Ռեգբի 15 - Խաղի ընթացքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգբի-15-ի սովորական տարբերակում խաղի ընթացքը հետևյալն է՝ սկզբնական փուլում թիմերից մեկը ստանում է գնդակի առավելություն սկզբնական ոտքի հարվածով, վերամեկնարկի հարվածով, scrum-ով կամ line-out-ի ժամանակ: Դրա հետ մեկտեղ գնդակը կարող է փոխել ուղղությունը ոտքի առաջ հարվածով, երբ հակառակորդը պատրաստ է որսալ այն: Գնդակի որսի գործողությունը կատարվում է նաև, երբ հարձակվող խաղացողը գնդակը ձեռքերում վազում է առաջ: Գնդակը կարող է փոխանցվել մեկից մյուս խաղացողը, սակայն միայն ետ ուղղությամբ: Հարձակվող թիմի ցանկացած խաղացող, որը գտնվում է գնդակով խաղացողից առաջ՝ խաղից դուրս վիճակում է և չպետք է ոչ մի կերպ խանգարի կամ միջամտի խաղի ընթացքին: Պաշտպանվող կամ ոչ գնդակով թիմը պետք է փորձի կանգնեցնել գնդակով խաղացողին նրան գետնին գցելով (ընթացքից բռնելով): Վայր գցված խաղացողը պետք է անմիջապես փոխանցի գնդակը իր խաղընկերներից մեկին կամ բաց թողնի գնդակը որպեսի մրցող թիմերը կարողանան շարունակել պայքարը գնդակի համար: Եթե բռնող խաղացողը բաց է թողնում գնդակով խաղացողին, նա կարող է նորից վեր կենալ և շարունակել խաղը: Խաղը կանգնեցվում է միայն այն դեպքում, երբ գրանցվում է խաղի կանոնների խախտում, գնդակով խաղացողը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարցակվող թիմը վաստակում է միավորներ (կատարելով փորձ, կամ դրոպ-գոլ): Եթե գնդակը կամ գնդակով խաղացողը լքում է խաղադաշտը, այն վերսկսվում է line-out-ով: Եթե խաղի դադարի պատճառը կանոնների խախտումն է, ապա նշանակվում է scrum, ազատ հարված կամ տուգանային հարված (կախված խախման տեսակից):

Բովանդակություն

Խաղի կանոնները և մեթոդները [խմբագրել]

Ռեգբին տարբերվում է ֆուտբոլից այն բանով որ այստեղ գնդակի փոխանցման համար կարող են գործածվել ձեռքերը, սակայն գնդակով խաղացողը կարող է փոխանցել այն միան ետ կամ դեպի կողք (ոչ առաջ): Ոտքի հարվածով գնդակը առաջ ուղղարկել թույլատրվում է: Սա նշանակում է, որ խաղի մեծ մասն ընթանում է իծաշարուկի օղակով, այսինքն փոխանցելով գնդակը, գցելով կամ ազատելով այն մինչև հարցակվող խաղաձողին բռնելը: Ամեն խաղի օղակը (պարզեցված) կոչվում է խաղային ֆազա:
Ռեգբի-15-ում առկա է “առավելության” հասկացությունը (չի վերաբերվում “առավելության գծին”): Եթե թիմերից մեկը խախտում է խաղի կանոնները, խաղը չի կանգնեցվում, եթե հակառակորդ թիմը տարածքային կամ տակտիկական առավելության դիրքում է և կարող է օգտվել հակառակորդի սխալից: Մրցավարը խաղը կանգնեցնելու փոխարեն հայտարարում է “առավելություն” մինչ այն պահը, երբ նա համարում է, որ թիմը հասել է առավելության, որից հետո հայտարարում է “առավելության ավարտ”: Այդ պահից խաղը ընթանում է իր հունով մինչ հաջորդ խախտումը: Այն դեպքում, եթե մրցավարը չի տեսնում, որ թիմը կարող է առավելություն վաստակել, նա կանգնեցնում է խաղը և նշանակում է scrum, ազատ հարված կամ տուգանային հարված, համապատասխան խաղի օրենքներին: Որոշումը այն հարցին, թե ի՞նչ է “առավելությունը” ե՞րբ և ինչքա՞ն այն պետք է տևի, լիովին կախված է խաղի միակ (կենտրոնական) մրցավարից: Ցանկացած մրցավար կարող է յուրովի տալ տվյալ հարցի պատասխանը ըստ խաղի վիճակի:

Խաղադաշտ [խմբագրել]

