«2 + 2 = 5», բրիտանական ռոքՌեդիոհեդ խմբի երգը, որը թողարկվել է 2003 թվականին նրանց վեցերորդ Hail to the Thief ձայնասկավառակի երրորդ սինգլի կարգավիճակով։ Ձայնասկավառակի անունը ևս հիշատակվում է երգում։ Ստեղծագործության այլընտրանքային անվանումն է «The Lukewarm»։
Երգի «2 + 2 = 5» անվանումը հղվում է Ջորջ Օրուելի«1984» վեպի անհավանականության խորհրդանիշին։ Այդ ստեղծագործության մեջ ապագային ամբողջատիրական պետության բնակիչները երկմտում են՝ փոխելով իրենց սեփական խիղճն ու համոզմունքները նրանով, ինչը վերագրում են վերին աշխարհին։ Վեպի վերջում գլխավոր հերոսի անհատականությունը վերանում է, երբ նա գիտակցում է, որ երկու գումարած երկու իսկապես հավասար է հինգի։ Երգում հանդիպում են այլ նման հակադրություններ, օրինակ՝ «ապրիլյան հեղեղով հունվար»։ Վերջինս, հնարավոր է, որ կապված է Թոմ Յորքի՝ կլիմայի փոփոխության մտավախությունների հետ։
Երկրորդ անվանումը՝ «The Lukewarm» («Անտարբեր»), Յորքի խոսքերով՝ ընտրվել է Դանթե Ալիգիերիի ստեղծագործությունների ազդեցությամբ[1]։
Երգի որոշ տողեր, օրինակ՝ «All hail to the thief, but I’m not», հաճախ կապում են ԱՄՆ–ի 2000 թվականի նախագահական ընտրություններում Ջորջ Բուշի ոչ միանշանակ հաղթանակի հետ։ Երաժիշտներն այդ կարծիքը ժխտում են։