Holding on to You, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ։ Երգը ձայնագրվել է խմբի երկրորդ՝ Regional at Best ստուդիական ալբոմի համար, իսկ Fueled by Ramen լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո վերաձայնագրվել և թողարկվել է խմբի երրորդ՝ Vessel ալբոմի վրա։ Holding on to You երգը թողարկվել է որպես Vessel ալբոմի առաջին սինգլ iTunes Store-ում 2012 թվականի սեպտեմբերի 11-ին[1], բայց առաջին անգամ թողարկվել է Twenty One Pilots-ի PureVolume-ի պաշտոնական ուջում 2012 թվականի սեպտեմբերի 7-ին։ Երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվեց Յություբում նոյեմբերի 15-ին։ Տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Ջորդան Բահաթը[2]։ Երգը խմբի դեբյուտային սինգլն է[3]։
SiriusXM-ին տված հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆը, պատմել է որ մտածում էր կարիերան ավարտելու մասին, սակայն նա շարունակեց քանի որ ցանկանում էր աշխատել Entertain my Faith երգի վրա, որը այնուհետև փոխվել է Holding on to You-ի, որովհետև Ջոզեֆը ավելի լավ անվանում չէր կարողանումմտածել[4][5]։ Regional at Best ալբոմի երգի վոկալը լավագույն դեպքում ձայնագրվել է Ջոզեֆի նկուղում, և նույնը օգտագործվել է լեյբլում իրենց առաջին թողարկած ալբոմի համար[6]։
Սա հիփ-հոփ և ինդի ռոք այլընտրանքային երգ է, կարող եք ինքներդ գտնել ինդի փոփ տարրեր[7]։ Ըստ Musicnotes.com հրապարակված նյութի երգը գրված է չափավոր՝ 90 bpm տեմպում։ Holding on to You-ն գրված է սի մաժորի տոնայնությամբ, իսկ Թայլեր Ջոզեֆի վոկալային դիապազոնը կազմում է F♯4-ից B5[8][9]:
Holding on to You-ի երաժշտական տեսահոլովակը ցույց է տալիս Թայլեր Ջոզեֆին, ով երգում է իր շուրջը պարողների մեջ, և Ջոշ Դանին, որը նվագում է նրանց կողքին։ Պարողները, ներկայացնում են Ջոզեֆի մտքերը՝ թե ինչպես է նա փորձում պահել իր մտքի բարի մասը և փորձում ազատվել չար մասից[10]։
Տեսահոլովակը Alternative Press-ի կազմած 11 լավագույն ալտերնատիվ երգերի տեսահոլովակների թոփում գրավել է երկրորդ տեղը։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։