Օսկար Ռեյեսը ծնվել է 1996 թվականին[1]։ 2022 թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մինչև 81 կգ քաշային կարգում նա 351 կգ արդյունքով՝ երկու վարժությունների հանրագումարով զբաղեցրել է հինգերորդ տեղը։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշային կարգում Օսկարը 343 կգ արդյունքով՝ երկու վարժությունների հանրագումարով նվաճել է ոսկե մեդալ։ Իտալացի ծանրորդը փոքր ոսկի մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժությունում[2][3]։