Jump to content

Brawl Stars

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brawl Stars
ՄշակողՖինլանդիա Ֆինլանդիա Supercell
ՀրատարակիչSupercell
ԴիստրիբյուտորGoogle Play[1] և App Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն
Անոնսի թվական2017 թվականի հունիսի 14[3]
Թողարկման թվական2018 թվականի դեկտեմբերի 12[4]
ՊլատֆորմներԱնդրոիդ, iOS
Վերջին տարբերակAndroid: 55.246 (2024 թվականի մայիսի 9) iOS: 55.246 (2024 թվականի մայիսի 15 )
Վերջին տարբերակի թվական2024
ԺանրMOBA
Խաղի ռեժիմբազմաօգտագործվող խաղ
PEGIPEGI 7
USKUSK 6
Կրիչթվային տարածում
ԿառավարումՍենսորային էկրան
🌐brawlstars.com

Brawl Stars, Supercell ընկերության կողմից մշակված և թողարկված MOBA տեսակի բջջային հեռախոսների համար նախատեսված խաղ։ Համաշխարհային թողարկումը եղել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին[4]։

Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը կենտրոնացված է նրանում, որ խաղացողը 3 հոգուց կազմված թիմով հաղթի այլ թիմերին կամ ԱԲ ղեկավարության տակ գտնվող հակառակորդին՝ տարատեսակ խաղային ռեժիմների մեջ։ Խաղացողը կարող է ընտրել կերպարներ (ներկայացված են 80), որոնցից յուրաքանչյուրը ունեն իրենց ունակությունը և գերհատկությունը։ Ինչպես նաև յուրաքանչյուր կերպար ունի իր պասիվ ունակությունը, որը կարելի է գնել 2000 մետաղադրամներով կամ ստանալ Լեգենդար Ստարր Դրոպներից

Խաղացողները պետք է ընտրեն պայքարելու համար ռեժիմ, օրինակ՝ «Գրավման պարգևատրում» ռեժիմը, որտեղ 2 թիմն էլ փորձում են հավաքել ինչքան հնարավոր է շատ աստղեր՝ ոչնչացնելով մրցակցին։ «Կողոպուտ» ռեժիմում թիմերը պետք է ոչնչացնել միմյանց պահոցները՝ պահպանելով իրենցը։ Իսկ «Բյուրեղի գրավում» ռեժիմում հաղթում է այն թիմը, որը հավաքել է ավելի շատ բյուրեղներ, քան մյուսը։ «Բախում» ռեժիմը (մենակ կամ 2-ով) նման է համակարգչային թագավորական պայքար խաղին, 10 մասնակից պետք է մրցեն միմյանց հետ քարտեզի վրա, որի սահմանները ժամանակի հետ փոքրանում են թունավոր ամպի միջոցով[5][6]։

Խաղի ռեժիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի մեջ կա 6 խաղի ռեժիմ

