]ի մոտ, [[1915]] թվականին [[Էնվեր փաշա|Էնվերի]] զորքերը [[Սարիղամիշի ճակատամարտ|պարտություն կրեցին]] ռուսական զորքերի կողմից։ Արդյունքում օսմանյան բանակը հետ շպրտվեց [[Թավրիզ]]ից և [[Խոյ (քաղաք)|Խոյից]]<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-245-249" /><ref name="America and the Armenian Genocide of 1915, 62-68" />։
[[Պատկեր:Marcharmenians.jpg|մինի|254x254px|Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտ թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն, ապրիլ, 1915։|right]]
Էնվերը հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Թուրքիայի հայերին [[Սարիղամիշի ճակատամարտ]]ում հավատարմության համար՝ նամակ հղելով [[Կոնիա]]յի արքեպիսկոպոսին։ Էրզրումից Կոստանդնուպոլսի ճանապարհին նա նույնպես երախտագիտություն հայտնեց հայերին «օսմանյան կառավարությանը ամբողջական նվիրվածության» համար։ Բայց Կոստանդնուպոլսում Էնվերը «Թանին» թերթի խմբագրին և օսմանյան խորհրդարանի փոխնախագահին հայտարարեց, որ պարտությունը հայերի դավաճանության արդյունք էր, և եկել է արևելյան շրջաններից հայերին արտաքսելու ժամանակը։ Պատմագետ Ստ. Աստուրյանը դիրքորոշման նմանատիպ փոփոխությունը դիտարկում է որպես Էնվերի՝ սեփական հեղինակությունը փրկելու փորձ և պարտության համար արդարացում<ref name="The Armenian Genocide: An Interpretation" />։ 1915 թ. փետրվարից օսմանյան հայերի դեմ սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցներ։ Օսմանյան բանակի մոտավորապես 100 000 հայ զինվորներ զինաթափվեցին, քաղաքացիական հայ բնակչությունից առգրավվեց [[1908]] թվականից թույլատրված զենքը։ Զինաթափմանը հետևեց հայ զինծառայողների դաժան սպանությունը։ Օսմանյան բանակում ծառայող հայերը և այլ քրիստոնեադավան ազգությունների ներկայացուցիչները ուղղվեցին ամենածանր, հյուծալի աշխատանքների կատարմանը։ Երբ աշխատանքներն ավարտին էին հասցվում և պետքն այլևս վերանում էր հայերը տարվում էին ամայի տեղեր և սպանվում։

[[Թուրքիա]]յում ԱՄՆ դեսպան [[Հենրի Մորգենթաու]]ն այս զինաթափումը բնորոշեց որպես հայերի բնաջնջման նախերգանք<ref name="Morgenthau 302-304">Henry Morgenthau, Ambassador Morgenthau’s Story. Garden City, N.Y. 1918, էջեր 302-304. «Before Armenia could be slaughtered, Armenia must be made defenseless.»</ref>։

Որոշ քաղաքներում իշխանությունները սպառնում էին զանգվածային պատիժներով, ինչպես նաև բանտերում որպես պատանդ պահում էին հարյուրավոր մարդկանց, մինչև հայերը չհավաքեին իշխանությունների կողմից սահմանված զենքի քանակը։ Հայերի զինաթափման ընթացքն ուղեկցվում էր դաժան խոշտանգումներով։ Հավաքված զենքը հաճախ լուսանկարվում և որպես «դավաճանության» ապացույց ուղարկվում էր մայրաքաղաք<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-245-249" /><ref name="America and the Armenian Genocide of 1915, 62-68" />։

=== Հայերի տեղահանման կազմակերպում ===
Հայերի զինաթափմանը հետևեց ամբողջ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիական բնակչության բնաջնջման գործողությունը, որն իրականացվեց հայերի` դեպի Միջագետքի անապատներ տեղահանության, ճանապարհին և արդեն Միջագետքի համակենտրոնացման կայաններում նրանց թալանի և կոտորածների, ինչպես նաև սովամահության և հիվանդությունների զոհ դարձնելու միջոցով։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հայաբնակ նահանգների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-247-248">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=247-248}}</ref><ref name="A Question of Genocide, 270-272">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|մեջբերվող էջեր=270-272|մաս=The First World War and the Development of the Armenian Genocide}}</ref>։

Ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն գրել է.
{{քաղվածք|«Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր»<ref>Pinon R․, La suppression des Arméniens․ Méthode allemande-travail turc, Փ․, 1916, էջեր 27</ref>։
|}}

Հայերի հնարավոր դիմադրության վտանգը չեզոքացնելու նպատակով իշխանությունները որպես կանոն սկզբում հավաքում էին զորակոչի չենթարկված տղամարդկանց, որոնք փակվում էին բանտերում, իսկ այնուհետև քշվում անմարդաբնակ վայրեր և սպավում հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Դրան հետևում էր տեղահանության հրամանը. ծերունիներից, կանանցից և երեխաներից կազմվում էին քարավաններ, որոնք մեկնում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս քայլելու, սպանվում էին. բացառություն չէր արվում անգամ հղի կանանց հանդեպ։ Շատ դեպքերում ժանդարմներն ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-245-249" /><ref name="America and the Armenian Genocide of 1915, 62-68" />։

Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»<ref>«The Memoirs of Naim Bey․ Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians» Compiled by Aram Andonian․, L․, 1920, p․ 64</ref>։

{{Հիմնական|Կարմիր կիրակի}}

Տեղահանման առաջին փուլը սկսվեց [[1915]] թվականի ապրիլին [[Զեյթուն]]ի և [[Դորթյոլ]]ի հայերի տեղահանմամբ։ [[Ապրիլի 24]]-ին ձերբակալվեց և աքսորվեց [[Ստամբուլ]]ի հայ մտավորականությունը (Այդ օրը երբեմն անվանում են '''Կարմիր կիրակի'''), իսկ հետագայում նաև կայսրության այլ բնակավայրերի հայ երևելիները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր [[Անկարա]]յի մոտ՝ ղեկավարվելով 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար [[Թալեաթ փաշա]]յի արձակած հրամանով<ref>[https://en.wikisource.org/wiki/Circular_on_April_24_1915 Circular on April 24 1915]</ref>։

[[Պատկեր:April24Victims.jpg||right|thumb|350px|1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ <br />առաջին շարք՝ [[Գրիգոր Զոհրապ]], [[Դանիել Վարուժան]], [[Ռուբեն Զարդարյան]], [[Արտաշես Հարությունյան]], [[Սիամանթո]], <br /> երկրորդ շարք՝ [[Ռուբեն Սևակ]], [[Տիգրան Չեոկուրյան]], [[Տիրան Քելեկյան]], [[Թլկատինցի]], [[Երուխան]]]]

Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345<ref name="vahakn dadrian">{{Cite book |last=Dadrian |first=Vahakn N. |title=The history of the Armenian genocide: ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus |publisher=Berghahn Books |year=2004 |isbn=1-57181-666-6 |edition=6th rev. |location=New York |page=221}}
</ref> մարդ։ [[Օրենք տեղահանության մասին|Տեղահանության մասին]] օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում [[Վրթանես Փափազյան]]ը և [[Կոմիտաս]]ը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։
[[Պատկեր:Instruction of the Ministery of the Interior on april 24.png|1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը|left|thumb|284x284px]]

Տեղահանման ենթարկվեց նաև [[Ալեքսանդրետտա]]յի և [[Ադանա]]յի հայ ազգաբնակչությունը։ [[Մայիսի 9]]-ին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կառավարությունը որոշում ընդունեց տեղահանել նաև Արևմտյան Հայաստանի հայերին։ [[Վանի հերոսամարտ]]ից հետո սկսվեց տեղահանման չորրորդ փուլը, որի համաձայն պետք է տեղահանվեին սահմանամերձ շրջաններում և Կիլիկիայում բնակվող բոլոր հայերը<ref name="A Question of Genocide, 276-284">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|մեջբերվող էջեր=276-284|մաս=The First World War and the Development of the Armenian Genocide}}</ref>։

[[1915]] թվականի [[հունիսի 21]]-ին՝ տեղահանումների եզրափակիչ փուլի ժամանակ, Թալեաթը հրամայեց տեղահանել Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասնյակ գավառներում ապրող «առանց բացառության բոլոր հայերին», բացառությամբ նրանց, ովքեր պետության համար կճանաչվեին պիտանի։ Տեղահանումն իրականացվում էր համաձայն երեք սկզբունքների՝
# «տասը տոկոսի սկզբունքը», որի համաձայն հայերը պետք է կազմեին տարածաշրջանի մուսուլմանների 10 %-ից ոչ ավել,
# տեղահանվածների տների թիվը չպետք է գերազանցեր հիսունը,
# տեղահանվածներին արգելվում էր փոփոխել նախանշված վայրերը։

Հայերին արգելվում էր բացել սեփական դպրոցներ, հայկական գյուղերն իրարից պետք է հեռու լինեին հինգ ժամվա ճանապարհով։ Չնայած առանց բացառության բոլոր հայերին տեղահանելու պահանջին՝ [[Ստամբուլ]]ի հայ ազգաբնակչության զգալի մասը չտեղահանվեց այն մտահոգությամբ, որ օտարերկրյա քաղաքացիները այդ գործողության ականատեսը կլինեն։ [[Զմյուռնիա]]յի հայ բնակչությունը փրկվեց նահանգապես Ռահմի բեյի կողմից, որը կարծում էր, որ հայերի տեղահանումը մահացու վտանգի կենթարկեր քաղաքի առևտուրը։ [[Հուլիսի 5]]-ին տեղահանման սահմանները արևմտյան նահանգների ([[Անկարա]], [[Էսքիշեհիր]] և այլն), [[Կիրկուկ]]ի, [[Մոսուլ]]ի, [[Եփրատ]]ի հովտի հաշվին մեկ անգամ ևս ընդարձակվեցին և մոտավորապես [[1915]] թվականի [[հուլիսի 13]]-ին Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունը իրականացվեց «Հայկական հարցի վերջնական լուծման համար», ինչը փաստացի նշանակում էր Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տաչածքում հայկական ներկայության վերացում<ref name="A Question of Genocide, 276-284" />։

=== Առաջին տեղահանումներ ===
Երիտթուրքական կառավարողները պատերազմի սկզբից ևեթ ձեռնամուխ եղան հայերի բնաջնջման գործին։ [[1915]] թվականի մարտի կեսերին անգլիո-ֆրանսիական ուժերը հարձակվեցին [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] վրա։ Նույն ընթացքում տեղի ունեցան [[Իթթիհաթ]]ի կենտրոնական կոմիտեի մի քանի ժողովներ, որոնց ժամանակ [[Թեշքիլաթ-ը մահսուսե|«Հատուկ կազմակերպության»]] ղեկավար [[Բեհաեդդին Շաքիր]]ը տեղեկություններ ներկայացրեց ռուս-թուրքական ռազմաճակատում հայկական խմբերի՝ ռուսներին աջակցող գործողությունների վերաբերյալ։ Ժողովները ղեկավարող Թալեաթը կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հետ հաշիվը» և խոստացավ դրա համար ոչնչի առջև չկանգնել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը․
{{քաղվածք|Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի, «ոչ-թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան<ref>{{Գիրք
|հեղինակ = Մեվլանզադե Ռիֆաթ
|մաս =
|վերնագիր = Թուրքական հեղափոխության մութ ծալքերը
|բնօրինակ =
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր = Բեյրութ
|հրատարակչություն = 1938
|թվական =
|հատոր =
|մեջբերվող էջեր = 159-161
|էջերի թիվ =
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>։|}}
Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը իրականացնել այն։ Կազմվեց այդ հարցով զբաղվող գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորության նախարար Միդհաթ Շյուքրի) և լիազորներ կարգվեցին վիլայեթներում։ Հանձնարարվեց հայերին բնաջնջել բոլոր միջոցներով։ Թալեաթի գլխավորությամբ ստեղծվեց հայերի բնաջնջման հատուկ կազմակերպություն՝ [[Թեշքիլաթ-ը մահսուսե|«Թեշքիլաթ-ը մահսուսե»]]՝ լայն ճյուղավորմամբ (50-ական հոգով), և համապատասխան հրահանգներ ուղարկվեցին բոլոր վիլայեթները։ 1915 թվականի փետրվարի 18-ի գաղտնի հրահանգում ասված էր. {{քաղվածք|«Ջեմիյեթը <sup>Իթթիհաթի կենտրոնը</sup> Թուրքիո մեջ ապրող բոլոր հայերը, առանց անհատ մը ողջ ձգելու, փչացնել որոշած և այս մասին կառավարության ընդարձակ իրավասություններ տված է։ ․․․Չպիտի թույլատրվի, որ հայ մը օգնության և պաշտպանության արժանանա»<ref name="Անտոնեան Արամ. Մեծ ոճիրը">{{Գիրք
|հեղինակ = Անտոնեան Արամ
|մաս =
|վերնագիր = Մեծ ոճիրը։ Հայկական վերջին կոտորածները և Թալէադ փաշա։ Պաշտօնական հեռագիրներ բնագիրներու ստորագրութեամբ և բազմաթիվ պատկերներով
|բնօրինակ =
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր = Բեյրութ
|հրատարակչություն = Պահակ
|թվական = 1921
|հատոր =
|մեջբերվող էջեր = 130-133
|էջերի թիվ = 304
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>։|}}
Ապրիլի 15-ին Թալեաթի, էնվեր փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված Էր․
{{քաղվածք|Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին․․․ Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը։ Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր երեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի<ref>{{Գիրք
|հեղինակ = Առաքել Մարտիրոսի Քեչյան
|մաս =
|վերնագիր = Կարմիր դրվագներ հերոսներու կյանքեն
|բնօրինակ =
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն = 1938
|վայր = Բուխարեստ
|հրատարակչություն =
|թվական = 1915-1918
|հատոր = 1
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 63-64
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>։|}}
Առաջին ծանր հարվածը տրվեց թուրքական «սեֆերբելիքով» (զորահավաք), որն իսկական պատուհաս դարձավ հայերի գլխին։ Մինչ այդ բանակում գտնվող հայ զինվորականներին (1908 թվականի հեղաշրջումից հետո քրիստոնյաները ևս ենթակա էին զինվորական ծառայության) միացվեցին բազմահազար զորակոչիկներ (18-45 տարեկան բոլոր «ռազմունակ» տղամարդիկ), որոնց մտցրին աշխատանքային գումարտակների (ամելե թաբուրի) մեջ (փոխադրում էին բեռներ, ճանապարհներ շինում և այլն) և մաս-մաս ոչնչացրին։ Թուրքական կառավարությունը կարգադրել էր սպանել օսմանյան բանակի բոլոր հայ զինվորականներին։ Ահա ռազմական նախարար էնվեր փաշայի հրամանը, որտեղ ասված էր․
{{քաղվածք|Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղի տալու՝ իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան<ref name="Անտոնեան Արամ. Մեծ ոճիրը" />։|}}
Գազանաբար հոշոտվեց 60 000 հայ զինվորական։ Թուրքական զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ժամանակ մարդկանցից «զենքեր» հավաքելու և պատերազմական տուրք գանձելու պատրվակով ավերվում էին հայերի տները, կողոպտվում նրանց ունեցվածքը, ձերբակալվում ու սրախողխող արվում շատերը։ Ռուսական հետախուզությունը 1915 թվականի մարտի 15-ին ու ապրիլի 3-ին Թուրքիայի վերաբերյալ հաղորդում էր․ {{քաղվածք|Ամբողջ երկրում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ․․․ Սիստեմատիկ կոտորածներ էրզրումում, Դյորթյոլում, Զեյթունում և շրջակայքում։ Արյունալից ընդհարումներ Բիթլիսում, Վանում, Մուշում․․․ բռնություններ, թալան, սպանություններ Ակնում և ամբողջ Փոքր Հայքում։ Ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած<ref>ЦГВИА, ф․ 2000, on․ 1, д․ 3851, л․ 92-94</ref>։|}}

Շաքիրին, որը պնդում էր, որ «ներքին թշնամին» ոչ պակաս վտանգավոր է, քան «արտաքին թշնամին», տրվեցին լայն իրավասություններ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին «Հատուկ կազմակերպությունը» փորձեց կազմակերպել Էրզրումի հայերի ջարդերը և հակահայկական քարոզչության համար նահանգներ ուղարկեց Իթթիհաթի ամենաարմատական գործակալներին, այդ թվում՝ Ռեշիդ բեյին ({{lang-tr|Reşit Bey}}), որն առավել դաժան մեթոդներով՝ ներառյալ ձերբակալություններն ու կտտանքները, [[Դիարբեքիր]]ում փնտրում էր զենք, իսկ այնուհետև դարձավ հայերի [[ֆանատիզմ|ամենամոլեռանդ]] մարդասպանը։ [[Թաներ Աքչամ]]ի կարծիքով հայերի զանգվածային տեղահանության որոշումն ընդունվել էր մարտին<ref>Akcam, Taner, «Armenien und der Völkermord: Die Istanbuler Prozesse und die türkische Nationalbewegung». Hamburg: Hamburger Edition, 1996. P.59</ref>, բայց այն փաստը, որ Ստամբուլից տեղահանություն այդպես էլ չեղավ, նշանակում է, որ այդ պահին հայերի ճակատագիրը կախված էր պատերազմի հետագա ընթացքից<ref name="Bloxham-78-80">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=78-80}}</ref>։

Չնայած երիտթուրքերի պնդումներին, որ հայերի տեղահանությունները պատասխան էին Արևելյան ռազմաճակատում հայերի անհնազանդության, [[Ջեմալ փաշա|Ջեմալի]] ղեկավարությամբ հայերի առաջին տեղահանություններ կատարվեցին ոչ թե Արևելյան ռազմաճակատի հարևան շրջաններում, այլ [[Անատոլիա]]յի կենտրոնից դեպի [[Սիրիա]]<ref name="A Question of Genocide, 276-284" />։ Եգիպտական գործողություններում պարտությունից հետո նա [[Զեյթուն]]ի և [[Դորթյոլ]]ի բնակչությանը որակեց որպես հնարավոր վտանգավոր և դաշնակիցների հնարավոր առաջխաղացման դեպքում որոշեց փոփոխել իրեն ենթակա տարածքների էթնիկական կազմը՝ առաջարկելով հայերի առաջին տեղահանությունները։ Հայերի տեղահանությունները սկսեցին [[Զեյթուն]] քաղաքից ապրիլի 8-ին, որի բնակչությունը դարերով ուներ մասնակի անկախություն և թուրքական իշխանությունների հետ գտնվում էր առճակատման մեջ։ Որպես հիմնավորում բերվում էր իբր Զեյթունի հայերի և ռուսական ռազմական շտաբի մեջ գաղտնի համաձայնության տեղեկատվությունը, բայց Զեյթունի հայերը ոչ մի թշնամական քայլ չէին ձեռնարկել<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-249-250">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=249-250}}</ref><ref name="Bloxham 82-83">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=82-83}}</ref><ref name="Aram Arkun. Zeytun and the Commencement of the Armenian Genocide">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark| վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|221-243|մաս=Zeytun and the Commencement of the Armenian Genocide}}</ref>։
[[Պատկեր:Armrefugees.jpg|thumb|left|300px|Փախստական հայ կանայք սատկած ձիու մարմնի մոտ [[Դեյր-էլ-Զոր]]ի համակենտրոնացման ճամբարում]]
Քաղաք մտցվեց երեք հազար թուրք զինվոր։ Թուրք զինվորների վրա հարձակված Զեյթունի երիտասարդ տղամարդկանց մի մասը, ներառյալ մի քանի դասալիք, փախավ հայկական եկեղեցի և կազմակերպեց ինքնապաշտպանություն՝ համաձայն հայկական աղբյուրների՝ վերացնելով 300 զինվոր (թուրքերը նշում են մեկ մայոր և ութ զինվոր), բայց եկեղեցին գրավվեց։ Հայկական կողմի հաղորդմամբ զինվորների վրա հարձակումը վրեժ էր հայկական գյուղերում այդ նույն զինվորների անհարիր պահվածքի դիմաց։ Զեյթունի հայության մեծ մասն ապստամբներին չէր աջակցում, հայ համայնքի ղեկավարներն ապստամբներին համոզում էին հանձնվել և կառավարական զորքերին թույլ տվեցին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Բայց օսմանյան պաշտոնյաների մի մասն էր միայն պատրաստ ընդունել հայերի հավատարմությունը, մեծամասնությունը համոզվեց, որ Զեյթունի հայերը համագործակցում են թուրքերի հետ։ Ներքին գործերի նախարար Թալեաթը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին շնորհակալություն հայտնեց դասալիքներին բռնելու գործում հայ բնակչության աջակցության համար, բայց ավելի ուշ հաղորդագրություններում ներկայացրեց այդ իրադարձությունները որպես օտար տերությունների հետ հայկական ապստամբության մի մաս. տեսակետ, որ ընդունելի է թուրքական պատմագրության կողմից։ Չնայած հայկական բնակչության մեծ մասը կողմ չէր օսմանյան բանակին ընդդիմանալուն, բայց այնուամենայնիվ նրանք ևս տեղահանվեցին դեպի [[Կոնիա]] և Դեր Զորի անապատ, որտեղ հետո հայերին կա՛մ սպանում էին, կա՛մ թողնում էին մեռնել սովից ու հիվանդություններից։ [[Զեյթուն]]ից հետո նույն ճակատագրին արժանացան [[Կիլիկիա]]յի մյուս քաղաքների բնակիչները։ Տեղահանությունները տեղի ունեցան Վանի դեպքերից առաջ, որոնք օսմանյան իշխանություններն օգտագործում էին հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար։ Օսմանյան կառավարության գործողություններն իրենց ծավալներով ակնհայտորեն անգերազանցելի էին, բայց դրանք դեռ չէին ընդգրկել կայսրության ողջ տարածքը<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-249-250" /><ref name="Bloxham 82-83" /><ref name="Aram Arkun. Zeytun and the Commencement of the Armenian Genocide" />։ Զեյթունի հայերի տեղահանությունը լույս է սփռում ցեղասպանության կազմակերպման ժամկետների հետ կապված մի կարևոր հարցի վրա։ Հայերի որոշ մասն աքսորվեց [[Կոնիա]] քաղաք, որը հեռու էր գտնվում [[Սիրիա]]յից ու [[Իրաք]]ից. տեղեր, որտեղ ավելի ուշ հիմնականում տեղահանվեցին հայերը։ [[Ջեմալ փաշա|Ջեմալը]] պնդում էր, որ անձամբ է ընտրել Կոնիան, այլ ոչ թե [[Միջագետք]]ը, որպեսզի զինամթերքի տեղափոխման համար արգելքներ չստեղծվեն։ Բայց ապրիլից հետո և Ջեմալի իրավասություններից դուրս տեղահանված հայերի մի մասն ուղղվում էր Կոնիա, որը կարող է նշանակել, որ տեղահանման ծրագիր կար արդեն 1915 թվականի ապրիլին<ref name="Aram Arkun. Zeytun and the Commencement of the Armenian Genocide" />։

