Jump to content

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Ֆրիտյոֆ Նանսենի արձանը թանգարանի մուտքի մոտ
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՆանսենի անվան այգի, Նանսենի փողոց 4/4
Հիմնադրվել է2014
Քարտեզ
Քարտեզ

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, թանգարան Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Նանսենի անվան այգու Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում։ Թանգարանը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները, ճարտարապետը՝ Ալբերտ Սոխիկյանը[2]։

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ, հոբելյանական նյութերի միջոցով թողարկված քանդակներ։

Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը[3]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի կողմից Նանսենի անվան թանգարանում բացվել է «Ֆրիտյոֆ Նանսեն. Աշխարհի խիղճը» խորագիրը կրող վահանակ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]