Վահանագեղձի տոքսիկ ադենոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահանագեղձի տոքսիկ ադենոմա
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9242.3 և 242.2
ՀՄԴ-10E05.2

Վահանագեղձի տոքսիկ ադենոմա (Պլամմերի հիվանդություն), վահանագեղձի բարորակ օնկոլոգիական հիվանդություն է։ Հիվանդությունը ուղեկցվում է թիրեոտոքսիկոզով, որը պայմանավորված է ադենոմայի կողմից, ավտոնոմ կերպով, մեծ քանակությամբ արտադրվող թիրեոիդ հորմոններով։ Հիվանդության առաջացման պատճառը և մեխանիզմը դեռևս վերջնական պարզված չեն։ Ենթադրվում է, որ հիվանդությամ առաջացման հիմքում ընկած է ԹՏՀ (TTH թիրեոտրոպ հորմոն)–ի ռեցեպտորի մուտացիան, որի հետևանքով առանց հորմոնի ազդեցության ռեցեպտորը գտնվում է ակտիվ վիճակում։ Ինչի հետևանքով դիտվում է ֆոլիկուլյար էպիթելի առանձին բջիջների հիպերֆունկցիա։ Թիրեոտոքսիկ ադենոմայի առաջացման և ավտոնոմ գործունեության համար անհրաժեշտ է 3-7 տարի։ Ադենոմայի չարորակացում(մալիգնիզացիա) դիտվում է շատ հազվադեպ։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում է կանանց մոտ, հատկապես յոդի դեֆիցիտով տարածաշրջաններում (խպիպի էնդեմիկ տարածաշրջաններ) ապրողների մոտ։ Պալմմերի հիվանդություն կարող է զարգանալ նաև երեխաների մոտ։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կլինիկական պատկերով շատ նման է դիֆուզ տոքսիկ խպիպին, այն տարբերությամբ որ այս դեպքում առավել արտահայտված են սիրտ–անոթային համակարգի ախտահարման սիմպտոմները և միոպաթիան։ Ի տարբերություն դիֆուզ տոքսիկ խպիպին Պլամմերի հիվանդության դեպքում չի դիտվում էնդոկրին օֆթալմոպաթիա և պրետիբիալ միքսեդեմա։

Դիագնոստիակա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին զննմամբ շոշափվում է կլոր, հստակ եզրերով, էլաստիկ կամ պինդ–էլաստիկ կոնսիստենցիայի, անցավ գոյացություն, որը շարժուն է կլման ակտի ժամանակ։ Ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ) դիտվում է կլոր, հստակ եզրերով, հիմանակում հիպերէխոգեն ստրուկտուրայի հանգույց։ Արյան մեջ հայտնաբերվում է T3 (եռյոդթրիոնին)–ի բարձր մակարդակ, T4(թիրոքսին)–ի նորմալ կամ չափավոր բարձր մակարդակ և ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն)–ի ցածր մակարդակ կամ վերջինս չի հայտնաբերվում։ ԹՏՀ–ի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը պայմանավորված է ադենոմայի կողմից մեծ քանակությամբ արտադրվող T3–ի և T4–ի կողմից հետադարձ բացասական կապով հիպոֆիզի կողմից արտադրվող ԹՏՀ–ի սինթեզի ընկճումով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության սկզբնական շրջանում դեղորայքային բուժումը կարող է ապահովել երկարաժամկետ ռեմիսիա(ախտադադար)։ Սակայն տոքսիկ ադենոմայի միակ ռադիկալ(արմատական) բուժումը վիրահատականն է։ Հիվանդները անցնում են նախավիրահատական նախապատրաստում, որի նպատակը Էութրիեոիդ վիճակին հասնելն է։ Վիրահատության ծավալը պայմանավորված է ադենոմայի չափերից և լոկալիզացիայից(տեղակայումից)։ Հիմանակնում կատարվում է բլթի ռեզեկցիա(մասնահատում) կամ հեմիթիրեոիդէկտոմիա(վահանագեղձի բլթերից մեկի ամբողջական հեռացում)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 62-63. ISBN 5-225-00920-4.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]