Post Malone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Post Malone
Ի ծնե անունանգլ.՝ Austin Richard Post
Ծնվել էհուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2] (28 տարեկան)
Սիրաքյուս, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, փոփ-ռեփ, փոփ, ժամանակակից R&B, Թրեպ երաժշտություն, էմո ռոք, cloud rap?, country rap?, գրանջ, EDM և Քանթրի
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլRepublic Records և Մերկուրի Ռեքորդս
ԿրթությունTarrant County College?[3] և Grapevine High School?
Պարգևներ
Կայքpostmalone.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Post Malone Վիքիպահեստում

Օսթին Ռիչարդ Պոստ (անգլ.՝ Austin Richard Post, հուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2], Սիրաքյուս, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, առավել հայտնի է Post Malone կեղծանվամբ), ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր։ Նա լայնորեն ճանաչվել է 2015 թվականի փետրվարին իր առաջին դեբյուտային սինգլից՝ «White Iverson»-ի թղարկումից հետո[4]։ Դրան հաջորդեցին Ջասթին Բիբերի և Quavo-ի հետ երգերը։ Առավել մեծ հաջողության է հասել ռեփեր 21 Savage-ի հետ՝ իրենց «Rockstar»-ով, որը Billboard Hot 100 և մի շարք այլ չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2015 թվականի օգոստոսին Post Malone-ը պայմանագիր է կնքել Republic Records լեյբլի հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին նա թողարկել է իր առաջին՝ «Stoney» ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում[6]։ Պոստը մեծացել է իր հոր Ռիչ Պոստի և իր խորթ մայր Ջոդի Փոստի հետ։ Պոստի հայրը իր երիտասարդ տարիքում դիջեյ էր և ներկայացրեց երաժշտության տարբեր ժանրեր, այդ թվում` հիփ հոփ, քանթրի և ռոք[7]։

Երբ Պոստը 9 տարեկան էր իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գրեյպվայն[8]։ Պոստը սկսեց կիթառ նվագել և մասնակցել է 2010 թվականի Crown the Empire-ի լսումներին, սակայն մերժվեց, քանի որ լսումների ժամանակ լարված էր։ Նա պնդում է, որ իր հետաքրքրությունը կիթառի հանդեպ առաջացել է հայտնի Guitar Hero տեսախաղի շնորհիվ[9]։ Նրա խոսքերով իր առաջին փորձը, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, կատարել է հևի մետալ խմբի մեջ[10]։ Ավելի ուշ նա անցավ թեթև ռոքի, հետո հիփ-հոփ, ապա սկսեց փորձ կատարել FL Studio-ում[10]։ 16 տարեկանում Պոստը ձայնագրեց իր առաջին միքսթեյփը՝ «Young and After Them Riches» անվամբ[10]։ Նա այն Գրեյպվայնի ավագ դպրոցում ցույց տվեց իր դասընկերներին[11]։ Նա ասում է, որ երաժշտության հանդեպ սերը ժառանգել իր հորից, որը նրան ծանոթացրեց երաժշտության տարբեր ժանրերի հետ։ Ավագ դպրոցում հաղթել է «Ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա» անվանակարգում։ Որպես դեռահաս նա աշխատել է Chicken Express-ում[9]։

Նա ընդունվեց Սիրաքյուսի համալսարան, մի քանի ամիս սովորեց այնտեղ, իսկ հետագայում թողեց այն։ Հետագայում Պոստը իր ընկերոջ` Ջեյսոն Ստոուքսի հետ տեղափոխվեց Լոս Անջելես, Կալիֆորնիա[10]։ Տեղափոխելուց հետո Պոստը, Ստոուքսը և մի քանի այլ պրոդյուսերներ ստեղծեցին BLCKVRD երաժշտական խումբը և միասին երգեր ձայնագրեցին[12]։ Նրանցից ոմանք, այդ թվում` Պոստը, տեղափոխվել են Սան Ֆերնանդո։

Երաժշտության ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոստի երաժշտությունը նկարագրվում է որպես «քանթրի, գրանջ, հիփ հոփ և R&B»[13]: Օսթին իրեն կոչում է բազմակողմանի[14]։ Նրա վոկալը լակոնիկ ոճի է։ Պոստը իրեն անվանում է նաև «առանց ժանրի»։ Նա ունի Բոբ Դիլանի կերպարով դաջվածք։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.syracuse.com/entertainment/2017/10/post_malone_syracuse_father.html
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://usabios.com/singer/contact-information-for-post-malone-phone-number-address-and-email/
  4. 4,0 4,1 David Jeffries. «Post Malone Bio». allmusic.com (անգլերեն). Allmusic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Post Malone - Chart History». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Post Malone's Homecoming». PigeonsandPlanes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Rapper Post Malone's father talks Syracuse roots, musical influences -- and haters». syracuse.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. H3 Podcast (2017 թ․ մայիսի 22). «H3 Podcast #7 - Post Malone & Joji». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 «Post Malone: Confessions of a Hip-Hop Rock Star». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 westfesttv (2016 թ․ փետրվարի 9). «GGN Post Malone Has The Sauce». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «How Post Malone Became The Most Random Success In Rap». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «How Post Malone Went From SoundCloud to Stadium Status» (անգլերեն). Complex. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. «Facing The Music With Post Malone». Clash Magazine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. «Stoney album showcases Post Malone's unique musical style». The Daily Mississippian (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Post Malone» հոդվածին։