Sigala

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sigala
Ի ծնե անունանգլ.՝ Bruce Fielder[1]
Նաև հայտնի է որպեսSigala[1]
Ծնվել էնոյեմբերի 1, 1993(1993-11-01)[2] (30 տարեկան)
Նորիջ, Անգլիա[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
ԼեյբլMinistry of Sound?[1] և Արիստայի Գրառումները
ԿրթությունReepham High School and College?, City College Norwich? և Վեստմինստերի համալսարան
Կայքsigalamusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Sigala (DJ) Վիքիպահեստում

Sigala (իրական անունը՝ Բրյուս Ֆիլդեր, անգլ.՝ Bruce Fielder, նոյեմբերի 1, 1993(1993-11-01)[2], Նորիջ, Անգլիա[3]), բրիտանացի դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երգահան։ Առավել հայտնի է դարձել իր դեբյուտային «Easy Love» սինգլի շնորհիվ, որը հայտնվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին «UK Singles Chart»-ի 71-րդ հորիզոնականում, իսկ մեկ շաբաթ անց՝ միանգամից բարձրացել առաջին հորիզոնական։ Հաջորդ սինգլը՝ «Sweet Lovin'»-ը, «UK Singles Chart»-ում հասել է 3-րդ հորիզոնական։ Հայտնի սինգլներից է նաև «Wish You Well»-ը՝ Բեքի Հիլլի հետ զուգերգը։

Էլեկտրոնային երաժշտությունում նա նախապատվություն է տալիս Դեյվիդ Գետտային, Արման Վան Հելդենին և Tiësto-ին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորֆոլկում[4][5]։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 8 տարեկանում, երբ սկսեց դաշնամուր նվագել, որից հրաժարվեց 8-րդ դասարանում։ Ավարտել է Ռիփհամի ավագ դպրոցը, ավելի ուշ երաժշտություն է ուսումնասիրել Վեստմինստերի համալսարանում, որտեղ ստացել է արվեստի բաժնի առևտրային երաժշտության բակալավրի աստիճան։ Ներկայումս գործունեություն է ծավալում Լոնդոնի Քինգս-Քրոսս մարզի Թայլյարդ ստուդիայում[6]։

Համալսարանն ավարտելուց հետո անդամակցել է որոշ քիչ հայտնի խմբերի, ավելի ուշ կենտրոնացել է երգեր գրելու և այլ կատարողների պրոդյուսեր լինելու վրա[7], օրինակ, «Sigma» դուետի հետ համատեղ Էլլա Էյրի «Good Times» երգի համար ձայնագրել է երգ[8]։

Իր դեբյուտային «Easy Love» սինգլը գրել է 6 շիշ գարեջուր խմելուց հետո, վատ տրամադրությամբ, քանի որ նրան խնդրել էին 37 միքս պատրաստել ճանաչված կատարողի համար և, նա հոգնածության արդյունքում շփոթված ներբեռնել «The Jackson 5» խմբի «ABC» երգի ա կապելլա տարբերակը[9]։ «The Official Charts Company» ընկերության հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ երգը ձայնագրվել է կիրակի երեկոյան՝ իր համար սահմաններից դուրս երգ ստեղծելու նպատակով[10]։ Երգի հիման վրա Լոս Անջելեսում նկարահանվել է տեսահոլովակ կանադական պարային «Lucky Aces» դուետի՝ 12-ամյա Լակիի և Էյսիի մասնակցությամբ, որոնք, ըստ սյուժեի, հանդիպում են և պարային մարտահրավեր նետում տարբեր մանկական խմբերի։ Տեսահոլովակի ռեժիսորն էր Քրեյգ Մուրը, որը հիմնավորել է տեսահոլովակի նկարահանման վայրի ընտրությունը՝ նշելով, որ Լոս Անջելեսում «կային տաղանդների այնպիսի միավորումներ, ինչպիսիք չկային ամբողջ աշխարհում», և այն, որ ինքը տեսել է Լակիին ու Էյսիին Էլեն Դեջեներեսի «Էլեն Դեջեներեսի շոուի» ժամանակ[11]։ 2015 թվականի սեպտեմբերի 4-ին «Easy Love» սինգլը թողարկվեց «Ministry of Sound» լեյբլում և միանգամից բարձրացավ «UK Singles Chart» շքերթի 71-րդ հորիզոնական, իսկ մեկ շաբաթ անց երգը գրավեց առաջին հորիզոնականը[12], որտեղ մնաց 4 շաբաթ։

