Jump to content

Ֆերենց Հերցեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Հերցեգ
հունգ.՝ Herczeg Ferenc
Ծննդյան անունգերմ.՝ Franz Herzog
Ծնվել էսեպտեմբերի 22, 1863(1863-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎրշաց, Temes County, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 24, 1954(1954-02-24)[1][2][3][…] (90 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունPiarist High School, Timișoara?
Ժանրերվեպ
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա, Պետոֆի հասարակություն, Կիշֆալուդիի միություն և Budapest Association of Journalists?
ԿուսակցությունLiberal Party?[5] և National Party of Work?[5]
Изображение автографа
 Ferenc Herczeg Վիքիպահեստում

Ֆերենց Հերցեգ (հունգարերեն՝ Ferenc Herczeg, ծնյալ Ֆրանց Հերցոգ (Franz Herzog), սեպտեմբերի 22, 1863(1863-09-22)[1][2][3][…], Վրշաց, Temes County, Ավստրիական կայսրություն - փետրվարի 24, 1954(1954-02-24)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգար թատերագիր, վիպասան, ով իր հայրենիքում առաջ է տարել պահպանողական ազգայնականության գաղափարախոսությունը։ Երեք անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1863 թվականի սեպտեմբերի 22-ին, բուրգոմիստրի ընտանիքում։ 1881-ից 1884 թվականներին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1890-ական թվականներին դարձել է ժողովրդա-ազգային գաղափարական ուղղության ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում։ 1894 թվականին հիմնադրել է «Új Idők» («Նոր ժամանակներ») շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 1944 թվականը։ 1911—1918 թվականներին խմբագրել է «Magyar Figyelő» («Հունգարացի դիտորդ») ամսագիրը։

1896 թվականին ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր, 1899 թվականին՝ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1901 թվականին՝ «Շանդոր Պետեֆի» ընկերության նախագահ։

1925, 1926 և в 1927 թվականներին իր «Կյանքի դարպասները» վեպի համար առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման։ Պատմական այդ վեպը պատմում է արքեպիսկոպոս Տամաշ Բակոչի մասին, ով եղել է պապական գահի միակ հունգարազգի հավակնորդը։

Գրողի ուշագրավ ստեղծագործություններից է «Երազային երկիր» վեպը։ Այն պատմում է ամերիկացի մեծահարուստ գործարարի և արկածախնդիր մի հունգարուհու սիրո մասին, որն ավարտվում է խանդի ահեղ տեսարանով ու սպանությամբ՝ Աթենքից Վենետիկ ընթացող զբոսանավի վրա։

Հերցեգի վեպերում հաճախ կրկնվող թեմաներից է հարուստ ժառանգի և նրան իրավազրկել տենչացող եղբոր կամ զարմիկի և կամ այլ ախոյանի բախումը(Huszt of Huszt- 1906 թ., Մագդալենայի երկու կյանքերը- 1917 թ., Հյուսիսային լույսեր- 1930 թ.):

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերևում և ներքևում» — Fenn és lenn (1890)
  • Mutamur (1892)
  • «Դյուրկովիչ քույրերը» — A Gyurkovics lányok (1893)
  • «Ժուժա Շիմոն» — Simon Zsuzsa (1894)
  • «Սաբոլչի ամուսնությունը» — Szabolcs házassága (1896)
  • «Հեթանոսներ» — Pogányok (1902)
  • «Հուստ Հուստի» (1907)
  • «Երկնագույն աղվեսը»— A kék róka (1917)
  • «Կյանքի դարպասներ» — Az élet kapuja (1919)
  • «Հյուսիսափայլ» — Északi fény (1929)
  • «Մարդիկ, պարոնայք և տերերը» — Emberek, urak és nagyurak (1930)

Երկերի էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոթ քույր, 1915, ԱՄՆ, ռեժիսոր՝ Սիդնի Օլքոթ
  • A dolovai nábob leánya, 1916, Ավստրո-Հունգարիա, ռեժիսորներ՝ Ենո Յանովիչ և Ալեքսանդր Կորդա
  • Գնդապետը (Az ezredes), 1917, Ավստրո-Հունգարիա, ռեժիսոր՝ Միխաել Կուրտից
  • Erotikon, 1920, Շվեդիա, ռեժիսոր՝ Մաուրից Շտիլլեր
  • Վեցի քույրը, 1920, Շվեդիա, ռեժիսոր՝ Ջոն Բրունիուս
  • Ռակոչիի քայլերգը (Rákóczi induló), 1933, Ավստրիա և Հունգարիա, ռեժիսոր՝ Շտևե Սեկելի
  • Szenzáció, 1936, Հունգարիա, ռեժիսորներ՝ Շտևե Սեկելի և Վլադիսլավ Վայդա
  • Հեթանոսներ, 1937, Հունգարիա, ռեժիսոր՝ Էմիլ Մարտոնֆի
  • Երկնագույն աղվեսը (Der Blaufuchs), 1938, Գերմանիա, ռեժիսոր՝ Վիկտոր Տուրյանսկի
  • Դյուրկովիչ քույրերը, 1941, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա
  • L'ultimo ballo, 1941, Իտալիա, ռեժիսոր՝ Կամիլո Մաստրոչինկե
  • Յոթ սիրուհի, 1942, ԱՄՆ, ռեժիսորէ Ֆրենկ Բորզագ
  • Szíriusz, 1942, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա
  • A láp virága, 1943, Հունգարիա, ռեժիսոր՝ Դ. Ակոշ Համզա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A magyar irodalom története, 4, 6 köt., Bdpst, 1965—1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121829855 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 https://library.hungaricana.hu/hu/view/OGYK_Almanach_1910-1918_1/?query=Herczeg%20Ferenc&pg=304&layout=s
  6. «Nomination Database». www.nobelprize.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Հերցեգ» հոդվածին։