Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին. 1941-1944 թթ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին. 1941-1944 թթ
ՀեղինակՏիգրան Դրամփյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր200
Հրատարակման տարեթիվ1967

«Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին. 1941-1944 թթ», պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Դրամփյանի գիրքը, որը հրատարակվել է 1967 թվականին, «Միտք» հրատարակչությունում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է ներածությունից, հինգ գլուխներից, հավելվածներից, եզրափակումից, ռուսերեն ամփոփումից, ծանոթագրություններից, անձնանունների ու տեղանունների ցանկերից[2]։ Գրքում աղբյուրները վերցրված են Մոսկվայի և Երևանի կուսակցական և պետական արխիվներից, Ֆրանսիայի կոմկուսի հայկական բաժնի վետերաններ Ա. Մարտիկյանի, Ա. Ադամյանի, Ս. Բաղդասարյանի անձնական արխիվներից[3]։

Աշխատության մեջ երևելի է ֆրանսահայ գաղութի ներդրումը ֆաշիստական Գերմանիայից Ֆրանսիայի հարավային և կենտրոնական մարզերի ազատագրման գործում[4]։ Տիգրան Դրամփյանը որպես բնաբան օգտագործել է ֆրանսիացի ականավոր գրող Լուի Արագոնի տողերը՝

«Հայ ժողովրդի տառապանքների նկարագրության համար ֆրանսիական գրողները քիչ թանաք ու թուղթ չեն ծախսել։ Բայց հայ ժողովուրդը թանաքի փոխարեն իր արյունն է տվել Ֆրանսիայի ազատության համար[5]»
- Լուի Արագոն

:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին (1941-1944թթ.)