=== Վանի հերոսամարտ ===
{{Հիմնական|Վանի հերոսամարտ}}
[[Սարիղամիշ]]ի պարտությունից հետո [[Վան]] քաղաքը ռազմավարական մեծ նշանակություն ուներ ոչ միայն թուրքերի, այլև ռուսների համար։ [[1914]] թվականից [[Դաշնակցություն]]ը, քաղաքում ունենալով մեծ ազդեցություն, գաղտնի պաշարել էր մեծ թվով զինամթերք։ [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] հրամանատարությամբ ռուսական կամավորականների՝ [[Սարայ]]ին մոտենալուց օսմանական իշխանությունները դաշնակներից պահանջեցին հանձնել թուրքական բանակից փախած հայ դասալիքներին, քաղաքը կտրեցին հեռախոսային կապից և սկսեցին տեղի բնակչությունից շորթումները, որն արդյունքում վերաճեց մի կողմից զինվորների և չետեների (մուսուլման ավազակների), մյուս կողմից հայկական ինքնապաշտպանության խմբերի միջև։ [[1915]] թվականի փետրվարին Վանում՝ կայսրության միակ շրջանում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, նահանգապետ նշանակվեց Էնվերի աներորդին՝ [[Ջևդեթ բեյ]]ը, որը հայտնի էր բռնությունների հանդեպ հակումներով և զենքի հավաքագրման ժամանակ հայերի ահաբեկումներով։ Ջևդեթը նոր էր վերադարձել [[Պարսկաստան]]ի անհաջող արշավանքից, և նրան ուղեկցում էին մի քանի հազար քուրդ ու չերքեզ ոչ կանոնավոր զինվորներ, այսպես կոչված «մսագործի գումարտակները»։ Թուրքական կառավարությունը [[1914]] թվականի վերջին նշել էր Վանում ապստամբության հնարավորությունը՝ պնդելով, որ Վանի շրջանում հայերին ու մի քանի պարսկական ցեղերին զինում են [[Թուրքիա]]յի թշնամիները։ Վանի հայ ղեկավարները փորձեցին հանգստացնել իշխանություններին և հավատարմություն հայտնեցին Ջևդեթին։ [[1915]] թվականի մարտի սկզբին Ջևդեթը [[Շատախ]]ի հայերից մահվան և աքսորի սպառնալիքով պահանջեց 18-45 տարեկան բոլոր տղամարդկանց (4000 տղամարդ, ինչպես նաև բազմաթիվ դասալիքներ) բանակում աշխատելու համար։ Հայերը տրամադրեցին միայն 400 մարդ, իսկ մնացածի փոխարեն առաջարկեցին վճարել այսպես կոչված «ազատման հարկ» (բանակում ծառայելու փոխարեն օրենքով թույլատրված որոշակի գումարի վճարում), որը մերժվեց Ջևդեթի կողմից։ Մի միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ Ջևդեթը հայ-թուրքական ութ հոգանոց խումբ ուղարկեց [[Շատախ և Նահիա|Շատախ]] գյուղ, որտեղ պետք է քննարկեին հային բանտ նստեցնելու պատմությունը։ Ճանապարհին խմբի բոլոր չորս հայ անդամները սպանվեցին։ [[Ապրիլի 17]]-ին Ջևդեթը «մսագործի գումարտակներն» ուղարկեց վերացնելու [[Շատախ]]ի հայերին, բայց անկարգապահ զորքը հարձակվեց մոտակա գյուղերի վրա<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 249-255">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=249-255}}</ref><ref name="The great game of genocide? 76-78">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|76-78}}</ref><ref name="Bloxham 265-267">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|մեջբերվող էջեր=265-267}}</ref>։

Զանգվածային սպանությունները սկսվեցին [[ապրիլի 19]]-ին, երբ Վանի շրջակայքում սպանվեցին մոտ 2500 հայեր, իսկ մոտակա մի քանի օրերին՝ ևս 50 000։ Հայերի վրա հարձակումները հրահրվում էին [[Իթթիհաթ]]ի կողմից, որը հետագայում խոստովանեցին Վանի երկու գեներալ-նահագապետերը՝ Իբրահիմ Արվասը և Հասան Թաշինը<ref name="America and the Armenian Genocide of 1915, 62-68" />։ Մուսուլմաններին մահվան սպառնալիքով արգելված էր օգնել հայերին։ Վանի հայերը, սպասելով հարձակման, մի քանի շաբաթ ամրացրեցին քաղաքի իրենց հատվածը և չորս շաբաթների ընթացքում արդյունավետ դիմադրություն ցուցաբերեցին։ Վանի հայկական բնակչությունը կազմում էր մոտավորապես 30 000 մարդ, որոնցից միայն 1500-ն էին զինված։ Զենքը շատ հաճախ լինում էր ինքնաշեն տարբերակով։ [[Մայիսի 16]]-ին, երբ ռուսական բանակը մոտեցավ Վանին, թուրքերը հարկադրված հեռացան, և ռուս գեներալ Նիկոլաևը Վանում հռչակեց հայկական կառավարումը։ Վեց շաբաթից արդեն նահանջում էին ռուսները՝ տանելով այն հայերին, որոնք կարող էին հեռանալ<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 249-255" /><ref name="The great game of genocide? 76-78" /><ref name="Bloxham 265-267" />։

Վանի իրադարձությունները նախապես մշակված բնույթ չունեին, հայերը փորձում էին հնարավոր փախուստի միջանցք պահել դեպի Պարսկաստան, իսկ Ջևդեթը օգտագործում էր պատժամիջոցները իրեն տեսանելի «հայկական վտանգը» ճնշելու համար։ Նրա գործողություններն այն ժամանակի համար բնորոշ չէին։ Նույն ժամանակահատվածում տեղին ունեցան նաև [[Բիթլիս]]ի քրդերի և [[Ադամակերտ|Բաշկալե]]ի ասորիների ապստամբությունները<ref name="The great game of genocide? 76-78" />։

=== Տեղահանությունների շարունակություն ===
[[Պատկեր:AmbassadorMorgenthautelegram.jpg|thumb|left|200px|ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագիրը Պետդեպարտամենտ (1915 թվականի հուլիսի 16) նկարագրում է հայերի բնաջնջումը որպես ''«ռասայական բնաջնջման կազմակերպված փորձ»]]
{| class="toccolours" style="float: right; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:37em; max-width: 37%;" cellspacing="5"
| style="text-align: left;" |Օսմանյան պաշտոնյա Սահիդ Ահմեդի կողմից Տրապիզոնից հայերի տեղահանման նկարագրությունը<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-262-265" group="Ն">Օսմանյան սպաների հարցազրույցները Սայքսին բերվում են համառոտ։ Ամբողջական մեջբերումները՝ {{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=262-265}}</ref>։<br />
Սկզբում օսմանյան պաշտոնյաները խլեցին երեխաներին, նրանցից որոշներին փորձեց փրկել [[Տրապիզոն]]ի ամերիկյան հյուպատոսը։ Տրապիզոնի մուսուլմանները նախազգուշացվել էին հայերին պաշտպանելու դեպքում մահապատժի մասին։ Հետո առանձնացրին տղամարդկանց՝ հայտարարելով, որ նրանք պետք է մասնակցեն աշխատանքներին։ Կանայք և երեխաները պահապանների հսկողությամբ և անվտանգության երաշխիքներով տարհանվեցին [[Մոսուլ]]ի ուղղությամբ, ինչից հետո տղամարդիկ քաղաքից հանվեցին ու գնդակահարվեցին նախապես փորված խրամատներում։ Կանանց և երեխաների վրա կազմակերպվեցին «չեթերի» հարձակումներ, որոնք կողոպտում ու բռնաբարում էին կանանց, իսկ հետո՝ սպանում։ Զինվորականները հստակ հրաման ունեին չխանագարել «չեթների» գործողություններին։ Ընտրված երեխաները նույնպես տարհանվեցին ու սպանվեցին։ Ամերիկյան հյուպատոսի խնամակալության տակ գտնող երեխաներն ընտրվեցին իբրև թե [[Սեբաստիա]] ուղարկելու համար, նավակներով ծով հանվեցին, սվինահարվեցին, մարմինները դրվեցին պարկերի մեջ և նետվեցին ծովը։ Մի քանի օրից որոշ մարմիններ գտան Տրապիզոնի ափերի մոտ։ [[1915]] թվականի հուլիսին Սահիդ Ահմեդին հրամայեցին ուղեկցել Տրապիզոնի հայերի վերջին խումբը՝ կազմված 120 տղամարդուց, 400 կանանցից և 700 երեխաներից։ Սկզբում խմբից առանձնացվեցին տղամարդիկ, ավելի ուշ Սահիդ Ահմեդին հայտնեցին, որ նրանք բոլորը սպանված են։ Ամբողջ ճանապարհին կային հազարավոր հայերի մարմիններ։ «Չեթերի» մի քանի խումբ փորձեցին խմբից վերցնել կանաց և երեխաներին, բայց Սահիդ Ահմեդը հրաժարվեց տալ հայերին։ Ճանապարհին նա մոտավորապես 200 երեխաների տվեց մուսուլմանական ընտանիքներին, որոնք խոստացան հոգ տանել նրանց մասին։ [[Կամախ]]ում Սահիդ Ահմեդը հրաման ստացավ հայերին պահպանել այնքան ժամանակ, մինչև նրանք չմեռնեն։ Նրան հաջողվեց հայերի այդ խմբին միացնել Էրզրումից եկող խմբին, որը գլխավորում էր ժանդարմերիայի ներկայացուցիչ Մուհհամեդ Էֆֆենդին։ Այնուհետ Էֆֆենդին Սահիդ Ահմեդին հայտնեց, որ այդ խումբը հասցվել է [[Եփրատ]]ի ափ, որտեղ առանձնացվել է խմբից և ոչնչացվել «չեթ» հրոսակների կողմից։ Գեղեցիկ հայ աղջիկները պարբերաբար հրապարակայնորեն բռնաբարվում էին, իսկ հետո սպանվում, այդ թվում՝ տրապիզոնյան պաշտոնյաների կողմից։ Հայերի սպանությունների կազմակերպիչներ Սահիդ Ահմեդը նշում էր [[Էրզրում]]ում [[Բեհաեդդին Շաքիր]]ին, [[Տրապիզոն]]ում՝ Նայիլ բեյին, [[Կամախ]]ում՝ [[Երզնկա]]յի խորհրդարանի անդամներին։ «Չեթերի» կենտրոնակայանը գտնվում էր Կամախում։
|}

Եթե ընդհանուր տեղահանությունները նախապես պլանավորված չէին, այնուամենայնիվ [[1915]] թվականի մարտին խորհրդակցելուց հետո [[Իթթիհաթ]]ի ներկայացուցիչները սկսեցին քարոզել հայերի զանգվածային սպանությունները։ Վանի իրադարձություններն ու համաձայն թուրքական պաշտոնական վիճակագրության՝ 150 000 մուսուլմանների սպանությունները (Խալիլ Բերքթայը ներկայացնում է հայերի կողմից [[1915]] թվականի ողջ ընթացքում ամբողջ Անատոլիայում սպանված 12 000 մուսուլմանների թիվը) նույնպես որպես առիթ օգտագործվեցին իշխանությունների կողմից հակահայկական գործողությունների համար։ [[1915]] թվականի [[ապրիլի 24]]-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 երևելի հայեր, որոնք հետագայում արտաքսվեցին։ Դրանց հետևեց 600 հայերի ձերբակալությունը, այնուհետև 5000-ի։ Նրանց մեծամասնությունը սպանվեց հենց Ստամբուլի մերձակայքում։ Այս գործողություններն որևէ հիմք չունեին, և [[ԱՄՆ]] դեսպան [[Հենրի Մորգենթաու]]ի հետ զրույցում [[Թալեաթ փաշա|Թալեաթ]]ն այս գործողությունները բնութագրեց որպես «ինքնապաշտպանություն»։ [[1915]] թվականի [[մայիսի 30]]-ին Օսմանյան կայսրության նախարարների խորհրդով ընդունվեց [[Օրենք տեղահանության մասին|Տեղահանության մասին օրենքը]], ըստ որի ռազմական հրամանատարությունը լիազորված էր ճնշել բնակչության զինված ապստամբությունները և տեղահանել դավաճանության կամ լրտեսության մեջ կասկածվողներին։ Օրինականություն հաղորդելու նպատակով նախատեսվում էին տեղահանվածներին պահակներ և կորցրած ունեցվածքի փոխհատուցում տրամադրել, բայց գործնականում այս պայմաններից ոչ մեկը չիրականացվեց։ Հայերի բնաջնջման գործում գլխավոր դերակատարությունն ուներ [[Էրզրում]]ում տեղակայված «Հատուկ կազմակերպությունը» ({{lang-ota|تشکیلات مخصوصه}}), որն ուներ մինչև 34 000 անդամ, որոնց գերակշիռ մասը կազմում էին «չեթերը»՝ բանտերից ազատ արձակված հանցագործները։ «Հատուկ կազմակերպությունն» անմիջապես ենթարկվում էր Թալեաթին։ Առաջին անգամ սա իրեն ցուցադրեց [[1914]] թվականին ռուսական զորքերի նահանջի շրջաններում հայերի դեմ բռնություններում՝ Վանի դեպքերից վեց ամիս առաջ, ինչը հայերի տեղահանության պաշտոնական պատճառը եղավ։ Զանգվածային սպանություններում գործուն մասնակցություն ունեցավ նաև երկրի հատուկ ծառայությունները ղեկավարող և մահվան հատուկ գումարտակներ ստեղծած [[Բեհաեդդին Շաքիր]]ը<ref name="Richard G. Hovannisian:The Armenian People from Ancient to Modern Times, 249-255">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=249-255}}</ref><ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-267">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=267}}</ref><ref name="see also suni" group="Ն">Տե՛ս նաև Սաբանչի համալսարանից պատմաբան Հալիլ Բերքթայի հարցազրույցը թուրքական «Ռադիկալ» թերթին (Սյունի, 2004)։</ref><ref name="Հատուկ կազմակերպության դերը" group="Ն">«Հատուկ կազմակերպության» և Բեհաեդդին Շաքիրի դերը հանգամանորեն դիտարկված է {{Գիրք|հեղինակ =Taner Akçam|վերնագիր =From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide}} գրքի, «The Decision for Genocide in Light of Ottoman-Turkish Documents» գլխում</ref>։

[[Ապրիլի 18]]-ին Էրզրումի մերձակայքում տեղի ունեցավ թուրքական զանգվածային հանրահավաք, որի ընթացքում հայերին մեղադրեցին դավաճանության մեջ, իսկ նրանց օգնող մուսուլմաններին նախազգուշացրեցին, որ նրանք նույնպես կկիսեն հայերի ճակատագիրը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Էրզրումի նահանգի հայերը դարձան թուրքերի հարձակումների առարկա։ Մայիսի կեսերին ջարդեր տեղի ունեցան [[Խնուս]]ում և նրա մերձակայքում, որտեղ սպանվեց 19 000 հայ։ Նահանգի մյուս գյուղերի հայերը տեղահանվեցին Էրզրում, նրանցից շատերը մահացան քաղցից, ծարավից և տանջալլկությունից, իսկ ողջ մնացածներին [[Կամախ]]ի կիրճի լանջերից նետեցին գետը։ Էրզրումի 65 000 հայ բնակչության մեծամասնությունը [[1915]] թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղահանվեց կամ սպանվեց Կամախի կիրճերում, մնացածներին տեղահանեցին [[Հալեպ]] կամ [[Մոսուլ]], որտեղ մի քանիսին հաջողվեց կենդանի մնալ։ Էրզրումում թողեցին մոտավորապես 100 հայերի, որոնք աշխատում էին ռազմական կարևորագույն օբյեկտներում։ [[Երզնկա]]յի հայերը նույնպես հիմնականում սպանվեցին Կամախի կիրճերում։ [[Բաբերդ (քաղաք)|Բեյբուրթի]]՝ Էրզրումի նահանգի ևս մեկ քաղաքի հայերից սկզբում վերցրեցին փող և երիտասարդ աղջիկներին՝ տալով անվտանգության երաշխիքներ, հետո նրանց վրա հարձակվեցին «չեթերը»։ Դեպի Երզնկա հետ փախչողներին գնդակահարում էին ժանդարմները<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-255-258">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=255-258}}</ref>։

[[Օրդու]]ից կանայք և երեխաները [[Սամսուն (քաղաք)|Սամսուն]] տեղափոխվելու պատրվակով բարձվեցին բեռնանավերը, իսկ հետո տարվեցին բաց ծով և նավից դուրս նետվեցին։ [[1919]] թվականի ռազմական դատարանի լսումների ժամանակ [[Տրապիզոն]]ի ոստիկանության պետը ցուցմունք տվեց, որ երիտասարդ հայուհիներին՝ որպես նահանգապետից նվեր Իթթիհաթի ղեկավարներին, ուղարկել է [[Ստամբուլ]]։ [[Կարմիր խաչ|Կարմիր մահիկի]] հիվանդանոցի հայուհիներն անարգվում էին. Տրապիզոնի նահանգապետը բռնաբարում էր նրանց և պահում որպես հարճեր<ref name="America and the Armenian Genocide of 1915, 83-86">{{Գիրք|վերնագիր=Jay Winter:America and the Armenian Genocide of 1915|մեջբերվող էջեր=83-86|հեղինակ=Vahakn N. Dadrian.|մասь=The Armenian Genocide: an interpretation}}</ref>։ [[Թուրքահայաստան]]ի հարավային մասը հայերից մաքրվեց Ջևդեթի և նրա «մսագործի գումարտակների» ({{lang-tr|kesab taburi}}) կողմից։ Չնայած [[Բիթլիս]]ի հայերի օրինապաշտությանը՝ Ջևդեթը սկզբում նրանցից փրկագին պահանջեց, իսկ հետո շատերին կախաղան հանեց։ [[Հուլիսի 25]]-ին քաղաքը շրջապատվեց Ջևդեթի զորքերի կողմից, և կարճ պաշարումից հետո քաղաքի հայկական մասն անձնատուր եղավ։ Տղամարդիկ սպանվեցին, իսկ երիտասարդ աղջիկներին տվեցին տեղացի թուրքերին ու քրդերին, մնացած հայ բնակչությունն ուղարկվեց հարավ և խեղդամահ արվեց [[Տիգրիս]]ում։ Բիթլիսում ընդհանուր առմամբ սպանվեց 15 000 հայ, նրանց տները տրվեցին թուրք և քուրդ մուջահիրներին<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-255-258" />։

Միաժամանակ սպանդի ենթարկվեց Բիթլիսի շրջակա գյուղերի հայ բնակչությունը։ Բիթլիսից հետո Ջևդեթը ուղևորվեց [[Մուշ]], որտեղ թուրքերի ու քրդերի մայիսյան հարձակումներից հետո տիրում էր ժամանակավոր խաղաղություն։ Ջևդեթի՝ նահանգ այցելելուց հետո սկսվեցին հայ համայնքի ղեկավարների կտտանքները, տղամարդիկ սվինահարվեցին, կանայք և երեխաները փակվեցին ախոռներում և կենդանի հրկիզվեցին։ Հետո Ջևդեթն ու թուրք-քրդական ջոկատները հարձակվեցին Սասունի հայության վրա, որոնք պաշտպանվեցին, մինչ չվերջացան զինամթերքն ու սնունդը։ Սև ծովի ծովափնյա քաղաքներում հայերին նստեցնում էին նավեր, իսկ այնուհետ ջրախեղդ անում։ Բնաջնջման ենթարկվեցին նաև բողոքական և կաթոլիկ ուղղության հայերը։ [[Խարբերդ]]ում 13 000 հայ զինվորների հետ սպանվեցին նաև ամերիկացի միսիոներների կողմից հիմնադրված [[Եփրատ քոլեջ|Եփրատի վարժարանի]] ուսանողներն ու դասախոսները։ Նույն բախտին արժանացան նաև [[Մերզիֆոն]]ի հայերը, որտեղ ամերիկյան բողոքական միսիոներների ղեկավարությամբ գործում էր Անատոլիայի վարժարանը։ [[Մարզվան]]ի 12 000 հայերի մեծամասնությանը տեղահանելուց հետո վարժարանի նախագահը ամերիկյան դեսպանի միջոցով Էնվերից ու Թալեաթից վարժարանի անդամների համար անվտանգության երաշխիքներ ստացավ, բայց նահանգապետը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ երաշխիքների մասին և մնացած հայերին տարհանեց անապատ, որտեղ նրանք մահացան։ Տեղահանման ենթարկվեցին նաև [[Անկարա]]յի հայերը, որոնցից շատերի կրոնը պատկանում էին կաթոլիկ ուղղության<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-255-258" />։

{| class="toccolours" style="float: left; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:40em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" |1900 թվականին ծնված Թագուհի Լևոնյանի հիշողություններից<ref name="Adalian-81-83">''Rouben Paul Adalian''. The Armenian Genocide // Totten, Parsons, "Charny. A century of genocide: critical essays and eyewitness accounts"|81-83}}</ref>։<br />[[Բալու]]ից Տիգրանակերտ ([[Դիարբեքիր]]) մեզ տանջում էին, և մենք տանջվում էինք։ Չկար հաց ու ջուր։ Մորս պայուսակում ինչ-որ բան կար, որ նա ժամանակ առ ժամանակ տալիս էր մեզ։ Մենք 10-15 օրվա ընթացքում ամբողջ օրը քայլում էինք։ Ոտքերիս կոշիկներ չէին մնացել։ Վերջապես մենք հասանք Տիգրանակերտ։ Այնտեղ մենք լվացվեցինք, մեր մոտի եղած չոր հացը թրջեցինք և կերանք։ Շշուկներ տարածվեցին, որ նահանգապետը հայերից պահանջում է 12-ամյա գեղեցիկ աղջկա... Գիշերը նրանք լապտերներով եկան՝ փնտրելու այդպիսի աղջկա։ Գտան նրան, կտրեցին ողբացող մորից և ասացին, որ նրան հետո կվերադարձնեն։ Ավելի ուշ նրանք համարյա մեռած երեխային վերադարձրին, սոսկալի վիճակում՝ թողնելով նրան մոր ծնկներին։ Մայրն աղեկտուր ողբում էր, իսկ երեխան, չկարողանալով տանել տեղի ունեցածը, մահացավ։ Կանայք չէին կարողանում հանգստացնել մորը։ Վերջապես կանայք փորձեցին մի ժանդարմի զենքով փոս փորել և թաղեցին աղջկան։ Այնտեղ մեծ պատ կար, և իմ մայրը և մի քանի կանայք դրա վրա գրեցին. «Այստեղ թաղված է Շուշանը»։
|}

Ի տարբերություն այլ տեղահանությունների, որոնք տեղի հայ համայնքների շրջանակներում չէին տարբերակում իշխանությունների տեսանկյունից անմեղներին «մեղավորներից», [[Կիլիկիա]]յի տեղահանություններն արդեն տարբերություն չէին դնում հայ հեղափոխական և լոյալ համայնքների միջև։ Այս տեղահանություները կապ չունեին նաև սահմանի մոտիկությունից և վերաբերում էին Օսմանյան կայսրության բոլոր հայերին։ Այս տեղահանվածներին չէին տրամադրում սնունդ, ինչը փաստացի նշանակում էր սովամահություն։ Նրանք պաշտպանված չէին և ճանապարհին ենթարկվում էին օսմանյան անկանոն ուժերի, քրդերի, չերքեզների և այլ մուսուլմանական ցեղերի կողոպուտին ու բռնություններին, որի արդյունքում անապատում գտնվող վերջնակետին հասնում էր տարհանվողների մոտավորապես 20 %-ը միայն։ Նույն բանը տեղի էր ունենում ողջ Արևմտյան Հայաստանի («[[Արևելյան Անատոլիա]]»–յի) հայերի հետ։ Արևմտյան նահանգների հայերը համեմատաբար անխոչընդոտ հասան մինչև [[Դեր Զոր]], որտեղ հետագայում շատերը կա՛մ մահացան, կա՛մ սպանվեցին։ Անատոլիայի հայ համայնքների ընդհանուր կազմաքանդման գործընթացը սկսվել է [[1915]] թվականի [[ապրիլի 24]]-ին, երբ ձերբակալվեցին և [[Անկարա]] տարհանվեցին Կոստանդնուպոլսի հայ համայնքի ղեկավարները։ Հունիսի կեսերին նրանք գրեթե բոլորը սպանված էին։ Իսկ այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ոչնչացված էին Բիթլիսի և Էրզրումի հայ համայնքները։ [[Հունիսի 9]]-ին Ներքին գործերի նախարարությունն Էրզրումի նահանգապետին նամակ ուղարկեց՝ պահանջելով վաճառել տեղահանված հայերի ունեցվածքը, որոնց վերադարձը չէր ակնկալվում։ [[1915]] թվականի ամառվա ընթացքում տեղահանության աշխարհագրությունն ընդարձակվեց՝ ներառելով ներկայիս [[Սիրիա]]յի շրջանները։ Համաձայն տեղահանությունների նախագծի՝ հայերը չպետք է գերազանցեին տեղի բնակչության 10 %-ը, որն արտացոլում էր երիտթուրքերի վախը հայերի կուտակումներից։ Հիմքեր կան կարծելու, որ Դեր Զորի անապատի շուրջ գտնող ճամբարների մինչև 150 000 մարդու սպանությունը կատարվել է չերքեզների, չեչենների և արաբների կողմից, որպեսզի թույլ չտրվի մեծ քանակությամբ հայերի կուտակումներ մի վայրում<ref name="A Question of Genocide, 270-272" />։

