ICOM հաստատություն (Իտալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ICOM հաստատություն
Երկիր Իտալիա
Հիմնադրված1970

ICOM հաստատություն (Փոքրամասնային և ոչ տիրող մշակույթների ինստիտուտ), ստեղծվել է 1970 -ական թվականների կեսերին՝ Հերման Վահրամյանի ջանքերով։ Նպատակն էր սատարել ազգային փոքրամասնությունների և ճնշված ժողովուրդների մշակութային արժեքների զարգացմանը։

Ղեկավարներն էին Հ. Վահրամյանը (Իտալիա), Լյուդվիգ Բագիլը (Գերմանիա), Պետրոս Թերզյանը (Ֆրանսիա)։ Հրավիրել են ասուլիսներ և ժողովներ, հրատարակել մի շարք մատյաններ՝ «Կամար» ընդհանուր խորագրով։ 1980-ական թվականներին հաստատությունը հետզհետե կորցրել է իր կենսունակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։