Jump to content

Ֆեոդոր Մատվեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Մատվեև
Ծնվել է1758[1][2][3][…]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Վախճանվել է1826[1][2][3][…]
Մահվան վայրԻտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1779)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Fedor Matveev Վիքիպահեստում

Ֆեոդոր Միխայլովիչ Մատվեև (ռուս.՝ Фёдор Михайлович Матвеев, 1758[1][2][3][…], Ռուսական կայսրություն - 1826[1][2][3][…], Իտալիա), ռուս բնանկարիչ, դասական բնանկարի վարպետ։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Մատվեևը եղել է Իզմայլովսկի գնդի լեյբ-գվարդիայի զինվորի որդի։ 1764 թվականին՝ վեց տարեկան հասակում, ընդունվել է Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի առաջին խմբի կազմ։ 1776 թվականից սովորել է լանդշաֆտային բնանկարի դասարանում և 1778 թվականին առաջինն այդ դասարանից ստացել մեծ ոսկե մեդալ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հռոմ[4]։

Իտալիայում Մատվեևը բնակվել է քառասունութ տարի։ Նա բազմիցս պլանավորել է վերադառնալ հայրենիք. 1789 և 1795 թվականներին դիմել է գեղարվեստի ակադեմիային` խնդրելով մարել պարտքերը, տրամադրել տուն, վերադառնալու ճանապարհածախս։ Տասը տարի անց կրկին գրել է հայրենիք վերադառնալու ցանկության մասին և 1806 թվականին Գեղարվեստի ակադեմիա է ուղարկել իր «Նեապոլի տեսարանը Պոզիլիպոյի ստորոտից» նկարը, որի համար ստացել է ակադեմիկոսի կոչում[Նշում 1]։

Մատվեևը մահացել է Իտալիայում։ Երիտասարդ Սիլվեստր Շչեդրինը, այցելելով Մատվեևի` Հռոմում գտնվող արվեստանոց, գտնում է, որ նա համարվում է ժամանակակից լավագույն բնանկարիչներից մեկը` նշելով նրա մասնագիտական և կատարողական վարպետությունը, բնապատկերների ներկայացման ճշգրտությունը (ընդհուպ մինչև տերևների ձևը և ծառատեսակները), երանգավորման ջերմությունը, լուսավորությունը և հետագա պլաններ մշակելու բացառիկ ընդունակությունը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի լավագույն ստեղծագործություններից են` «Տեսարաններ Նեապոլի շրջակայքից» (1806), «Տեսարան Լագո-Մաջորեից» (1808), «Տեսարան Հռոմից։ Կոլիզեյ» (1816), «Տեսարան Բոլսենյան լճից Իտալիայում» (1819), որոնք նկարված են կլասիցիզմին բնորոշ ոճով։ 2008 թվականի հոբելյանական ցուցահանդեսում Տրետյակովյան պատկերասրահում ներկայացվեցին ավելի քան 80 ցուցանմուշներ 11 թանգարաններից և մի քանի մասնավոր հավաքածուներից, այդ թվում, Մատվեևի ավելի վաղ շրջանի պահպանված կտավներից` «Բնանկար, անասուն արածեցնող հովիվներով» (1778, Վ. Ա. և Ե. Ա. Սեմենիխինների մասնավոր հավաքածու, Մոսկվա), «Պեստումի տաճարների տեսարանները» (Էրմիտաժի հավաքածու), «Ջրվեժների պատկերները» (Ռիբինսկի գեղարվեստական թանգարան և Նովգորոդի արգելոց-թանգարան), «Կայսերական ֆորումի» և «Նեապոլի շրջակայքի տեսարանները» (Բելառուսի ազգային արվեստի թանգարան)[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 126. — 459 с.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Մատվեև» հոդվածին։