Մուրճ և մանգաղ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրճ և մանգաղ (այլ կիրառումներ)

«Մուրճ և մանգաղ», խորհրդային շրջանի օրաթերթ, այնուհետև՝ եռօրյա (1927 թվականից)։ Հանիդսացել է ՀամԿ(բ)Կ Հյուսիսային Կովկասի երկրամասային և Դոնի կոմիտեների Հայկական բյուրոների, հետագայում նաև՝ Մյասնիկյանի շրջանային խորհրդի գործկոմի օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1925-1931 թվականներին, Դոնի Ռոստովում։ Խմբագիրներ՝ Ազատ Վշտունի, Ն․ Զարգարյան, Մ․ Գրիգորյան, Ա․ Թումանյան, Վահան Ծովյան։

Տպագրել է հայ մարքսիստ-լենինյանների գործերը, ելույթներն ու նամակները, լուսաբանել ԽՍՀՄ տարբեր վայրերում (մասնավորապես Հյուսիսային Կովկասում) բնակություն հաստատած հայության առօրյան։

Գրական բաժնում տեղ են գտել հայ անվանի գրողների ստեղծագործությունները, գրականագիտական հոդվածներ։

Ունեցել է «Կուսակցական», «Բանվորական կյանք», «Արհեստակցական», «Գիտություն և աշխատանք» և այլ խորագրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 100