2015 թվականի դեկտեմբերի 4-ին թողարկվեց Բրյուսի երկրորդ՝ «Sweet Lovin'» սինգլը, որը հասավ մինչև «UK Singles Chart» շքերթի 3-րդ հորիզոնական[13]։

2016 թվականի մարտի 18-ին նախատեսվում էր երրորդ՝ «Say You Do» սինգլի թողարկումը՝ ձայնագրված DJ Fresh-ի և Իմանիի հետ, որում օգտագործվել է Մրայա Քերիի «Always Be My Baby» երգի մոդելը։ Միաժամանակ Սիգալան աշխատում էր դեբյուտային ալբոմի թողարկման վրա։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Առավելագույն դիրք Վկայական Ալբոմ
UK
AUS
[14]
AUT
[15]
GER
[16]
IRE
[17]
ITA
[18]
NLD
[19]
NZ
[20]
SWE
[21]
SWI
[22]
«Easy Love» 2015 1 14 10 5 3 50 2 15 8 10 ԿԱՈՒ
«Sweet Lovin'»
(Բրայան Քրիստոֆերի մասնակցությամբ)
3 11 7 15 6 23 29 31
  • BPI: Պլատինե[23]
  • ARIA: Պլատինե[28]
  • BVMI: Ոսկե[25]
  • RMNZ: Ոսկե[29]
  • FIMI: Ոսկե
«Say You Do»
(Իմանիի և DJ Fresh-ի մասնակցությամբ)
2016 5 27 48 76
[30]
  • BPI: Արծաթե[23]
«Give Me Your Love»
(Ջոն Նյումենի և Նայլ Ռոդգերսի մասնակցությամբ)
9 83 50 55 46 64
  • BPI: Արծաթե[23]
«Ain't Giving Up»
(Դեյվիդ Քրեյգի մասնակցությամբ)
23
[31]
61
[32]
Following My Intuition
"—" denotes a single that did not chart or was not released in that territory.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sigala interview: "Easy Love was the result of a few beers" — 2015.
  2. 2,0 2,1 https://twitter.com/SigalaMusic/status/793409754567696384
  3. 3,0 3,1 3,2 http://www.thehitsradio.com/summerlive/10-things-you-probably-didnt-know-about-sigala/
  4. A visit from Little Mix and a fresh new take on a Jacksons classic(անգլ.)
  5. Sigala — Easy Love Արխիվացված 2019-08-12 Wayback Machine(անգլ.)
  6. Sigala — Easy Love Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  7. The kids in Sigala’s music video are seriously impressive dancers(անգլ.)
  8. Sigala Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  9. Hed Kandi Track Of The Week: Sigala- Easy Love Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.)
  10. Sigala interview: «Easy Love was the result of a few beers»(անգլ.)
  11. Sigala «Easy Love» by Craig Moore Արխիվացված 2018-01-22 Wayback Machine(անգլ.)
  12. Sigala scores debut Number 1 with Easy Love: «I wrote this song in my bedroom»(անգլ.)
  13. Sigala is back with a big new club anthem called «Sweet Lovin'»(անգլ.)
  14. «Discography Sigala». Australian Charts Portal. Hung Medien.
  15. «Discographie Sigala». Austrian Charts Portal. Hung Medien.
  16. «Discographie Sigala». GfK Entertainment.
  17. «Discography Sigala». Irish Charts Portal. Hung Medien.
  18. Hung, Steffen. «italiancharts.com - Italian charts portal».
  19. «Discografie Sigala». Dutch Charts Portal. Hung Medien.
  20. Hung, Steffen. «charts.org.nz - New Zealand charts portal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  21. «Discography Sigala». Swedish Charts Portal. Hung Medien.
  22. «Discographie Sigala». Swiss Charts Portal. Hung Medien.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «BPI Certified Awards». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  24. «ARIA Charts - Accreditations - 2016 Singles». Australian Recording Industry Association. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  25. 25,0 25,1 «Gold-/Platin-Datenbank (Sigala)» (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 9 June 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «FIMI - Certificazioni - FIMI». FIMI.it.
  27. «NZ Top 40 Singles Chart - The Official New Zealand Music Chart». THE OFFICIAL NZ MUSIC CHART.
  28. «ARIA Charts - Accreditations - 2016 Singles». ARIA. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  29. «NZ Top 40 Singles Chart - The Official New Zealand Music Chart». THE OFFICIAL NZ MUSIC CHART.
  30. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista».
  31. «Official Singles Chart Top 100 - Official Charts Company».
  32. «GFK Chart-Track». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sigala» հոդվածին։