«Only When I Lose Myself» (թարգմ․՝ «Միայն երբ ես կորցնում եմ ինձ»), բրիտանական Depeche Mode խմբի երգը։ Թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 7-ին որպես ոչ ալբոմային սինգլ՝ «The Singles 86>98» հավաքածուի սատարման համար։ Խմբի 35-րդ պաշտոնական սինգլն է։ Երգն զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը բրիտանական ազգային սինգլ-չարթում։
Խմբի առաջին ոչ ալբոմային սինգլն է «It' s Called a Heart» թողարկումից ի վեր, որը թողարկվել է 1985 թվականին, և սինգլներից մեկը, որոնք ունեն երկու զույգ սահմանափակ թողարկումներ (L12/LCD Bong և XL12/XLCD Bong, մյուս նման սինգլներն են՝ «Enjoy the Silence» և «In Your Room»)։
«Surrender» երգը առաջին բացառիկ վոկալ բի-սայդն է «My Joy»-ի ժամանակներից ի վեր, որը թողարկվել է 1993 թվականին «Walking in My Shoes» սինգլի կազմում։ Մյուս բի-սայդը «Headstar» գործիքային ստեղծագործությունն է։ Սինգլի որոշ տարբերակներում վերահրատարակվել է 1997 թվականի «Painkiller» երգի հազվագյուտ ռեմիքսը։ Սինգլի որոշ տարբերակներ ներառում են նաև «World in My Eyes» երգի նոր ռեմիքսը։
«Only When I Lose Myself» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Բրայան Գրիֆինը[2], որը նախկինում համագործակցել է խմբի հետ որպես լուսանկարիչ, ինչպես նաև ձևավորել է խմբի առաջին հինգ ալբոմների շապիկները։ Տեսահոլովակում օգտագործվում է երգի հատուկ խմբագրությունը, որտեղ բացակայում են վերջին կրկներգը և գործիքային աուտրոն (ինչպես ռադիո տարբերակում), բայց միևնույն ժամանակ առկա է գործիքային ինտրո, որը ռադիոտարբերակում բացակայում է։
↑«Eurochart Hot 100 Singles»(PDF). Music & Media. Vol. 15, no. 40. 1998 թ․ հոկտեմբերի 3. էջ 13. OCLC29800226. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին – via World Radio History.
↑«Top National Sellers»(PDF). Music & Media. Vol. 15, no. 39. 1998 թ․ սեպտեմբերի 26. էջ 12. OCLC29800226. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին – via World Radio History.