Ռեգբի 15-ի խաղադաշտի տեսքը և չափսերը

Ռեգբի խաղն անց է կացվում խաղադաշտում, որն ունի խոտածածկ, սակայն համաձայն ռեգբիի օրենքների այն կարող է նաև անց կացվել արհեստական խոտածածկի, կավի ծածկի, ձյան, բայց ոչ կոշտ ծածկերի վրա, ինչպիսին են ասֆալտը կան բետոնը: Խաղի կանոնները չեն պնդում, որ խոտածածկը պետք է լինի լիովին հարթ համ հավասար բարձրությամբ, սակայն այն պետք է լինի անվտանգ խաղի համար: Եթե թիմը գտնում է, որ դաշտը կարող է վտանգ ներկայացնել խաղն անցկացնելու համար, ապա պետք է այդ հարցով մոտենալ մրցավարին:

Խաղի տարածքը բաղկացած է՝ “խաղի դաշտից” որը չի գերազանցում 70 մետր լայնությունը և 100 մետր երկարությունը, “գոլային” տարածքից, որոնք գտնվում են խաղադաշտի վերջնամասերում և ունեն երկարություն ոչ ավելի, քան 22 մետր ամեն կողմում (երբ հնարավոր է) կամ ամենաքիչը 10-ական մետր ամեն կողմում: Հարթ գծերով խաղադաշտում ընդգծված են կողային սահմանները (թաչ-գծերը), գոլային սահմանները (փորձի և սահմանային), 22-մետրային գծերը ամեն փորձագծից դեպի ներս և խաղադաշտի միջնագիծը:Լայն կոտրած գծերով նշված են 10-մետրային գծերը խաղադաշտի միջնագծից (զուգահեռ) աջ և ձախ, 5 և 15 մետրային գծերը ամեն կողմից (զուգահեռ փորձագծերի): Մանր կոտրված գծերով նշված են միայն կողային (թաչ) գծերը զուգահեռ 5-մետրային գծերը: Ռեգբիում կողային (թաչ) գծերը համարվում են խաղադաշտից դուրս: Այսպիսով խաղացողը, որը գտնվում է (չի անցնում) թաչ-գիծը կոչվում է “in touch”, իսկ գնդակը, որը հպվում է այդ գծին կոչվում է “խաղադաշտից դուրս”:

Խաղադաշտի երկու կողմերում տեղադրված են գոլեր, որոնք գտնվում են գոլային գծերի կենտրոնում: Գոլային ձողերը ունեն ամենաքիչը 3,4 մետր բարձրություն, իրարից հեռու են 5,6 մետրով և միացած են գետնից 3 մետր բարձրությամբ հորիզոնական ձողով և ունեն “H” տառի տեսքը: Խաղացողների անվտանգության համար գոլային ուղղահայաց ձողերի ներքևի մասերը պատված են բարձիկներով:

Դրոշ-մարկերները (որոնք ունեն ամենաքիչը 1,2 մետր բարձրություն) տեղադրված են խաղի դաշտի չորս անկյուններում և գոլային տարածքների անկյուններում,, որոնք նշում են խաղադաշտի վերջը: Առկա են ևս 6 դրոշ-մարկերներ, որոնք գտնվում են 22-մետրային գծերի և միջնագծի տարբեր կողմերում: Բոլոր դրոշ-մարկերները ունեն իրենց դերը և ինդիկատիվ նպատակը խաղում:

Մրցավարական կազմ [խմբագրել]

Հանդիպումները կառավարվում են մրցավարների օգնությամբ՝ գլխավոր մրցավարի և երկու օգնական մրցավարների: Հանդիպման կազմակերպիչները կարող են նաև թույլատրել լրացուցիչ մրցավարների առկայությունը, օրինակ՝ հակառակ կողմի օգնական մրցավարներ, հանդիպման հեռուստատեսային մրցավար (ТМО), ժամապահ և հանդիպման բժիշկ:
Չնայած այլ պաշտոնական անձանց ներկայությանը, խաղի մրցավարը միակն է, որ կարող է դատել (համաձայն խաղի կանոնների) առանց նրանց խորհրդի: Եթե մրցավարը որևէ պատճառով չի կարող ավարտին հասցնել խաղը, նրան փոխարինում են, սովորաբար դա լինում է օգնական մրցավարներից ավագը: Մրցավարները պատասխանատու են խաղի ընթացքում կանոնների գործածման համար, բայց չնայած դրան, որոշ պատասխանատվություններ կարող են փոխանցվել օգնականներին: Նրանք կարող են կատարել ժամանակի պահում, հաշվի պահում, խաղացողի խաղատարածքի լքման թույլատրում, պահեստայինների խաղադաշտ դուրս գալու թույլատրում և բժշկական անձնակազմի խաղադաշտի մուտքի թույլատրում: Խաղացողները պարտավոր են հարգել մրցավարին և նրա որոշումները, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն: Միակ խաղացողները, որոնք իրավունք ունեն խաղի ընթացքում խորհրդակցվել մրցավարի հետ կամ ազդարարել իրենց որոշումը կախված մրցավարի որոշման հետ (օրինակ՝ կատարել տուգանային հարվածը դեպի գոլ նշանակումից հետո) թիմերի ավագներն են: Այն դեպքում, եթե թիմի ավագը լքում է խաղադաշտը, մեկ այլ խաղացող պետք է հայտարարվի նրա փոխարեն:

