Ֆայզա Դարխանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայզա Դարխանի
Ծնվել էմոտ 1992
ԾննդավայրԱֆղանստան[1]
Քաղաքացիություն Աֆղանստան
ԿրթությունUniversity of Putra Malaysia?[1] և Badakhshan University?
Մասնագիտությունբնապահպան, assistant professor և հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ

Ֆայզա Դարխանի (մոտ 1992, Աֆղանստան[1]), աֆղան բնապահպան, կանանց իրավունքների ակտիվիստ և մանկավարժ։ 2021 թվականին նա ընդգրկվել է ԲԲՍ-ի 100 կանանց ցուցակում[2]։ Դարխանին այն սակավաթիվ գիտնականներից է, որն ուսումնասիրում է Աֆղանստանում կլիմայի փոփոխությունը[2]։ Եղել է Բադախշան նահանգի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տնօրեն[3]։

Ֆայզան սովորել է Բադախշանի համալսարանում, այնուհետև Պուտրա Մալայզիայի համալսարանում, որտեղ ստացել է լանդշաֆտային ճարտարապետության գիտությունների մագիստրոսի կոչում[3]։ Նրա հետազոտությունը կենտրոնանում է քաղաքային լանդշաֆտների կայուն կառավարման և քաղաքային գյուղատնտեսության և սննդի անվտանգության միջև հարաբերությունների վրա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.bbc.com/news/world-59514598
  2. 2,0 2,1 «50 Afghans among BBC's 100 influential women of 2021». The Frontier Post (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  3. 3,0 3,1 «BBC 100 Women 2021: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  4. Bohn, Katrin; Viljoen, André. «The vision of productive urban landscapes is horizontal and vertical». Productive Urban Landscapes. University of Brighton, UK. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.