«Started from the Bottom», կանադացի ռեփեր Դրեյքի երգն է իր «Nothing Was the Same» կոչվող երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 6-ին Young Money, Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգի հեղինակներն են՝ Դրեյքը, Նոա Շեբիբը և Մայք Զոմբիի։
Երգը ձայնագրվել է 2012 թվականին և ի սկզբանե նախատեսված էր թողարկել Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությանը օրը՝ 2013 թվականի փետրվարի 10-ին[1]։ Սակայն փետրվարի 1-ին Դրեյքը նախընտրեց ներկայացնել այն իր բլոգում՝ առանց նախնական հարցազրույների[2]։ Երգը պաշտոնապես թողարկվում է փետրվարի 6-ին[3]։
Երգի գործիքավորման մեջ օգտագործվել են հարվածային գործիքներ և դաշնամուր։ Երգը իր բովանդակությամբ Դրեյքի վաղ կյանքի և կարիերայի սկզբի մասին է։ Իր հարցազրույցներից մեկում նա նշում է․ «Ես երբեմն զգում եմ, որ մարդիկ չունեն բավարար տեղեկություն իմ ծագման մասին և հետևաբար նրանք ինձ համար կազմում են մի կյանքի պատմություն, որը չի համապատասխանում իրական դեպքերին։ Ես չեմ գնել իմ ճանապարհը դեպի այս տեղը․․․ Ես հպարտ եմ իմ անցյալի յուրաքանչյուր մասով և ես ոգևորված եմ այս երգի համար»։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Dirctor X-ը, ներկայացվել է 2013 թվականի փետրվարի 10-ին[4]։ Տեսահոլովակի սկզբում Դրեյքը ամբողջովին սպիտակ հագնված կանգնած է Բենթլիի ետնամասում։ Այլ կադրերում նա աշխատում է դեղատանը, ինքնաթիռով թռչում է Տորոնտոյի վրայով և պարում է ակումբում։ Տեսահոլովակի վերջում Դրեյքը և իր ընկերները Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում են երեկույթի[5]։