Stratton Oakmont

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stratton Oakmont
Տեսակbrokerage firm?
Հիմնադրված է1988
ՀիմնադիրՋորդան Բելֆորտ
ՎայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՋորդան Բելֆորտ
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ

Stratton Oakmont, Ltd. արտաբորսայական բրոքերային տուն, որը 1989 թվականին Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդում, հիմնադրել են Ջորդան Բելֆորտն ու Դենի Փորուշը։ Ընկերության գործունեությունը հանգեցրել է ղեկավարության ձերբակալության ու ազատազրկման, ինչպես նաև բաժնետերերի կրած բազմամիլիոնանոց վնասի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդան Բելֆորտը Դենի Փորուշի հետ 1980-ականների վերջին հիմնադրել է Stratton Oakmont-ը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ բրոքերային ընկերությունը[1][2]։ Իր գոյության ընթացքում Stratton Oakmont, Ltd.-ն իրականացրել է 35 ընկերությունների, այդ թվում՝ Սթիվ Մադդենի, բաժնետոմսերի նախնական հրապարակային վաճառք (IPO), [[3]։ Stratton Oakmont-ը չուներ շուկայական պայմանների մոնիտորինգի գործիքներ ( en:Product control ) և, համապատասխանաբար, չէր կարող վերահսկել առևտրային գործունեությունը[4]։

Stratton Oakmont-ի ռազմավարությունը հիմնված էր Pump and Dump սխեմայի վրա՝ բաժնետոմսերի խարդախության մի ձև, որի ժամանակ գնվում են էժան, հաճախ անարժեք (ըստ էության «աղբ» հանդիսացող) բաժնետոմսերը, այնուհետև կեղծ, ապակողմնորոշիչ դրական հայտարարությունների միջոցով դրանց շուկայական արժեքը ուռճացվում է, դրան հաջորդում է բաժնետոմսերի վաճառքը (դեմպինգային) բարձր գնով։ Արդյունքում, ներդրողները կորցնում են իրենց գումարները, իսկ pump&dump նախաձեռնողները հարստանում են։ Stratton Oakmont-ն աջակցել է բաժնետոմսերի գնի հետ կապված շահարկումներին, հարկ եղած դեպքում միտումնավոր կերպով անտեսել, սաբոտաժի ենթարկել հաճախորդների՝ բաժնետոմսերը վաճառելու պատվերները։

Դեռևս 1989 թվականին՝ հիմնադրումից գրեթե անմիջապես հետո, ընկերությունը հայտնվեց վերահսկիչ գործակալությունների ( FINRA ) ուշադրության կենտրոնում, և նրա նկատմամբ հետաքննություններ իրականացվեցին[5]։ 1996 թվականի դեկտեմբերին ընկերությունը փակվեց, իսկ 1999 թվականին Բելֆորտին ու Փորուշին արժեթղթերի խարդախության և փողերի լվացման մեղադրանք առաջադվեց[6]։

Վերջիններս իրենց մեղավոր ճանաչեցին արժեթղթերի խարդախության և փողերի լվացման տասը կետերով։ Ըստ նրանց՝ յոթ տարվա ընթացքում իրենք շահարկել են առնվազն 34 ընկերությունների բաժնետոմսերը[7]։ Հետաքննության հետ գործարքի գնալու և նմանատիպ այլ բրոքերային կազմակերպությունների գործունեության հետաքննության ընթացքում գործակցելու արդյունքում նրանց պատիժը մեղմացվեց, և նրանք ազատազրկման դատապարտվեցին կարճ ժամկետներով։

Ժողմշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նկարահանված. Ուոլ Սթրիթի գայլը դրամա-ֆիլմը հիմնված է Ջորդան Բելֆորտի հուշերի վրա։ Ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է։ Գլխավոր դերում հանդես է գալիս Լեոնարդո Դի Կապրիոն[8], իսկ Ջոնա Հիլը մարմնավորում է Դոնի Ազոֆին[9]՝ հորինովի մի կերպար, որը շատ կողմերով հիշեցնում է Դենի Փորուշին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Wolf of Wall Street (2013)». History vs. Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. Park, Sang (2014 թ․ փետրվարի 6). «Cinema Weekly: The Wolf of Wall Street». The Exonian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «Meet Jordan Belfort the real Wolf of Wall Street». Interview & Review. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. Schwartz, Bob (1991 թ․ հունիսի 11). «Trade Group Probing Stock Sales of 3 Firms : Inquiry: Offerings of International Physical Systems, Ropak Laboratories and DVI Financial were underwritten by a brokerage being investigated». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «NASD Regulation Expels Stratton Oakmont; Principals Also Barred». FINRA. 1996 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  6. Stefania Bianchi (2014 թ․ մայիսի 19). «Wolf of Wall Street Belfort Is Aiming for $100 Million Pay». Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  7. Wyatt, Edward (1999 թ․ սեպտեմբերի 24). «Stratton Oakmont Executives Admit Stock Manipulation». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Nashawaty, Chris (2011 թ․ փետրվարի 17). «Leonardo DiCaprio and Martin Scorsese teaming up again for 'The Wolf of Wall Street. '». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  9. Sacks, Ethan (2013 թ․ հունիսի 17). «'The Wolf of Wall Street' Trailer Released Shows Leonardo DiCaprio at Debaucherous Best». NYDailyNews.com. Daily News, LP. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der Wolf der Wall Street. Kulmbach, Börsenmedien, 2008, ISBN 978-3-938350-74-4
  • Die Jagd auf den Wolf der Wall Street: Wie die unglaubliche Geschichte des Jordan Belfort weiterging. Kulmbach, Börsenmedien, 2011, ISBN 978-3-942888-78-3
  • The Wolf of Wall Street (2013), Verfilmung der Geschichte