  • Բյուրեղի գրավում (անգլ.՝ Gem Grab), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ պետք է հավաքել բյուրեղներ մարտի դաշտի կենտրոնից։ Առաջադրանքն է հավաքել 10 կամ ավելի բյուրեղներ։ Երբ թիմերից մեկը հավաքում է 10 բյուրեղ, սկսվում է հետհաշվարկ մինշև խաղի ավարտը (վերջինս կարելի է ընդհատել ոչնչացնելով այն մասնակցին/երին, որի/որոնց մոտ կան բյուրեղներ)։
  • Բախում (անգլ.՝ Showdown), ռեժիմ թագավորական կռվի ժանրում։ Կան այդ ռեժիմ 2 տեսակ՝ մեկ կամ երկանձնյա թիմեր։ Մեկանձնյա ռեժիմում հաղթում է 10 մասնակիցների վերջին կենդանի մնացած մասնկիցը, իսկ երկանձնյա ռեժիմում հաղթում է 5 թիմերի շրջանակում կենդանի մնացած երկու անձից կազմված թիմը։ Մարտի դաշտում կան ուժի խորանարդներով արկղեր, որոնք ավելացնում են մասնակցի առողջության միավորները և վնասը, ինչպես նաև ժամանակի ընթացքում մարտադաշտը մինչև կենտրոն փոքրանում է թունավոր ամպերի միջոցով, որոնք վայրկյանում հասցնում են 20% առողջության միավորի վնաս։ 5 վայրկյանից հետո ամեն վայրկյանը ավելացնում է վնասը։
  • Կողոպուտ (անգլ.՝ Heist), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ոչնչացնել հակառակորդի պահոցը՝ պահպանելով սեփականը։ Եթե ժամանակի ավարտվելու հետ և ոչ մեկի պահոցը ոչնչացված չէ, ապա հաղթում է այն թիմը, որի պահոցը ավելի շատ առողջության միավոր ունի ։
  • Գրավման պարգեվատրում(անգլ.՝ Bounty), 3-ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է աշխատել որքան հնարավոր է շատ աստղեր, քան հակառակորդի մոտ է։ Աստղեր կարելի է աշխատել ոչնչացնելով հակառակորդին։ Մարտի դաշտի կենտրոնում կա լրացուցիչ աստղ, որը կոտրում է ոչ-ոքին։
  • Բրոուլբոլ (անգլ.՝ Brawlball), 3ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է հարվածել 2 գոլ հակառակորդի դարպասին։ Եթե երկրորդ գոլը հարվածած չի լինում, ապա հաղթում ավելի է մեծ հաշվով թիմը։ Եթե հաշիվը հավասար է, ապա տրվում է լրացուցիչ ժամանակ և միջավայրը բացվում է։ Եթե լրացուցիչ ժամանակաում ոչնիչ չի փոխվում, ապա խաղը համարվում է ոչ ոքի։
  • Տաք տարածք, 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ խաղացողները պետք գրավեն տաք տարածքը/ները։ Հաղթում է այն թիմը ով գրավում է 100% տարածք կամ ավելի շատ տարածք։
  • Կանայք ևս 3 լրացուցիչ ԽըՄ ռեժիմներ օրինակ՝ Մարտ բոսսի հետ, որտեղ պետք է սպանել շեֆին։ Այդ ռեժիմում կան Սովորական, Նորմալ, Բարդ, Էքսպերտ և Խելագարություն I-XVI կոչվող դժվարություններ։
  • Ռոբոռամբլ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պահոցը ռոբոտներից։
  • Մեծ խաղ, այստեղ 5 խաղացողներ փորձում են ոչնչացնել այլ խաղացողին՝ Մեգամարտիկին։ Մեգամարտիկը ունի մեծ քանակությամբ առողջության միավորներ, +50% վնաս և ավելի արագ է վերալիցքավորվում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 14-ին Supercell YouTube-յան ալիքով ուղիղ եթերում հայտարարեց խաղի մասին[7]։ Հաջորդ օրը խաղը թույլ մեկրարկվեց iOS ծրագրում կանադական App Store-ում[8]։ 2018 թվականի հունիսի 26-ին խաղը թողարկվեց նաև Android հարթակում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Google PlayGoogle, 2012.
  2. App Store — 2008.
  3. Thier, Dave 'Clash Royale' Developer's Next Game Is Called 'Brawl Stars' (англ.). Forbes (14 июня 2017 года). Дата обращения 5 марта 2019.
  4. 4,0 4,1 YouTube full-color icon (2017).svg Brawl Stars: GLOBAL LAUNCH! (англ.). (14 ноября 2018 года). Проверено 5 марта 2019 года.
  5. Torres, Ida Brawl Stars is an upcoming game from the makers of Clash Royale (англ.). Android Community (17 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  6. Hayward, Andrew Brawl Stars is a worthy, if simple, Clash Royale successor. Polygon (19 декабря 2018). Дата обращения 29 августа 2019.
  7. Callaham, John Clash of Clans developer Supercell reveals new game, Brawl Stars (англ.). Android Authority (14 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  8. Funnell, Rob 'Brawl Stars' Has Soft Launched on the Canadian App Store, Android Version Coming Soon? (англ.). TouchArcade (15 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  9. Sholtz, Matthew Brawl Stars is finally coming to Android, with limited access starting today (англ.). Android Police (26 June 2018). Дата обращения 29 августа 2019.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]