Jump to content

Ֆեդերիկո Ֆասիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Ֆասիո
Federico Fazio
Ֆասիոն Ռոմայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Federico Julián Fazio
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Մականուն El Flaco[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1987(1987-03-17)[2][3][4][…] (37 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 195 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2006 Արգենտինա Ֆերո Կարիլ Օեստե 48 (3)
2007 Իսպանիա Սևիլյա B 20 (2)
2007-2014 Իսպանիա Սևիլյա 148 (12)
2014-2017 Անգլիա Տոտենհեմ 20 (0)
2016   Իսպանիա Սևիլյա 4 (0)
2016-2017   Իտալիա Ռոմա 37 (2)
2017-ներկա Իտալիա Ռոմա 78 (7)
Ազգային հավաքական
2006-2007 Արգենտինա Արգենտինա Մ20 13 (1)
2008 Արգենտինա Արգենտինա Մ23 2 (0)
2011-ներկա Արգենտինա Արգենտինա 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 15-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 15-ի, 2020

Ֆեդերիկո Ֆասիո (իսպ.՝ Federico Fazio, մարտի 17, 1987(1987-03-17)[2][3][4][…], Բուենոս Այրես, Արգենտինա), պրոֆեսիոնալ արգենտինացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆասիոն սկսել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆերո Կարիլ Օեստեում։ 2007 թվականի հունվարին նա տեղափոխվեց Սևիլյա[6]։ Մրցաշրջանի շարունակությունը արգենտինացին անցկացրեց Սևիլյա B-ի հետ՝ օգնելով թիմին տեղափոխվել Սեգունդա Դիվիզիոն[7]։

Իր դեբյուտը Սևիլյայի կազմում Ֆասիոն նշեց 2007 թվականի օգոստոսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի ԱԵԿ Աթենքի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Խետաֆեի դեմ խաղում[9][10]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Արսենալի դեմ խաղում[11]։ Դեկտեմբերի 16-ին Ֆասիոն հեռացվեց խաղադաշտից Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 52-րդ րոպեին[12]։ Իր առաջին գոլը Սևիլյայի կազմում խփեց 2008 թվականի հունվարի 2-ին՝ Իսպանիայի գավաթի Դենիայի դեմ խաղում[13]։ Ապրիլի 25-ին արգենտինացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[14]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց 2008 թվականի մայիսի 7-ին՝ դուբլ ձևակերպելով Ռասինգ Սանտանդերի դեմ խաղում[15][16]։ 2007-08 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[17]։

2010 թվականի մայիսի 13-ին Ֆասիոն գոլ խփեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[18]։ Մայիսի 19-ին Սևիլյան հաղթեց Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Ատլետիկո Մադրիդին[19][20], թեև Ֆասիոն խաղադաշտ դուրս չեկավ այս խաղում[21]։ Օգոստոսին նա մասնակցեց Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ առաջին հանդիպմանը[22], սակայն Սևիլյան երկու խաղերի արդյունքում պարտվեց 5-3 հաշվով[23][24]։ 2012 թվականի հունվարի 21-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Բետիսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 70-րդ րոպեին[25]։ 2011-12 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[26]։

2012 թվականի նոյեմբերի 18-ին Ֆասիոն դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[27]։ Նոյեմբերի 25-ին նա կարմիր քարտ ստացավ Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման 19-րդ րոպեին[28]։ 2013 թվականի հուլիսի 17-ին արգենտինացին երկարաձգեց իր պայմանագիրը Սևիլյայի հետ մինչև 2018 թվականը[29][30]։ Թիմի ավագի թևկապով Ֆասիոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[31]։ 2014 թվականի մայիսի 14-ին արգենտինացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Բենֆիկայի դեմ խաղում[32]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[33][34]։ Օգոստոսի 12-ին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ հանդիպմանը[35], սակայն Սևիլյան պարտվեց 2-0 հաշվով[36][37]։ Ակումբի կազմում Ֆասիոն անցկացրեց 197 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

Տոտենհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 26-ին Ֆասիոն 4 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Պարտիզան Բելգրադի դեմ խաղում[44]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆասիոն անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով կարմիր քարտ[45][46]։ Նոյեմբերի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստերաս Տրիպոլիի դեմ խաղում արգենտինացին ստացավ իր 2-րդ կարմիր քարտը Տոտենհեմի կազմում[47][48]։ 2015 թվականի մարտի 1-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղում նա մնաց պահեսայինների նստարանին[49], իսկ Տոտենհեմը պարտվեց 2-0 հաշվով[50][51]։ Ակումբի կազմում Ֆասիոն անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[52][53]։

2016 թվականի հունվարի 31-ին Ֆասիոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Սևիլյա[54][55][56][57]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց փետրվարի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սելտա Վիգոյի դեմ խաղում և կարմիր քարտ ստանալով հանդիպման 25-րդ րոպեին[58][59]։ Վարձավճարի ընթացքում Ֆասիոն անցկացրեց 6 հանդիպում[60]։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 3-ին Ֆասիոն վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[61][62][63][64]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Մուհամեդ Սալահին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[65]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Կոստաս Մանոլասին Ուդինեզեի դեմ խաղում[66][67]։ Իր առաջին գոլը Ֆասիոն խփեց սեպտեմբերի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Աստրա Ջուրջուի դեմ խաղում[68]։ Սերիա A-ում իր առաջին գոլը արգենտինացին խփեց 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[69]։ 2016-17 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[70]։

2017 թվականի հուլիսի 15-ին Ռոման գնեց Ֆասիոյի լրիվտրանսֆերը 3.2 միլիոն եվրոյի դիմաց[71][72][73][74]։ Հոկտեմբերի 29-ին արգենտինացին երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2020 թվականը[75][76][77][78]։Դեկտեմբերի 16-ին նա խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի ավելացված 4-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[79]։ 2017-18 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[80], իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[81][82], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[83][84]։

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆասիոն գոլի հեղինակ դարձավ Լացիոյի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ օգնելով Ռոմային հաղթել 3-1 հաշվով[85]։ Թիմի ավագի թևկապով արգենտինացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 24-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[86]։ 2019 թվականի օգոստոսի 20-ին Ֆասիոն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ռոմայի հետ[87][88][89][90]։ Հոկտեմբերի 20-ին նա հեռացվեց խաղադաշտից Ուդինեզեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 32-րդ րոպեին[91]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆասիոն ներկայացրել է Արգենտինան երիտասարդական հավաքականներում։ Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ նա հաղթեց 2007 թվականի աշխարհի առաջնությունը[92][93]։ Հաջորդ տարի նա օգնեց Արգենտինայի հավաքականին նվաճել ոսկե մեդալ Պեկինի Օլիմպիական խաղերում[94][95]՝ անցկացնելով 2 հանդիպում որպես Նիկոլաս Պարեխայի և Էզեկիել Գարայի փոխարինող։

Արգենտինայի ազգային հավաքականում իր դեբյուտը Ֆասիոն նշեց 2011 թվականի հունիսի 1-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նիգերիայի դեմ ընկերական խաղում[96][97]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Սինգապուրի դեմ ընկերական խաղում[98][99]։ 2018 թվականի հունիսին Ֆասիոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[100][101]։ Նա մասնակցեց միայն 1 հանդիպման[102], իսկ Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[103][104] և դուրս մնաց առաջնությունից[105][106]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[107]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերո Կարիլ Օեստե 2006–07 Պրիմերա B 17 0 0 0 17 0
Սևիլյա 2007–08 Լա Լիգա 22 3 2 1 4 0 1 0 29 4
2008–09 16 0 3 0 3 0 22 0
2009–10 10 1 1 0 2 0 13 1
2010–11 19 1 0 0 5 0 1 0 25 1
2011–12 28 2 3 0 2 0 33 2
2012–13 26 3 7 1 33 4
2013–14 27 2 1 0 13 1 41 3
2014–15 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 148 12 17 2 30 1 2 0 197 15
Տոտենհեմ 2014–15 Պրեմիեր Լիգա 20 0 2 0 6 0 3 0 31 0
2015–16 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 20 0 2 0 6 0 4 0 32 0
Սևիլյա (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 4 0 0 0 2 0 6 0
Ռոմա 2016–17 Սերիա A 37 2 2 0 9 2 48 4
2017–18 34 2 0 0 11 0 45 2
2018–19 34 5 2 0 6 0 42 5
2019–20 10 0 0 0 5 1 15 1
Ընդհանուր 115 9 4 0 31 3 0 0 150 12
Կարիերայի ընդհանուր 304 21 23 2 69 4 6 0 402 27

