Adore You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Adore You»
Մայլի Սայրուսի երգը
Ժանրփոփ[1] և ժամանակակից R&B[2]
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA Records
ԿոմպոզիտորՍթեյսի Բարթ և Oren Yoel

«Adore You», ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը իր չորրորդ Bangerz ստուդիական ալբոմից։ Սինգլը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին «RCA Records» ընկերության կողմից՝ որպես ապագա երրորդ ձայնապնակի սինգլ։ Ստեղծագործությունըգրել են Սթեյսի Բարտը և ինքը՝ երգչուհին։ Թրեքի պրոդյուսերը եղել է Oren Yoel-ը։

Սինգլը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք հիացել են երգչուհու հրաշալի վոկալով։ Համեմատելով տվյալ ալբոմի նախորդ սինգլները՝ քննադատները «Adore You»-ն անվանել են ավելի հանգիստ, քնարական ստեղծագործություն[3][4]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Adore You» երգը համարվում է R&B-ի տարրերով փոփ բալլադ[5][6], որի ընթացքում Սայրուսը սեր է խոստովանում իր ընկերոջը՝ Լիամ Հեմսվորթին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ սինգլը դառնալու է «SMS (Bangerz)» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Բրիթնի Սփիրսի հետ համատեղ, սակայն այն հիթ-շքերթներում լավ արդյունքներ ցույց չի տվել, ինչը չի կարելի ասել «Adore You»-ի մասին։ Երգը հասել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականին, իսկ «iTunes USA»-ի՝ 7-րդ հորիզոնականին։

2014 թվականի փետրվարի 13-ին թողարկվել է «Adore You» երգի ռեմիքսը, որի համապրոդյուսերը եղել է ֆրանսիացի դիջեյ և երգահան Սեդրիկ Ժերվեն։ Թողարկումը տեղի է ունեցել Ժերվեի սեփական լեյբլում։ Քանի որ երգի հաջողությունը այնքան էլ ապշեցուցիչ չէր, որքան սպասվում էր, Սայրուսը թողարկել է այս ռեմիքսը՝ ունկնդիրների ավելի մեծ լսարան գրավելու նպատակով։ Պարային ռիթմը, բիթը, կրակոտ մեղեդին օգնել են տարբերակել հանգիստ ստեղծագործությունը։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին երգչուհու MileyCyrusVEVO ալիքում[7]։ Տեսահոլովակի ռեժիսորը եղել է Rankin-ը[8]։ Տեսահոլովակի պաշտոնական թողարկումից 12 ժամ առաջ այն միացվել է ցանցին, համապատասխանաբար չի կարողացել գերազանցել իր նախորդի՝ «Wrecking Ball» երգի դիտումների քանակի ռեկորդը։ Տեսահոլովակը ցույց է տալիս մերկ Մայլիին սավանների վրա, որը նկարում է իրեն տեսախցիկով («տնային» տեսանյութի նման)։ Ապա Սայրուսը հագնված երգում է լոգարանում[9]։

Հիթ-շքերթներ և հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered CIS|117
Հիթ-շքերթ (2013–14) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[10] 25
Բելգիա Ultratip Flanders[11] 19
Բելգիա Ultratip Wallonia[12] 20
Կանադա Canadian Hot 100[13] 36
Չեխիա IFPI[14] 33
Դանիա Tracklisten[15] 24
Ֆրանսիա SNEP[16] 143
Իռլանդիա IRMA[17] 44
Նոր Զելանդիա RIANZ[18] 15
Շոտլանդիա Scottish Singles Top 40[19] 21
Իսպանիա PROMUSICAE[20] 39
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 27
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[22] 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[23] 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[24] 42
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[25] 15

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2014) Հորիզոնական
US Billboard Hot 100[26] 100

