1551 թվականի խաչքար (Գնդեվանք)
Appearance
1551 թվականի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ։ |
Սկզբնական տեղադրություն | Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։ |
Ներկա տեղադրություն | Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Նիրի որդուն։ |
Խաչագործ | Վարդան։ |
Պատվիրող | Նիր։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1551 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Առկա են քանդակներ։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Khatchkars in Gndevank Վիքիպահեստում |
1551 թվականի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.16/15.2.8)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ[2]։
Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչի հորիզոնական թևերից ցած, խաչքարի երկու կեղքերին երկու քանդակներ կան, ձեռքերը բաց, աղոթողի դիրքով։ Ենթադրվում է, որ աջից Մարիամն է, իսկ ձախից՝ Հովհաննեսը։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվին և ստորին հատվածում առկա է 3 տող վիմական արձանագրություն[2].
- ՍԲ. ԽԱԶՍ ԲԱՐԷԽԱԻՍ ԿԱ [ՆԿՆ] ԵՑԱԻ
- ՆԻՐ ՈՐԴՈՅՆ ԻՅՐՈՑ։ ԵՍ ՎԱՐԴԱՆ
- [Ք] ԿԱԶ [Մ] ԵՑԻ. ԹՎ. :ՋՃ։ (1551)։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1551 թվականին։ Խաչագործ վարպետն է Վարդանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ.