Eni S.p.A.', նավթի ու գազի արդյունահանմամբ ու իրացմամբ զբաղվող իտալական խոշոր ընկերություն։ Հանույթը հիմնականում իրականացնում է Աֆրիկայում, Ռուսաստանում, Ղազախստանում, իրացումը՝ Իտալիայում և եվրոպական այլ երկրներում։ 2020 թվականին Eni-ն Fortune Global 500 ցանկում շահույթի ծավալով զբաղեցրել է 113-րդ տեղը[3] (2015 թվականին՝ 25-րդ, 2016 թվականին՝ 65-րդ, 2017 թվականին՝ 132-րդ, 2018 թվականին՝ 89-րդ, 2019 թվականին՝ 83-րդ տեղը)։
Հիմնադրվել է 1953 թվականին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Հռոմում։ 2009 թվականին ընկերությունը գրավել է 17-րդ տեղը Fortune Global 500 մրցույթում[4]։