Սպանությունների վերաբերյալ ամենաարժեքավոր վկայություններից մեկը թողել են օսմանյան արաբ չորս պաշտոնյա, որոնք անցան ռուսական կողմ և հետագայում տեղահանությունների մանրամասները պատմեցին [[Մարկ Սայքս]]ին։ [[1915]] թվականին [[Տրապիզոն]]ում գտնվող լեյտենանտ Սաիդ Ահմեդ Մուխտերա ալ-Բահաջայի խոսքերով՝ նա գիտեր, որ հայերի տեղահանությունը նշանակում էր ոչնչացում, և նրան հայտնի էր դասալիքներին առանց դատի գնդակահարելու գաղտնի հրամանի մասին։ Լեյտենանտ Սաիդ Ահմեդը հայտնել է, որ գաղտնի հրամանում «դասալիքներին» բառի փոխարեն գրված էր «հայերին», որը վկայում է, որ կենտրոնական իշխանությունները գիտակցում էին իրենց արարքների հանցավոր լինելը և ամեն կերպ փորձում էին քողարկել դրանք<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-262-265-2">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=262-265}}</ref>։

Հայերի սպանություններն ուղեկցվում էին կողոպուտով ու գողությամբ։ Վաճառական Մեհմեդ Ալիի ({{lang-tr|Mehmed Ali}}) խոսքերով՝ Ասենթ Մուսթաֆան ու [[Տրապիզոն]]ի նահանգապետ [[Ջեմալ Ազմի]]ն յուրացրել էին հայերի՝ 300 000-400 000 թուրքական ոսկե ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր (այն ժամանակ մոտավորապես 1 500 000 [[ԱՄՆ դոլար]])։ [[Հալեպ]]ում ԱՄՆ հյուպատոսը զեկուցում էր [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]], որ Թուրքիայում գործում էր «հափշտակությունների հսկայական համակարգ»։ Տրապիզոնի հյուպատոսը հայտնում էր, որ ամեն օր տեսնում է, ինչպես է «թուրք կանանց և երեխաների ամբոխը գիշանգղերի պես հետևում ոստիկանությանը ու տանում ամեն ինչ, ինչ կարողանում էին», և որ Տրապիզոնում [[Իթթիհաթ]]ի կոմիսարի տունը լիքն է ոսկով և թանկարժեք իրերով, որոնք կողոպուտներից իր մասն էին կազմում<ref name="America and the Armenian Genocide of 1915, 83-86" />։

[[1915]] թվականի ամռան ավարտին կայսրության հայ բնակչության զգալի մասը սպանված էր։ Չնայած օսմանյան կայսրության իշխանությունների փորձերին ծածկել դա՝ [[Եվրոպա]] հասած փախստականները պատմում էին հայ բնակչության ոչնչացման մասին։ [[1915]] թվականի [[ապրիլի 27]]-ին [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Ամենայն հայոց կաթողիկոսը]] կոչ արեց [[ԱՄՆ]]-ին և [[Իտալիա]]յին թույլ չտալ և կագնեցնել ջարդերը։ Դաշնակից պետությունները հրապարակայնորեն դատապարտեցին օսմանյան իշխանությունների թողտվությամբ թուրքերի և քրդերի կողմից հայերի ջարդերը, բայց պատերազմի պայմաններում այլ բան անկարող էին անել հայերի վիճակը թեթևացնելու համար։ [[Մեծ Բրիտանիա]]յում պաշտոնական հետաքննությունից հետո հրատարակվեց «Օսմանյան կայսրությունում վերաբերմունքը հայերի նկատմամբ» փաստաթղթերի գիրքը<ref name="The treatment of Armenians in the Ottoman Empire">{{Գիրք|հեղինակ=James Bryce|վերնագիր=The treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916: documents presented to Viscount Grey of Falloden by Viscount Bryce}}</ref>, իսկ [[Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում փախստականների համար հանգանակություններ սկսվեցին։ [[Կենտրոնական Անատոլիա|Կենտրոնական]] և [[Արևմտյան Անատոլիա]]յի հայերի ոչնչացումը շարունակվեց նաև [[1915]] թվականի [[օգոստոս]]ից հետո<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-565-567">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=565-567}}</ref>։

=== Բժշկական փորձարկումներ հայերի վրա ===
[[Պատկեր:Armenian genocide4.jpg|thumb|270px|Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կողմից խնամակալության տակ վերցված երեխաներ<ref>[http://www.genocide-museum.am/arm/neast_relief.php#sthash.KCDoEW1t.dpuf Մերձավոր Արևելքի Նպաստամատույց Ընկերության լուսանկարների հավաքածու]</ref>]]
Որպես օսմանյան հայերի ոչնչացման արդարացում գործածվում էր նաև կենսաբանական հիմնավորումը։ Հայերն անվանվում էին «վտանգավոր մանրէներ», նրանց վերագրվում էր կենսաբանական ավելի ցածր կարգավիճակ, քան մուսուլմաններին։ Այս քաղաքականության գլխավոր քարոզիչը բժիշկ Մեհմեդ Ռեշիդն էր՝ [[Դիարբեքիր]]ի նահանգապետը, ով առաջինը հրամայեց տեղահանվողների ոտքերը պայտել։ Ռեշիդը նաև կիրառում էր հայերի խաչելությունը՝ նմանակեղծելով [[Քրիստոս]]ի [[խաչելություն]]ը<ref name="Dictionary of Genocide-21-22">{{Գիրք|հեղինակ=Samuel Totten|վերնագիր=Dictionary of Genocide|մեջբերվող էջեր=21-22}}</ref>։ [[1978]] թվականին թուրքական պաշտոնական հանրագիտարանը Ռեշիդին բնութագրում է որպես «հոյակապ հայրենասեր»<ref name="A Question of Genocide-126-148">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|մեջբերվող էջեր=146-148|մաս=The First World War and the Development of the Armenian Genocide}}</ref>։

Տանելի կենցաղային պայմանների և դեղորայքի բացակայությունը թուրքական բանակում հանգեցրին [[համաճարակ]]ի տարածման՝ խլելով յուրաքանչյուր տասներորդ զինվորի կյանքը։ Երրորդ բանակի բժիշկ [[Թևֆիկ Սալիմ]]ի հրամանով [[բծավոր տիֆ]]ի դեմ պատվաստանյութ գտնելու նպատակով [[Երզնկա]]յի կենտրոնական հիվանդանոցում փորձեր էին կատարվում հայ զինվորների և ռազմական ուսումնարանների կադետների վրա, որոնցից շատերը մահացան։ Ուղղակի ապացույցները ցույց են տալիս այս ամենում [[Բեհաեդդին Շաքիր]]ի մասնակցությունը։ Փորձերն անմիջականորեն անցկացնում էր [[Ստամբուլ]]ի բժշկական դպրոցի պրոֆեսոր [[Համդի Սուաթ]]ը, որը հիվանդներին ներարկում էր տիֆով վարակված արյուն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] ավարտից հետո այս գործի քննման ժամանակ Ստամբուլի ռազմական դատարանի կողմից Համդի Սուաթը տեղափոխվեց բժշկական դպրոցի կլինիկա «սուր փսիխոզ» ախտորոշմամբ հարկադիր բուժման<ref name="America and the Armenian Genocide of 1915, 70-77">{{Գիրք||վերնագիր=Jay Winter:America and the Armenian Genocide of 1915|մեջբերվող էջեր=70-77|հեղինակ=Vahakn N. Dadrian.|մաս=The Armenian Genocide: an interpretation}}</ref>։

Այսօր [[Թուրքիա]]յում Համդի Սուաթը համարվում է թուրքական [[մանրէաբանություն|մանրէաբանության]] հիմնադիրը, և նրան նվիրված է Ստամբուլի հիշատակի տուն-թանգարանը։ Նրա փորձակումները հաստատվեցին Օսմանյան զինված ուժերի գլխավոր համաճարակային տեսուչ Սուլեյման Նումանի ({{lang-tr|Süleyman Numan}}) կողմից։ Փորձարկումներն առաջացրին Թուրքիայի գերմանացի բժիշկների, ինչպես նաև մի քանի թուրք բժիշկների բողոքները։ Նրանցից մեկն էր Ջեմալ Հայդարը ({{lang-tr|Cemal Haydar}}), որն անձամբ էր ներկա գտնվել փորձարկումներին և [[1918]] թվականին ներքին գործերի նախարարին բաց նամակով դրանք բնութագրեց որպես «բարբարոսական» և «գիտական հանցագործություն»։ Հայդարին աջակցեց Երզնկայի Կարմիր մահիկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դոկտոր Սալահեդդինը, որն իր օգնությունն առաջարկեց իշխանություններին բժշկական փորձարկումների կազմակերպիչներին և իրականացնողների գտնելու գործում։ Պաշտպանության նախարարությունը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները, բայց Հայդարն ու Սալահեդդինը պնդեցին իրենց ցուցմունքները։ Հայդարը կրկնեց բժշկական փորձակումների արդյունքում հարյուրավոր հայերի սպանությունների մասին, իսկ Սալահեդդինի հայտարարությամբ իր վրա ճնշում է գործադրվել՝ հարկադրելով լռել։ Անցումային շրջանի քաղաքական խառնաշփոթի արդյունքում փորձարկումների մեղավորներին հաջողվեց խույս տալ պատժից։ Համդի Սուաթն արդյունքում հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները, որտեղ նկարագրում էր «դատապարտված հանցագործների» վրա իր փորձարկումները<ref name="America and the Armenian Genocide of 1915, 70-77" />։
[[1919]] թվականի ռազմական դատարանի անցկացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձան հայ երեխաների և հղի կանանց թունավորման փաստեր [[Տրապիզոն]]ի սանիտարա-հիգիենիկ ծառայությունների և առողջապահության բաժանմունքի ղեկավար Ալի Սաիբի կողմից ({{lang-tr|Ali Saib}})։ Թույնից հրաժարվողներին ստիպում էին այն ընդունել բռնի ուժով կամ խեղդում էին ծովում։ Տեղահանումների արդյունքում ողջ մնացած և [[Միջագետք]]ի ճամբարներ հասած հայերին Սաիբը սպանում էր՝ ներարկելով [[մորֆին]]ի մահացու չափաբաժին կամ թունավոր նյութեր։ Ֆրանսիացի և թուրք ականատեսները հաստատում են հիվանդանոցներում և դպրոցներում երեխաների թունավորվելու փաստերը։ Սաիբն օգտագործում էր նաև շարժական [[Բաղնիք|շոգեբաղնիքներ]] ({{lang-tr|Etüv}}), որոնցում երեխաներին սպանում էին գերտաք շոգիով<ref name="America and the Armenian Genocide of 1915, 77-80">{{Գիրք|վերնագիր=Jay Winter:America and the Armenian Genocide of 1915|մեջբերվող էջեր=77-80|հեղինակ=Vahakn N. Dadrian.|հատոր=The Armenian Genocide: an interpretation}}</ref>։

=== Հայերի ինքնապաշտպանություն ===
[[Անտիոք]]ից ոչ հեռու՝ [[Մուսա լեռ]]ան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, [[1915]] թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց [[Պորտ-Սաիդ]]։ Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան [[Ֆրանսիական հայկական լեգիոն|ֆրանսիական Արևելյան լեգիոնի]] կազմ և իրենց դրսևորեցին հատկապես [[1918]] թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է [[Ֆրանց Վերֆել]]ի հանրաճանաչ «[[Մուսա լեռան քառասուն օրը]]» վեպը<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-267"/>։

Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև [[Ուրֆայի հերոսամարտ|Ուրֆայում]]<ref name="Kévorkian:The Armenian Genocide-618-621">{{Գիրք|հեղինակ =Raymond Kévorkian|վերնագիր =The Armenian Genocide: A Complete History|մեջբերվող էջեր=618-621}}</ref> և [[Մուշի ինքնապաշտպանություն|Մուշում]]<ref name="Kévorkian:The Armenian Genocide-345-349">{{Գիրք|հեղինակ =Raymond Kévorkian|վերնագիր =The Armenian Genocide: A Complete History|մեջբերվող էջեր =345-349}}</ref> և մի քանի այլ վայրերում։

=== Անհատ թուրքերն ու գերմանացիներն ընդդեմ հայերի բնաջնջման ===
{| class="toccolours" style="float: right; margin-right: 1em; margin-left: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:30em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" |[[Թեոդոր Ռուզվելտ]]<ref name="Letters of Theodore Roosevelt">The Letters of Theodore Roosevelt (Cambridge, Mass: Harvard University Press, 1954), p. 6328.</ref>՝ ԱՄՆ նախագահ (1901-1909)։<br />
«Հայերին պատած սարսափը կատարված փաստ է։ Զգալիորեն սա հնազանդեցման քաղաքականություն է, որին հետևում է այս ազգը վերջին չորս տարիների ընթացքում։ ... Հայերի բնաջնջումն այս պատերազմի ամենամեծ հանցագործությունն է, և եթե մեզ չհաջողվի Թուրքիայի դեմ դուրս գալ, կնշանակի՝ մենք խրախուսում ենք նրանց»։
|}
Մուսուլմանների կողմից հայերին օգնության ցուցաբերման հետազոտությունը բավական բարդ խնդիր է, քանի որ հայերին օգնություն ցուցաբերելը պատժվում էր մահով, և բնականաբար, ծածուկ էր պահվում։ Այնուամենայնիվ, հայտնի են թուրքական ընտանիքների կողմից հայ երեխաների փրկության, ինչպես նաև օսմանյան իշխանավորներին ընդդիմանալու բազմաթիվ դեպքեր, որոնք հրաժարվում էին մասնակցություն ունենալ հայ բնակչության սպանությունների գործում։ Տեղահանությունների դեմ հանդես եկան [[Հալեպ]]ի նահանգապետ Մեհմեդ Ջելալ բեյը՝ հայտարարելով, որ հայերը պաշտպանվում են և կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու բնական իրավունքն է, և արգելեց որևէ ճնշում հայ բնակչության դեմ, ինչպես նաև [[Զմյուռնիա]]յի և [[Ադրիանապոլիս]]ի նահանգապետեր Ռահմի բեյը և Ադիլ բեյը։ Ջելալ բեյը [[1915]] թվականի հուլիսին պաշտոնանկ արվեց։ Դեր Զորի անապատում համակենտրոնացման ճամբարի հրամանատար Ալի Սուեդ Բեյը, փորձելով թեթևացնել հայերի զրկանքները, փոխարինվեց և նրա պաշտոնում նշանակվեց հայերի հանդեպ բացառիկ դաժանություն ցուցաբերած Զեքի բեյը։ [[Երիտթուրքեր]]ի առաջնորդներից մեկը՝ [[Ջեմալ փաշա]]ն, իր հուշերում գրում էր, որ սարսափած էր հայերի դեմ կատարված հանցագործություններից և փորձել է թեթևացնել նրանց վիճակը, բայց պատմաբանները սրան վերաբերում են մեծ կասկածանքով<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-267-271">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|մեջբերվող էջեր=267-271}}</ref>։

Թուրքերի դաշնակից գերմանացիների ներկայացուցիչներից շատերը պասիվ կերպով աջակցում էին հայերի հանդեպ բռնաճնշումներին։ Գերմանական դեսպան բարոն ֆոն Վանհենհայմը, չնայած հյուպատոսների ներկայացրած մանրամասն նկարագրություններին, բողոքեց ընդամենը մի քանի մանր խախտումների դեմ։ Միայն ֆոն Վանհենհայմից հետո երրորդ դեսպանը՝ կոմս ֆոն Վոլֆ-Մետերնիխը, [[Իթթիհաթ]]ի գործողությունները որակեց որպես ազգայնամոլություն՝ ուղղված հայերի բնաջնջմանը։ Գերմանացի քարոզիչ [[Յոհաննես Լեփսիուս]]ը հասցրեց [[1915]] թվականին այցելել Ստամբուլ, բայց նրա խնդրանքը Էնվերին հայերի պաշտպանության վերաբերյալ մնացին անպատասխան։ [[Գերմանիա]] վերադառնալուց հետո առանց ակնհայտ հաջողությունների փորձում էր հասարակության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում հայերի վիճակի վրա։ Թուրքիայում ֆելդմարշալ ֆոն Հոլցի հրամանատարության տակ ծառայող դոկտոր [[Արմին Վեգներ]]ը հավաքեց լուսանկարների մեծ պահոց։ Թուրքական պահնորդների հսկողության տակ գտնվող հայ կնոջ՝ նրա արած լուսանկարը դարձել է հայերի ցեղասպանության խորհրդանիշներից մեկը։ [[1919]] թվականի Վեգները նամակ գրեց [[ԱՄՆ]] նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վիլսոնին]], որում հայտնում էր հայերի բնաջնջման՝ իրեն հայտնի մանրամասները։ Հալեպում տեխնիկական դպրոցի ուսուցիչ [[Մարտին Նիպաժ]]ը ({{lang-de|Martin Niepage}}) 1916 թվականին գրված գրքում նկարագրություններ է թողել հայերի բարբարոսական սպանությունների վերաբերյալ<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-267-271" />։

{{Բազմապատիկ պատկերներ
|գոտի = center
| ուղղություն = horizontal
| վերնագիր =
| վերնագրի գոտի = center
| պատկեր1 = Armeniagen6a.jpg
| լայնություն1 =300
| նկարագրություն1 = Սպանված հայերի մնացորդներ (լուսանկարը հրապարակված է 1918 թվականին<br />ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գրքում)
| պատկեր2 = Ambassador Morgenthau's Story p314.jpg
| լայնություն2 =205
| նկարագրություն2 = Հալեպում ոչնչացված հայեր<ref name="The Independent, 27-03-1920">The Independent, March 27, 1920</ref>
| պատկեր3 = Marcharmenians.jpg
| լայնություն3 =340
| նկարագրություն3 =Հայ բռնագաղթյալները զինված թուրքերի վերահսկողության ներքո 1915 թվականի ապրիլ
}}

=== Հայ բնակչության ոչնչացման հիմնական շրջանների քարտեզը։ Ճամբարների տեղակայում ===
[[Պատկեր:Armenian Genocide Map-hy.svg|1000px|center|Ցեղասպանության քարտեզը]]

== Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին ==
Համաձայն [[Մուդրոսի զինադադար|Մուդրոսյան հաշտության պայմանագրի]]՝ դաշնակից տերությունները պարտավորվում էին պատժել թուրքերին և պարգևատրել հայերին։ Պնդելով ռազմավարական կարևոր ճանապարհների վրա վերահսկողությունը, ռազմագերի ազատումը և Հարավային Կովկասից թուրքական զորքերի դուրս բերումը՝ Մեծ Բրիտանիան համաձայնեց հայկական վեց վիլայեթներից թուրքական զորքերի դուրսբերման պահանջը փոխարինել «անկարգությունների դեպքում» այդ վիլայեթներ զորք մտցնելու դաշնակիցների իրավունքով։ Այնուամենայնիվ, [[Անտանտ|դաշնակից ուժերը]] չէին պատրաստվում կատարել պայմանագրի այդ կետը։ [[Երևանի նահանգ]]ից տարհանման ժամանակ թուրքական բանակը կողոպտեց և տարավ՝ ինչ հնարավոր էր՝ սննդամթերքի պաշար, տնային անասուններ, աշխատանքի գործիքներ, հագուստ, կահույք ու նույնիսկ դռներ, պատուհաններ և երկաթգծի գերաններ։ Երբ հայկական բանակը [[1918]] թվականին գրավեց [[Ալեքսանդրապոլ]]ը, երկաթգծի կայարանում ոչ մի գնացքաքարշ կամ վագոն չկար։ [[1918]]-[[1919]] թվականների ձմեռը սննդից, հագուստից ու դեղորայքից զրկված Հայաստանում ուղեկցվեց մարդկանց զանգվածային մահերով։ Քաղցի ու ցրտի պայմաններում ողջ մնացածները դառնում էին [[բծավոր տիֆ]]ի զոհեր։ Արդյունքում մահացավ մոտ 200 000 հայ, այսինքն՝ Հայաստանի բնակչության 20 %-ը։ [[1919]] թվականին 8, 7 ծնելիության դիմաց մահացությունը կազմում էր 204, 2 մարդ ամեն 1000 բնակչին։ Հայաստանից նահանջի ժամանակ թուրքական բանակի գործողությունները որոշ պատմաբանների կողմից գնահատվում են որպես ցեղասպանության շարունակություն<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-304-313">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=304-313}}</ref>։

Թուրքիայի հայերի վտարման և ոչնչացման գործընթացը ավարտվեց [[1920]] թվականին հակառակ ամեն ինչի [[Կիլիկիա]] վերադարձած փախստականների և [[Զմյուռնիայի աղետ (1922)|Զմյուռնիայի ջարդերի]] ռազմական գործողությունների արդյունքում, երբ [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալի]] հրամանատարությամբ զորքերը կոտորեցին Զմյուռնիայի հայկական թաղամասի հայերին, իսկ հետո արևմտյան տերությունների ճնշման ներքո թույլ տվեցին կենդանի մնացածներին տարհանել։ Վերջին կազմակերպված համայնքի՝ Զմյուռնիայի հայերի ոչնչացումով Թուրքիայի հայ բնակչությունն իր պատմական հայրենիքում փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Կենդանի մնացած փախստականները ցրվեցին աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում ձևավորելով [[Հայկական սփյուռք]]ը<ref name="Rouben Paul Adalian:The Armenian Genocide">''Rouben Paul Adalian''. The Armenian Genocide // {{Գիրք|հեղինակ=Israel W. Charny|վերնագիր=Encyclopedia of genocide}}</ref>։

== Վիճելի հարցեր։ Ժողովրդագրություն, ժամկետներ ու «վերջնական որոշման» ընդունում ==
=== Թուրքիայի հայ բնակչություն ===
Ամենավիճելի հարցերից մեկը զոհերի թվաքանակն է, որի պատասխանը շատ հաճախ կախված է քաղաքական նախապատվություններից։ Զոհերի ճշգրիտ հաշվարկ հնարավոր չէ, և գնահատականը հիմնվում է ուղղակի հայտանիշերի և վկաների ցուցմունքների վրա։ Նման հայտանիշերից է համարվում Օսմանյան կայսրությունում հայ բնակչության թվաքանակը։
Հայկական հարցի առաջացումից ի վեր հայերի ժողովրդագրական կշիռը Թուրքիայում դարձավ քաղաքական հարց՝ ձգտելով ցույց տալ, որ հայերը մուսուլմանական բնակչության կողքին կազմում էին չնչին փոքրամասնություն։ [[1864]]-[[1866]] թվականների [[Թանզիմաթն արաբական երկրներում|բարեփոխումների]] քողի տակ [[Էրզրումի վիլայեթ]]ը (նախկին Էրմենիստան նահանգ) բաժանվեց մութաշարիֆների ({{lang-tr|Mutasarrıf}}) կողմից կառավարվող յոթ մասերի։ Էրզրումի վիլայեթի տարածքի մի մասը տրվեց [[Դիարբեքիր]] գավառին։ Բայց այնուամենայնիվ, վիլայեթի բնակչության կազմում հայերը մեծամասնություն էին կազմում, և [[1878]] թվականին ամբողջական շրջանների հեռացման և ուրիշների ավելացման հետևանքով Էրզրումի վիլայեթը բաժանվեց չորս վիլայեթների՝ [[Էրզրումի վիլայեթ|Էրզրում]], [[Վանի վիլայեթ|Վան]], [[Հաքյարի]] և [[Մուշ]]։ [[1886]] թվականին [[Բարձր դուռ]]ը [[Հայկական լեռնաշխարհ]]ը բաժանեց այս անգամ ավելի փոքր վարչական միավորների։ Շրջանի վերջին վերաձևումը տեղի ունեցավ [[1895]] թվականին. ութ վիլայեթներ միացվեցին՝ ձևավորելով վեց նոր վարչական միավորներ։ Ժողովրդագրական հաշվարկներում օսմանյան կառավարությունը ուղղափառ հայերին կաթոլիկ և բողոքական հայերից, [[հույներ]]ից և [[ասորիներ]]ից առանձին էր հաշվարկում, մինչդեռ [[թուրքեր]]ը, [[թուրքմեններ]]ը, [[քրդեր]]ը, [[Կըզըլբաշներ|զղլբաշները]], [[եզդիներ]]ը և այլք հաշվարկվում էին միասին<ref name="Kévorkian:The Armenian Genocide-265-267">{{Գիրք|հեղինակ =Raymond Kévorkian|վերնագիր=The Armenian Genocide: A Complete History|մեջբերվող էջեր=265-267}}</ref>։

