Ֆելիպե Բալոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիպե Բալոյ
Անձնական տվյալներ
Ազգությունը պանամացի
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 185 սմ
Քաշ 84 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մունիսիպալ
Համար 81
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 Պանամա Եվրոկիկերս 25 (3)
2000 Պանամա Սպորտինգ 89 30 (4)
2001-2002 Կոլումբիա Էնվիգադո 37 (3)
2003 Կոլումբիա Ինդեպեդենտե Մեդելին 38 (12)
2003-2004 Բրազիլիա Գրեմիո 50 (3)
2005 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 5 (0)
2005-2009 Մեքսիկա Մոնտերրեյ 145 (10)
2007  Մեքսիկա Ամերիկա 4 (0)
2010-2014 Մեքսիկա Սանտոս Լագունա 125 (4)
2014-2016 Մեքսիկա Մոնարկաս Մորելիա 12 (0)
2015-2016  Մեքսիկա Ատլաս 19 (2)
2016 Կոլումբիա Ռիոնեգրո Ագիլաս 13 (0)
2017 Պանամա Տաուրո 13 (3)
2017—մ.հ. Գվատեմալա Մունիսիպալ 36 (1)
Ազգային հավաքական
2001—մ.հ. Պանամա Պանամա 101 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆելիպե Բալոյ (իսպ.՝ Felipe Abdiel Baloy Ramírez, փետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Մունիսիպալ» ակումբի և Պանամայի հավաքականի պաշտպան։ Աշխարհի առաջնություններում Պանամայի հավաքականի առաջին գոլի հեղինակը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիպե Բալոյը մեծացել է բազմազավակ ընտանիքում. նա ունի յոթ եղբայր։ Նրա մանկությունն անցել է Սան Միգելիտո շրջանի Սերո Բատեա թաղամասում, որ տեղակայված է երկրի մայրաքաղաքից հյուսիս-արևելք։ Բալոյը շատ ժամանակ է անցկացրել ընկերների հետ ֆուտբոլ խաղալով։ Նա ավարտել է միջնակարգ դպրոցը, սակայն չի սովորել ինստիտուտում՝ նախընտրելով կենտրոնանալ ֆուտբոլիստի իր կարիերայի վրա։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիպե Բալոյը «Մոնտերեյ» ակումբի կազմում

Տասնութ տարեկան հասակում Ֆելիպե Բալոյն սկսել է իր կարիերան «Եվրոկիկերս» ակումբում, սակայն մրցաշրջանի ավարտին թիմն անցել է ավեի ցածր դիվիզոն, և Բլոյը պայմանագիր է կնքել իր հայրենի քաղաքի «Սպորտինգ 80» ակումբի հետ։ Խաղալով նոր թիմում՝ նա արժանացել է երիտասարդական հավաքականի մարզիչների ուշադրությանը, որոնց շնորհիվ նա սկսել է հանդես գալ հավաքականում։ Երիտասարդական հավաքականի կազմում խաղալու ժամանակ նա գրավել է կոլումբիացի սկաուտների ուշադրությանը և շուտով պայմանագիր է կնքել «Էնվիգադո» ակումբի հետ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ տասնիննամյա Ֆելիպեն միանգամից դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Նրա հաջողություններն աննկատ չեն մնում, և 2000/01 մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվում է «Ինդեպենդենտե Մեդելին»։ Նոր թիմում Բալոյն անցկացրել է ողջ մրցաշրջանը գրեթե առանց փոխարինման՝ մասնակցելով 38 խաղի և խփելով 12 գոլ, ինչպես նաև կատարել է իր նորամուտը Լիպերտադորեսի գավաթում, որտեղ թիմի հետ միասին հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում «Ինդեպենդենտեն» հաղթել է բրազիլական «Գրեմիոյին»։ «Անմահների» մարզիչը, տպավորված պանամացի պաշտպանի խաղով, մրցաշրջանի ավարտին նրան հրավիրել է իր թիմ։

Նոր ակումբի կազմում Բալոյն իր ելույթներն սկսել է բավական հաջող և շուտով, չնայած իր երիտասարդ տարիքին, դարձել է թիմի ավագ։ 2004 թվականին «Գրեմիոն» դուրս է մնացել բրազիլական առաջնության Սերիա Բ-ից, և Ֆելիպեն ստիպված է եղել հեռանալ թիմից։

Բալոյը պայմանագիր է կնքել «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի հետ։ Նոր թիմում Ֆելիպեն անցկացրել է ընդամենը 5 խաղ, բայց, չնայած դրան, նվաճել է ոսկե մեդալ Պարանաենսե լիգայում։ Խաղային պրակտիկայի բացակայության պատճառով Բալոյն ստիպված է եղել հեռանալ ակումբից։ Նա համալրել է մեքսիկական «Մոնտերեյի» կազմը։

