GreenZap

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GreenZap
Տեսակբիզնես ձեռնարկություն
ԱրդյունաբերությունՖինանսներ

GreenZap, առցանց գնումների և ծախսահաշվային ծառայություն, որը հավակնում էր մրցակցել PayPal-ի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

GreenZap-ը գործարկվել է 2005 թվականի ապրիլի 2-ին՝ իր անդամներին հնարավորություն ընձեռելով գումար ուղարկել և ստանալ առցանց՝ իրենց էլեկտրոնային հասցեի միջոցով։ Տարածված լուրերի համաձայն՝ GreenZap-ի վերջնական շահառու սեփականատերը Դեյմոն Ուեսթմորլենդն էր, ով, ըստ որոշ տեղեկությունների, կապված էր լայն տարածում գտած համացանցային ֆինանսական մի բուրգի՝ ThePayline.com-ի հետ[1][2]։: Զեկույցագրերից մեկում էլ նշված է, որ GreenZap-ի սեփականատերը պարզ չէ, քանի որ ընկերությունը գրանցված չէր Կալիֆոռնիայում որպես ձեռնարկատիրություն իրականացնող կազմակերպություն, նրա փոստային հասցեն գտնվում էր մթերային մի խանութի շրջանակում տեղակայված փոստարկղում, և, բացի այդ, ընկերության պաշտոնական հեռախոսահամարը ոչ թե ֆիքսված, այլ բջջային էր[3]։

Ընթացիկ կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերից կայքն այլևս չի գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Platinax, Greenzap claims it's not a scam, Feb 14, 2007
  2. security.itworld.com, Postal authorities seize ThePayLine.com cash flow Արխիվացված 2007-02-16 Wayback Machine, April 2, 2001
  3. Yahoo! News, Free money? We think not, October 14, 2006