Պետրեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրեսի ամրոց
Castillo de Petrés
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն39°40′59″ հս․ լ. 00°18′27″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՎալենսիա
ԵրկիրԻսպանիա
Կառուցված14-րդ դար
ՊատվիրողԽոան Ագուիլո Ռոմեու
Ընթացիկ վիճակկիսավեր
Վերահսկվում էR-I-51-0010628
Քարտեզ
Քարտեզ
 Petrés Castle Վիքիպահեստում

Պետրեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Petrés) կամ Բարոն դե Պետրեսի ամրոց-դղյակ (իսպ.՝ Casa-Castillo del Barón de Petrés), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջան Պետրես գավառում։ 2001 թվականի մայիսի 9-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում՝ R-I-51-0010628 գրանցման համարի ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևի ամրոցը կառուցվել 14-րդ դարում` այն բանից հետո, երբ ավարտվել է տարածքի վերանվաճումը։ Հնարավոր է, որ ամրոցը կառուցվել է աշտարակի կամ մուսուլմանների փոքր ամրոցի տեղում։ Այն կառուցվել է Խոան Ագուիլո Ռոմեուի (իսպ.՝ Joan Aguiló Romeu) հրամանով։ 1340 թվականին նա դառնում է այդ տարածքի սեփականատեր։

Նկարագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրեսի ամրոցը ունեցել է քառակուսի տեսք, որը բոլոր կողմերով պաշտպանված էր պարիսպներով և ատամնաշարավոր աշտարակով։ Գլխավոր շինությունը, որը իրենից ներկայացնում է վալենսիական գոթական պալատի տեսք, գտնվում է բլրի լայնածավալ գագաթի վրա, որով անցնում է Սոգունտոյի (իսպ.՝ Sagunto) հին ճանապարհը։

Մուտքը դեպի ներքին բակ ճանապարհը անցնում է կիսագնդաձև արկայի միջով։ Ներքին բակի ներքևի հատվածում առկա են հատուկ տարաներ, որոնցում հավաքվում էին անձրևաջրերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]