{| class="toccolours" style="float: right; margin-right: 1em; margin-left: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:30em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" |Պրոֆեսոր [[Իսրայել Չարնի]].<br />
«Հայերի ցեղասպանությունը հատկանշական է մի քանի առումներով, այդ թվում նրանով, որ արյունոտ 20-րդ հարյուրամյակում զանգվածային ցեղասպանության վաղ շրջանի օրինակ էր, որը շատերը համարում են Հոլոքոստի «խաղափորձ»»։
|}

[[1844]] թվականի Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարը Ասիական Թուրքիայում ցույց տվեց մոտավորապես 2 000 000 հայերի։ [[1867]] թվականին [[Փարիզ]]ի Համաշխարհային ցուցահանդեսում կայսրության ղեկավարությունը [[Փոքր Ասիա]]յում հայտարարեց 2 000 000, իսկ եվրոպական Թուրքիայում՝ 400 000 հայերի մասին։ [[Պոլսո հայոց պատրիարքություն|Հայոց պատրիարքության]] տվյալներով՝ [[1878]] թվականին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը կազմում էր 3 000 000, 400 000՝ եվրոպական Թուրքիայում, 600 000՝ Փոքր Ասիայի արևմուտքում, 670 000՝ [[Սեբաստիա]]յի, [[Տրապիզոն]]ի, [[Մաժաք]]ի և [[Դիարբեքիր]]ի վիլայեթներում և 1 330 000՝ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ [[1881]]-[[1893]] թվականների պաշտոնական մարդահամարում հայերի թիվը կտրուկ նվազում է ընդհուպ 1 048 143 մարդու։ Նույնիսկ [[Կարս]]ի և [[Արդահան]]ի [[1878]] թվականի կորուստը հաշվի առնելով՝ հայերի քանակության այդպիսի նվազումը կարելի է բացատրել թվերում մեքենայություններով։ Օսմանյան կայսրության տարեգրքում ({{lang-tr|Salname}}) 1882 թվականի՝ ոչ մուսուլման տղամարդկանց կողմից վճարվող հարկ հաշվարկված է եղել 462 870 թուրքական ֆունտի չափով, բայց համաձայն հենց նույն տարեգրքի՝ Թուրքիայի նախարարների խորհուրդը ակնկալում էր այդ հարկից մուտքեր երկու անգամ ավելի, որն ուղղակիորեն հիմնավորում է ոչ մուսուլման բնակչության թվի կրկնակի նվազում։ Պաշտոնական մարդահամարը որոշ քաղաքներում հայերի գոյության բացակայություն ցույց տվեց, որոնց գոյության մասին կան հստակ աղբյուրներ։ Օսմանյան կայսրության [[1907]]-[[1908]] թվականների մարդահամարն առաջ է քաշում նույն հարցերը, ինչ նախորդը։ Համաձայն այդ մարդահամարի՝ [[Էրզրում]]ի, [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] ու [[Վանի վիլայեթ|Վանի]] հայ բնակչությունը մնացել է նույնը՝ չնայած 1894-1896 թվականների ջարդերը։ Ռայմոնդ Գևորգյանը, մանրամասն ուսումնասիրելով ժողովրդագրական տվյալները, կարծում է, որ այդ մարդահամարը կապ չուներ հայ բնակչության իրական թիվն արտացոլելու հետ և միայն կրկնում էր նախորդ մարդահամարի տվյալները, որոնք իրենց հերթին նվազեցվել էին երկու անգամ։ [[1912]] թվականին Հայոց պատրիարքությունը [[Վան]]ի, [[Բիթլիս]]ի, [[Խարբերդ]]ի և [[Էրզրում]]ի վիլայեթների հայ բնակչության թիվը գնահատել է 804 500 մարդ։ [[1914]] թվականին պատրիարքությունը բերեց ավելի ստույգ տվյալներ, որոնք կայսրության տարածքում ցույց էին տալիս 1 845 450 հայերի։ Բնակչության՝ մեկ միլիոնից ավելի նվազումը կարելի է բացատրել 1894-1896 թվականների ջարդերով, Թուրքիայից փախուստով և հարկադրաբար իսլամացումով։ Բացի այդ, մարդահամարն ամբողջական չէր, քանի որ պատրիարքության գրագիրները մուտք չունեին բոլոր հայաբնակ վայրեր, մանավանդ եթե դրանք վերահսկվում էին քրդական ցեղերի կողմից։ Այս փաստն ավելի բնորոշ է [[Դիարբեքիր]]ի վիլայեթի համար, որի հայ բնակչությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կազմում էր 73 226 մարդ, համաձայն պատրիարքության հաշվարկների՝ 106 867, իսկ [[1915]] թվականի գարնանը վիլայեթից տեղահանվեց 120 000 հայ։ Պաշտոնական օսմանյան վիճակագրությունը 1915 թվականին կայսրության հայ բնակչությունը հաշվվում էր 1 295 000 մարդ<ref name="Kévorkian:The Armenian Genocide-267-278">{{Գիրք|հեղինակ=Raymond Kévorkian|վերնագիր=The Armenian Genocide: A Complete History|մեջբերվող էջեր=267-278}}</ref>։

Համաձայն [[Բրիտանիկա հանրագիտարան|«Բրիտանիկա» հանրագիտարանի]]՝ գոյություն ունեն 1 միլիոնից մինչև 3, 5 միլիոն թվական տվյալներ։ Ժամանակակից գնահատմամբ Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվը տատանվում է 1 500 000<ref name="Erik Jan Zürcher">{{Գիրք|հեղինակ=Zurcher|վերնագիր=Turkey: A Modern History|մեջբերվող էջ=114}}<blockquote>Estimates of the total number of Armenians in the empire vary, but a number of around 1, 500, 000, some 10 per cent of the population of Ottoman Anatolia, is probably a reasonable estimate.</blockquote></ref> և 2 500 000<ref name="Lise Noël">''Noël, Lise'' Intolerance: A General Survey, стр. 101: <blockquote>Starting in 1915, one and a half million Armenians (60 % of the population) were eliminated by the Turkish government during the First World War.</blockquote></ref> մարդու միջև։

=== Զոհերի թիվ ===
Զոհերի թվի հաշվարկը կարող է կախված լինել հիմք ընդունված Մեծ եղեռնի նախօրյակին Օսմանյան կայսրության հայ բնակչության ընդհանուր թվի գնահականից<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-271-272" />։ Զոհերի թվի գնահատման վրա ազդող ևս մեկ գործոն է համարվում ժամանակաշրջանը, որը դիտարկվում է որպես ցեղասպանության ընթացք. ժամանակակից գնահատականները տատանվում են [[1915]] թվականի<ref name="eoe-54-1">{{Գիրք|վերնագիր=Encyclopedia of the Ottoman Empire|մեջբերվող էջեր=54}}<blockquote>'''Armenian Massacres (Armenian Genocide)''' The term Armenian Massacres refers to the massive deportation and execution of ethnic Armenians within Ottoman-controlled territories in 1915. <…> This episode started in April 1915 during World War I, after the Ottomans suffered a major defeat at the hands of Russia.</blockquote></ref> և [[1923]] թվականն ընկած ժամանակահատվածի միջև<ref name="Rummel 224-225">''R. Rummel'' [https://books.google.am/books?id=N1j1QdPMockC&pg=PA225&dq=DEATH+BY+GOVERNMENT+10.2+serbians&hl=ru&ei=GlhFTYexCsPxsga0urzTDg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCkQ6AEwAA#v=onepage&q&f=false Death by government], табл. 10.1 и 10.2 на стр. 224-225</ref>։

[[1915]] թվականի [[սեպտեմբերի 28]]-ին [[Դիարբեքիր]]ի նահանգապետ [[Ռեշիդ բեյ]]ը [[Թալեաթ փաշա|Թալեաթին]] ուղղված հեռագրում հայտնում է, որ նահանգից տեղահանել է 120 000 հայերի, նույն ժամանակահատվածում պաշտոնական օսմանյան վիճակագրությունը ցույց էր տալիս երկու անգամ քիչ թիվ<ref name="Suny, Göçek, Naimar, 136-137">{{Գիրք|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|մեջբերվող էջեր=136-137|հատոր=From «Patriotism» to Mass Murder: Dr. Mehmed Reșid (1873-1919)}}</ref>։ [[1915]] թվականի օգոստոսին [[Էնվեր փաշա]]ն Էրնստ Յախին ({{lang-de|Ernst Jackh}}) հայտնում է 300 000 սպանված հայերի մասին։ Համաձայն [[Յոհաննես Լեփսիուս]]ի՝ սպանվել է մոտավորապես 1 միլիոն հայ, իսկ [[1919]] թվականին Լեփսիուսը վերանայեց իր տվյալները մինչև 1 100 000 մարդ։ Նրա տվյալներով՝ միայն [[Հարավային Կովկաս]] թուրքական ներխուժման ժամանակ սպանվել է 50-ից 100 հազար հայ։ «Օգնության գերմանական միությունից» ({{lang-de|Deutscher Hilfsbund für christliches Liebeswerk im Orient}}) Էրնստ Զոմմերը տեղահանվածների քանակը գնահատեց 1 400 000, իսկ ողջ մնացածներինը՝ 250 000<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-271-272" />: [[1915]] թվականի [[դեկտեմբերի 20]]-ին [[Հալեպ]]ում [[Գերմանիա]]յի հյուպատոս Ռյոսլերը ռեյխկանցլերին հայտնեց, որ ելնելով 2, 5 միլիոն օսմանահպատակ հայերի ընդհանուր թվից՝ 800 000 զոհերի թիվը հավանական է թվում և կարող է ավելի շատ լինել։ Միաժամանակ նա նշում է, որ եթե հիմք վերցվի հայ բնակչության 1, 5 միլիոն թիվը, ապա զոհվածների թիվը համապատասխանաբար պետք է նվազեցնել (այսինքն՝ զոհվածների թիվը կկազմի 480 0000)<ref name="armenocide.com-1915-12-20-DE-001">[http://www.armenocide.com/armenocide/armgende.nsf/$$AllDocs-de/1915-12-20-DE-001?OpenDocument Der Konsul in Aleppo (Rößler) an den Reichskanzler (Bethmann Hollweg) - Bericht, K.No. 116 / B.No. 2881, Aleppo den 20. Dezember 1915] armenocide.net կայքում</ref>։

Համաձայն Լեփսիուսի՝ բռնի կերպով իսլամացվեցին 250 000-ից 300 000 հայեր, որն առաջացրեց կայսրության որոշ մուսուլման կրոնական առաջնորդների դժգոհությունը։ Այսպես, [[Կուտինա]]յի մուֆտին իսլամին հակասող համարեց հայերի բռնի իսլամացումը։ Իսլամացումը անհավատ երիտթուրքերի առաջնորդների համար չուներ հոգևոր իմաստ, բայց դա հետապնդում էր հայկական ինքնությունը ոչնչացնելու և հայերի իվը նվազեցնելու քաղաքական նպատակներ, որպեսզի վերացվեն հայերի կողմից ինքնավարության կամ անկախության պահանջները<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-271-272">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|մեջբերվող էջեր=271-272}} <blockquote>Dr. Lepsius took considerable care with the figures he used, although perhaps he should have been more circumspect in accepting the figure of 1, 845, 450 given by the Armenian patriarchate in Constantinople as the number of Armenians living in the Ottoman Empire. Nevertheless, it is unlikely to be far wrong, if we accept the figures that Enver Pasha gave to Dr. Ernst Jackh as early as the end of August 1915 for the number of Armenians dead (300, 000) and those quoted by the German Embassy on October 4, 1916. Of the approximately 2 million Armenians living in the empire, 1, 500, 000 had been deported and between 800, 000 and 1, 000, 000 of those had been killed. Lepsius initially estimated the number of Armenians who had died in the empire at 1, 000, 000; in the 1919 edition of the Bericht he revised that figure to 1, 100, 000. Lepsius put the number of eastern Armenians killed during the Ottoman invasion of Transcaucasia in 1918 at between 50, 000 and 100, 000. Another German closely involved at the time, Ernst Sommer of the Deutscher Hilfsbund, estimated in 1919 that 1, 400, 000 Armenians had been deported, of whom at the time scarcely more than 250, 000 were alive (Sommer, 1919). <…> Lepsius also estimated that the number of Armenians forcibly converted to Islam was between 250, 000 and 300, 000. There was no religious element in the forced conversions to Islam at this time. The Ittihadist rulers of the empire were unbelievers. By contrast, some Turkish Muslim leaders, imams and hodjas, expressed disapproval at what the Armenians were compelled to endure. The harsh measures against the Armenians of Kutahia were declared theologically invalid by the local mufti Forced conversion had instead a political motive: to destroy the Armenians' identity, to turn Armenians into «Turks» so that they would appear in the other column of statistics and thus weaken or nullify any Armenian demands for autonomy or independence. Some Armenians appear to have returned to their faith after the armistice, but no figures exist for them.</blockquote></ref>։

Զոհերի թվի մասին ժամանակակից գնահատականները տատանվում են 200 000-ից (որոշ պաշտոնական թուրքական աղբյուրներ<ref name="Zuercher 115">{{Գիրք|հեղինակ=Zurcher|վերնագիր=Turkey: A Modern History|մեջբերվող էջեր =115}}<blockquote>The second controversy is over numbers: Turkish historians have put the number of deaths as low as 200, 000, while the Armenians have sometimes claimed ten times as many. <…> Between 600, 000 and 800, 000 deaths seems most likely.</blockquote></ref> և «History of the Ottoman Empire and modern Turkey» առաջին հրատարակությունում Սթենֆորդ Շոուն<ref name="The Armenian Genocide: An Interpretation" />)) մինչև ավելի քան 2 000 000 (որոշ հայ պատմաբաններ<ref name="Zuercher 115" /> և [[Ռուդոլֆ Ռումմել]]ը<ref name="Rummel 224-225" />)։ Ռոնալդ Սունին գնահատականների ընդգրկման սահման է համարում մի քանի հարյուր հազարից մինչև 1, 5 միլիոնը<ref name="Looking toward Ararat-114">{{Գիրք|հեղինակ=Ronald Grigor Suny|վերնագիր=Looking toward Ararat|մեջբերվող էջեր=114}}<blockquote>Estimates of the Armenians killed in the deportations and massacres of 1915-1916 range from a few hundred thousand to 1, 500, 000.</blockquote></ref>։ Ըստ «Օսմանյան կայսրության հանրագիտարանի»՝ ամենահամեստ հաշվարկները ցույց են տալիս զոհերի 500 000 թիվը, իսկ ամենաբարձր թիվ համարվում է հայ գիտնականների 1, 5 միլիոն գնահատականը<ref name="eoe-54-2">{{Գիրք|վերնագիր=Encyclopedia of the Ottoman Empire|մեջբերվող էջեր=54}}<blockquote>Although the precise circumstances of these events and the total number of dead are hotly contested be the scholars from the opposing political camps, even the most conservative estimates place Armenian losses at approximately half a million. The higher figure given by Armenian scholars is one and a half million dead.</blockquote></ref>։ Համաձայն Առնոլդ Թոյնբիին (հրապարակված 1916 թվականին) մեջբերող «[[Բրիտանիկա հանրագիտարան|Բրիտանիկա]]»-ի՝ զոհվել է մոտ 600 000 հայ<ref name="britannica-armenian-massacres">[http://www.britannica.com/EBchecked/topic/35323/Armenian-massacres Britannica. Armenian massacres.]</ref>, Գյունթեր Լևին հայտնում է 642 000<ref name="Guenter Lewy 240">''Guenter Lewy'', [https://books.google.am/books?ei=3E9GTaDyKMfKswb9hYGoDg&ct=result&sqi=2&hl=ru&id=6tdtAAAAMAAJ&dq=armenians+in+ottoman+empire&q=to+about+642, 000#search_anchor The Armenian massacres in Ottoman Turkey: a disputed genocide], стр. 240 <blockquote>According to the numbers I have accepted (1, 750, 000 prewar population and 1, 108, 000 survivors) the death toll comes to about 642, 000 lives <…></blockquote></ref>, Էրիկ Յան-Ցյուրխերը ենթադրում է 600 000-800 000 զոհ<ref name="Zuercher 115" />, Ռոջեր Սմիթը՝ «միլիոնից ավել»<ref name="Roger Smith 8">''Roger W. Smith''. The Armenian Genocide: Memory, Politics, and the Future // ''Richard G. Hovannisian''. The Armenian genocide: history, politics, ethics. Palgrave Macmillan, 1992. ISBN 0-312-04847-5, 9780312048471. Стр. 8. <blockquote>But denial can enter into the very fabric of a society, so that those who come after sustain and even intensify the denial begun by the perpetrators. The most strident and elaborate denial of genocide in history follows this pattern. The Turkish Republic, established in 1923, is not guilty of physical genocide against Armenians, but it continues to the present to deny that the Young Turk government engaged in massive destruction of Armenians from 1915 to 1918, resulting in the death of over one million persons, and the elimination of the Armenian people from its homeland of nearly 3000 years.</blockquote></ref>, «Ցեղասպանության հանրագիտարանի» տվյալներով ոչնչացվել է մինչև 1, 5 միլիոն հայ<ref name="Rouben Paul Adalian 1999">''Rouben Paul Adalian''. Treatment Of The Armenian Genocide In Representative Encyclopedias. // {{Գիրք|հեղինակ=Israel W. Charny|վերնագիր=Encyclopedia of genocide|մեջբերվող էջեր=73}} ''«In all, it is estimated that up to a million and a half Armenians perished at the hands of Ottoman and Turkish military and paramilitary forces and through atrocities intentionally inflicted to eliminate the Armenian demographic presence in Turkey».''</ref>, ըստ Ռումմելի՝ 2 102 000 հայ<ref name="Таблица 10.2">''[[Ռուդոլֆ Ռումել|R. J. Rummel]]''. Freedom, Democracy, Peace; Power, Democide, and War. [http://www.hawaii.edu/powerkills/DBG.TAB10.2.GIF Таблица 10.2]</ref> (որոնցից 258 000-ը Օսմանյան կայսրությունից դուրս ապրողները)։ Համաձայն Դուգլաս Հովարդի՝ շատ պատմաբաններ զոհերի թիվը գնահատում են 800 000-1 000 000-ի սահմաններում<ref name="Douglas Arthur Howard 83">''Douglas Arthur Howard'' [https://books.google.am/books?id=Ay-IkMqrTp4C&lpg=PA83&vq=%22The%20exact%20number%20of%20those%20who%20died%20is%20a%20matter%20of%20dispute, %20but%20most%20historians%20agree%20it%20was%20around%20800000%20to%201000000%20people.%22&pg=PA83 The history of Turkey], P. 83. <blockquote>The exact number of those who died is a matter of dispute, but most historians agree it was around 800000 to 1000000 people.</blockquote></ref>։ [[Ռիչարդ Հովհաննիսյան]]ի կարծիքով՝ մինչ վերջերս ամենատարածվածը 1, 5 միլիոն գնահատականն էր, բայց վերջին ժամանակներում Թուրքիայի քաղաքական ճնշումների հետևանքով այդ գնահատականը նվազելու միտում ունի<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-271">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|մեջբերվող էջեր=271}}</ref>։ Համաձայն փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի՝ պատմաբանների մեծ մասը զոհերի թիվը գնահատում է 1-1, 5 միլիոն<ref name="Marsoobian-135">''Armen Marsoobian.'' Genocides Aftermath: Reflections on Self and Responsibility // Alexander Kremer, John Ryder. Self and society: central European pragmatist forum, volume four. Rodopi, 2009. ISBN 90-420-2621-9, 9789042026216. P. 135 <blockquote>The turkish government’s position is that only 300000 armenians perished during the «troubles», while most historians place the number somewhere between a million and a million and a half.</blockquote></ref>։ Թեմատիկ հանրագիտարանները տալիս են հետևյալ գնահատականները՝ «Encyclopedia of Genocide»՝ 1918 թվականի դրությամբ մոտավորապես 1 միլիոն<ref name="Encyclopedia of genocide, 61">{{Գիրք|հեղինակ =Israel W. Charny|վերնագիր =Encyclopedia of genocide|մեջբերվող էջեր =61|հատոր =1}}</ref>, «Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity»՝ մոտավորապես 1, 2 միլիոն<ref name="Dadrian. Armenians in Ottoman Turkey and the Armenian Genocide" />, «Dictionary of Genocide»՝ 1 միլիոնից ոչ պակաս, բայց մոտ 1, 5 միլիոն զոհ<ref name="Totten 19">{{Գիրք|հեղինակ =Samuel Totten|վերնագիր =Dictionary of Genocide|մեջբերվող էջեր =19}}</ref>։

=== «Վերջնական որոշման» ընդունում ===
Մյուս վիճելի հարցը հանդիսանում է Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակը։ Այս հիմնախնդիրն ուսումնասիրող պատմաբանները (Հոլոքոստի պատմաբանների նմանությամբ) բաժանվում են երկու խմբի՝ ''«ինտենցիոնալիստների»'', որոնք կարծում են, որ թուրքերը հայերի բնաջնջման ծրագրեր վաղուց էին մտմտում, իսկ [[19-րդ դար]]ավերջի և [[20-րդ դար]]ասկզբի իրադարձությունները համարվում են [[1915]] թվականի հայերի զանգվածային բնաջնջման խաղափորձ, և ''«ֆունկցիոնալիստների»'', որոնք կարծում են, որ իրադարձությունները կրում էին բավականին դիպվածային բնույթ և տեղի ունեցան [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ ծագած հայկական վտանգի մասին պատկերացումների ազդեցության ներքո։ Այսպես, «ինտենցիոնալիստ» Վահագն Դադրյանը կարևոր պատճառ է տեսնում հավատամքի փոփոխություններին անկարող ներկայացող իսլամի մեջ։ Դադրյանն իր հայացքները հիմնավորում է նրանով, որ սպանությունները հիմնականում տեղի էին ունենում ուրբաթ օրվա աղոթքից հետո, որի ընթացքում մոլլաները հայերի դեմ ջիհադի էին կոչում։ Նրա ընդդիմադիրները հակադարձում են՝ օրինակ բերելով մուսուլմանների կողմից հայերին օգնությունը և ընդգծելով այն փաստը, որ հայերի նկատմամբ բռնություններն Օսմանյան կայսրությունում սկսվեցին [[Թանզիմաթն արաբական երկրներում|Թանզիմատի]] ժամանակաշրջանից հետո, երբ կայսրությունը հրաժարվեց հոգևոր օրենքների գերակայությունից և կանգնեց արդիականացման ճանապարհին։ «Ֆունկցիոնալիստներ» Ռոնալդ Սյունին և Դոնալդ Բլոքսհեմը, օրինակ, հայերին վերացնելու պատճառները տեսնում էին [[Սարիղամիշ]]ում Օսմանյան կայսրության պարտության մեջ։ Վերլուծելով «ֆունկցիոնալիստների» տեսակետները՝ մեկ այլ ուսումնասիրող՝ Ստեփան Աստուրյանը, նշում է, որ ցեղասպանության գաղափարները հասունանում են սոցիալական տարբերակման հողի և կոլեկտիվ միֆերի վրա՝ հատուկ տիրող խմբին։ Այնուամենայնիվ ուսումնասիրողների մեջ գոյություն ունի որոշակի համաձայնություն այն հարցի շուրջ, որ «վերջնական որոշում» ընդունվել է մինչ [[1915]] թվականի [[Վան]]ի ապստամբությունը։ Այս բանավեճում ծայրահեղ մոտեցումներ ունեն Հայաստանի շատ պատմաբաններ՝ գտնելով, որ Օսմանյան կայսրության ողջ պատմությունը հայերի բնաջնջման նախերգանքն էր, և Թուրքիայի պատմաբանները, որոնք մեծ մասամբ մերժում են հայկական համայնքի նպատակաուղղված ոչնչացումը<ref name="The Armenian Genocide: An Interpretation" /><ref name="Сюни, Ab Imperio">{{Հոդված|հեղինակ =Ronald Grigor Suny|վերնագիր =Dialogue on Genocide|հրատարակչություն =Ab Imperio:}}</ref><ref name="Bloxham-69-71">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|մեջբերվող էջեր=69-71}}</ref>։

