Օրենքով գող
Appearance
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Khovanskoye_Cemetery_06.jpg/220px-Khovanskoye_Cemetery_06.jpg)
Օրենքով գող (ռուս.՝ Вор в законе), հասկացություն, որը նկարագրում է խորհրդային և հետխորհրդային երկրներում, ինչպես նաև համապատասխան արտասահմանյան գաղթավայրերում «քրեական հեղինակություն» (ավտորիտետ) վայելող պրոֆեսիոնալ հանցագործ անձանց շնորհվող հատուկ պաշտոնական կարգավիճակը։ Ձևավորվել է 1980ականներին Միևնույն ժամանակ, սույն կարգավիճակն ունեցող անձինք հանցագործ աշխարհում և քրեակատարողական հիմնարկներում վայելում են բարձր հեղինակություն և ցածր կարգավիճակով անդամների հանդեպ ոչ պաշտոնական իշխանություն ունեն։
Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը, հանցավոր խմբավորումներ կազմակերպելու կամ ղեկավարելու ունակությունը, տվյալ միջավայրի ավանդույթները և կանոնները պահպանելը կամ հանցավոր համագործակցության դրամական ֆոնդ (օբշագ) խոշոր գումարներ ներդնելը։
- Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների) մեջ կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, աղբյուրները և ծավալը՝ լրացնելով հանցավոր համագործակցության դրամական ֆոնդերը, համագործակցելով մյուս հանցախմբերի կազմակերպիչների և ղեկավարների հետ, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։
Հայտնի օրենքով գողեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Մականուն | Ծննդավայր | Ազգություն | Ներկա վիճակ |
---|---|---|---|---|
Ասլան Ուսոյան | Դեդ Հասան | ![]() |
եզդի | մահացած |
Զախար Կալաշով | Շաքրո Մոլոդոյ | ![]() |
եզդի | Բանտարկված |
Տարիել Օնիանի[1] | Տարո | ![]() |
վրացի | բանտարկված |
Նադիր Սալիֆով | Լոտու Գուլի | ![]() |
ադրբեջանցի | մահացած |
Եվսեյ Ագրոն | Եվսեյ Լենինգրադսկի | ![]() |
հրեա | մահացած |
Ռաֆայել Բաղդասարյան | Սվո Ռաֆ | ![]() |
հայ | մահացած |
Կամո Սաֆարյան | Կամո | ![]() |
հայ | բանտարկված |
Հիքմեթ Մուխտարով[2] | ![]() |
ադրբեջանցի | մահացած | |
Վյաչեսլավ Իվանկով[3] | Յապոնչիկ | ![]() |
ռուս | մահացած |
Ռաժդեն Շուլայա[4] | Ռոմա, Եղբայր | ![]() |
վրացի | բանտարկված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «"Tariel Oniani's case" has united Moscow and Tbilisi». Georgia Times. 2009 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ http://www.primecrime.ru/news/2006-04-14_3162 | Hikmet "Sabirabadsky" Mukhtarov
- ↑ SCHWIRTZ, MICHAEL (2009 թ․ հոկտեմբերի 13). «For a Departed Mobster, Wreaths and Roses but No Tears». New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ SCHWIRTZ, MICHAEL (2009 թ․ հոկտեմբերի 13). «The Shulaya Enterprise Organised Crime Bust in New York». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.