Marvel Television

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marvel Television
Изображение логотипа
Տեսակձառնարկության բաժին
Հիմնադրված էհունիսի 28, 2010
ՎայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՋեֆ Լոեբ
Արդյունաբերությունհեռուստատեսային կենտրոն
Մայր ընկերությունMarvel Studios
ՍեփականատերՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Կայքmarvel.com/tv-shows(անգլ.)

Marvel Television, Marvel Entertainment-ի և Walt Disney Company-ի դուստր կազմակերպություն։ Արտադրանքի մեծ մասը վերաբերում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքին և ապահովում է ֆիլմերի հաջորդականությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 28-ին Marvel Entertainment-ը հայտարարեց հեռուստատեսության ստեղծման մասին, որի գործադիր փոխտնօրեն նշանակվեց Ջեֆ Լոեբը[1]։ 2010 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Marvel Television-ի առաջին՝ ABC-ի համար նախատեսված հեռուստասերիալը կլինի Հալքի մասին[2]։ 2010 թվականի դեկտեմբերին պարզ դարձավ, որ Մելիսսա Ռոզենբերգը ABC-ի համար մշակել է «Ջեսսիկա Ջոնս» հեռուստասերիալը, որը հիմնված է Alias կոմիքսներրի շարքի վրա։ Հեռուստասերիալը պետք է լույս տեսներ 2011 թվականին։

2011 թվականին Սան-Դիեգոյում կայացած «Սան Դիեգո կոմիկ կոն»-ում Լոեբը հայտարարեց, որ  «Ջեսսիկա Ջոնս»-ից և Հալքից բացի մշակվում են նաև «Cloak and Dagger» и «Mockingbird» հեռուստասերիալները, որոնք նույնպես կլինեն ABC-ից[3]։ 2011 թվականի հոկտեմբերին ABC studios-ը Պատժիչի սցենարը փոխանցեց Fox-ին։ 2012 թվականի ապրիլին Marvel Television-ը պայմանագիր ստորագրեց Creative Artists գործակալության հետ[4]։ 2012 թվականի մայիսին հայտարարվեց, որ Հալքը պատրաստ չի լինի 2012-2013 թվականների եթերաշրջանի համար և կարող է ցուցադրվել 2013-2014 –ի եթերաշրջանում։ Հայտարարվեց նաև, որ ABC-ն կհեռարձակի Ջեսսիկա Ջոնս հեռուստասերիալը։

2012 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Marvel-ը կրկի բանակցում է ABC-ի հետ Մարվել կինեմատոգրաֆիկ տիեզերքի շրջանակներում շոու ստեղծելու համար[5], իսկ 2012 թվականին ABC-ն սցենարիստ և ռեժիսոր Ջոս ՈՒիդոնին հանձնարարում է Ջեդ Ուիդոնոմի և Մորիսոյ Թանչերոենի հետ համատեղ գրված սցենարով պիլոտային էպիզոդ նկարահանել[6]։ Այսպես ստեղծվեց նաև «Agents of S.H.I.E.L.D. » հեռուստասերիալը, որը ցուցադրվեց 2013 թվականի մայիսի 10-ին։ Մինչև 2013 թվականի սեպտեմբեր Marvel-ը, ոգեշնչված Marvel One-Shot-ի Փեգգի Քարտերի մասնակցությամբ  կարճամետրաժ ֆիլմով, մշակում է Գործակալ Քարթեր սերիալը[7]։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված բոլոր սերիալները հանդիսանում են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքինի մաս[8]։

Անվանումը Անվանումն օրիգինալում Հեռարձակվել է
Ավարտված
Գործակալ Քարթեր Agent Carter 2015-2016
Լյուկ Քեյջ Luck Cage 2016-2018
«Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալներ Agents of S.H.I.E.L.D.: Slingshot 2016
Երկաթե բռունցք Iron Fist 2017-2018
Պաշտպանները The Defenders 2017
Ոչ-մարդիկ Inhumans 2017
Հեռարձակվող
ՎԱՀԱՆ գործակալներ Agents of S.H.I.E.L.D. 2013- այսօր
Խիզախորդ Daredevil 2015- այսօր
Ջեսսիկա Ջոնս Jessica Jones 2015- այսօր
Լեգիոն Legion 2017- այսօր
The Gifted 2017- այսօր
Պատժողը The Punisher 2017- այսօր
Փախստականներ Runaways 2017- այսօր
Թիկնոց և դաշույն Clock & Dagger 2018- այսօր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jeph Loeb Talks Marvel TV | CBR». www.cbr.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. Andreeva, Nellie (2010 թ․ հոկտեմբերի 15). «ABC Developing 'Incredible Hulk' Series». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Comic-Con: Marvel TV Announces Development Slate; Includes Live-Action AKA JESSICA JONES (ALIAS), THE HULK, CLOAK AND DAGGER, MOCKINGBIRD, Animated HULK AND THE AGENTS OF S.M.A.S.H, More». Collider (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Andreeva, Nellie (2012 թ․ ապրիլի 12). «CAA Signs Marvel Television». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Andreeva, Nellie (2012 թ․ հուլիսի 28). «ABC And Marvel Eying 'Avengers'-Themed TV Series». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Andreeva, Nellie (2012 թ․ օգոստոսի 29). «ABC Greenlights 'S.H.I.E.L.D' Marvel Pilot, Joss Whedon To Co-Write & Possibly Direct». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. Andreeva, Nellie (2013 թ․ սեպտեմբերի 19). «Marvel Developing 'Agent Carter' TV Series». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «The Official Site for Marvel Movies, Characters, Comics, TV, & More». Marvel Entertainment. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.

Պաշտոնական կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

MarveL Television