All Your Fault: Pt. 1, ամերիկացի երգչուհի Բիբի Ռեքսայի թվով երկրորդ մինի ալբոմն է (EP)[1]։ Այն թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին։ Ալբոմում հայտնվում են նաև ռեփերներ G-Eazy-ն և Ty Dolla Sign-ը[2]։ Մինի ալբոմի առաջին սինգլը դարձավ I Got You-ն, որը թողարկվել էր 2016 թվականի հոկտեմբերի 28-ին[3]։
«I Got You»–ն ծառայեց ալբոմի լիդ–սինգլը և թողարկվեց 2016 թվականի հոկտեմբերի 28–ին[3]։ Սինգլի տեսահոլովակը լույս տեսավ 2017 թվականի հունվարի 6–ին և ըստ 2017 թվականի հոկտեմբերյան տվյալների ունի ավելին քան 205 միլիոն դիտում ՅուԹյուբում[4][5]։ Երգը նույն թվականի հունվարի 21–ին մտավ Billboard Hot 100 հիթ–շքերթ և զբաղեցրեց 94–րդ հորիզոնականը[6]։ Հետագայում սինգլը բարձրացավ 43–րդ հորիզոնական[7]։ «F.F.F.» երգի տեսահոլովակը թողարկվեց Entertainment Weekly ամսագրի վեց կայքում 2017 թվականի մարտի 9–ին[8]։ «Bad Bitch»–ը ավելացվել է Spotify և Apple Music աուդիոծառայությունների անվանի փլեյլիսթներում[9][10]։
All Your Fault Tour–ը դարձավ Ռեքսայի առաջին մեծ շրջագայությունը։ Դրա առաջին համերգը մեկնարկեց Հյուսիսային Ամերիկայում՝ 2017 թվականի մարտի 1–ին[11]։
Idolator ամսագրի աշխատակից Մայկ Վասը մինի ալբոմին հինգ աստղից տվեց չորս ու կես։ Նա ալբոմի մասին ասել է, որ «այն ցուցադրում է Բիբիի հիանալի երգ և բիթեր ստեղծելու ունակությունը»[12]։