== Մշակութային եղեռն ==
Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները պայթեցվում են, գերեզմանները վերածվում են դաշտերի, որտեղ զբաղվում էին եգիպտացորենի և հացահատիկի մշակմամբ, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ բնակեցվում էին թուրք կամ քուրդ բնակչության կողմից և անվանափոխվում էին<ref name="Jones-157">''Adam Jones''. Genocide : a comprehensive introduction - 2nd ed. Routledge, 2011. ISBN 0-203-84696-6. P. 157</ref>։

[[1914]] թվականին [[Պոլսի հայոց պատրիարքություն|Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության]] հաշվեկշռում հաշվարկվում է ոչ պակաս քան 2549 ծխական համայնք, այդ թվում ավելի քան 200 [[վանք]] և ոչ պակաս 1600 [[եկեղեցի]]<ref name="Kévorkian and Paboudjian">''Raymond Kévorkian and Paul B. Paboudjian''. Les Armeniéns dans l’Empire Ottoman à la veille du genocide. Editions d’art et d’histoire, 1992. ISBN 2-906755-09-5, 9782906755093</ref>։ Ցեղասպանության քաղաքականության իրականացման ընթացքում և էթնիկ զտումներից հետո վերացվեցին բազմաթիվ հայկական ճարտարապետության հուշարձաններ։ Շատ տաճարներ ավերվեցին, ավելի շատերը վերածվեցին [[մզկիթ]]ների և [[Իջևանատուն|իջևանատների]]։ Մինչ [[1960]] թվականը թուրքական քաղաքականությունը կայանում էր Թուրքիայի տարածքում հայերի գոյության վկայությունների վերացման մեջ։ Միայն 1960-ական թվականներին գիտնականները հայկական հոգևոր ժառանգության հուշարձանների գրանցման և փրկության հարց բարձրացրեցին։ [[1974]] թվականին Թուրքիայում գիտնականները նույնականացրին հայկական եկեղեցիների և վանքերի 913 շինություն։ Հուշարձանների կեսից ավելին չի պահպանվել մինչ մեր օրերը, իսկ մնացածներից 252-ը քանդված են և միայն 197-ն են գտնվում այս կամ այն չափով պիտանի վիճակում<ref name="Robert Bevan">[http://www.press.uchicago.edu/Misc/Chicago/1861892055.html Robert Bevan «The Destruction of Memory» pages 56-59. 2006, 240 pages] ISBN 1-86189-205-5</ref>։

{{Բազմապատիկ պատկերներ
|գոտի = left
| ուղղություն = horizontal
| վերնագիր =
| վերնագրի գոտի = center
| պատկեր1 = Armenian monastery of s apostles in moush.jpg
| լայնություն1 =255
| նկարագրություն1 =Մշո Սուրբ Առաքելոց վանք, 20-րդ դարասկզբի լուսանկար
| պատկեր2 = Arakelots12.jpg
| լայնություն2 =220
| նկարագրություն2 = Մշո Սուրբ Առաքելոց վանք, 2010 թվականի լուսանկար
}}

1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին անգլիացի պատմաբան և գրող Ուիլյամ Դալրիմփլը գտավ հայկական պատմական հուշարձանների շարունակական ավերման ապացույցներ։ Շատ հուշարձաններ խարխլվել էին երկրաշարժերից ու իշխանությունների անուշադրությունից, բայց կային նաև գյուղացի ոսկի որոնողների կողմից քանդված շինություններ, ովքեր փնտրում էին հայկական գանձեր, որոնք, ըստ նրանց, թաղված են եկեղեցիների տակ, կան նաև փլուզումների կանխամտածված ակնհայտ օրինակներ։ Ավելի վաղ ֆրանսիացի պատմաբան Ջ. Մ. Թիերին հեռակա կարգով դատապարտվեց երեք ամիս հարկադիր աշխատանքների այն բանի համար, որ փորձել էր վերստեղծել [[Վան]] քաղաքի հայկական եկեղեցու հատակագիծը։ Նա նաև նշում էր, որ 1985 թվականին իշխանությունները ցանկանում էին քանդել [[Օշկվանք]] հայկական եկեղեցին, բայց նրանց չհաջողվեց, քանի որ ընդդիմացան տեղի բնակիչները, որոնք եկեղեցին օգտագործում էին որպես հացահատիկի պահեստ։ Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական հուշարձանների ոչնչացումն արագացավ թուրքական պաշտոնատար անձանց վրա հարձակվող [[Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ|հայկական ահաբեկչական կազմակերպությունների]] ի հայտ գալուց հետո<ref name="Robert Bevan" />։

Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական ժառանգության ոչնչացման վառ օրինակ է [[Կարս]] քաղաքի շրջակայքում տեղակայված [[Խծկոնք վանք|Խծկոնք վանական համալիրը]]՝ կազմված հինգ եկեղեցիներից, որոնք 1915 թվականից մինչ 1960-ական թվականները պաշտոնապես արգելված էին այցելությունների համար։ Ականատեսների վկայություններով՝ վանքը [[դինամիտ|ուժանակի]] միջոցով պայթեցվել է կանոնավոր բանակի զորամասերի կողմից, որը նաև ուսումնական կրակային դասընթացներ էր անցկացնում համալիրի շինությունների վրա։ Պատմաբանի այցելության պահին կանգուն էր միայն [[11-րդ դար]]ի Սուրբ Սարգիս եկեղեցին, որի պատերը էականորեն վնասված էին։ Մեկ այլ օրինակ է [[Վարագավանք]]ի կիսափլված եկեղեցին՝ վերածված ցախատան։ [[Երզնկա]]յի մոտ գտնվող [[9-րդ դար|9-րդ հարյուրամյակի]] բազիլիկան վերածվել է պահեստի՝ տրանսպորտի մուտքի համար նախատեսված պատի վրայի ահռելի անցքով։ [[Եդեսիա]]յի հայկական տաճարը 1915 թվականին վերածվեց հրշեջ կայանի, իսկ 1994 թվականին՝ մզկիթի՝ հեռացնելով մզկիթի համար ոչ պիտանի քրիստոնեական կառույցները։ [[1987]] թվականին [[Եվրախորհուրդ|Եվրախորհրդարանը]] կոչ արեց Թուրքիային բարելավել ճարտարապետական հուշարձանների պահպանման պայմանները։ Նվազ հաջողությամբ նմանատիպ փորձ կատարվեց [[Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ|Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի]] կողմից։ Միջազգային ճնշումների արդյունքում վերականգնվեց [[Վանա լիճ|Վանա լճում]] գտնվող [[Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)|Սուրբ Խաչ եկեղեցին]]<ref name="Robert Bevan" />։

== «Նեմեսիս» գործողություն ==
{{Հիմնական|Նեմեսիս գործողություն}}
[[Պատկեր:Soghomon Tehlirian 1921.jpg|thumb|130px|Նեմեսիս գործողության հայտնի վրիժառուներից Սողոմոն Թեհլերյան]]
[[1919]] թվականին [[Բոստոն]]ում [[Դաշնակցություն|Դաշնակցության]] 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից [[երիտթուրքեր]]ի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ հին հունական վրեժի աստվածուհի [[Նեմեսիս (դիցաբանություն)|Նեմեսիս]]ի անվանումը։ Դավադիրների հիմնական մասը ցեղասպանությունից փրկված հայեր էին՝ լի վճռականությամբ վրեժ լուծել իրենց սպանված ընտանիքների համար։

Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից [[Թալեաթ փաշա]]ն։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ [[1918]] թվականին փախավ [[Գերմանիա]], բայց այստեղ բացահայտվեց և [[1921]] թվականի մարտի 15-ին [[Բեռլին]]ում սպանվեց [[Սողոմոն Թեհլերյան]]ի կողմից։ Թեհլերյանի ձերբակալումից հետո հասարակական կարծիքը նրա դեմ էր, բայց դատական գործընթացի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները փոխեցին հասարակության տրամադրվածությունը։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց [[Յոհաննես Լեփսիուս]]ի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։

Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով<ref name="Totten-320">{{Գիրք|հեղինակ=Samuel Totten|վերնագիր=Dictionary of Genocide|մեջբերվող էջեր=320}}</ref>։

== 1919-1920 թվականների թուրքական ռազմական դատարան ==
{{Հիմնական|Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)}}
Օսմանյան կայսրության անկումից և [[1918]] թվականի [[Մուդրոսի զինադադար]]ից հետո հաղթող երկրները պահանջեցին Թուրքիայից պատժել ռազմագերիների և հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Առանձին կողմ էր կազմում Մեծ Բրիտանիան՝ պնդելով առաջին հերթին բրիտանական ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքի համար պատիժ և ապա միայն հայերի բնաջնջման։ Դատարանի աշխատանքների սկսվելուց առաջ Իթթիհաթի ղեկավարները՝ [[Թալեաթ փաշա|Թալեաթ]]ը, [[Էնվեր փաշա|Էնվերը]], [[Ջեմալ փաշա|Ջեմալը]], [[Բեհաեդդին Շաքիր|Շաքիրը]], [[դոկտոր Նազիմ]]ը, Բեդրին ու [[Ջեմալ Ազմի|Ազմին]], փախան Թուրքիայից։

Համաձայն մեղադրանքի՝ տեղահանությունները թելադրված չէին ռազմական անհրաժեշտությամբ կամ կարգապահական պատճառներով, այլ մտածված էին [[Իթթիհաթ]]ի կենտրոնական կոմիտեի կողմից, և դրանք ի վերջո զգացվեցին Օսմանյան կայսրության բոլոր անկյուններում ({{lang-tr|Memaliki Osmaniyenin hemen ee tarafnda}})։ Ապացուցների հարցում դատարանը հիմնվում էր հիմնականում փաստաթղթերի, այլ ոչ թե վկաների ցուցմունքների վրա։ Դատարանն ապացուցված համարեց Իթթիհաթի ղեկավարների կողմից ({{lang-tr|taktil cinayeti}}) հայերի կազմակերպված սպանությունների փաստը։ Դատարանը բացակայող Էնվերին, Ջեմալին, Թալեաթին և դոկտոր Նազիմին ճանաչեց մեղավոր և հեռակա դատապարտեց մահապատժի։ Դատարանում ներկա մեղադրյալներից երեքը դատապարտվեցին կախաղանի միջոցով մահապատժի<ref name="Armenian Genocide, court-martial of perpetrators">''Vahakn N. Dadrian''. Armenian Genocide, court-martial of perpetrators // {{Գիրք|հեղինակ=Israel W. Charny|վերնագիր=Encyclopedia of genocide}}</ref>։

== Թուրքիայի Հանրապետությունը և Հայկական հարց ==
{| class="toccolours" style="float: right; margin-right: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#ffffff; color:black; width:30em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" Թուրքիայի վարչապետ |Թուրքիայի վարչապետ [[Թանսու Չիլլեր]]. 1994 թվականի սեպտեմբեր<ref name="Identity Politics in the Age of Genocide-115">{{Գիրք|վերնագիր=Identity Politics in the Age of Genocide|մեջբերվող էջեր=115}}</ref>։<br />«Ճիշտ չէ, որ թուրքական իշխանությունները չեն ուզում իրենց վերաբերմունքն արտահայտել այսպես կոչված «Հայկական հարցի» շուրջ։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Այսօր ակնհայտ է, որ պատմական փաստերի լույսի ներքո հայերի պահանջներն անհիմն են ու ցնորական։ Ցանկացած պարագայում հայերը ցեղասպանության չեն ենթարկվել»։
|}
[[Պատկեր:Placards-WNen2007.jpg|thumb|150px|ձախից|Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքի ցույցի պաստառներ]]
[[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] ձևավորումից հետո երկրի քաղաքական և մտավոր վերնախավը որևէ կարիք չէր զգում ընդհարվելու հայերի զանգվածային սպանություններն ու թալանը ղեկավարած մարդկանց հետ։ Թուրքիայի հանրապետության սկզբնական տարիներին երկրի քաղաքական վերնախավը հիմնականում կազմված էր [[Իթթիհաթ]]ի նախկին պաշտոնյաներից, որոնցից շատերն անձամբ էին մասնակցություն ունեցել հայերի բնաջնջման գործում և հայերի ու հույների տեղահանություններից մեծ եկամուտներ ստացող տարածքային ղեկավարների և ցեղային առաջնորդների հետ գտնվում էին դաշինքի մեջ։ Հայկական հարցի քննարկումը կարող էր կազմաքանդել այդ դաշինքը<ref name="Renewal and Silence">{{Գիրք| վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|մեջբերվող էջեր =306-316|հատոր=Renewal and Silence. Postwar Unionist and Kemalist Rhetoric on the Armenian Genocide}}</ref>։
[[1927]] թվականի հոկտեմբերին Հանրապետական կուսակցության համագումարում, Մուսթաֆա Քեմալն ընդարձակ ճառում ներկայացրեց իր տեսակետներն այն մասին, թե անկախության համար պայքարում ինչպես առաջացավ թուրք ազգը։ Քեմալի ճառը դրվեց հանրապետական Թուրքիայի պաշտոնական պատմագրության հիմքում, դրա դրույթները պետության կողմից սկսվեցին դիտարկվել որպես անառարկելի։ Թուրքիայի քրեական օրենսդրությունը հանցագործություն է համարում պատմության քեմալական տարբերակի քննադատությունը, ինչն անհնար է դարձնում թուրքական հասարակությունում բանավեճերը<ref name="Fatma Müge Göçek-42-52">{{Գիրք|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|մեջբերվող էջեր=42-52|հատոր=Reading Genocide: Turkish Historiography on 1915}}</ref>։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ [[1927]] թվականին Թուրքիայում ապրում էր 77 400 հայ։ Համաձայն [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագրի]]՝ [[Թուրքիա]]ն պարտավորվում էր տրամադրել անվտանգության, ազատ զարգացման երաշխիքներ և մյուս ազգային փոքրամասնությունների շարքում որոշակի արտոնություններ հայերին։ Բայց պայմանագրի այս կետը չիրականացվեց։ Թուրքիայի հայերը շարունակում էին փախչել երկրից կամ ձուլվել։ [[1934]] թվականի [[հունիսի 21]]-ին ընդունված «Ազգանունների մասին» օրենքը պահանջում էր հույներից, հրեաներից և հայերից հրաժարվել ավանդական ազգանուններից և ընդունել նոր՝ թուրքականները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում մտցվեց բազմաթիվ առևտրականների՝ հույների, հայերի և հրեաների սնանկացրած ունեցվածքի ընտրության հարկը<ref name="Киреев">{{Գիրք|հեղինակ =Киреев|վերնագիր =История Турции XX век}}</ref>։

Վերջին տարիներին Թուրքիայում ակադեմիական գիտությունը, թուրք մտավորականները, մամուլը և քաղաքացիական հասարակությունը ավելի համարձակ են սկսում քննարկել Հայկական հարցը, ինչը հանգեցնում է թուրք ազգայնամոլների և թուրքական կառավարության պատասխան գործողությունների։ Հայկական «[[Ակոս]]» թերթի խմբագիր [[Հրանտ Դինք]]ը, գրողներ [[Օրհան Փամուկ]]ը և [[Էլիֆ Շաֆաք]]ը, հրատարակիչ [[Ռագիփ Զարաքօղլու]]ն մեղադրվեցին «թրքությունը» վիրավորելու մեջ, Դինքն ու Զարաքօղլին դատապարտվեցին։ [[2007]] թվականի [[հունվարի 19]]-ին Հրանտ Դինքը սպանվեց 17-ամյա թուրք ազգայնականի կողմից, նրա հուղարկավորությանը [[Ստամբուլ]]ում անցան դժգոհության ցույցեր, որտեղ տասնյակ հազարավոր թուրքեր քայլում էին «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսը կրող ցուցանակներով։ Միևնույն ժամանակ թուրքական հասարակության մի մասը Դինքին սպանողին ընդունեց որպես ազգային հերոսի<ref name="A Question of Genocide-306-316">{{Գիրք| վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark| մեջբերվող էջեր=306-316|հատոր=Introduction: Leaving It to the Historians}}</ref>։

== Հայոց ցեղասպանության ապացույցներ ==
{{Տես|Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)}}
[[Պատկեր:Rafael de Nogales Mendez.png|thumb|150px|[[Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես|Ռաֆայել դե Նոգալես Մենդես]] (1879-1936), օսմանյան բանակում ծառայած և զանգվածային սպանություններն իր գրքում նկարագրած վենեսուելացի սպա<ref name="Rafael de Nogales">''Rafael de Nogales''. Cuatro años bajo la media luna (Madrid: Editora Internacional, 1924). Перевод на немецкий «Vier Jahre unter dem Halbmond: Erinnerungen aus dem Weltkriege» (Berlin: Verlag von Reimar Hobbing, 1925), английский «Four Years Beneath the Crescent» (London: Sterndale Classics, 2003).</ref>]]
Փաստարկներն այն բանի օգտին, որ հայերի դեմ գործողությունները կրել են համակարգված և կենտրոնացված բնույթ, հիմնվում են բազմաթիվ ոչ թուրք ականատեսների վկայությունների (հյուպատոսներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, քարոզիչներ), թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա։ Հայերի նպատակուղղված բնաջնջման կազմակերպման պնդումն էլ տեղ գտավ երիտթուրքերի պարագլուխների դեմ [[Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)|դատական գործընթացի]] ընդհանրական որոշման մեջ։ Մինչ օրս թուրքական պահոցներից չի ներկայացված ոչ մի փաստաթուղթ, որը ինչ-որ կերպ կապացուցեր հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը, ինչն էլ բացատրվում է այդ փաստաթղթերի ոչնչացմամբ կամ այսօր Թուրքիայում գործող գրաքննությամբ։ Չապացուցված կամ կեղծված են համարվում [[1920]] թվականի հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները չկան, բայց Դադրյանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն ուղղակի կերպով հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով։ Հայերից ազատագրված տարածքներում բնակեցվում էին [[Թրակիա]]յից կամ [[Բուլղարիա]]յից եկած մուջահիրներով, որոնք առանց կազմակերպչական օգնության կամ նախամշակման չէին կարող հասնել մինչ [[Կիլիկիա]] կամ [[Թուրքահայաստան]], ինչն էլ հայերի ոչնչացման ծրագրում բարձր պաշտոնական շրջանակների մասնակցությունը վկայող փաստարկ է հանդիսանում<ref name="Naimark-XVI">{{Գիրք|վերնագիր=A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire|հեղինակ=Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|մեջբերվող էջեր=XVI|հատոր=Preface}} ''«That the muhacirs were moved as quickly as they were into Armenian houses and occupied Armenian farmland after the deportations attests to the strength of popular economic ambitions, as well as government policy, in the development of genocide»''.</ref><ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-249">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|մեջբերվող էջեր=249}}<blockquote>Although this topic has not yet received systematic analysis, it clearly points to official complicity at a very high level, since mujahirs from Thrace could not reach Cilicia or Turkish Armenia without organization and planning.</blockquote></ref>։

Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ [[1984]] թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն<ref name="Permanent Peoples' Tribunal">April 16, 1984. [http://www.armenian-genocide.org/Affirmation.66/current_category.5/affirmation_detail.html Permanent Peoples' Tribunal, Verdict of the Tribunal]</ref>։ [[1997]] թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը<ref>[http://www.genocidescholars.org/images/IAGS_Resolution_1997_on_the_Armenian_Genocide.pdf The Armenian Genocide Resolution Unanimously Passed By The Association of Genocide Scholars of North America] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20110721083219/http://www.genocidescholars.org/images/IAGS_Resolution_1997_on_the_Armenian_Genocide.pdf |date=2011-07-21 }}, The Armenian Genocide Resolution was unanimously passed at the Association of Genocide Scholars’ conference in Montreal on June 13, 1997.</ref>
<ref>[http://www.genocide-museum.am/eng/21.03.2009.php Open letter to President Obama calling for acknowledgment of the Armenian Genocide], website of the IAGS, March 7, 2009 «that the Armenian Genocide is not an allegation, a personal opinion, or a point of view, but rather a widely documented fact supported by an overwhelming body of historical evidence.»</ref>
<ref name="The Association of Genocide Scholars">հունիս 13, 1997. [http://www.armenian-genocide.org/Affirmation.69/current_category.5/affirmation_detail.html The Association of Genocide Scholars]</ref>: [[2000]] թվականի [[հունիսի 8]]-ին «[[Նյու Յորք Թայմս]]» և «[[The Jerusalem Post]]» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը (այդ թվում՝ [[Եղուդ Բաուեր]], [[Իսրայել Չարնի]] և [[Էլի Վիզել]])՝ հաստատելով [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը<ref name="Statement_by_126_Holocaust_Scholars">[http://www.armenian-genocide.org/Affirmation.21/current_category.3/affirmation_detail.html Statement by 126 Holocaust Scholars, Holders of Academic Chairs, and Directors of Holocaust Research and Studies Centers] // [[Նյու Յորք Թայմս]] և [[The Jerusalem Post]], հունիսի 8, 2000</ref>։ [[2001]] թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ [[2003]] թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է<ref name="International Center for Transitional Justice">[http://www.armenian-genocide.org/Affirmation.244/current_category.5/affirmation_detail.html International Center for Transitional Justice (ICTJ) Report Prepared for TARC]</ref>։

== Հայոց ցեղասպանության ժխտում ==
{{Հիմնական|Հայոց ցեղասպանության ժխտում}}
Հայերի ցեղասպանության ժխտումը, ի տարբերություն ցեղասպանության մերժման այլ ձևերի, որոնք իրականացվում են մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից, կազմված է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական և բազակողմանի աջակցությունից, որը հարցը դարձնում է գիտականորեն ակնածելի և քաղաքականապես փաստարկված<ref name="diff" group="Ն">Ի տարբերություն Հոլոքոստի, որը հիմնավորվում է ռասայական մոտիվներով։</ref> : Թուրքական պետությունը խոշոր միջոցներ է ծախսում հանրային գործողությունների համար և նվիրատվություններ է կատարում համալսարաններին՝ փորձելով ընդլայնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական դիրքորոշման աջակցությունը։ Տարբեր պետությունների խորհրդարանների կամ կառավարությունների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հերթական քննարկումների ժամանակ Թուրքիան սպառնում է դիվանագիտական և առևտրային պատժամիջոցներով։ Որպեսզի Թուրքիայի տարածքում հայերի ֆիզիկական գոյության հետքերը վերացվեն, երկրում պարբերաբար ոչնչացվում են հայկական ճարտարապետական հուշարձանները<ref name="Totten 21" /><ref name="Bloxham-221, 228">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|մեջբերվող էջեր=221, 228}}</ref>։
Ժխտողների փաստարկները հիմնականում իրենցից ներկայացնում են հետևյալ պնդումների ձևախեղումները<ref name="Totten 21">{{Գիրք|հեղինակ =Samuel Totten|վերնագիր =Dictionary of Genocide|մեջբեվող էջ=21}}</ref>՝
* Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններ երբեք չեն եղել,
* հայերի մահը պատահականության արդյունք է՝ մարտական գործողությունների շրջանից հայերի տեղահանման ժամանակ սովից և հիվանդություններից,
* երիտթուրքերի կողմից հայերի ոչնչացման նպատակադրված քաղաքականություն չի եղել,
* հայերի մահը արդյունք է Օսմանյան կայսրությունում քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում զոհվել են նաև բազմաթիվ թուրքեր։

