Ֆրանսուա Կուպերեն (ֆր.՝ François Couperin, նոյեմբերի 10, 1668(1668-11-10)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 11, 1733(1733-09-11)[1][2][6][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար։ Կուպերենի տոհմը XVII-XVIII դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Ժամանակակիցները նրան կոչել են «Մեծ Կուպերեն»։ Կոմպոզիտորի երկերի մեծ մասը կլավեսինի համար գրված, մեղեդայնությամբ, նրբագեղությամբ առանձնացող պիեսներ են։ Կուպերենի ստեղծագործությունը ֆրանսիական կլավեսինային արվեստի բարձունքն է։ Գրել է «Կլավեսին նվագելու արվեստը» տրակտատը։ 1932-1933 թթ. Փարիզում հրատարակվել է Կուպերենի երկերի լրիվ ժողովածուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 17)։