Մրցավարը կարող է պատժել խաղացողին նաև տուգանային քարտերով: Դեղին քարտով ազդարարվում է զգուշացում, իսկ կարմիր քարտով խաղացողին դուրս են հրավիրում խաղից: Խաղացողները կարող են զգուշացվել այն դեպքում, երբ ցուցաբերում են վտանգավոր խաղ, կրկնում են արդեն զգուշացված խախտումը կամ կոպտորեն խանգարում են հակառակորդին հասնել խաղային առավելության: Դեղին քարտով զգուշացումը խաղացողին հանում է դաշտից 10 րոպեյով, որը խաղային տերմինով կոչվում է sin-bin. Եթե նույն խաղացողը շարունակում է ցուցաբերել վտանգավոր խաղ, ապա նա դուրս է մնում խաղից մինչև նրա ավարտը: Խաղացողը կարող է նաև մի անգամից ստանալ կարմիր քարտ, առանց նախնական դեղինի:

Օգնական մրցավարները հետևում են, երբ գնդակը կամ գնդակով խաղացողը հայտնվում է խաղադաշտից դուրս կամ իրացվում է գոլային հարված: Հանդիպման կազմակերպիչների կամ գլխավոր մրցավարի թույլտվությամբ՝ օգնական մրցավարները կարող են աջակցել գլխավոր մրցավարին ցանկացած հարցով: Կարող են առկա լինել նաև օգնականներ խաղադաշտի տարբեր կողմերում, (բացի այն դեպքից, երբ կատարվում է գոլային հարված) որոնք ազդարարում են խաղի կանոնների խախտում: Մրցավարի օգնականները կրում են դրոշակներ, որոնցով ազդարարում են իրենց որոշումները: Մրցավարի օգնականները պետք է ունենան մրցավարի որակավորում և նշանակվում են հանդիպման կազմակերպչի կողմից: Ավելի ցածր մակարդակի հանդիպումներում, երբ մրցավարի օգնականներ չեն նշանակվում, այդ դեպքում նրանց դերը կարող են վերցնել ցանկացած անձինք: Այն դեպքերում, երբ մրցավարի օգնականները պաշտոնապես չեն նշանակվում, նրանց կարող են միայն ազդարարել գնդակի կամ գնդակով խաղացողի խաղադաշտը լքելը և բարեհաջող գոլի իրացումը:

Եթե հանդիպումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, կարող է նաև նշանակվել հանդիպման հեռուստատեսային մրցավար (TMO): Այս մրցավարի գլխավոր դերը հանդիսանում է կրկնապատկերների օգնությամբ տեղեկացնել գլխավոր մրցավարին՝ (նրա և հարցումով) փորձը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ:

Հանդիպման կառուցվածքը [խմբագրել]

Ըստ ավանդույթի՝ հանդիպումը մեկնարկում է մետաղադրամով՝ թիմերի կողմը որոշելով: Դրանով որոշվում է, թե որ թիմը, որ կողմում պետք է մեկնարկի հանդիպումը, և թիմերից որ մեկը պետք է առաջինը գնդակը խաղի մեջ մտցնի: Այս գործողությունը սովորաբար կատարում է մրցավարը, սակայն խաղի կանոնները խորհուրդ են տալիս, որպեսզի դա անեն թիմերի ավագներից մեկը:

Որոշիչ ֆակտոր կարող է լինել եղանակը, օրինակ երբ առկա է ուժգին քամի, դա մեծ առավելություն կտա թիմերից մեկին ոտքի հարվածներով խաղի ժամանակ: Կախված հանդիպման ժամանակից, արևի դիրքը կարող է ֆակտոր հանդիսանալ կախված այն բանից, թե որ կողմ են խաղացողները վազում: 2006 թվականի “Սուպեր 14”-ի եզրափակիչ հանդիպման վրա ազդեցություն ունեցան վատ եղանակային պայմանները: Առկա էր ցաձր մառախուղը և տեսանելիությունը 40-45 մետր էր:

Կախված գցված մետաղադրամի կողմից՝ թիմերը գրավում են իրենց կողմերը: Խաղի մեկնարկը տրվում է խաղադաշտի կենտրոնից: Ամեն խաղակեսի տևողությունն է 40 րոպե, սակայն խաղակեսը ավարտվում է խաղաժամանակը լրանալուց հետո, երբ գնդակը լքում է խաղադաշտը: Առկա են նաև այլ ժամային տարբերակներ, որոնք վերաբերվում են թե՛ լրացուցիչ ժամանակին, և թե՛ ընդհանուր խաղին մրցույթների ժամանակ:

Խաղակեսի ընդմիջումը տևում է 10 րոպե՝ ժամանակ տալով խաղացողներին վերականգնվելու համար, մարզիչներին՝ իրենց թիմերին ցուցումներ տալու, իսկ երկրպագուներին՝ հանգստանալու համար: Երկրորդ խաղակեսին թիմերը փոխվում են կիսադաշտերով, և մեկնարկող թիմերով, որը որոշակի հավասարացնում է առավելությունը՝ կախված քամու կամ արևի նման ֆակտորներից:

Միավորները [խմբագրել]

Միավորային համակարգի փոփոխությունները
Ժամահատված Փորձ Իրացում Տուգանային Դրոպ-գոլ Գոլ մարկից
Մինչ 1891 1 2 2 3 3
1891—93 2 3 3 4 4
1893—1905 3 2
1905—48 3
1948—71 3
1971—77 4
1977—92
1992—ներկա 5

Ռեգբիի հիմքում ընկած է այն, որ մեկ թիմը պետք է վաստակի ավելի շատ միավորներ, քան մյուսը: Միավորները հնարավոր է վաստակել տարբեր ճանապարհներով;

Փորձ / Try
Փորձը գրանցվում է, երբ գնդակը իջեցվում և հպվում է հակառակորդի միավորային գոտու մակերեսին: Գնդակը կարող է իջեցվել երկու տարբերակով՝ իջեցնել այն միավորային դաշտում կամ խաղային և միավորային դաշտի գծի վրա, և հրել գոտկատեղից վեր գտնվող ցանկացած մարմնի մասով (այս դեպքում նույնպես կարող են գործածվել ձեռքերն ու թևերը): Հակառակորդի գոլային գիծը ընդգրկում է լայնության ամբողջ գիծը և նրա անվտանգության տարրերը: Այսպիսով՝ գնդակը իջեցնելով գոլային գծի կամ գծի վրա գտնվող անվտանգության էլեմենտների վրա, գրանցվում է փորձ:
Տուգանային փործ / Penalty try
Տուգանային փորձ կարող է տրվել այն թիմին որը պաշտպանության ժամանակ կատարում է խաղի կանոնների խախտում որը նաև խանգարում է մրցավարին գրանցելու հարցակվողի համավանակ փորձը: Տուգանային փորձը տրվում է գոլային ձողերի մեջ ընկած տարածքում: Այս տիպի փորձ նաև կարող է տրվել երբ խոչնդոտվում է զգուշացումը կամ հեռացումը:
Իրացում / Conversion
Փորձ կամ տուգանային փորձ վաստակոլուց հետո թիմը ստանում է իրացման հարվածի հնարավորություն: Խաղացողը զուգահեռ (դեպի 22-մետրային գիծը) այն կետից որտեղ կատարվել է ձործը ոտքի հարվածով գնդակը պետք է ուղարկի դեպի երկու գոլային ուղղահայաց ձողերի մեջ: Բարեհաջող իրացումը տալիս է ևս 2 միավոր:
Տուգանային գոլ / Penalty goal
Տուգանային գոլը նշանակվում է մրցավարի տուգանային հարված ազդանշանով երբ հակառակորդ կողմը խախտում է կատարում: Գորը գրանցվում է երբ գնդակը անցնում է ուղղահայաց ձողերի մեջով հորիզոնական ձողից վերև ընկած տարածքով: Տուգանային գոլը տալիս է 3 միավոր: Եթե տուգանային հարվածը նշանակված է գոլից շատ հեռու ապա հարցակվող թիմը կարող է որքի հարվածող այն ուղարկել դաշտից դուրս (դեպի հարցակման կողմ) և այնտեղից խաղարկել միջանցք ստանալող տարածքային առավելություն:
Դրոպ-գոլ / Drop goal
Դրոպ-գոլը գրանցվում է երբ խաղացողը խաղը ընթացքում ոտքով ուղարկում է գնդակը դեպի գոլը սակայն մինչ հարվածելը գնդակը պարտադիր պետք է հպվի դաշտին: Այս հարվածի աշժեքն է 3 միավոր: