Հայ-ամերիկյան տարեցների միություն
(Վերահղված է Հայ-ամերիկյան տարեցների միություն (ԱՄՆ)ից)
Հայ-ամերիկյան տարեցների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | 1980 |
Գլխադասային գրասենյակ | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վերադաս կազմակերպություն | Հայ օգնության միություն |
Հայ-ամերիկյան տարեցների միություն, հիմնվել է 1980 թվականին, Գլենդելում՝ ՀՕՄ-ի նախաձեռնությամբ։ Ամերիկյան տարեցների կազմակերպության մաս է կազմում։ Նպատակն է համախմբել հայ տարեցներին, միմյանց հետ շփվելու, ծանոթանալու պայմաններ ստեղծել։ Միության գործունեությունը ղեկավարում է Կենտրոնական վարչությունը (ընտրվում է պատգամավորական ժողովի կողմից)։ Գործում է Լոս Անջելեսի շրջանում, մասնաճյուղեր ունի Գլենդել, Էնսինո, Հոլիվուդ, Փասադենա քաղաքներում։