== Հայերի ցեղասպանության արտացոլումը մշակույթում ==
{{Հիմնական|Հայոց ցեղասպանությունը մշակույթում}}
[[Պատկեր:Суренянц, «Попранная святыня», 1895.jpg|thumb|left|180px|[[Վարդգես Սուրենյանց]], «Ոտնահարված սրբություն», 1895 թվական]]
1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ առաջին կինոնկարը «[[Հոգիների աճուրդ|Բռնաբարված Հայաստանը]]» ֆիլմն է (1919), որից պահպանվել է միայն 15 րոպեանոց հատված։ Առաջին վավերագրական ֆիլմը՝ «Ո՞ւր է իմ ժողովուրդը» ({{lang-en|Where Are My People?}}, պրոդյուսեր Մայքլ Հակոբյան), թողարկվեց [[1965]] թվականին՝ իրադարձությունների 50-ամյակի առթիվ։ 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին ստեղծվեցին մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնցից ամենահետաքրքրականը եղավ «Թաքնված Հոլոքոստ» ֆիլմը ({{lang-en|The Hidden Holocaust}})։ Խորհրդային տարիներին Հայաստանում նկարահանվեցին «[[Նահապետ (ֆիլմ)|Նահապետ]]» և «[[Ձորի Միրոն (ֆիլմ)|Ձորի Միրոն]]» ֆիլմերը։ Արտասահմանում նկարահանված ֆիլմերից առավել արժեքավոր են [[Անրի Վերնոյ]]ի «[[Մայրիկ (ֆիլմ)|Մայրիկ]]» (1991), [[Պարադի փողոց 588|«Պարադի փողոց, 588»]] (1992), [[Ռոբերտ Քեշիշյան]]ի «[[Արամ (ֆիլմ)|Արամ]]» (2002), [[Ատոմ Էգոյան]]ի «[[Արարատ (ֆիլմ)|Արարատ]]» (2002), [[Տավիանի եղբայրներ]]ի «[[Արտույտների ագարակը]]» (2007), [[Ֆատիհ Ակին|Ֆաթիհ Աքին]]ի [[Սպի (ֆիլմ, 2014)|«Սպին»]] (2014) ֆիլմերը։

Հայտնի լուսանկարներ արվել են [[Արմին Վեգներ]]ի և ԱՄՆ հյուպատոս [[Լեսլի Դևիս]]ի կողմից<ref name="Hagopian">[[Մայքլ Հակոբ Հակոբյան|J. Michael Hagopian]]. Films, Armenian Documentary // {{Գիրք|հեղինակ=Dinah L. Shelton|վերնագիր =Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity|հատոր=I}}</ref>։ Թուրքիայի Հանրապետությունը խոչընդոտում է հայերի բնաջնջման մասին ֆիլմերի նկարահանմանը<ref name="Dinah Shelton">Atom Egoyan. Films, Armenian Feature // {{Գիրք|հեղինակ=Dinah L. Shelton|վերնագիր=Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity|հատոր=1}}</ref>։ Սպանությունների մասին բանավոր պատմելու ավանդույթը դրսևորվում է երգերում, որոնք համարվում են ցեղասպանության վկայություններից մեկը<ref name="Jonathan McCollum">''Jonathan McCollum''. Music Based on the Armenian Genocide // {{Գիրք|հեղինակ=Dinah L. Shelton|վերնագիր=Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity|հատոր=II}}</ref>։ Հայ երաժիշտներից կազմված ամերիկյան [[System of a Down]] ռոք-խումբը հաճախ է շոշափում հայերի ցեղասպանության հարցեր։ Դեռևս 19-րդ դարի վերջերին հայ գեղանկարիչ [[Վարդգես Սուրենյանց]]ն իր նկարներից շատերը ձոնեց [[Արևմտյան Հայաստան]]ում հայերի ջարդերին<ref name="Костина">{{Գիրք|վերնագիր=Всеобщая история искусств:5|մեջբերվող էջեր=255}}</ref>։ [[Արշիլ Գորկի|Արշիլ Գորկու]] շատ նկարներ ոգեշնչված են վերապրած իրադարձությունների հիշողություններից<ref name="Stephen Feinstein 108">''Stephen C. Feinstein''. ART OF OTHER GENOCIDES // {{Գիրք|հեղինակ=Israel W. Charny|վերնագիր=Encyclopedia of genocide|հատոր=2|մեջբերվող էջեր=108}}</ref>։

Եղեռնին զոհ գնացած հայ մեծանուն գրողներից էր [[1915]] թվականին զոհված [[Սիամանթո]]ն։ Մյուս խոշոր բանաստեղծը՝ [[Դանիել Վարուժան]]ը, ձերբակալվեց [[ապրիլի 24]]-ին, ավելի ուշ՝ [[օգոստոսի 19]]-ին, տանջամահ եղավ։ Նրանք իրենց ստեղծագործություններում պատկերել են հայերի կոտորածները մինչ 1915 թվականը։ [[Կարս]]ում ծնված և 1915 թվականը հայկական կամավորական ջոկատներից մեկի կազմում անցկացրած [[Եղիշե Չարենց]]ի շատ ստեղծագործություններ նկարագրում են ջարդերի սարսափները («Դանթեական առասպել»)։ Հայերի կոտորածներին իրենց գրական ստեղծագործություններում անդրադարձել են [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Մուշեղ Գալշոյան]]ը, [[Խաչիկ Դաշտենց]]ը, ինչպես նաև հայ այլ գրողներ։ Հայոց ցեղասպանության թեման իր արտացոլումն է գտել նաև [[Պարույր Սևակ]]ի «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմում («Ղողանջ եղեռնական»)։ Հայերի ցեղասպանության մասին ամենահայտնի գրական ստեղծագործությունը թերևս ավստրիացի գրող [[Ֆրանց Վերֆել]]ի «[[Մուսա լեռան քառասուն օրը]]» վեպն է։

Հայերի զանգվածային կոտորածներին նվիրված զանգակատան տեսքով առաջին հուշակոթողը կանգնեցվել է 1950-ական թվականներին [[Անթիլիաս]] քաղաքի ([[Լիբանան]]) հայկական՝ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի]] տարածքում։ [[1965]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնի]] կաթողիկոսարանի տարածքում կանգնեցվեց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող՝ կազմված բազմաթիվ [[խաչքար]]երից։ [[1990]] թվականին հիշատակի մատուռ կառուցվեց սիրիական Դեր Զոր անապատում՝ այս պահի դրությամբ հայերի սպանությունների հետ կապված տեղում կանգնեցված միակ հուշարձանը<ref name="Encyclopedia of genocide, 102-104">{{Գիրք|հեղինակ =Israel W. Charny|վերնագիր =Encyclopedia of genocide|մեջբերվող էջեր =102-104|հատոր =1}}</ref>։ [[1967]] թվականին՝ [[Խորհրդային Հայաստան]]ում Մեծ Եղեռնի իրադարձությունների 50-ամյակին [[Երևանի ցույցեր (1965)|չարտոնագրված ցույցեր]] անցկացնելուց հետո [[Ծիծեռնակաբերդ]]ի բարձունքում ավարտվեց [[Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր|հուշահամալիրի]] շինարարությունը։ Այսօր Ծիծեռնակաբերդը հայերի համար հանդիսանում է ուխտագնացության վայր<ref name="Encyclopedia of genocide, 102-104" /><ref name="Totten, 21">Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs (eds.) Dictionary of Genocide. Greenwood Publishing Group, 2008, ISBN 0-313-34642-9, p. 21.</ref>։

== Նյութական և ֆինանսական կորուստներ ==
Վիթխարի չափերի հասան նաև Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած նյութական վնասները։ Պատերազմի ժամանակ արևմտահայությանը պատճռած նյութական վնասները, որոնք հրապարակվեցին 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսում, կազմեցին 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ։ Ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր<ref>{{Գիրք
|հեղինակ =Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն
|վերնագիր = Մեծ Եղեռն
|հղում = https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_7.djvu/430
|պատասխանատու խմբագիր = Վիկտոր Համբարձումյան
|վայր = Երևան
|հրատարակչություն = Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ
|թվական = 1981
|հատոր = 7
|մեջբերվող էջեր = 430
|էջերի թիվ = 719
}}</ref>։

Մեծ Եղեռնի գլխավոր հանցավորը թուրքական բռնակալությունն էր։ Հայ ժողովրդի դահճապետ [[Թալեաթ փաշա|Թալեաթը]] մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս [[1915]] թվականի [[օգոստոսի 31]]-ին գոչեց․
{{քաղվածք|«Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ երեսուն տարում»<ref>{{Գիրք
|հեղինակ = [[Հենրի Մորգենթաու]]
|բնօրինակ = American Ambassador at Constantinople from 1913 to 1916
|հղում = http://net.lib.byu.edu/estu/wwi/comment/morgenthau/MorgenTC.htm
|վայր = Նյու Յորք
|հրատարակչություն = Garden City
|թվական = 1918
|մեջբերվող էջեր = 342
}}</ref>։|}}

== Հարցի իրավաբանական կողմ ==
=== Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրություն ===
[[Պատկեր:The Genocide Word by Raphael Lemkin.ogv||thumb|360px|«Ցեղասպանություն» եզրույթի ծագումը. [[Ռաֆայել Լեմկին]] (CBS News)]]
Օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցն էր եղել կայզերական Գերմանիան։ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը եթե 1915 թվականի փետրվարին հաղորդում էր իր կառավարությանը «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», ապա հուլիսի 7-ին հեռագրեց կանցլեր Բետման Հոլվեգին, որ կյանքի է կոչվում «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը»<ref>«Deutshlandund Armenien», 1914-1918․ Sammlung Diplomatischer Aktenstucke․ Herausgegeben und eingeleitet von Dr․ Johannes Lepsius, Potsdam, 1919, էջ 94</ref>։ Արևմտյան մեծ տերությունները, մասնավորապես՝ [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն, [[ԱՄՆ]], ի վիճակի չեղան ձեռնարկել գործնական միջոցներ հայերի բնաջնջման գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ [[Դեյվիդ Լլոյդ Ջորջ|Լլոյդ Ջորջ]]ը, մասնավորապես խոսելով անգլիական քաղաքականության մասին, գրել է․
{{քաղվածք|«Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին»<ref>[[Դեյվիդ Լլոյդ Ջորջ]], Правда о мирных договорах, հատոր․ 2, 1957, էջ 390</ref>։ |}}
[[Ժորժ Կլեմանսո]]ն ասել է, որ «եվրոպական դիվանագիտության վրա է ծանրանում հայկական արյունը»<ref>ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ․ 57, գ․ 2, գ․ 709, թ․ 40</ref>։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտ]]ից հետո չպատժվեցին նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք ջարդարարները։ Թեև դեռ [[1915]] թվականի [[մայիսի 24]]-ին [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]], [[Անգլիա]]յի ու [[Ֆրանսիա]]յի կառավարությունները Թուրքիային ներկայացրին հռչակագիր՝ նախազգուշացնելով, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց այն մնաց թղթի վրա։

Անկատար էր նաև «դաշնակիցների» [[Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)|1919 թվականին Կոստանդնուպոլսում կազմակերպած դատավարությունը]], և միայն հեռակա կարգով մահվան դատապարտվեցին մի քանի երիտթուրքական գործիչներ, որոնք փախել ու թաքնվել էին Գերմանիայում ու այլ երկրներում։ Ճիշտ է, [[Նեմեսիս գործողություն|Նեմեսիս գործողության]] միջոցով հայ ժողովրդի վրիժառուների ձեռքով սպանվեցին Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սայիդ Հալիմը, Ջեմալ Ազմին և ուրիշներ, բայց, դժբախտաբար, տեղի չունեցավ ժողովուրդների դատ, հանցագործները հրապարակայնորեն չպատժվեցին, և պատմական անարդարությունն էլ չուղղվեց։ Դա ևս ինչ-որ տեղ ոգեշնչեց [[Ադոլֆ Հիտլեր]]ին, որը, հետագայում իր հրոսակախմբերին մղելով հրեշավոր սպանությունների, ասաց․ «Այսօր էլ ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»<ref>Guttmann Joseph, The Beginnings of Genocide, N․ У․, 1948, p․ 18</ref>։ [[ԽՍՀՄ|Խորհրդային Միության]] և նրա դաշնակիցների հաղթանակը [[Հայրենական Մեծ Պատերազմ]]ում ([[1941]]-[[1945]] թվականներ) և [[Երկրորդ աշխարհամարտ]]ում, դրա արդյունքում՝ աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունը, հասցրին նաև [[Նյուրնբերգյան դատավարություն|Նյուրնբերգյան դատավարության]]ը. մահվան դատապարտվեցին հիտլերյան հանցագործները։

Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին միջազգային ականավոր մի շարք գործիչներ։ [[Կարլ Լիբկնեխտ]]ը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում կազմակերպված հրեշավոր սպանդը, շեշտեց, որ դրա հանցավորները գերմանա-թուրքական կառավարողներն են, որոնց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ»<ref>Либкнехт К․, Мой процесс по документам, П․, 1918, с․ 54</ref>։ Բողոքի հուժկու ելույթներ ունեցան նշանավոր գրողներ ու գիտնականներ [[Մաքսիմ Գորկի]]ն, [[Վալերի Բրյուսով]]ը, [[Յան Ռայնիս]]ը, [[Անատոլ Ֆրանս]]ը, [[Ռոմեն Ռոլան]]ը, [[էմիլ Վերհարն]]ը, [[Ջոն Ռիդ]]ը, [[Յոզեֆ Մարկվարտ]]ը, [[Յոհաննես Լեփսիուս]]ը, [[Ժակ դը Մորգան]]ը, [[Անտուան Մեյե]]ն, [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ը, [[Հերբերտ Ադամս Գիբբոնս]]ը, [[Արմին Վեգներ]]ը, ինչպես նաև [[Ջեյմս Բրայս]]ը, [[Առնոլդ Թոյնբի]]ն, [[Հենրի Մորգենթաու]]ն, [[Ֆայեզ Ղոսեյն]]ը և շատ ուրիշներ։ Հետագայում էլ երբեք չլռեց առաջադեմ մարդկության խղճի ու մտքի ձայնը Մեծ Եղեռնի առթիվ։

ԽՄԿԿ Կենտկոմի կենտրոնական օրգան «Պրավդա»-ն [[1965]] թվականի [[ապրիլի 24]]-ին գրեց, որ «հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրեց մոտ մեկուկես միլիոն հայերի», և դա կատարվեց իմպերիալիստական Գերմանիայի աջակցությամբ ու հովանավորությամբ։ Ֆրանսիայի կոմկուսի կենտրոնական օրգան «Յումանիտե»-ն նույն թվականի ապրիլի 23-ին նշեց. {{քաղվածք|Հայերի զանգվածային ցեղասպանությունն առաջին ոճիրն էր [[20-րդ դար]]ասկզբին՝ [[1914]]-[[1918]] թվականների պատերազմի ընթացքում։ Եվ այդ ոճիրը երբեք չդատվեց ու չդատապարտվեց։ Այդ պատճառով է, որ հայերը, բոլորից ավելի գնահատելով խաղաղությունը, չեն կարող մոռանալ այդ իրողությունը, որը մի սովորական հուշ չէ, այլ մի պատմական տարեթիվ և կարող էր մի ամբողջ ազգի վախճանը դառնալ։ |}}
Մեծ Եղեռնը ցեղասպանության կատաղի դրսևորումն էր առաջին աշխարհամարտի ժամանակ։ Արաբ իրավաբան Մեթր Մուսա Պրենսն այն անվանել է «արմենոցիդ»՝ բառացի «հայասպանություն»։

=== Միջազգային ճանաչում ===
{{Հիմնական|Հայոց ցեղասպանության ճանաչում}}
[[Պատկեր:Pope Francis Photo 1.jpg|մինի|աջից|[[Հռոմի պապ]] [[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս]]ը [[2015]] թվականի [[ապրիլի 12]]-ին [[Վատիկան]]ի Սուրբ Պետրոսի տաճարում [[Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից]]ին նվիրված պատարագի ժամանակ օգտագործեց «[[ցեղասպանություն]]» եզրույթը]]
Սկսած 1915 թվականից<ref name="Encyclopedia of genocide">Israel W. Charny. Encyclopedia of genocide, vol. 1, p. 161</ref><ref name="Dictionary of Genocide"/> տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ (1916<ref name="usa-1916">[http://www.armenian-genocide.org/Affirmation.163/current_category.7/affirmation_detail.html U.S. Senate Concurrent Resalution 12, փետրվարի 9, 1916]</ref>, 1919<ref name="usa-1919">[http://www.armenian-genocide.org/Affirmation.228/current_category.7/affirmation_detail.html U.S. Congress Act to Incorporate Near East Relief, August 6, 1919]</ref>, 1920<ref name="usa-1920">[http://www.armenian-genocide.org/Affirmation.164/current_category.7/affirmation_detail.html U.S. Senate Resolution 359, մայիսի 11, 1920]</ref>) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ [[1915]] թվականին [[մայիսի 24]]-ին [[Ֆրանսիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն և [[Ռուսական կայսրություն]]ը հանդես են եկել համատեղ հռչակագրով<ref name="Уголовное право России-753" /><ref name="ani">[http://www.armenian-genocide.org/Affirmation.160/current_category.7/affirmation_detail.html France, Great Britain and Russia Joint Declaration, մայիսի 24, 1915], [http://www.armenian-genocide.org/popup/affirmation_window.html?Affirmation=160 View image of Document]</ref>, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
{{քաղվածք|Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում։|1915 թվականի մայիսի 25։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր}}

[[Պատկեր:Nations recognising the Armenian Genocide.svg|կենտրոն|մինի|1000px|Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է:]]

Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղիղ ժառանգներից և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին<ref name="Bloxham-223-224">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|մեջբերվող էջեր=223-224}}</ref>։ Հիգեր Գրեթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ<ref>{{Cite book |author=Heather S. Gregg |publisher=Inter-University Committee on International Migration |year=2002 |location=Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States |page=19-35}}</ref>։

