Jump to content

Օրանժ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրանժ Արմենիա
ՏեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2009
ՀիմնադիրՕրանժ
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքՖրանսիս Ժելիբտեր
(գլխավոր տնօրեն)
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
ԱրդյունաբերությունԲջջային օպերատոր, շարժական ինտերնետ
Հասույթ22,885,669,000 ֏ (2015)[1]
Աշխատողների թիվ800 (2015)[2]
Մայր ընկերությունՕրանժ
ՍեփականատերՅուքոմ
Կայքucom.am
Կլանվել2015

«Օրանժ Արմենիա», հեռահաղորդակցման նախկին ընկերություն Հայաստանում, ֆրանսիական «Orange S. A.» ընկերության ստորաբաժանում։ Հանդիսացել է Հայաստանում բջջային կապի լիցենզիա ունեցող երեք ընկերություններից մեկը։ Ներկայացրել է բջջային կապի (GSM (3G)), լայնաշերտ ինտերնետի և բջջային հեռուստատեսության ծառայություններ։ Եղել է Հայաստանում առաջին օպերատորը, որը թողարկել է HD Voice տեխնոլոգիան։ Ծածկույթը հասանելի է եղել Հայաստանի տարածքի 95%-ի վրա։ 2014 թվականի դրությամբ ունեցել է շուրջ 501 000 ակտիվ բաժանորդ[3]։

Ունեցել է 3 հեռախոսային կոդ՝ 55, 95 և 41 (միջազգային ֆորմատով +374 55 XXXXXX, +374 95 XXXXXX, +374 41 XXXXXX)։

Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների՝ ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը[4]։

2015 թվականին Յուքոմը ձեռք է բերել Օրանժ ընկերության 100% բաժնետոմսերը՝ այդպիսով դառնալով նաև շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատոր[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Օրանժի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Main economic indicators of Orange Armenia Performance in 1 QTR 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին.
  4. Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012
  5. ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]