Էքսպոզիցիայի չափում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էքսպոզիցիայի չափումը կամ էքսպոչափումը եզրույթ է, որը վերաբերում է նրան, թե ինչպես է լուսանկարիչը որոշում նկարահանման համար անհրաժեշտ կադրի էկսպոզիցիան (կադրի լուսավորվածությունը)։ Այն լինում է երեք տեսակի։

Օբյեկտի լուսավորությամբ[խմբագրել]

Էքսպոզիցիայի չափումը oբյեկտի լուսավորությամբ

Էքսպոզիցիան չափվում է հատուկ սարքով՝ էքսպոնոմետրով, իսկ եթե օգտագործվում են լույսի իմպուլսային աղբյուրներ՝ ֆլեշմետրով, որը նկարահանվող օբյեկտին անմիջականորեն մոտ է տեղադրվում և չափում է օբյեկտի վրա ընկնող լույսի քանակը։ Էքսպոնոմետրիան հնարավոր է միայն հատուկ կառուցվածք ունեցող էքսպոնոմետրով. այն ունի փայլատ լուսազտիչ (լուսաֆիլտր), որը տեղադրված է ֆոտոէլեմենտի դիմաց։

Օբյեկտի պայծառությամբ[խմբագրել]

Էքսպոզիցիայի չափումը oբյեկտի պայծառությամբ

Ամենատարածված ռեժիմն է, որի միջոցով նկարահանող սարքին անմիջականորեն մոտ տեղադրված էքսպոնոմետրով կամ էքսպոնոմետրական սարք ունեցող լուսանկարչական ապարատի միջոցով չափում են նկարահանվող օբյեկտից լույսի հոսքը։

Ձեռքի ռեժիմ[խմբագրել]

Նկարահանման բոլոր կարգավորումները (ժամապահություն և դիաֆրագմա) տեղադրվում են ձեռքով լուսանկարչի կողմից։ Լուսանկարչական ապարատները կա՛մ չունեն էքսպոնոմետր, կա՛մ առկա է տեղադրված, բայց ոչ զուգակցված էքսպոնոմետր։

Թվային ֆոտոխցիկի էքսպոնոմետր