Ֆրից Լեյբեր
Ֆրից Լեյբեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1992[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, դրամատուրգ, բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան |
Ժանրեր | ֆենթեզի, գիտաֆանտաստիկ գրականություն և սարսափ |
Ուշագրավ աշխատանքներ | Fafhrd and the Gray Mouser? |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Պարգևներ | և |
Զավակներ | Justin Leiber? |
Ներշնչվել է
| |
Fritz Leiber Վիքիպահեստում |
Ֆրից Ռոյտեր Լեյբեր կրտսեր (անգլ.՝ Fritz Reuter Leiber Jr., դեկտեմբերի 24, 1910[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 5, 1992[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրողի նախնիները եղել են գերմանացի տարագիրներ։ Նա ծնվել է դերասանների ընտանիքում։ Հայրը Ֆրից Ռոյտեր Լեյբեր ավագն է, մայրը՝ Վիրջինիա Լեյբերը (ծնված Բրոնսոնում)։
Ավարտել է Չիկագոյի համալսարանը (Իլինոյս նահանգ)։ Դերասան է և թատերական շարժման մասնակից։
Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը 1939 թվականին Unknown ամսագրում տպագրված «Երկու արկածախնդիրները» (անգլ.՝ Two Sought Adventure) պատմվածքն է։ Հեքիաթի հերոսներն էին Ֆաֆհրդը և Մոխրագույն մկնորսը (անգլ.՝ Fafhrd and the Gray Mouser), ովքեր նաև դարձել են Լեյբերի այլ գրքերի հերոսներ։
Գրել է նաև երգիծական վեպեր՝ «Կանաչ հազարամյակ» (անգլ.՝ The Green Millennium, 1953), «Արծաթե ձվագլուխները» (անգլ.՝ The Silver Eggheads, 1961), «Ուրվականը թափառում է Տեխասում» (անգլ.՝ A Spectre is Haunting Texas, 1969) և այլն։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կախարդուհի» (անգլ.՝ Conjure Wife, 1943)
- «Խտացի՛ր, խավար» (անգլ.՝ Gather, Darkness!, 1943)
- «Ճակատագրի ժամանակ 3» (անգլ.՝ Destiny Times Three, 1945)
- «Կանաչ հազարամյակ» (անգլ.՝ The Green Millennium, 1953)
- «Անսահման ժամանակ» (անգլ.՝ The Big Time, 1958)
- «Արծաթե ձվագլուխները» (անգլ.՝ The Silver Eggheads, 1961)
- «Թափառաշրջիկը» (անգլ.՝ The Wanderer, 1964)
- «Ուրվականը թափառում է Տեխասում» (անգլ.՝ A Spectre is Haunting Texas, 1969)
- «Խավարի աստվածամայր» (անգլ.՝ Our Lady of Darkness, 1977)
Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆաֆհրդը և Մոխրագույն մկնորսը» (անգլ.՝ Fafhrd and Gray Mouser) արկածային հեքիաթների շարք, որի ստեղծման պատմությունն արտացոլված է «Ֆաֆհրդը և ես» (1975) էսսեում։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծվի գիշեր (անգլ.՝ Night of the Eagle, 1962)
- Սոված աչքերով աղջիկը (անգլ.՝ The Girl with the Hungry Eyes, 1995)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հյուգո» 6 մրցանակի և «Նեբյուլա» 4 մրցանակների դափնեկիր է։ 1981 թվականին ճանաչվել է ֆանտաստիկ գրականության «Մեծագույն վարպետ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրից Լեյբերը Մաքսիմ Մոշկովի գրադարանում
- Ֆրից Լեյբերը FantLab.ru-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Լեյբեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1992 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Թատրոնի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի սարսափ ժանրի գրողներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Կաթվածից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