2005 թվականի հուլիսի 30-ին Բալոյը կատարել է իր նորամուտը «Մոնտերեյի» կազմում՝ մասնակցելով «Պաչուկա» ակումբի դեմ խաղին։ «Մոնտերեյի» երկրպագուները սկզբում չէին ընդունում պանամացի պաշտպանին և մի քանի անգամ կազմակերպել են օբստրուկցիա այն պատճառով, որ նա զբաղեցրել էր երկրպագուների սիրելիի՝ Պաբլո Ռոտչինակյի տեղը։ Սակայն մի քանի հանդիպումներից հետո Ֆելիպեն երկրպագուներին ստիպել է փոխել իրենց վերաբերմունքը։ «Մոնտերեյում» մրցակցությունը եղել է ավելի բարձր, քան Բալոյի նախորդ ակումբներում, սակայն չնայած դրան՝ նա կարողացել է հարմարվել թիմում, մի քանի անգամ ճանաչվել է լավագույն պաշտպան, իսկ Ապերտուրա-2005-ի արդյունքներով նրա թիմը դարձել է արծաթե մրցանակակիր։ 2007 թվականին Ֆելիպե Բալոյը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Ամրիկայում» և մասնակցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։ Ակումբի և հավաքականի կազմում ունեցած հաջող ելույթներից յետո Բալոյն արժանացել է եվրոպական ակումբների ուշադրությանը։ 2007 թվականի հունվարին նա կարող էր տեղափոխվել «Դերբի Կաունտի», իսկ 2008 թվականին նրանով ակտիվորեն հետաքրքրվել է Լոնդոնի «Արսենալը»»[3]։

2009 թվականին Ֆելիպեն «Մոնտերեյի» կազմում դարձել է Ապերտուրայի առաջնության չեմպիոն՝ երկու հանդիպումների հաշվավ հաղթելով «Կրուս Ասիլին»։ Բալոյն առաջադրվել է տարվա լավագույն պաշտպանի կոչման, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով իր ակումբակից Դուլիո Դավինոյն։ Ֆելիպեն պանամացի առաջին ֆուտբոլիստն է, որ հաղթել է Մեքսիկայի առաջնությունում։ Առաջնության ավարտից հետո Բալոյն անսպասելիորեն ընդունել է «Սանտոս Լագունայի» հրավերը[4][5]։ «Մոնտերեյի» կազմում պանամացին անցկացրել է 145 խաղ և խփել 10 գոլ[6]։ 2010 թվականի հունվարի 17-ին «Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղում Ֆելիպեն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Չնայած նրան, որ առաջին մրցաշրջանն անցել է հարմարման վրա, Բալոյը նոր ակումբի կազմում դարձել է Ապերտուրա-2010-ի արծաթե մեդալակիր։ Սեպտեմբերի 19-ին «Նեկակսա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Լագունայյի» կազմում[8]։ 2012 թվականին Ֆելիպեն երկրորդ անգամ հաղթել է Մեքսիկայի առաջնությունում, սակայն այս անգամ «Սանտոս Լագունայի» կազմում։

2014 թվականի ձմռանը Բալոյը տեղափոխվել է «Մոնարկաս Մորելիա»։ Հունվարի 4-ին «Կարետարոյի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[9]։ 2015 թվականի ամռանը Ֆելիպեն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ատլաս»։ Օգոստոսի 16-ին «Պուեբլայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[10]։ Օգոստոսի 30-ին «Պաչուկայի» դեմ խաղում Բալոյը խփել է իր առաջին գոլը «Ատլասի» կազմում[11]։

2016 թվականի ամռանը Ֆելիպեն հեռացել է Մեքսիկայից և պայմանագիր կքնել կոլումբիական «Ռիոնեգրո Ագիլաս» ակումբի հետ։ Հուլիսի 16-ին «Օնսե Կալդաս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Կոլումբիայում կես տարի անցկացնելուց հետո Բալոյը վերադարձել է հայրենիք՝ միանալով «Տաուրո» ակումբին, որի կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 5-ին «Չորիլո» ակումբի դեմ խաղում[13]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տաուրոյի»։

2017 թվականի ամռանը Ֆելիպեն միացել է Գվատեմալայի «Մունիսպալ» ակումբին։ Օգոստոսի 6-ին «Դեպորտիվո Սանարատե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գվատեմալայի առաջնությունում[14]։ Դեկտեմբերի 15-ին «Անտիգուայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Մունիսիպալի»[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպեն Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած 2001 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։ Հավաքականը հաջորդ փուլ չի անցել, չնայած նրա կազմում ընդգրկված էին բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։

Բալոյն ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2001 թվականի փետրվարի 21-ին Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում։ Ֆելիպեն հավաքականի կազմում մասնակցել է նաև 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին, որտեղ 2004 թվականի նոյեմբերի 18-ին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ գրավելով Սալվադորի հավաքականի դարպասը[16]։

