Jump to content

Ֆրիկի սոցիալական տաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիկի սոցիալական տաղեր
Սոցիալական տաղերի հեղինակ
Ֆրիկի հուշարձան,
Մատենադարան
Տեսակչափածո
Ժանրքնարերգություն
Թեմապանդխտություն, սեր, հայրենիք
Բնօրինակ լեզումիջին հայերեն
Լեզուհայոց լեզու
Ստեղծման տարեթիվմոտ 1230-ականներից մոտ 1310-ական թվականներ

Ֆրիկի սոցիալական տաղեր, հայ միջնադարյան քնարերգության խոշոր ներկայացուցիչ Ֆրիկի չափածո և արձակ տաղեր, որոնք գրված են սոցիալական թեմայով։ Տաղերում անդրադարձ է կատարվում սոցիալական անհավասարության և անարդարության գաղափարներին, ի տարբերություն Ֆրիկի հոգևոր թեմայով գրված տաղերի, որոնք հիմնականում Աստծուն են գովերգում[1]։

Սոցիալական թեմայով գրված տաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության մշակում՝ «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին»։ Ձեռագրերից մեկում վկայված է նաև «Առակ լավ և պիտանի»։ Այս տաղում Ֆրիկը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից։ Հոգևոր արժանիքները ստորադասվում են նյութականին՝ շեշտելով վերջինիս անցողիկությունը։ Դրանցից են.

  • «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»/« Առակ լավ և պիտանի»/
  • «Արղուն Խանի և Բուղայի մասին»
  • «Գանգատ»/«Բան ի Ֆրիկ գրքոյն»
  • «Վասն բազեի և բրջի»

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղն այն մասին է,որ երկու ունևոր եղբայրներ ապրում էին Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի տիրանա նրա ունեցվածքին։ Հանկարծ պատի մեջ շարված աղյուսներից մեկը լեզու է առնում և խրատում է ավագ որդուն հեռու մնալ նման ոճրագործություն կատարելուց։ Լեզու առած աղյուսը պատմում է, որ ինքը ստեղծվել է մի մեծահարուստի մարմնից, ով զանազան արկածներից հետո դարձել է աղյուս։

Տաղաչափական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղը շարադրված է չափածո և աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկություններով. առած- ասացվածքների, ժողովրդական դարձվածքների հարուստ կիրառություն ո ւնմանահնչունություններ ներքին ռիթմիկ հանգերով ։ Ֆրիկին բնորոշ տաղաչափությունը հակադրումն է մինչ այդ գործածվող հոգևոր թեմաներով գրված երկերին բնորոշ ծանր և միօրինակ հանգերի։ Ֆրիկի խոսքին բնորոշ է անմիջականությունը, բանաստեղծական տարբեր ձևերը՝

Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս
Լեզուս իմ յանց պտուղ կու տայ։

- Հայրեններ

«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղը ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություն է և այս երկի և մի քանի տաղի շնորհիվ ենք իմանում Ֆրիկի մասին կենսագրական փաստեր։

«Արղուն Խանի և Բուղայի մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղում Ֆրիկը որպես ականատես պատմում է 1289 թվականի դեպքերը.Արղուն խանը Բուղային էր տվել բոլոր գործերի կառավարչի պաշտոնը։ Ֆրիկը պատմում է Բուղայի բարձրացրած ապստամբության և դրա պարտության մասին։ Բուղան մահապատժի է ենթարկվում։ ։Ֆրիկի համակրանքը Արղունի կողմն է, որովհետև վերջինս դրական էր տրամադրված քրիստոնյաների հանդեպ։ Արղունի մահից հետո գահակալական կռիվներ են սկսվում և հաղթում է նրա որդի Ղազան խանը։ Նոր խանը սկսում է ակտիվորեմ մահմեդականություն քարոզել։ Ինչ որ հատվածում գտնում ենք Ղազան խանի անունը, բայց ոչ որպես թագավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա, Երևան, 1968

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]