===== Պետություններ =====
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է [[Ուրուգվայ]]ը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
{{clear}}
: ''Ֆոնի գույնը'' {{Պարզաբանագիր|SkyBlue||inline}} նշանակում է առաջինը ճանաչած պետությունը:''
{| class="wikitable sortable"
!'''Երկիր'''
!'''Ճանաչման տարեթիվը'''
!'''Ծանոթագրություն'''
|-
|-style="background:skyblue;"
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 1951<ref name="genocide-museum.am">[http://www.genocide-museum.am/arm/news-H_RES150.php/ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ:]</ref>
|[[1951]] թվականի [[մայիսի 28]]-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։
|-
|Առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 1975<ref name="genocide-museum.am"/>
|[[1975]] թվականի [[ապրիլի 8]]-ին [[ԱՄՆ Կոնգրես]]ի երկու պալատների №148 համատեղ հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 1981<ref name="genocide-museum.am"/>
|[[1981]] թվականի [[Ապրիլի 22]]-ին նախագահ [[Ռոնալդ Ռեյգան]]ի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 1984<ref name="genocide-museum.am"/>
|[[1984]] թվականի [[սեպտեմբերի 10]]-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների №247 համատեղ հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|Ֆրանսիա}}
|1998<ref name="armeniangenocide100">{{Cite web |title=Ճանաչում. պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը |url=http://armeniangenocide100.org/states/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160709032403/http://armeniangenocide100.org/states/ |archive-date=2016 թ․ հուլիսի 9 |accessdate=2015 թ․ ապրիլի 17}}</ref><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.155/current_category.7/affirmation_detail.html France National Assembly Law, մայիսի 28, 1998]</ref>, 2000<ref>2012 [http://www.armenian-genocide.org/Affirmation.154/current_category.7/affirmation_detail.html France Senate Law, November 7, 2000]</ref>, 2001<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.170/current_category.7/affirmation_detail.html France Law, հունվարի 29, 2001]</ref>, 2006<ref>[{{Cite web |title=Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 {{ref-fr}} |url=http://www.assembleenationale.fr/12/propositions/pion3030.asp |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20090211062533/http://www.assembleenationale.fr/12/propositions/pion3030.asp |archive-date=2009 թ․ փետրվարի 11 |accessdate=2010 թ․ մայիսի 10}} Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 {{ref-fr}}]</ref><ref>[http://news.bbc.co.uk/hi/russian/international/newsid_6043000/6043368.stm Национальная ассамблея Франции одобрила законопроект, в соответствии с которым отрицание геноцида армянского народа в Османской империи в 1915-17 годах объявляется уголовным преступлением]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Բելգիա}}
|1998<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.148/current_category.7/affirmation_detail.html Belgium Senate Resolution, մարտի 26, 1998]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Շվեդիա}}
|2010<ref name="armeniangenocide100" /><ref>{{Cite web |title=Թուրքիան Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով |url=http://www.armenianow.com/hy/genocide/21589/sweden_approves_armenian_genocide_resolution |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151030022118/http://www.armenianow.com/hy/genocide/21589/sweden_approves_armenian_genocide_resolution |archive-date=2015 թ․ հոկտեմբերի 30 |accessdate=2010 թ․ հունիսի 7}}</ref><ref>[http://focus.ua/foreign/105501 Швеция признала геноцид армян в Османской империи]</ref><ref>[http://www.bbc.co.uk/russian/international/2010/03/100311_sweden_armenian_genocide.shtml Швеция признала геноцид армян в Османской Турции, մարտի 11, 2010]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Լիտվա}}
|2005<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.351/current_category.7/affirmation_detail.html Lithuania Assembly Resolution, դեկտեմբեր 15, 2005]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Կիպրոս}}
|1975<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.150/current_category.7/affirmation_detail.html Cyprus House of Representatives Resolution, ապրիլի 29, 1982]</ref>
|Առաջին երկիրը, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք<ref>{{Cite news |date=2015 թ․ ապրիլի 2 |title=Cyprus criminalizes denial of 1915 Armenian genocide by Turks |url=http://www.reuters.com/article/2015/04/02/us-cyprus-armenia-turkey-idUKKBN0MT0YS20150402 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20150929231936/http://www.reuters.com/article/2015/04/02/us-cyprus-armenia-turkey-idUKKBN0MT0YS20150402 |archive-date=2015 թ․ սեպտեմբերի 29 |access-date=2015 թ․ ապրիլի 17 |agency=Ռոյթերս}}</ref>։
|-
|{{դրոշավորում|Արգենտինա}}
|2004<ref name="armeniangenocide100" />
|2 օրենք, 5 բանաձև
|-
|{{դրոշավորում|Կանադա}}
|1996<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.149/current_category.7/affirmation_detail.html Canada House of Commons Resolution, April 23, 1996]</ref>, 2002<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.220/current_category.7/affirmation_detail.html Canada Senate Resolution, հունիսի 13, 2002]</ref>, 2004<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.291/current_category.7/affirmation_detail.html Canada House of Commons Resolution, April 21, 2004]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Շվեյցարիա}}
|2003<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.277/current_category.7/affirmation_detail.html Switzerland (Helvetic Confederation) National Council Resolution, դեկտեմբերի 16, 2003]</ref>
|Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
|-
|{{դրոշավորում|Սլովակիա}}
|2004<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.330/current_category.7/affirmation_detail.html Slovakia Resolution, November 30, 2004]</ref>
|Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
* Ըստ 2011 թվականի օրենքի՝ պատժվում է 5 տարի ազատազրկմամբ<ref>{{Cite web |date=2011 թ․ նոյեմբերի 23 |title=Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար այսուհետ կդատապարտվեն 5 տարվա |url=https://news.am/arm/news/83038.html |publisher=News.am}}</ref>։
|-
|{{դրոշավորում|Չիլի}}
|2007<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.rian.ru/world/20070606/66798950.html Ռիա Նովոստի։ Сенат Чили принял осуждающий геноцид армян документ]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Իտալիա}}
|2000<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.172/current_category.7/affirmation_detail.html Italy Chamber of Deputies Resolution, նոյեմբերի 16, 2000]</ref> [[2019]]<ref>{{Cite web |title=Իտալիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը |url=http://newsarmenia.am/am/news/in_the_world/-Italiai-khorhrdarany-yndunel-e-/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20190410193651/http://newsarmenia.am/am/news/in_the_world/-Italiai-khorhrdarany-yndunel-e-/ |archive-date=2019 թ․ ապրիլի 10 |accessdate=2019 թ․ ապրիլի 10}}</ref>
|[[2019 թվական]]ի [[ապրիլի 10]]-ին [[Իտալիայի խորհրդարան]]ը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը<ref>{{Cite web |title=Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը |url=https://www.tert.am/am/news/2019/04/10/genocide-italy/2970584 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20190524112931/https://www.tert.am/am/news/2019/04/10/genocide-italy/2970584 |archive-date=2019 թ․ մայիսի 24 |accessdate=2019 թ․ ապրիլի 10}}</ref>։
|-
|{{դրոշավորում|Նիդեռլանդներ}}
|2004<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.355/current_category.7/affirmation_detail.html Netherlands Parliament Resolution, դեկտեմբեր 21, 2004]</ref> 2018<ref>{{Cite news |title=Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը |url=https://armenpress.am/arm/news/923749/sig |access-date=2018 թ․ փետրվարի 22 |newspaper=armenpress.am |language=hy}}</ref>
|2018 թվականին ընդունված 2 բանաձևերից առաջինով վերահաստատվում է 2004 թվականին ընդունված որոշումը, իսկ երկրորդով կառավարությանը պարտադրվելու է նախարարի մակարդակով 5 տարին մեկ անգամ այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել<ref group="Ն">Բանաձևերն ընդունվել են 142 կողմ ձայնով։</ref>։
|-
|{{դրոշավորում|Ռուսաստան}}
|1995<ref name="armeniangenocide100" /><ref>[https://archive.today/20120909044943/www.pravoteka.ru/pst/159/79044.html Заявление Государственной Думы Федерального Собрания РФ «Об осуждении геноцида армянского народа в 1915-1922 годах» от 14 апреля 1995 г]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Հունաստան}}
|1999<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.156/current_category.7/affirmation_detail.html Greece (Hellenic Republic) Parliament Resolution, ապրիլի 25, 1996]</ref>
|Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
* Ըստ 2014 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ կամ մինչև 30 000 եվրո տուգանքով<ref>[http://jurist.org/paperchase/2014/09/greece-parliament-ratifies-bill-criminalizing-armenian-genocide-denial.php Greece parliament ratifies bill criminalizing Armenian genocide denial]. Jurist, 10 September 2014.</ref>։
|-
|{{դրոշավորում|Լիբանան}}
|1997<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.162/current_category.7/affirmation_detail.html Lebanon Chamber of Deputies Resolution, ապրիլի 3, 1997]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Վենեսուելա}}
|2005<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.352/current_category.7/affirmation_detail.html Venezuela National Assembly Resolution, հուլիսի 14, 2005]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Վատիկան}}
|2000<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.167/current_category.7/affirmation_detail.html Vatican City Communiqué, նոյեմբերի 10, 2000]</ref>
|
|-
|{{դրոշավորում|Լեհաստան}}
|2005<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.354/current_category.7/affirmation_detail.html Poland Parliament Resolution, ապրիլի 19, 2005]</ref>
|Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեկին ասել է, որ հպարտ է, քանի որ Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|Ուրուգվայ}}
|1965<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.166/current_category.7/affirmation_detail.html Uruguay Senate and House of Representatives Resolution, ապրիլի 20, 1965]</ref>, 2004<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.282/current_category.7/affirmation_detail.html Uruguay Law, Մարտ 26, 2004]</ref>
|-
|{{դրոշավորում|Բոլիվիա}}
|2014<ref name="armeniangenocide100" /><ref>{{Cite web |date=2014 թ․ նոյեմբերի 29 |title=Bolivia Unanimously Approved a Resolution on the Armenian Genocide |work=Armenia 1366, Ciudad de Buenos Aires, Argentina |publisher=Agencia de Noticias Prensa Armenia}}</ref><ref>[https://news.am/arm/news/241758.html Բոլիվիայի Սենատի փոխնախագահ. Մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին]</ref><ref>{{Cite web |title=Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ |url=http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/11/30/bolivia_genocide/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20141205061349/http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/11/30/bolivia_genocide/ |archive-date=2014 թ․ դեկտեմբերի 5 |accessdate=2014 թ․ դեկտեմբերի 1}}</ref>, 2015<ref>[http://www.orer.am/?p=102606&l=am Բոլիվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>
|Հռչակագիրը միաձայն ընդունվեց Սենատի և Խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ Արտաքին գործերի նախարարության հավանությամբ։
|-
|{{դրոշավորում|Ավստրիա}}
|2015<ref name="armeniangenocide100" /><ref>{{Cite web |title=Ավստրիայի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը |url=http://www.tert.am/am/news/2015/04/21/diepresse/1652899 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20190407150920/https://www.tert.am/am/news/2015/04/21/diepresse/1652899 |archive-date=2019 թ․ ապրիլի 7 |accessdate=2015 թ․ ապրիլի 23}}</ref><ref>{{Cite web |title=Ավստրիայի խորհրդարանում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն |url=http://armeniangenocide100.org/austria-recognizes-armenian-genocide/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160320154708/http://armeniangenocide100.org/austria-recognizes-armenian-genocide/ |archive-date=2016 թ․ մարտի 20 |accessdate=2015 թ․ ապրիլի 23}}</ref>
|
|-
|{{դրոշավորում|Լյուքսեմբուրգ}}
|2015<ref name="armeniangenocide100" /><ref>[http://www.chd.lu/wps/portal/public/!ut/p/b1/04_SjzQxMzY3trQwNNKP0I_KSyzLTE8syczPS8wB8aPM4o0M3MLC3IzcHYNCjYwMHN1Nw4KDPM2MDbwNgQoiQQosLIKD3B19XS0tQ50MPA2cDYNdA52MDDyNiNNvgAM4GhDS7-eRn5uqnxuV42bhqKgIAP1e4r4!/dl4/d5/L0lDU0lKSWdrbUEhIS9JRFJBQUlpQ2dBek15cXchLzRKQ2lEb01OdEJqdEJIZmxDRUEhL1o3XzIwRlZWRjJHQVJVMjIwQUc1VlNSSTYzMFQ3LzA!/?PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_action=doMotionDetails&id=2542&filter_action=doMotionDetails&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_displayLink=true&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_numPage=1&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_positionInHistory=&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_display=13&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_numPageTop=1&PC_Z7_20FVVF2GARU220AG5VSRI630T7019404_numPageBottom=1# Reconnaissance du génocide de l'Empire ottoman contre la nation arménienne]</ref><ref>{{Cite web |title=ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ |url=http://www.mfa.am/hy/interviews/item/2015/05/06/mfa_lux/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160304201626/http://www.mfa.am/hy/interviews/item/2015/05/06/mfa_lux/ |archive-date=2016 թ․ մարտի 4 |accessdate=2015 թ․ մայիսի 7}}</ref><ref>{{Cite web |title=Արխիվացված պատճենը |url=http://www.tageblatt.lu/nachrichten/welt/story/20770512 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151110150231/http://www.tageblatt.lu/nachrichten/welt/story/20770512 |archive-date=2015 թ․ նոյեմբերի 10 |accessdate=2015 թ․ մայիսի 7}}</ref>
|
|-
|{{դրոշավորում|Բրազիլիա}}
|2015<ref name="armeniangenocide100" /><ref>{{Cite web |title=Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև |url=http://armeniangenocide100.org/brazil-senate-unanimously-passes-resolution-recognizing-armenian-genocide/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160317014721/http://armeniangenocide100.org/brazil-senate-unanimously-passes-resolution-recognizing-armenian-genocide/ |archive-date=2016 թ․ մարտի 17 |accessdate=2015 թ․ մայիսի 29}}</ref>
| 2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
|-
|{{դրոշավորում|Պարագվայ}}
|2015<ref name="armeniangenocide100" /><ref>{{Cite web |title=Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը |url=http://armeniangenocide100.org/paraguays-senate-recognizes-armenian-genocide/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151120174700/http://armeniangenocide100.org/paraguays-senate-recognizes-armenian-genocide/ |archive-date=2015 թ․ նոյեմբերի 20 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 29}}</ref>
| 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
|-
|{{Դրոշավորում|Գերմանիա}}
|2016<ref>{{Cite news |date=2016 թ․ փետրվարի 6 |title=Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը |url=https://www.azatutyun.am/a/27774360.html |access-date=2016 թ․ հունիսի 2 |newspaper=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան |language=Armenian}}</ref><ref>{{Cite web |title=Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով |url=http://armedia.am/arm/news/35094/germaniayi-khorhrdarany-tchanachec-hayoc-cexaspanutyuny-mek-dem-mek-dzernpah-dzaynerov.html |accessdate=2016 թ․ հունիսի 2 |website=armedia.am}}</ref>
|2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թվականին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը։
|-
|{{Դրոշավորում|Չեխիա}}
|2017<ref>{{Cite news |title=Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը |url=https://armenpress.am/arm/news/888207 |access-date=2017 թ․ ապրիլի 25 |newspaper=[[Արմենպրես]] |language=hy}}<blockquote>«Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազﬕ ժամանակ նացիստների կողﬕց գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում ﬕջազգային հանրությանը արդյունավետորեն կանխել մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարուﬓերը աշխարհում և վեճերի լուծումը խաղաղ ﬕջոցներով»։</blockquote></ref><ref>{{Cite news |date=2017 թ․ ապրիլի 26 |title=Czech Republic Parliament recognizes the Armenian Genocide |url=http://www.armradio.am/en/2017/04/26/czech-parliament-recognizes-the-armenian-genocide/ |access-date=2017 թ․ ապրիլի 25 |newspaper=Public Radio of Armenia |language=en-US}}</ref>
|2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ<ref group="Ն">96-ը չի քվեարկել։</ref> ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
|-
|{{դրոշավորում|Պորտուգալիա}}
|2019<ref>[https://www.shantnews.am/news/view/355732.html Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը]</ref><ref>[https://armlur.am/896554/ Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ]</ref><ref>{{Cite web |title=Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը |url=http://araratnews.am/portugaliayi-xorhrdaraneh-tchanachel-e-hayoc-ceghaspanuthyuneh/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20190428220438/http://araratnews.am/portugaliayi-xorhrdaraneh-tchanachel-e-hayoc-ceghaspanuthyuneh/ |archive-date=2019 թ․ ապրիլի 28 |accessdate=2019 թ․ ապրիլի 26}}</ref>
|[[2019]] թվականի [[ապրիլի 26]]-ին Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
|-՛
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 2019<ref>[https://www.azatutyun.am/a/30242981.html ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների 97 տոկոսով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը]</ref>
|[[2019]] թվականի [[հոկտեմբերի 29]]-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
|-՛
|{{դրոշավորում|ԱՄՆ}}
| 2019<ref>[https://www.azatutyun.am/a/30322577.html ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը]</ref>
|[[2019]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին ԱՄՆ Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
|-՛
|{{դրոշավորում|Լատվիա}}
| 2021<ref>[https://www.delfi.lv/news/national/politics/saeima-deklaracija-atzist-un-nosoda-osmanu-imperijas-laika-istenoto-armenu-genocidu.d?id=53169427 Saeima deklarācijā atzīst un nosoda Osmaņu impērijas laikā īstenoto armēņu genocīdu, Sanita Upleja, Delfi, 2021]</ref>
|Լատվիայի Սեյմայի դեկլարացիա։
|}

===== ԱՄՆ Սենատի 2019 թ․ բանաձևի տեքստը =====
2019 թվականին [[ԱՄՆ Սենատ]]ը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաճող և դատապարտող բանաձևը։

Ստորև բերվում է բանաձևի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ<ref>ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ։ Բանաձևի անգլերեն բնագրից (ոչ պաշտոնական) թարգմանությունը` ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի։ ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին։ Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։ [http://www.genocide-museum.am/arm/news-H_RES150.php]</ref>։

<blockquote>«Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։

Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում։

Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը։

S. RES. 150

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված ...ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»։</blockquote>
===== Կազմակերպություններ =====
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են [[Եվրոպայի Խորհուրդ]]ը (1998<ref name="Council of Europe1998">[http://www.armenian-genocide.org/Affirmation.153/current_category.7/affirmation_detail.html Council of Europe Parliamentary Assembly Resolution, April 24, 1998]</ref>, 2001<ref name=":0">[http://www.armenian-genocide.org/Affirmation.218/current_category.7/affirmation_detail.html Council of Europe Parliamentary Assembly Resolution]</ref>), [[Եվրախորհուրդ|Եվրախորհրդարանը]] (1987<ref name=":1">[http://www.armenian-genocide.org/Affirmation.152/current_category.7/affirmation_detail.html European Parliament Resolution]</ref>, 2000<ref name=":2">[http://www.armenian-genocide.org/Affirmation.171/current_category.7/affirmation_detail.html European Parliament Resolution]</ref>, 2002<ref name=":3">[http://www.armenian-genocide.org/Affirmation.217/current_category.7/affirmation_detail.html European Parliament Resolution]</ref>, 2015<ref name=":4">[https://news.am/arm/news/262188.html Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության շուրջ բանաձև է ընդունել]</ref>), [[ՄԱԿ]]-ի մի քանի հանձնաժողովներ<ref>[http://www.armenian-genocide.org/Affirmation.169/current_category.6/affirmation_detail.html#15 Подкомиссия ООН по предотвращению дискриминации и защите меньшинств, 2 июля, 1985]</ref><ref name="ООН1948">[http://www.armenian-genocide.org/Affirmation.168/current_category.6/affirmation_detail.html United Nations War Crimes Commission Report]</ref>, [[Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ|Եկեղեցիների համաշախարհային խորհուրդ]]ը և այլն։
{| class="wikitable"
!Կազմակերպություն
!Ճանաչման
թվական
!Ծանոթագրություն
|-
|[[Պատկեր:Flag of Europe.svg|30px]][[Եվրախորհուրդ|Եվրախորհրդարան]]
|1987<ref name=":1"/><ref name="Organizations">{{Cite web |title=Հայոց ցեղասպանությունը ճանաչած միջազգային կազմակերպությունները |url=http://armeniangenocide100.org/organizations |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151021042744/http://armeniangenocide100.org/organizations/ |archive-date=2015 թ․ հոկտեմբերի 21 |accessdate=2015 թ․ ապրիլի 29}}</ref><ref>{{Cite web |title=Resolution on a political solution to the Armenian question |url=http://www.europarl.europa.eu/intcoop/euro/pcc/aag/pcc_meeting/resolutions/1987_07_20.pdf |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20190819221336/http://www.europarl.europa.eu/intcoop/euro/pcc/aag/pcc_meeting/resolutions/1987_07_20.pdf |archive-date=2019 թ․ օգոստոսի 19 |accessdate=2015 թ․ ապրիլի 29}}</ref>, 2000<ref name=":2"/>, 2002<ref name=":3"/>, 2015<ref name=":4"/>, 2016<ref name="եվրախորհրդարան"/>
|
|-
|Արդարադատության միջազգային կենտրոն
|2002<ref name="Organizations" /><ref>[https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-Turkey-Armenian-Reconciliation-2002-English.pdf The Applicability of the UN Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide to Events which Occurred During the Early Twentieth Century]</ref>
|
|-
|Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն
|2007<ref name="Organizations" /><ref>{{Cite web |title=Genocide scholars Association Recognizes Ottoman Genocides Against Armenians, Assyrians, Greeks, and other Christians |url=http://armeniangenocide100.org/files/uploads/2014/09/genocidescholars.pdf |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151118041253/http://armeniangenocide100.org/files/uploads/2014/09/genocidescholars.pdf |archive-date=2015 թ․ նոյեմբերի 18 |accessdate=2015 թ․ ապրիլի 29}}</ref>
|
|-
|Ամերիկայի հրեական համայնքների միություն
|1989<ref name="Organizations" /><ref>{{Cite web |title=Union of American Hebrew Congregations |url=http://armeniangenocide100.org/files/uploads/2014/09/urj.pdf |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151118041255/http://armeniangenocide100.org/files/uploads/2014/09/urj.pdf |archive-date=2015 թ․ նոյեմբերի 18 |accessdate=2015 թ․ ապրիլի 30}}</ref>
|
|-
|[[Պատկեր:Flag of the Council of Europe.svg|20px]][[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհուրդ]]
|1998<ref name="Council of Europe1998"/>, 2001<ref name=":0"/><ref name="Organizations" /><ref>[http://assembly.coe.int/ASP/Doc/XrefViewHTML.asp?FileID=9280&Language=EN Recognition of the Armenian genocide]</ref>
|
|-
|Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբ
|1998<ref name="Organizations" /><ref>[http://www.unitedhumanrights.org/2009/05/the-armenian-genocide-1915-1923 The Armenian Genocide (1915-1923)]</ref>
|
|-
|[[Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ|Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ]]
|2013<ref name="Organizations" /><ref>[http://www.oikoumene.org/en/resources/documents/assembly/2013-busan/adopted-documents-statements/minute-on-100th-anniversary-of-the-armenian-genocide Minute on 100th Anniversary of the Armenian Genocide]</ref>
|
|}
2016 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը 554 կողմ ձայնով բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց 1987 թվականի ընդունած բանաձևը, որով 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ՄԱԿ-ի՝ ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան<ref name="եվրախորհրդարան">{{Cite web |author=Սարգիս Հարությունյան |date=2015 թ․ ապրիլի 16 |title=Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց |url=https://www.azatutyun.am/a/26957838.html |accessdate=2016 թ․ ապրիլի 18 |publisher=Ազատություն ռադիոկայան}}</ref>։

===== Տարածքային ինքնակառավարման մարմիններ =====
{{Սյուն}}
{{Դրոշավորում|Ավստրալիա}}
* Նոր Հարավային Ուելսի նահանգ<ref name="Local Goverments">{{Cite web |title=Հայոց ցեղասպանությունը ճանաչած տարածքային ինքնակառավարման մարմիններ |url=http://armeniangenocide100.org/local-self-governments/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160507224617/http://armeniangenocide100.org/local-self-governments/ |archive-date=2016 թ․ մայիսի 7 |accessdate=2015 թ․ ապրիլի 30}}</ref>

{{Դրոշավորում|Արգենտինա}}
* Կորդոբայի նահանգ
* [[Բուենոս Այրես|Բուենոս Այրեսի նահանգ]]<ref name="Local Goverments" />

{{Դրոշավորում|Կանադա}}
* [[Բրիտանական Կոլումբիա]]
* [[Օնտարիո]] (ներառյալ [[Տորոնտո|Տորոնտո քաղաքը]])
* [[Քվեբեկ]] (ներառյալ [[Մոնրեալ|Մոնրեալ քաղաքը]])<ref name="Local Goverments" />

{{Դրոշավորում|Շվեյցարիա}}
* [[Ժնև|Ժնևյան կանտոն]]
* Վոդ կանտոն<ref name="Local Goverments" />

{{Դրոշավորում|Մեծ Բրիտանիա}}
* [[Ուելս]]<ref name="Local Goverments" />

{{Դրոշավորում|Իսպանիա}}
* [[Սուեկա]]<ref>{{Cite web |date=2017 թ․ հունիսի 6 |title=Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը |url=https://www.aravot.am/2017/06/06/890128/ |accessdate=2017 թ․ հունիսի 11 |publisher=Առավոտ}}</ref>
* [[Վալենսիա (ինքնավար համայնք)|Վալենսիա]]<ref>{{Cite web |date=2017 թ․ հունիսի 10 |title=Վալենսիայի ՏԻ խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Իսպանիայի կառավարությանը հետևել իրեն |url=https://armenpress.am/arm/news/894389 |accessdate=2017 թ․ հունիսի 11 |publisher=[[Արմենպրես]]}}</ref>

{{Դրոշավորում|Իտալիա}}
* [[Բերտիոլոլ|Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ]]
* [[Ուդինե|Ուդինեի քաղաքային խորհուրդ]]
* [[Սեստո Սան Ջիովանի|Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ]]
* Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
* Բելլունոյի քաղաքային խորհուրդ
* Հռոմի քաղաքային խորհուրդ
* Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
* Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
* Ջենովայի քաղաքային խորհուրդ
* Թիենեի քաղաքային խորհուրդ
* Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
* Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
* Ռավեննայի քաղաքային խորհուրդ
* Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
* Վենետիկի քաղաքային խորհուրդ
* Իմոլայի քաղաքային խորհուրդ
* Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
* Պարմայի քաղաքային խորհուրդ
* Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
* Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
* Միլանի քաղաքային խորհուրդ
* Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
* Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
* Լուջոյի քաղաքային խորհուրդ
* Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
* Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
* Ասիաոյի քաղաքային խորհուրդ
* Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
* Մոնտեռֆոռտե ԴըԱլպոնեի քաղաքային
* Պադովայի քաղաքային խորհուրդ
* Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
* Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
* Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
* Ռոսսիի քաղաքային խորհուրդ, 17 հուլիսի, 1997 թվական
* Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
* Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ<ref name="Local Goverments" />

{{Դրոշավորում|ԱՄՆ}}
* [[Ալյասկա]]
* [[Այովա]]<ref>{{Cite web |title=Iowa recognizes the Armenian Genocide |url=http://www.eng.kavkaz-uzel.eu/articles/40574/ |accessdate=2017 թ․ օգոստոսի 25}}</ref><ref>{{Cite web |last=Ավետիսյան |first=Արամ |date=2017 թ․ օգոստոսի 24 |title=Այովան ճանաչեց Հայոց Ցեղասպանույունը |url=https://www.amerikayidzayn.com/a/3999425.html |accessdate=2017 թ․ օգոստոսի 25 |language=hy}}</ref>
* [[Արիզոնա]]
* [[Արկանզաս]]
* [[Կալիֆոռնիա]]
* [[Կոլորադո]]
* [[Կոնեկտիկուտ]]
* [[Դելավեր]]
* [[Ֆլորիդա]]
* [[Ջորջիա]]
* [[Այդահո]]
* [[Իլինոյս]]
* [[Կանզաս]]
* [[Կենտուկի]]
* Լուիզիանա
* Մեն
* Մերիլենդ
* Մասաչուսեթս
* Միչիգան
* Մինեսոտա
* Միսսուրի
* Նեբրասկա
* Նևադա
* Նյու Հեմփշիր
* Նյու Ջերսի
* Նյու Մեքսիկո
* Նյու Յորք
* Հյուսիսային Կարոլինա
* Հյուսիսային Դակոտա
* Օհայո
* Օկլահոմա
* Օրեգոն
* Փենսիլվանիա
* Ռոդ Այլենդ
* Հարավային Կարոլինա
* Թենեսի
* Տեխաս<ref>{{Cite web |date=2017 թ․ մայիսի 19 |title=Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը |url=https://armenpress.am/arm/news/891525 |accessdate=2017 թ․ մայիսի 19 |publisher=[[Արմենպրես]]}}</ref>
* Յուտա
* [[Վայոմինգ]]<ref>{{Cite web |title=Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը |url=https://www.azatutyun.am/a/28445061.html |accessdate=2017 թ․ ապրիլի 23 |website=azatutyun.am}}</ref>
* Վերմոնտ
* Վիրջինիա
* Վաշինգտոն
* Վիսկոնսին<ref>{{Cite web |title=#ArmGenocide100 {{!}} Տարածքային ինքնակառավարման մարմիններ |url=http://armeniangenocide100.org/local-self-governments/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160507224617/http://armeniangenocide100.org/local-self-governments/ |archive-date=2016 թ․ մայիսի 7 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ}}</ref>

{{դրոշավորում|Բրազիլիա}}
* [[Ռիո դե Ժանեյրո]]յի նահանգային խորհրդարան<ref>{{Cite web |title=Ռիո դե Ժանեյրոն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը |url=http://civilnet.am/2015/07/25/rio-de-janeiro-recognized-armenian-genocide/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20151202221441/http://civilnet.am/2015/07/25/rio-de-janeiro-recognized-armenian-genocide/ |archive-date=2015 թ․ դեկտեմբերի 2 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21}}</ref>
{{Սյունակ ավարտ}}
Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ [[Եվրամիություն|ԵՄ-ին]] անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին<ref>{{Cite news |date=2005 սեպտեմբերի 28 |title=ЕС призывает Турцию признать геноцид армян |url=http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_4290000/4290524.stm |access-date=2015 Հոկտեմբերի 21 |newspaper=BBC}}</ref><ref>{{Cite web |title=Армянский вопрос |url=http://www.mk.ru/old/article/2007/10/11/76188-armyanskiy-vopros.html |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.mk.ru}}</ref>։