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 27-ի դրությամբ[108]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2011 2 0
2014 1 0
2017 4 1
2018 3 0
Ընդհանուր 10 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր Սինգապուր Սինգապուր 1–0 6–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյա B

Սևիլյա

Տոտենհեմ Հոտսպուր

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Մ20

  • ՖԻՖԱ Մ20 աշխարհի առաջնություն. 2007[92]

Արգենտինա Մ23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Argentina - F. Fazio - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  6. 20Minutos. «El Sevilla ficha al argentino Julián Fazio». 20minutos.es - Últimas Noticias. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 «Estadisticas Segunda División B-Grupo 4-2006-07 en MARCA.com». www.marca.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  8. «Sevilla FC - AEK Athens, Aug 15, 2007 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  9. «Sevilla FC - Getafe CF, Aug 25, 2007 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  10. «Sevilla FC vs. Getafe - Football Match Report - August 25, 2007 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  11. «Arsenal FC - Sevilla FC, Sep 19, 2007 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  12. «Real Valladolid CF - Sevilla FC, Dec 16, 2007 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  13. «Sevilla FC - CD Dénia, Jan 2, 2008 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  14. «Sevilla extend contract of Fazio until 2013 | TopNews Sports». www.topnews.in. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  15. «Racing Santander - Sevilla FC, May 7, 2008 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  16. «Racing Santander vs. Sevilla FC - Football Match Report - May 7, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  17. «Federico Fazio | Football Stats | Roma | Season 2007/2008 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  18. «Sevilla FC - Deportivo de La Coruña, Mar 13, 2010 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  19. «Sevilla beat Atletico to land Copa del Rey - CNN.com». www.cnn.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  20. 20,0 20,1 «Sevilla beat Atletico 2-0 to take King's Cup». France 24 (անգլերեն). 2010 թ․ մայիսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  21. «Atlético Madrid - Sevilla FC, May 19, 2010 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  22. «Sevilla FC - FC Barcelona, Aug 14, 2010 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  23. 23,0 23,1 UEFA.com. «Messi dazzles in Super Cup triumph | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  24. «Messi treble as Barca win». Eurosport Australia. 2010 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  25. «Real Betis Balompié - Sevilla FC, Jan 21, 2012 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  26. «Federico Fazio | Football Stats | Roma | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  27. «Sevilla FC - Real Betis Balompié, Nov 18, 2012 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  28. «Atlético Madrid - Sevilla FC, Nov 25, 2012 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  29. «Sevilla confirm Fazio renewal | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  30. «Federico Fazio pens Sevilla extension». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  31. «Sevilla FC - Athletic Bilbao, Dec 15, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  32. «Sevilla FC - SL Benfica, May 14, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  33. 33,0 33,1 Sharma, Rik (2014 թ․ մայիսի 14). «Sevilla 0-0 Benfica (AET, 4-2 on pens): Spanish side win Europa League». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  34. «Sevilla win Europa League on penalties as Benfica's European curse strikes again». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  35. «Real Madrid - Sevilla FC, Aug 12, 2014 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  36. 36,0 36,1 Samuel, Martin (2014 թ․ օգոստոսի 12). «Real Madrid 2-0 Sevilla: Ronaldo scores twice in Super Cup win». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  37. «Super Cup: Cristiano Ronaldo scores twice in Real Madrid win». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  38. «Official: Tottenham sign Fazio | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  39. «Federico Fazio: Tottenham sign defender from Sevilla». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  40. «Soccer-Tottenham sign Argentina defender Fazio». uk.reuters.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  41. Law, Matt (2014 թ․ օգոստոսի 26). «Tottenham sign Federico Fazio for £8m on four-year deal» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  42. «Tottenham sign Federico Fazio from Sevilla to strengthen defence». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  43. «Tottenham sign Federico Fazio: Defender joins from Sevilla». The Independent (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  44. «FK Partizan Belgrade - Tottenham Hotspur, Sep 18, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  45. «Manchester City 4-1 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  46. «Manchester City - Tottenham Hotspur, Oct 18, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  47. «Asteras Tripolis 1-2 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  48. «Asteras Tripolis - Tottenham Hotspur, Nov 6, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  49. «Chelsea FC - Tottenham Hotspur, Mar 1, 2015 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  50. 50,0 50,1 «Chelsea beat Tottenham 2-0 to secure Capital One Cup success». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  51. Samuel, Martin (2015 թ․ մարտի 1). «Chelsea 2-0 Tottenham: Blues win Capital One Cup at Wembley». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  52. Sportsmail (2017 թ․ հուլիսի 15). «Tottenham sell Federico Fazio to Roma after successful loan spell». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  53. 161385360554578 (2016 թ․ օգոստոսի 3). «DEAL DONE! Tottenham flop agrees season-long loan with Roma». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  54. «Spurs flop Fazio rejoins Sevilla on loan». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  55. Verschueren, Gianni. «Federico Fazio to Sevilla: Latest Loan Transfer Details, Reaction and More». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  56. «Tottenhan loan Fazio back to Sevilla». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  57. «Tottenham defender Federico Fazio returns to Sevilla on loan». Eurosport. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  58. «Celta de Vigo - Sevilla FC, Feb 7, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  59. «Tottenham loanee Federico Fazio sent off on Sevilla return». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  60. «Federico Fazio | Football Stats | Roma | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  61. «Federico Fazio: Tottenham Hotspur defender joins Roma on loan». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  62. «Federico Fazio Joins AS Roma From Spurs on Season-Long Loan». 90min.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  63. «Roma complete loan deal for Fazio». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  64. «Roma complete Fazio signing». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  65. «FC Porto - AS Roma, Aug 17, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  66. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  67. «Roma 4-0 Udinese». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  68. «AS Roma - Astra Giurgiu, Sep 29, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  69. «AS Roma - ACF Fiorentina, Feb 7, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  70. «Federico Fazio | Football Stats | Roma | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  71. «Federico Fazio: Roma agree deal to sign Tottenham defender». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  72. «Serie A transfer news: Roma complete permanent transfer of Federico Fazio from Tottenham | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  73. «Roma sign Tottenham's Fazio permanently». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  74. 161385360554578 (2017 թ․ հուլիսի 15). «Roma agree deal to sign Spurs outcast Federico Fazio on permanent basis». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  75. «Federico Fazio signs long-term contract extension». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  76. «Fazio extends Roma contract | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  77. «Roma Extends Fazio's Contract | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  78. «Roma extends Fazio's tenure». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  79. «AS Roma - Cagliari Calcio, Dec 16, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  80. «Federico Fazio | Football Stats | Roma | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  81. Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  82. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  83. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  84. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  85. «AS Roma - SS Lazio, Sep 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  86. «Udinese Calcio - AS Roma, Nov 24, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  87. «Fazio signs new contract!». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  88. «ROMA: FAZIO SIGNS NEW CONTRACT | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  89. «Transfer news: Federico Fazio pens two-year Roma extension | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  90. «Federico Fazio has signed a two-year contract extension with Roma». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  91. «Udinese Calcio - AS Roma, Oct 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  92. 92,0 92,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup 2007 - News - Argentina's joy of six - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  93. «Argentina wins FIFA U-20 World Cup Canada 2007». www.canadasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  94. 94,0 94,1 «Olympics: Di Maria winner earns gold for Argentina». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  95. «Messi and Aguero Lead Argentina to Soccer Gold». www.nytimes.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  96. «Nigeria - Argentina, Jun 1, 2011 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  97. Omorodion, Patrick (2011 թ․ հունիսի 4). «Nigerians Blasts Fifa Site Over Eagles, Argentina Match Report». Vanguard (Lagos). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  98. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  99. «Singapore 0-6 Argentina». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  100. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  101. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  102. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Federico FAZIO - Federico Fazio - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  103. «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  104. «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  105. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Argentina - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  106. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  107. «Federico Fazio». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  108. Strack-Zimmermann, Benjamin. «Federico Fazio». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  109. «SPANISH SUPERCUP: REAL MADRID – SEVILLA (3-5) | Sevilla F.C.». www.sevillafc.es. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  110. CNN, Eoghan Macguire. «Sevilla beats Liverpool in Europa League final». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆասիո» հոդվածին։