Արդեն տեսածի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդեն տեսածի երևույթ կամ Դեժավյու (ֆր.՝ Déjà-vu), ընկալման պրոցեսի խախտումներից մեկը, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր անցյալում ինքը արդեն գտնվել է նման իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է։ Առողջ մարդկանց մոտ այս երևույթը դիտվում է գերհոգնածություն վիճակում։ Այն հոգեբանական հիմք է ծառայել հոգիների գաղթի կամ մետափսիխոզի իդեալիստական վարկածի առաջադրման համար։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Նալչաջյան Ա.Ա. Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984։