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[27] Platinum 70 000^
Բրազիլիա (ABPD)[28] Platinum 60,000*
Կանադա (Music Canada)[29] Platinum 80 000^
Նորվեգիա (IFPI Norway)[30] Gold 30 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[31] Silver 200 000^
ԱՄՆ (RIAA)[32] 2× Platinum 2 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Տարբերակ Ֆորմատ Լեյբլ Ծնթ.
ԱՄՆ Դեկտեմբերի 17, 2013 Ալբոմային տարբերակ Top 40/Mainstream radio RCA [33]
Իտալիա Հունվարի 24, 2014 Contemporary hit radio [34]
Փետրվարի 20, 2014 Cedric Gervais remix [35]
ԱՄՆ Մարտի 3, 2014 թվային ներբեռնում (Beatport exclusive) Spinnin' [36]
Մարտի 11, 2014 Թվային ներբեռնում [37]
Մեծ Բրիտանիա [38]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.popdust.com/2013/10/02/miley-cyrus-bangerz-reviewed-adore-you/
  2. http://www.spin.com/articles/miley-cyrus-adore-you-video/
  3. Dolan, Jon (2013 թ․ հոկտեմբերի 4). «Miley Cyrus 'Bangerz' Review». Rolling Stone. Wenner Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Catucci, Nick (2013 թ․ հոկտեմբերի 1). «Bangerz - Miley Cyrus». Entertainment Weekly. Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. Hogan, Marc (2013 թ․ դեկտեմբերի 26). «Miley Cyrus Masturbates for Attention in 'Adore You' Video». New York: Spin. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  6. Drill, Christina (2013 թ․ հոկտեմբերի 2). «Miley Cyrus' "Bangerz" Reviewed: "Adore You"». Popdust. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Miley Cyrus' Racy 'Adore You' Video Leaks Online». Billboard. Prometheus Global Media. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  8. «HOME - RANKIN FILM». RANKIN FILM. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «Miley Cyrus' 'Adore You' Video Leaks Ahead Of Official Release». The Huffington Post. AOL. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Australian-charts.com — Miley Cyrus — Adore You. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է January 25, 2014.
  11. Ultratop.be — Miley Cyrus — Adore You (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է Jsnusry 4, 2014.
  12. Ultratop.be — Miley Cyrus — Adore You (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է Jsnusry 4, 2014.
  13. Miley Cyrus Album & Song Chart History Canadian Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է November 2, 2013.
  14. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201410. Ստուգվել է November 23, 2018.
  15. Danishcharts.com — Miley Cyrus — Adore You. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է February 2, 2014.
  16. Lescharts.com — Miley Cyrus — Adore You (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 2, 2013.
  17. "Chart Track: Week 04, 2014". Irish Singles Chart. Ստուգվել է February 15, 2014.
  18. Charts.org.nz — Miley Cyrus — Adore You. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է January 6, 2014.
  19. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է February 6, 2014.
  20. Spanishcharts.com — Miley Cyrus — Adore You Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է February 19, 2014.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է February 6, 2014.
  22. Miley Cyrus Album & Song Chart History Billboard Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է November 2, 2013.
  23. Miley Cyrus Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Miley Cyrus. Ստուգվել է February 20, 2014.
  24. Miley Cyrus Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Miley Cyrus. Ստուգվել է April 23, 2014.
  25. Miley Cyrus Album & Song Chart History Billboard Pop Songs for Miley Cyrus. Ստուգվել է February 20, 2014.
  26. «Billboard Hot 100 Chart 2014 - Year End». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  27. «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  28. «Brazilian single certifications – Miley Cyrus – Adore You» (Portuguese). Pro-Música Brasil.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Canadian single certifications – Miley Cyrus – Adore You». Music Canada.
  30. «Norwegian single certifications – Miley Cyrus – Adore You» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «British single certifications – Miley Cyrus – Adore You». British Phonographic Industry.
  32. «American single certifications – Miley Cyrus – Adore You». Recording Industry Association of America.
  33. «Miley Cyrus' 'Adore You' Is Third 'Bangerz' Single». AllAccess.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  34. «Miley Cyrus – Adore You». Radio Airplay SRL. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  35. «Miley Cyrus – Adore You (Remix)». Radio Airplay SRL. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  36. «Cedric Gervais, Miley Cyrus - Adore You (Extended Club Remix) [Spinnin Records]». Beatport. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  37. «iTunes - Music - Adore You (Remix) - Single by Miley Cyrus & Cedric Gervais». iTunes Store (US). Apple Inc. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  38. Corner, Lewis (2014 թ․ փետրվարի 28). «Miley Cyrus 'Adore You' Cedric Gervais remix gets release date». Digital Spy. Hearst Corporation. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]