Jump to content

Fashion Collection

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fashion Collection
Տեսակնորաձևության ամսագիր
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է2003
Անվանված էfashion collection?
Կայքfcollection.ru(ռուս.)

Fashion Collection (ռուս.՝ Модная Коллекция, Նորաձևության հավաքածու), նորաձևության մասին առաջին ռուսական պարբերականը, հրատարակվում է 2003 թվականից Մոսկվայում, «Global Media International» հրատարակության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակության առաջին համարը թողարկվել է 2003 թվականին։ Ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է Մարինե Դեմչենկոյին, ով ստեղծման օրվանից դրա անփոփոխ գլխավոր խմբագիրն է։ Ամսագրի էջերում հրապարակվում են հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, նորաձևության և գեղեցկության ոլորտում հայտնի ոճաբանների և փորձագետների խորհուրդներ, նորաձևության և արվեստի աշխարհում արդիական նորություններ, ինչպես նաև` նորաձև ֆոտոսեսիաներ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականը մասնաճյուղերի ցանց ունի Ռուսաստանի 15 շրջաններում, ինչպես նաև` Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Պարբերականի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ «Fashion Collection»-ի շրջանային բոլոր համարները միավորված են մեկ ընդհանուր խմբագրական քաղաքականությամբ, նույնն է բոլորի շապիկը։ Տեղական գրասենյակները տեղադրում են յուրաքանչյուր քաղաքի համար ակտուալ բովանդակություն։ Սկսվել է հրապարակվել 2014-2015 թվականների ձմռանը. տարածվել է Ֆրանսիայում և Մոնակոյում։ Պարբերականի տպաքանակը 111.000 օրինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին «Fashion Collection»-ը ստացել է «Fashion TV» հեռուստաալիքի «Առաջին ռուսական պարբերական նորաձևության մասին» անվանակարգի մրցանակ[1]։ 2014 թվականին Մարինա Դեմչենկոն «Ամենաոճային գլխավոր խմբագիր» անվանակարգում ստացել է «Fashion TV»-ի մրցանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]