Հայոց գահի խնամակալ Կոստանդին սպարապետը, գահաժառանգ Զապելին պսակելով Ֆիլիպի հետ, նրան հռչակել է Հայոց թագավոր, պայմանով, որ նա հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սովորույթներին։ Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով սկսել է չհետևել հայկական ավանդույթներին, կարգել կաթոլիկ պաշտոնյաների, որի համար Կոստանդինը ձերբակալել ու մահապատժի է ենթարկել նրան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։