Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ֆտորաջրածնական թթու, ֆտորաջրածնի (HF) ջրային լուծույթը այլ անվանումը` պլավիկյան թթու[1]։
Համեմատաբար թույլ թթու է։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ, որը պարունակում է 38,26% HF։ Եռման ջերմաստիճանը՝ 112.5 °C, խտությունը՝ 1138 կգ/մ3։ Օքսիդների, հիմքերի, կարբոնատների և այլ նյութերի հետ առաջացնում է ֆտորիդներ։
Օգտագործվում է որպես լուծիչ, ապակու կետագծման, մետաղյա ձուլվածքից ավազի հեռացման համար, ինչպես նաև մի շարք մետաղների կորզման տեխնոլոգիայում, մասնավորապես ալյումինի արտադրությունում։
Ֆտորաջրածնական թթուն դասվում է թունավոր նյութերի դասին, ունի թույլ թմրամիջոցային ներգործություն, օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է առաջացնել արյան, նյութափոխանակության օրգանների թունավորում, նաև կարող է վնասել թոքերը։ Դասվում է շրջակա միջավայրի համար երկրորդ կարգի վտանգավոր նյութերի մեջ[2]։ Խիտ պլավիկյան թթուն (ավելի քան 60 % HF) կարող է պահպանվել և տեղափոխվել երկաթյա տարաների մեջ, ապակին կարող է քայքայել։ Լաբորատոր պայմաններում պահպանվում է թեֆլոնե, պոլիէթիլենային և այլ պլաստմասսե տարաներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 697)։