Ֆրենկի Բաումհոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկի Բաումհոլց
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1918(1918-10-07)[1]
ԾննդավայրՄիդուեյլ, Տասկարովաս, Օհայո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 14, 1997(1997-12-14) (79 տարեկան)
Մահվան վայրՈւինթեր Սփրինգս, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՕհայոյի համալսարան
Մասնագիտությունբասկետբոլիստ և բեյսբոլիստ
 Frank Baumholtz Վիքիպահեստում

Ֆրենկ Կոնրադ «Ֆրենկի» Բաումհոլց (անգլ.՝ Frank Conrad "Frankie" Baumholtz, հոկտեմբերի 7, 1918(1918-10-07)[1], Միդուեյլ, Տասկարովաս, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1997(1997-12-14), Ուինթեր Սփրինգս, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ (հարձակվող պաշտպան) և բեյսբոլիստ (աութֆիլդեր)։ Առաջին մարզիկներից է եղել, որ փոփոխակի հանդես է եկել ԱՄՆ-ում գլխավոր համարվող բասկետբոլի և բեյսբոլի բարձրագույն լիգաներում։

1941 թվականին ավարտել է Օհայոյի համալսարանը, երեք տարեշրջան խաղացել այդ համալսարանի բասկետբոլի «Օհայո բոբքեթս» թիմում։ Թեև թիմը այդ ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել[2][3][4], բայց Ֆրենկի Բաումհոլցն աչքի է ընկել արդյունավետ խաղով, իր անցկացրած երրորդ տարեշրջանի արդյունքներով ճանաչվել է լավագույն նշանառու-գոլահար, ընդգրկվել համաամերիկյան 2-րդ հավաքականի կազմում։ Որպես բասկետբոլիստ անցկացրել է 45 հանդիպում։ Բեյսբոլային կարիերան անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Ցինցինատի Ռեդս» (1947–49), «Չիկագո Քաբզ» (1949, 1951–55) և «Ֆիլադելֆիա Ֆիլիս» (1956–57) ակումբներում[5]։ Այս վերջին ակումբում էլ 1955 թվականին ավարտել է իր մարզական կարիերան[6]։ Մահացել է 80 տարեկան հասակում, Ուինթեր Սփրինգս քաղաքում (Ֆլորիդա նահանգ)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/345/
  2. «1938-39 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  3. «1939-40 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  4. «1940-41 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Baumholtz, only Bobcat athlete with retired number, dies at 79». ohio.edu (անգլերեն). Ohio University Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Frank Baumholtz». baseball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Frank C Baumholtz, "United States Social Security Death Index"». familysearch.org (անգլերեն). Family Search. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկի Բաումհոլց» հոդվածին։