Ֆահրի Քորություրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆահրի Քորություրք
Fahri Korutürk
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Թուրքիայի նախագահ
1973-1980
Նախորդող Ջևդեդ Սունայ
Հաջորդող Կենան Էվրեն
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Ստամբուլի ռազմածովային ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմածովային սպա
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 3 օգոստոս, 1903
Ծննդավայր Ստամբուլ
Վախճանի օր 12 հոկտեմբեր, 1987,
Վախճանի վայր Ստամբուլ
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Դինաստիա Korutürk family?
Քաղաքացիություն  Թուրքիա
Ի ծնե անուն թուրքերեն՝ Fahri Sabit[1]
Ամուսին Էմել Քորություրք
Զավակներ Աիշե, Օսման, Սալախ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[2] և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով

Ֆահրի Քորություրք (թուրքերեն՝ Fahri Korutürk, օգոստոսի 3, 1903(1903-08-03), Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 12, 1987(1987-10-12)[3][1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ռազմածովային սպա, Թուրքիայի վեցերորդ նախագահը[4]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին նա ընդունվել է ռազմածովային կադետական դպրոց, որն ավարտել է 1923 թվականին։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի ռազմածովային ակադեմիան։

Քորություրքը ծառայել է հածանավերի և սուզանավերի վրա, իսկ ավելի ուշ աշխատել է որպես զինվորական կցորդ Հռոմում, Բեռլինում, Ստոկհոլմում։ 1936 թվականին, ծովածոցերը հաստատող Մոնտրեի կոնվենցիայի ժամանակ եղել է զինվորական խորհրդատու։ 1950 թվականին Քորություրքը դարձել է փոխ-ծովակալ և մինչ ծովակալի կոչում ստանալը եղել է տարբեր միավորումների հրամանատար։

Դիպլոմատիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից հեռանալուց հետո, Ջեմալ Գուրսելի կողմից նշնակավեց Թուրքիայի դեսպան Խորհրդային Միությունում, իսկ հետո Իսպանիայում։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին նախագահ Ջևդեթ Սունայը Քորություրքին նշանակում է Սենատի անդամ։ 1973 թվականի ապրիլի 6-ին Թուրքիայի մեծ ազգային ժողովի ընտրությամբ Քորություրքը դառնում է Թուրքիայի հանրապետության 6-րդ նախագահը։ Նա զբաղեցում է այդ պաշտոնը մինչև 1980 թվականի ապրիլի 6-ը, որից հետո դառնում է Սենատի մշտական անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորություրքը ամուսնացել է 1944 թվականին Էմել Քորություրքի հետ (1915-2013)։ Ունեցել է մեկ աղջիկ (Աիշե) և երկու տղա (Օսման և Սալախ)։ Քորություրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի պահապան», նրան տրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից[5]։

Քորություրքը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում։ Աճյունը թաղված է Անկարայում՝ Թուրքիայի պետական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://islamansiklopedisi.org.tr/koruturk-fahri-sabit
  2. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Roger P. Nye (1977). "Civil-Military Confrontation in Turkey: The 1973 Presidential Election". International Journal of Middle East Studies, 8, pp 209-228. doi:10.1017/S0020743800026957.
  5. The verb korumak means "to protect", and refers to Atatürk's expectation of Korutürk to preserve his legacy.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]