Մարկոս Սալվիոս Օտոն (լատին․՝ Marcus Salvius Otho, ապրիլի 28, 32[1], Ֆերենտիում, Հին Հռոմ[2] - ապրիլի 16, 69[1][3], Brixellum, Իտալիա[1]), հռոմեացի զորավար, հռոմեականկայսր69 թ. հունվարի 15-ից առ 69 թ. ապրիլի 16։ Գահ է բարձրացել իր կողմից կազմակերպված զինվորական դավադրության արդյունքում՝ Գալբայի սպանությունից հետո։ 69 թ. ապրիլի 14-ին Բետրիակի մոտ ճակատամարտում Օտոնի զորքերը պարտություն են կրել գահի մեկ այլ հավակնորդ՝ Վիտելլիոսի զորքերից։ Իմանալով ճակատամարտի ելքի մասին Օտոնը ինքնասպանություն է գործել։ Գահին նրան հաջորդել է Վիտելլիոսը։