2005 թվականին Ֆելիպեն մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ[17], Տրինիդադ և Տոբագոյի[18], ՀԱՀ[19] և երկու անգամ էլ Կոլումբիայի հավաքականների[20] դեմ։ 2007 թվականին Ֆելիպեն երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա այս անգամ խաղացել է Հոնդուրասի[21], Կուբայի[22], Մեքսիկայի[23] և ԱՄՆ-ի հավաքականների[24] դեմ։

2009 թվականին Ֆելիպեն երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գվադելուպայի[25], Մեքսիկայի[26] և ԱՄՆ-ի հավաքականների[27] դեմ։ 2011 թվականին նա չորրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գվադելուպայի[28], Կանադայի[29], Սալվադորի[30] և երկու անգամ էլ ԱՄՆ-ի հավաքականների[31][32] դեմ խաղերին։

2016 թվականի Ֆելիպեն ընդգրկվել հավաքականի հայտացուցակում՝ հինգերորդ անգամ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Բոլիվիայի[33] և Արգենտինայի հավաքականների[34] դեմ։

2018 թվականի մայիսին Ֆելիպե Բալոյն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը[35]։ Հունիսի 24-ին Ֆելիպեն Անգլիայի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ, որը նորամուտային է եղել Պանամայի համար։ Սակայն այդ խաղում նրանք կրել են ջախջախիչ պարտություն. խաղն ավարտվել է 6:1 հաշվով[36][37]։

Գոլերը Պանամայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. Նոյեմբերի 18, 2004 թվական Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Սալվադոր Սալվադոր 2:0 3:0 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ
02. Փետրվարի 16, 2007 թվական Կուսկատլեն, Սան-Սալվադոր, Սալվադոր Գվատեմալա Գվատեմալա 2:0 2:0 Կենտրոնական Ամերիկայի ազգերի գավաթ 2007
03. Մարտի 29-ի, 2016 թվական Ռոմմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Հայիթի Հայիթի 1:0 1:0 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալոյն ապրում է Մեքսիկայում՝ կնոջ և երկու երեխաների հետ։ Նրա երկու ընկերները՝ Գաբրիել Գոմեսը և Բլաս Պերեսը, նույնպես հանդես են գալիս ազգային հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե

  • 1st Պարանաենսեի լիգա – 2005

Մեքսիկա «Մոնտերրեյ»

  • 1st Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն – Ապերտուրա 2009

Մեքսիկա «Սանտոս Լագունա»

  • 1st Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն – Կլաուսուրա 2012

Միջազգային

Պանամա Պանամա

  • 2nd ԿՈՆԿԱԿԱՖ ոսկե գավաթ – 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Felipe Baloy Move to Santos Laguna in december 17 of 2009 Արխիվացված 2008-04-30 Wayback Machine
  4. Baloy fichó con Santos
  5. Baloy nuevo jugador de Santos Արխիվացված 2010-02-22 Wayback Machine
  6. Player stats in mediotiempo.com Արխիվացված 2012-06-14 Wayback Machine
  7. «Սանտոս Լագունա VS. Մոնարկաս Մորելիա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 17.
  8. «Սանտոս Լագունա VS. Նեկակսա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 19.
  9. «Մոնարկաս Մորելիա VS. Կերետարո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 4.
  10. «Ատլաս VS. Պուեբլա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.
  11. «Պաչուկա VS. Ատլաս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
  12. «Օնսե կալդաս VS. Ռիոնեգրո Ագիլաս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 16.
  13. «Չորիլո VS. Տաուրո 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  14. «Դեպորտիվո Սանարատե VS. Մունիսիպալ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 6.
  15. «Մունիսպալ VS. Անտիգուա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 15.
  16. «Պանամա VS. Սալվադոր 3:0» (անգլերեն). soccerway.com. 2004 թ․ նոյեմբերի 18.
  17. «ԱՄՆ VS. Պանամա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հուլիսի 24.
  18. «Պանամա VS. Տրինիդադ և Տոբագո 2:2» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հուլիսի 10.
  19. «ՀԱՀ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հուլիսի 17.
  20. «ԱՄՆ VS. Պանամա 2:3» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հուլիսի 21.
  21. «Պանամա VS. Հոնդուրաս 3:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 8.
  22. «Պանամա VS. Կուբա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 10.
  23. «Մեքսիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 13.
  24. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 16.
  25. «Պանամա VS. Գվադելուպա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 5.
  26. «Մեքսիկա VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 10.
  27. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 19.
  28. «Պանամա VS. Գվադելուպա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 8.
  29. «Կանադա VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 15.
  30. «Պանամա VS. Սալվադոր 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  31. «ԱՄՆ VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 12.
  32. «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  33. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  34. «Արգենտինա VS. Պանամա 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 11.
  35. «Revealed: Every World Cup 2018 squad - 23-man & preliminary lists & when will they be announced? - Goal.com».
  36. «Panama score their first ever FIFA World Cup goal (VIDEO)». FOX Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  37. Futterman, Kevin Draper and Matthew. «England Advances in World Cup after Rout of Panama» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Բալոյ» հոդվածին։