Jump to content

Limited Run Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Limited Run Games
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված է2015
ՎայրՌոլի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքlimitedrungames.com(անգլ.)

Limited Run Games, ամերիկյան ընկերություն[1][2] և դիստրիբյուտոր, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարկմամբ։ Հիմնվել է 2015 թվականին Ջոշ Ֆեյրտրաստի և Դուգլաս Բոգրատի կողմից, որպես Mighty Rabbit Studios ընկերության մաս[3][4]։

Limited Run Games-ը մասագիտացված է համակարգչային խաղերի ֆիզիկական հրապարակաման ոլորտում։ Ընկերությունը հրատարաում է խաղերի, ինչպես ակտուալ այնպես էլ, նախորդ սերունդների խաղային համակարգերի համար[5]։ Բացի նոր խաղերի հրապարակումից, ընկերությունը նաև զբաղվում է, հին խաղերը նոր համակարգերի համար հրապարակելով։ Այս նպատակի համար մշակում է գործիքներ և էմուլյատորներ, ինչպիս է օրինակ՝ Carbon Engine-ը, որը նախատեսված է նախորդ սերնդի պլատֆորմների համար մեկնարկման համար[6]։

Limited Run Games-ի առաջին խաղը դարձավ Mighty Rabbit Studios կողմից մշակված խաղը։ Հիմնադրի խոսքերով, սա փորձ էր, հասկանալու համար կա արդյոք նման խաղերի պահանջարկը։ Խաղը հաջողություն գրանցեց, և արդեն 2016 թվականին ընկերությունը հրապարակեց Oddworld: New 'n' Tasty! խաղը, մշակված այլ ընկերության կողմից[3][7]։ Չնայած այն փաստին, որ Limited Run Games-ը հիմնադրվել է Mighty Rabbit Studios-ի աշխատակիցների կողմից, այն համարվում է անկախ ընկերություն[8][9]։

Retro Gamer ամսագրի կարծիքով, Limited Run Games-ն ապացուցեց, որ ֆիզիկական հրատարակումը դեռ ունի մեծ պահանջարկ[10]։ Ամսագրում նշվում է նաև, որ այսպիսով Limited Run Games-ը վերադարձնում է քարտերով խաղերի տարածում ռետրո համակարգերի համար, դրանով երկարացնելով նրանց կյանքը[5]։ Destructoid առցանց հրատարակությունը Limited Run Games ընկերությանն անվանեց միակը, որ ապահովում է խաղերի ֆիզիկական պատճենների կյանքը[3]։

2022 թվականի օգոստոսի 18-ին Limited Run Games-ը գնվեց Embracer Group-ի կողմից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Danielle Partis (2020 թ․ հոկտեմբերի 29). «How Limited Run, Super Rare, and others are keeping physical games alive». Game Industry.biz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  2. David Piner (2021 թ․ նոյեմբերի 1). «Limited Run Games Guide and How To». Gaming Tier List (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 CJ Andriessen (2020 թ․ մայիսի 3). «How Limited Run, Super Rare, and others are keeping physical games alive». Destructoid (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  4. Sam Desatoff (2020 թ․ հոկտեմբերի 29). «Limited Run Games celebrates its sixth anniversary». Game Daily (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 Nick Thorpe The Retro Revolution(անգլ.) // Retro Gamer : журнал. — 2017. — № 167. — С. 11. — ISSN 1742-3155.
  6. Wes Fenlon (2022 թ․ ապրիլի 7). «Limited Run Games' emulation initiative could finally open doors for untranslated Japanese games». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  7. «[Industry Interviews] Josh Fairhurst from Limited Run Games». The Switch Effect (անգլերեն). 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  8. «Limited Run Games». DNB (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  9. «Limited Run Games». Crunchbase (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  10. Mailbag(անգլ.) // Retro Gamer : журнал. — 2017. — № 167. — С. 11. — ISSN 1742-3155.
  11. «Embracer Group acquires Bitwave Games, Gioteck, Limited Run Games, Middle-earth Enterprises, Singtrix, Tatsujin, Tripwire Interactive, and Tuxedo Labs». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)