Nothing Else Matters

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nothing Else Matters
Metallica-ի ալբոմ
Թողարկված1992 թվականի ապրիլի 20
Ժանրռոք-բալլադ
Տևողություն6:28
Լեզուանգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՋեյմս Հեթֆիլդ, Լարս Ուլրիխ
Metallica-ի ալբոմների ժամանակագրություն
The Unforgiven Wherever I May Roam

Nothing Else Matters, ամերիկյան թրեշ-մետալ Metallica խմբի մետալիկական բալլադը, լույս է տեսել 1991 թվականին «Մետալիկա» ալբոմում։ 1992 թվականին Hot Mainstream Rock Tracks չարտում գրավել է 11-րդ տեղը[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը կազմված է նախաբանից, հիմնական մասից՝ բաժանված երկու մասի, և վերջաբանից։ Հիմնական մասը բաղկացած է չորս տներից և նրանց միջև կատարվող երեք կրկներգերից։ Երգը սկսվում է մեկրոպեանոց նախաբանից հետո (0։00 - 1։00), որը կատարվում է ակուստիկ կիթառով։ Երգի բոլոր տները կազմված են մի քանի անգամ կրկնվող քառատողերից։

Յուրաքանչյուր քառատողի առաջին երեք տողերը բաղկացած են մեկվանկանի բառերից, վերջին տողը նույնն է։ Առաջին երկու կրկներգերը բացարձակապես նույնն են։ Երրորդին ավելանում է ևս երկու տող, և այն դառնում է հնգատող։ Կրկներգերը սկսվում են նույն տողով։

Առաջին տունը սկսվում է հարվածային գործիքների ուղեկցությամբ, որը շարունակվում է մինչև չորրորդ տան սկիզբը։ Առաջին կրկներգից հետո՝ մոտ երեսունմեկ վայրկյան, ակուստիկ կիթառի կատարումն է։ Երկրորդ տան նվագակցումը կատարվում է սոլո կիթառով, վերջում դադարում է հնչել հարվածային գործիքը, և նորից ակուստիկ կիթառի կատարում է, որը տևում է մինչև երգի ավարտը։ Սա մեկն է այն քիչ երգերից, որտեղ սոլո կատարումը ոչ թե Հեմմեթթինն է, այլ Հեթֆիլդինը։

Առաջին տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղը չարտերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Չարտ Տեղ
Ավստրալիա ARIA Charts 8
Ավստրիա Ö3 Austria Top 40 6[4]
Մեծ Բրիտանիա UK Singles Chart 6
Հունաստան 1[5]
Դանիա 23
Նիդերանդներ Dutch Top 40 4
Նորվեգիա VG-lista 3[6]
Շվեդիա Sverigetopplistan 8[7]
Շվեյցարիա Swiss Music Charts 5
Ֆինլանդիա 9[8]
Ֆրանսիա Syndicat National de l'Édition Phonographique 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hot Mainstream Rock Tracks» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)
  2. «Nothing Else Matters - solo piano, Scott D. Davis» (անգլերեն). YouTube. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  3. «SHAKIRA исполнила кавер-версию METALLICA» (ռուսերեն). darkside.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «METALLICA - NOTHING ELSE MATTERS (SONG)» (գերմաներեն). Ö3 Austria Top 40. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  5. «Greece» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
  6. «Nothing else matters» (նորվեգերեն). VG-lista. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  7. «Sweden» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
  8. «Finland» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)