2024 թվականը Ճապոնիայում
Ստորև ներկայացված է 2024 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայսր` Նարուհիտո
- Վարչապետ` Ֆումիո Կիսիդա
- Նախարարների կաբինետի քարտուղար` Հիրոկաձու Մացունո
- Գլխավոր դատավոր՝ Սաբուրո Տոկուրա
- Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Ֆուկուշիրո Նուկագա
- Խորհրդականների պալատի նախագահ՝ Հիդեհիսա Օցուջի
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 1
- Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի է ունենում մի քանի հզոր երկրաշարժ[1]։
- Ճապոնական էներգետիկ ընկերությունները հզոր երկրաշարժերից հետո շտապ կարգով ստուգում են երկրի ատոմային օբյեկտների վիճակը[2]։ Տոկիոյի «Tokyo Electric Power» ընկերությունը ստուգում է աշխարհում ամենամեծ «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի վիճակը, որի ռեակտորները կանգնած վիճակում են[2]։
- ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում, Անամիցու քաղաքից 43 կիլոմետր հեռավորության վրա[3]։
- Իսիկավա, Նիիգաթա, Տոյամա և Յամագատա պրեֆեկտուրաներում հայտարարվում է ցունամիի սպառնալիք, տեղի բնակիչներին հորդորում են հեռանալ ափամերձ գոտիներից[3]։
- «East Japan Railway» ընկերությունը տեղեկացնում է, որ արագընթաց գնացքների երթևեկությունը Տոհոկու, Ջոեցու և Հոկուրիկու ուղղություններում դադարեցվել է[3]։
- «Kyodo» գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժերի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել[4]։
- Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության տվյալների համաձայն՝ տարհանման կարգադրություն են ստացել Ակիտա, Ֆուկուի, Տոթթորի, Ֆուկուոկա և Սիգա պրեֆեկտուրաների ափամերձ շրջանների ավելի քան 50 հազար բնակիչներ[5]։
- Հունվարի 2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մալթան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը 2024թ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Ճապոնիայում կստուգեն ատոմային օբյեկտների վիճակը՝ մի քանի հզոր երկրաշարժերից հետո». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ճապոնիայում երկրաշարժի պատճառով կանգնեցրել են երկաթուղային հաղորդակցությունը». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Ճապոնիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվել է երկու մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ճապոնիայում ցունամիի պաճառով տարհանվել է ավելի քան հազար մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.