==== Ժխտման քրեականացում ====
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է [[Շվեյցարիա]]յում, որտեղ մի քանի մարդ դատարանի կողմից դրա համար արդեն պատժվել են<ref>{{Cite web |title=Ազատազրկման 150 օր և 30 հազար ֆրանկ՝ այսպես Շվեյցարիայի դատարանը պատժեց թուրքերին Հայոց ցեղասպանությունը հերքելու համար |url=http://www.panarmenian.net/arm/news/54518/ |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=PanARMENIAN.Net}}</ref>։ [[2006]] թվականին [[Ֆրանսիայի ազգային ժողով|Ֆրանսիայի Ազգային ժողովը]] [[Վալերի Բուայե]]ի կողմից ներկայացված օրինագիծ ընդունեց, որը Ֆրանսիայի կողմից ընդունված ցեղասպանությունների մերժումը դիտարկում էր որպես հանցագործություն<ref>{{Cite web |title=СРОЧНО! Национальное Собрание Франции принялo законопроект о криминализации отрицания Геноцида армян |url=http://www.newsarmenia.ru/politics/20111222/42585122.html |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=Novosti-Armenia}}</ref>. մինչև 1 տարի բանտարկություն և 45 000 եվրո տուգանք նախատեսող օրինագիծը վերընդունվեց [[2011]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ին, իսկ [[2012]] թվականի [[հունվարի 23]]-ին Սենատը հաստատեց այդ որոշումը<ref>[https://armlur.am/17046/ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՖՐԱՆՍԻԱ՛]</ref>։ Թուրքիան դատապարտեց ցեղասպանության մերժումը հետապնդող ֆրանսիական օրենքը<ref>{{Cite web |title=Турция сочла безответственным французский закон об отрицании геноцида армян |url=http://lenta.ru/news/2012/01/24/reply/ |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=lenta.ru}}</ref>։ Ֆրանսիացի պատգամավորների մի խումբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ հայց ներկայացրեց՝ ընդունված օրենքի համապատասխանության վերաբերյալ<ref>{{Cite web |title=Саркози потребовал нового закона о геноциде армян - BBC Русская служба |url=http://www.bbc.com/russian/international/2012/02/120228_france_genocide_law_rejected.shtml |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=BBC Русская служба |language=ru-RU}}</ref><ref name="gazeta.ru-4016413">{{Cite news |author=Александр Артемьев, Нарине Киракосян |date=2012 թ. փետրվարի 29 |title=«Мудрецы» попросили не злоупотреблять геноцидом |url=http://www.gazeta.ru/politics/2012/02/29_a_4016413.shtml |accessdate=2012 թ․ մարտի 28 |publisher=Газета.Ru |quote=Пресекая оспаривание факта или юридической квалификации преступлений, (…) которые им самим признаются и квалифицируются как таковые, законодатель совершил неконституционное покушение на свободу выражения мнений и общения |lang=ru}}</ref>։ Խորհուրդը որոշեց, որ ցեղասպանության փաստերը մերժելու համար պատժամիջոցներ կիրառող օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, քանի որ դեմ է մարդու ազատ կարծիք արտահայտելուն։ Սահմանադրական խորհրդի որոշմանն ի պատասխան՝ [[Նիկոլա Սարկոզի|Սարկոզին]] նախարարներից պահանջեց մշակել օրենքի նոր խմբագրում<ref>{{Cite web |title=BBC Russian - Лента новостей - Саркози настаивает на новом законе об отрицании геноцида |url=http://www.bbc.com/russian/rolling_news/2012/02/120221_rn_france_armenia_genocide.shtml |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.bbc.com |language=ru}}</ref>։

[[2013]] թվականի [[դեկտեմբերի 17]]-ին [[Մարդու իրավունքների եվրոպական դատարան]]ը հրապարակայնորեն Հայոց ցեղասպանությունը մերժած Դողու Փերինչեքին շվեյցարական դատարանի կողմից պատժելու որոշումը ճանաչեց որպես կարծիքի արտահայտման իրավունքի ազատության խախտում՝ ընդ որում Փերինչեքին չնշանակելով ոչ մի դրամական փոխհատուցում<ref name="European_Court_of_Human_Rights">[http://ria.ru/world/20131217/984705617.html ЕСПЧ: Швейцария нарушила права по делу об отрицании геноцида армян] // РИА Новости, 17.12.2013</ref>։ [[2014]] թվականի [[մարտի 12]]-ին [[Շվեյցարիա]]յի արդարադատության դաշնային նախարարությունը բողոքարկեց վճիռը<ref>[http://www.armtimes.com/hy/read/54413 Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ում կայանալիք դատը վճռորոշ է լինելու]</ref>։ Որպես երրորդ կողմեր ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը մերժեց Շվեյցարիայի հայցը՝ վճիռ կայացնելով հօգուտ Փերիչեքի<ref>{{Cite web |title=ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի |url=http://armtimes.com/hy/read/72014 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=Armtimes.com |publisher=https://plus.google.com/+ArmtimesNewspaper}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։ Հայկական կողմը և Հայաստանը ներկայացնող փաստաբաններն այդ վճիռը հաղթանակ համարեցին Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դատավորներից 10-ը նշել են, որ այդ հարցը չպետք է քննվի, իսկ 7-ը արձանագրել, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»<ref>{{Cite web |title=Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ որոշումը հաղթանակ է Հայաստանի համար |url=https://news.am/arm/news/291082.html |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=news.am}}</ref>։

=== Փոխհատուցում ===
[[Պատկեր:ArmeniansofLebanon.jpg|thumb|250px|right|Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 91-ամյակի ցույց Բեյրութում]]

[[2000]] թվականին [[Կալիֆոռնիա]]յի կոնգրեսն օրենք ընդունեց, որով ճանաչեց [[1915]] թվականին զոհված հայերի ժառանգների իրավունքները համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցումներ ստանալու կապակցությամբ։ [[2003]] թվականին New York Life ապահովագրական ընկերությունը սկսեց 1915 թվականի հայերի սպանությունների զոհերի հարազատներին փոխհատուցումների վճարումները (փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 20 միլիոն [[ԱՄՆ դոլար]])<ref name="regnum-174306">REGNUM. 30.10.2003. [http://www.regnum.ru/news/174306.html Американская страховая компания New York Life опубликовала список армян - жертв геноцида в Османской империи]</ref>։ Սակայն [[2009]] թվականի օգոստոսին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Վերաքննիչ դատարանը որոշում ընդունեց չեղարկել հայերի հարազատներին ապահովագրական փոխհատուցումներ վճարելու մասին օրենքը։ Դատավոր Դևիդ Թոմփսնը նշեց, որ հայերի բողոքները ապահովագրավճարներ ստանալու առնչությամբ զուրկ են հիմնավորումներից, քանի որ «բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ից հազարավոր մղոններ հեռավորության վրա, հետևաբար Կալիֆորնիա նահանգը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց առջև», և «ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունը որոշում չի ընդունել հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»<ref name="news.am-2870">{{Cite news |date=2009 Օգոստոսի 21 |title=Կալիֆորնիայի դատարանը չեղյալ է համարել 1915-ի զոհերի հարազատներին փոխհատուցումը |url=https://news.am/arm/news/2870.html |accessdate=2012 թ․ ապրիլի 17 |publisher=NEWS.am}}</ref>։

Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը պարտավորվեց զոհերի ժառանգներին վճարել փոխհատուցում (17,5 միլիոն ԱՄՆ դոլար)<ref name="regnum-1028092">REGNUM. 15.07.2008. [http://www.regnum.ru/news/1028092.html Рассмотрение исков от наследников жертв Геноцида армян завершится до конца 2008 года]</ref>։

== Զոհերի հիշատակի օր ==
Ամեն տարի [[ապրիլի 24]]-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են [[Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր]]ը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների՝ ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։

=== Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ) ===
[[Պատկեր:Tsitsernakaberd24.04.2009.JPG|մինի|420px|Ծիծեռնակաբերդը [[2009]] թվականի [[ապրիլի 24]]-ին]]
{{Տես|Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր}}

[[1965]] թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց [[Երևան]]ում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը (ճարտարապետ` [[Արթուր Թարխանյան]], ([[Սաշուր Քալաշյան]]ի համահեղինակությամբ)) խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։ Քիչ այն կողմ «Վերածնվող Հայաստան» հուշակոթողն է, որը խորհրդանշում է խոտի նման ծլարձակող հայ ժողովրդի երկու հատվածները։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց Սգո պատը, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները։

[[1995]] թվականին հուշահամալիրին կից բացվեց [[Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ|ցեղասպանության թանգարան]]ը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան հասարակական-քաղաքական գործիչները եղևնիներ են տնկում ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։

== Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից ==
{{Հիմնական|Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից}}

=== Նախորդող ===
==== Միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ====
Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ՝ [[2011]] թվականի [[ապրիլի 23]]-ին Հայաստանի [[ՀՀ Նախագահ|Նախագահի]] հրամանագրով [[Հայաստան]]ում [https://armenpress.am/arm/news/650197 ստեղծվեց միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով], որի [https://armenpress.am/arm/news/654075 անդրանիկ նիստը հրավիրվեց] [[2011]] թվականի [[մայիսի 30]]-ին [[Երևան]]ում<ref>Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը [https://president.am/hy/decrees/item/510/ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին:]</ref>։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետներ, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչներ։

Հանձնաժողովն իր գոյության ընթացքում նիստեր է գումարել հինգ անգամ՝ առաջինը՝ [[2011]] թվականի մայիսի 30-ին, վերջին հինգերորդը՝ [[2015]] թվականի հունվարի 29-ին<ref>{{Cite web |title=Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք] |url=https://president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-participation-100th-anniversary-of-the-Armenian-Genocide-session/ |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=նախագահ.հայ}}</ref>, որտեղ հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը<ref name=":5" /><ref>{{Cite web |title=Times.am {{!}} Ընտրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն ու խորհրդանիշը (տեսանյութ) |url=http://times.am/?p=42489&l=am |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160305134853/http://times.am/?p=42489&l=am |archive-date=2016 թ․ մարտի 5 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=times.am}}</ref>։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ [[Սերժ Սարգսյան]]ը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման՝ ի պահ հանձնել [[Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]]ին։ Մեկ օրինակը ուղարկվել է [[ՄԱԿ]]-ի [[ՄԱԿ-ի կառուցվածք|Գլխավոր քարտուղարին]], իսկ մեկ օրինակը ի պահ է հանձնված [[Հայաստանի ազգային արխիվ|ՀՀ ազգային արխիվ]]<ref>{{Cite web |title=Genocide Museum {{!}} The Armenian Genocide Museum-institute |url=http://www.genocide-museum.am/arm/29.01.2015-hrchakagir.php |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=www.genocide-museum.am}}</ref>։
{| class="toccolours" style="float: center; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 80%; background:#ffffff; color:black; width:100%; max-width: 100%;" cellspacing="10"
| style="text-align: justify;" | '''Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր'''<ref name="hrchakagir290115">[http://genocide-museum.am/arm/29.01.2015-hrchakagir.php Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր]</ref><br />
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝
* արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
* հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,
* վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է»,
* ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,
* հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարևորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,
* շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
* դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,
* համարելով նաև 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,
* արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.

# Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև։
# Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։
# Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները։
# Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով՝ մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար՝ մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը և միջազգային հայասիրական շարժմանը։
# Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
# Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ։
# Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք։
# Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից։
Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում՝ ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման։
# Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար։
# Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝
* դրսևորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,
* պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության և կրթության վերածննդի՝ ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,
* ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգևոր և աշխարհիկ կառույցների հզոր և արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի՝ հարգանք և համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,
* համազգային գործակցության և հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց և վերստեղծեց ցեղասպանության հետևանքով վերացման վտանգի առջև հայտնված ազգային գենոֆոնդը,
* Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում։
# Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում։
# Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն՝
* առավել հզոր Հայրենիքի՝ ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,
* անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,
* աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,
* համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման։

29 հունվարի 2015 թ., ք.Երևան
|}

==== Կարգախոս ====
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոս ընտրվեց '''«Հիշում եմ և պահանջում»''' նախադասությունը, որ հիշեցնում է հայ ընտանիքների պատմությունը, հայերի վերապրած ողբերգության պատմությունը և ամբողջ աշխարհին ներկայացվող պահանջը։
[[Պատկեր:Հայոց ցեղասպանություն.jpg|thumb|center|600px|Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարբերանշանը՝ անմոռուկը, և կարգախոսը]]

==== Տարբերանշան ====
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ընդունվեց անմոռուկ ծաղիկը, որի անվան հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է՝ հիշի՛ր։ Սա հարյուրամյակի կարգախոսն է ու ուղերձը։ Ծաղիկը հնգաթերթ է, որը խորհրդանշում է այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան գտավ ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը, իսկ մանուշակագույնը հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ է տպավորվել հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքից։ Մեջտեղի սև գույնը խորհրդանշում է ցեղասպանության արհավիրքն ու սարսափը, նաև այն մեծ վիշտը, որ ունեցավ հայ ժողովուրդը։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Դեղին գույնը խորհրդանշում է արևային լույսը, որն ապրելու ու արարելու հույս է տալիս՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեսքով՝ 12 մույթերով<ref>{{Cite web |title=#ArmGenocide100 {{!}} Վիզուալ նյութեր |url=http://armeniangenocide100.org/materials/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20150224160006/http://armeniangenocide100.org/materials/ |archive-date=2015 թ․ փետրվարի 24 |accessdate=2015 թ․ հոկտեմբերի 21 |website=ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ}}</ref>։
{{external media|video1=[https://www.youtube.com/watch?v=3LDkVdtpwXk 100-րդ տարելիցի խորհրդանիշներ]}}

== Պատկերներ ==
<center><gallery widths="250px" heights="200px">
Թուրքիայի կառավարության 15.04.1915 թ. հրահանգ.jpg|Թուրքիայի կառավարության 1915 թվականի ապրիլի 15-ի գաղտնի հրահանգը հայերի համատարած բռնագաղթի և ջարդերի մասին
Թալեաթ փաշայի 16.09.1915 հեռագիր.jpg|Թալեաթ փաշայի 16.09.1915 թվականի հեռագիրը
1915 New York Times Armenian Genocide article.png|1915 թվականին [[Նյու Յորք Թայմս]] թերթում Հայոց ցեղասպանության հոդվածի գլխագիր
Armenian deportations in Erzurum by Victor Pietschmann 02.jpg|Աքսորյալներ Էրզրումում
Armenian genocide heads.jpg|Գլխատված հայերի գլուխներ
Armenian woman and sons.jpg|Մայրը մահացած երեխայի դիակի մոտ
Armenianvictimsassault.jpg| Հայ զոհեր
Armenian genocide1.jpg| Նրանք փրկվել են
BaqubaArmenianOrhpans.jpg|850 Որբ հայ երեխաներ Իրաքում
</gallery></center>

== Տես նաև ==
* [[Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023)]]
* [[Արևմտահայ բժիշկները և դեղագործները Եղեռնի տարիներին]]
* [[Հայոց Ցեղասպանության ժխտում]]
* [[Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի]]
* [[Հայոց ցեղասպանության ապացույցներ]]
* [[Հայոց ցեղասպանության հուշարձանների ցանկ]]
* [[Հայկական հարց]]
* [[Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվականին]]
* [[Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր]]
* [[Հայերի ցեղասպանության իրավաբանական և տնտեսական ասպեկտները]]
* [[Հայերի ցեղասպանությունը (փաստաթղթեր)]]
* [[Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի]]
* [[Հայերի ցեղասպանությունը կանադական մամուլում]]
* [[Հայերի ցեղասպանությունը հեռանկարում]]
* [[Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում (ժողովածու)]]
* [[Ռուսաստանը և Հայկական հարցը]]
* [[ՄԱԿ-ը և ցեղասպանության խնդիրը]]
* [[Նեմեսիս գործողություն]]
* [[Լքյալ գույքերի կանոնադրություններ]]
* [[Ողջակիզման և ցեղասպանության հետազոտություններ]]
{{Պորտալ|Հայոց ցեղասպանություն}}

== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն|2}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}

== Գրականություն ==
=== Գրքեր ===
*{{refbegin}}{{գիրք
|հեղինակ = Մ. Գ. Ներսիսյան, Ռ. Գ. Սահակյան
|վերնագիր = Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում
|հղում = http://www.armeniansgenocide.am/images/menus/309/Hayeri%20cexaspanutyun@%20Osmanyan%20kaysrutyunum-Nersisyan.pdf
|վայր = Երևան
|հրատարակչություն = Հայաստան
|թվական = 1991
|էջերի թիվ = 758
|տպաքանակ = 35 000
|isbn = 5-540-00862-6
}}
* {{Գիրք
|հեղինակ = Ջոն Սահակի Կիրակոսյան
|մաս = 1
|վերնագիր = ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ
|բնօրինակ =
|հղում = http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7087#.VRCLBfnF9qU
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր =
|հրատարակչություն =
|թվական =
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 355
|սերիա =
|isbn =
|տպաքանակ =
}}
* {{Գիրք
|հեղինակ = Ջոն Սահակի Կիրակոսյան
|մաս = 2
|վերնագիր = ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ
|բնօրինակ =
|հղում = http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7091#.VRCNyPnF9qU
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր =
|հրատարակչություն =
|թվական =
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 443
|սերիա =
|isbn =
|տպաքանակ =
}}
* Մելքոնյան Ա., Պողոսյան Գ., Աղասյան Ա., Մարուքյան Ա., Քերթմենջյան Դ., Մելիք-Ադամյան Հ., Վարդանյան Վ., Բադալյան Գ., Հովհաննիսյան Ա. Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմունքները։ Երևան, Տիր, 2019 - 480էջ։
* {{Գիրք|վերնագիր=Turkey and the Armenian Atrocities: A Reign of Terror from Tartar Huts to Constantinople Palaces|հեղինակ=Munsell, Bliss|հրատարակչություն = Edgewood Publishing Company|թվական = 1896|էջերի թիվ = 590}}
* {{Գիրք|հեղինակ= [[Ռիչարդ Հովհաննիսյան|Richard G. Hovannisian]]|վերնագիր= The Armenian genocide: history, politics, ethics|հրատարակչություն =Palgrave Macmillan|թվական = 1992|էջերի թիվ = 362|isbn =0312048475, ISBN 9780312048471}}
* {{Գիրք|հեղինակ =Robert Melson|վերնագիր =Revolution and Genocide: On the Origins of the Armenian Genocide and the Holocaust|հրատարակչություն = University of Chicago Press|թվական =1996|էջերի թիվ =386|isbn = 0226519910, ISBN 9780226519913 }}
* {{Գիրք|հեղինակ =Richard G. Hovannisian|վերնագիր =Remembrance and denial: the case of the Armenian genocide|հրատարակչություն =Wayne State University Press|թվական =1998|էջերի թիվ =328|isbn = 081432777X}}
* {{Գիրք|հեղինակ =Israel W. Charny|վերնագիր = Encyclopedia of genocide|վայր =Santa Barbara, California|հրատարակչություն=ABC-CLIO|թվական= 1999|էջերի թիվ= 718|isbn = 0874369282, ISBN 9780874369281}}
* {{Գիրք|հեղինակ=Արտակ Շաքարյան|վերնագիր=Ուղեցույց երիտասարդ դեսպանին․ Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին|թվական=2014|հրատարակչություն=Վերնատուն|վայր=Երևան|isbn=ISBN 978-9939-1-0114-9|հղում=https://issuu.com/vernatun/docs/genocide|էջերի թիվը=120}}
*{{Գիրք|հեղինակ =James Bryce, Arnold Joseph Toynbee, Ara Sarafian|վերնագիր =The treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916: documents presented to Viscount Grey of Falloden by Viscount Bryce|հրատարակչություն= Gomidas Institute|թվական =2000|էջերի թիվ =667|isbn =0953519155, ISBN 9780953519156}}
* {{Գիրք|հեղինակ =Samuel Totten, Steven L. Jacobs|վերնագիր =Pioneers of genocide studies|հրատարակչություն=Transaction Publishers|թվական =2002|էջերի թիվ = 617|isbn = 0765801515}}
* {{Գիրք|հեղինակ =Jay Winter|վերնագիր =America and the Armenian Genocide of 1915 (Studies in the social and cultural history of modern warfare)|հրատարակչություն= Cambridge University Press|թվական = 2003|հատոր =15|էջերի թիվ = 317| isbn =0521829585, ISBN 9780521829588}}
* {{Գիրք|հեղինակ =Vahakn N. Dadrian|վերնագիր =The History of the Armenian genocide: ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus|հրատարակչություն =Berghahn Books|թվական =2004| էջերի թիվ =460|isbn =1571816666, ISBN 9781571816665}}
* {{Գիրք|հեղինակ =Richard G. Hovannisian|վերնագիր =The Armenian People from Ancient to Modern Times|հրատարակչություն =Palgrave Macmillan|թվական =1997|հատոր =II. Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century|էջերի թիվ =493|isbn =0312101686, ISBN 9780312101688}}
* {{Գիրք|հեղինակ =Yair Auron|վերնագիր =The Banality of Denial: Israel and the Armenian Genocide|հրատարակչություն =Transaction Publishers|թվական =2004|էջերի թիվ = 338|isbn =076580834X, ISBN 9780765808349}}
* {{Գիրք|հեղինակ =Taner Akçam|վերնագիր =From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide|հրատարակչություն= Zed Books Ltd|թվական =2004|էջերի թիվ =273|isbn = 1842775278, ISBN 9781842775271}}
* {{Գիրք|հեղինակ =Samuel Totten, William S. Parsons, Israel W. Charny|վերնագիր=A century of genocide: critical essays and eyewitness accounts|հրատարակություն= 2-րդ |հրատարակչություն=Routledge|թվական=2004|էջերի թիվ=507|isbn= 0415944295, ISBN 0415944309}}
* {{Գիրք|հեղինակ =Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|հրատարակչություն=Oxford University Press|թվական=2005|էջերի թիվ=329|isbn= 0199273561, ISBN 9780199273560}}
* {{Գիրք|հեղինակ =Dinah L. Shelton|վերնագիր=Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity|հրատարակչություն=Macmillan Reference|թվականի=2005|էջերի թիվ=1458|isbn = 0028658485, ISBN 9780028658483}}
* {{Գիրք|հեղինակ =Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian genocide: cultural and ethical legacies|հրատարակչություն=Transaction Publishers|թվական=2007|էջերի թիվ=449| isbn= 1412806194, ISBN 9781412806190}}
* {{Գիրք|հեղինակ =Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs|վերնագիր=Dictionary of Genocide|հրատարակչություն=Greenwood Press|թվական=2008|էջերի թիվ=534|isbn =0-31332-967-2, ISBN 978-0-31332-967-8}}
* {{Գիրք|հեղինակ =David Bruce MacDonald|վերնագիր=Identity Politics in the Age of Genocide. The Holocaust and historical representation|հրատարակչություն=Routledge|թվական=2008|էջերի թիվ= 261|isbn = 0415430615, ISBN 9780415430616}}
* {{Գիրք|հեղինակ =Ronald Grigor Suny, Fatma Muge Gocek, Norman M. Naimark|վերնագիր=A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire|հրատարակչություն= Oxford University Press|թվական=2011|էջերի թիվ=465|isbn = 9780195393743}}
* {{Գիրք|հեղինակ =Raymond Kévorkian|վերնագիր=The Armenian Genocide: A Complete History|հրատարակչություն=I.B.Tauris|թվական=2011|էջերի թիվ= 1008|isbn = 1848855613, ISBN 9781848855618}}

=== Հոդվածներ ===
# {{հոդված|հեղինակ= Stephan Astourian|վերնագիր=The Armenian Genocide: An Interpretation}}
# {{հոդված|հեղինակ=Ronald Grigor Suny|վերնագիր=Dialogue on Genocide}}
# {{հոդված|հեղինակ=Selim Deringil|վերնագիր=Mass Conversions of Armenians in Anatolia during the Hamidian Massacres of 1895–1897}}
{{refend}}

== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
* [https://mfa.am/hy/genocide Հայոց ցեղասպանություն - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն]
* [http://genocide-museum.am Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]
* [https://armenian-genocide.org Armenian National Institute] {{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}
{{Մեծ Եղեռն}}
{{Հայաստանի թեմաներ}}
{{Հակահայկականություն}}
{{Քրիստոնյաների բնաջնջումը Թուրքիայում}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Ընտրյալ հոդված/Կատեգորիա|2015}}
{{Տարվա հոդված/Կատեգորիա|2015}}

[[Կատեգորիա:1915 Հայաստանում]]
[[Կատեգորիա:1915 Հայաստանում]]
[[Կատեգորիա:Բնակչության տեղահանում]]
[[Կատեգորիա:Բնակչության տեղահանում]]
Տող 1063. Տող 12.
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հետապնդում]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հետապնդում]]
[[Կատեգորիա:Օրվա հոդված]]
[[Կատեգորիա:Օրվա հոդված]]
Time to do that and then we can do this for you and your mom and I are still available and I will send you some of my friends are going through my heart and the fact that we have not been able and not a bye.

08:27, 23 Ապրիլի 2024-ի տարբերակ

Time to do that and then we can do this for you and your mom and I are still available and I will send you some of my friends are going through my heart and the fact that we have not been able and not a bye.